Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը. Արարատ քահանա Պողոսյան

Մայիս 11,2026 18:12 Share

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը։ Եթե մի տարածքում տասնամյակներով ու դարերով ապրում է հարյուր հազարավոր հայ բնակչություն, գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ և մշակութային հաստատություններ, ապա այդ տարածքի հայկական ինքնությունը ժխտելը պատմական փաստերի կոպիտ անտեսում է։

Ահա փաստերը.

Ժողովրդագրություն

  • 1851 թ.՝ Արցախում արձանագրվել է 51,000 հայ բնակչություն, 203 բնակավայր
  • 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20,000 հայ
  • 1893/94 թթ.՝ 126,026 հայ բնակիչ (22,052 տուն)
  • 1909 թ.՝ 190,000 բնակիչ, 226 գյուղ
  • 1922 թ.՝ նույնիսկ պատերազմներից ու կոտորածներից հետո՝ 63,752 հայ բնակիչ
  • 2015 թ.՝ 151,000 բնակիչ

Շուշիի հայ բնակչությունը

  • 1851 թ.՝ 7,692
  • 1886 թ.՝ 20,000
  • 1893 թ.՝ 21,000
  • 1897 թ.՝ 14,420
  • 2009 թ.՝ 3,900
  • 2020 թ.՝ 4,100

Եթե «չենք ապրել», ապա ինչպե՞ս էր Շուշին տասնյակ հազարավոր հայերով բնակեցված։

Կրթական կյանք

  • 1893/94 թ.՝

– 17 ծխական դպրոց

– 46 ուսուցիչ

– 1,686 աշակերտ

  • 1909 թ.՝

– 68 դպրոց

– 102 ուսուցիչ

– 4,586 աշակերտ

Սա պատահական ներկայություն չէ։ Սա կազմակերպված հայկական կրթական համակարգ է։

Եկեղեցական և հոգևոր կյանք

  • 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի
  • 1909 թ.՝ 221 եկեղեցի
  • 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք

Քահանաներ

  • 1851 թ.՝ 214
  • 1893 թ.՝ 229
  • 1909 թ.՝ 219
  • 1914 թ.՝ 180

Հարյուրավոր եկեղեցիներ և հարյուրավոր հոգևորականներ չեն առաջանում դատարկ տարածքում։

Արցախի հայկական հաստատությունների շարունակականությունը

  • 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի
  • 2016 թ.՝ 49
  • 2018–2020 թթ.՝ 66 եկեղեցի ու վանք

Պատմությունը դատում են փաստերով, ոչ թե հայտարարություններով։

Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլև՝ կառուցել է, սովորեցրել է, աղոթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շենացրել է քաղաք ու գյուղ։

Ուստի երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրված է հենց վիճակագրությամբ. 190.000 հայ բնակչությամբ, 226 գյուղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով և Շուշիի տասնյակ հազարավոր հայ բնակչությամբ։

Երբ 1851-2020 թվականը փաստաթղթերով արձանագրված են հարյուրավոր հայկական բնակավայրեր, մինչև 190,000 հայ բնակչություն, տասնյակ դպրոցներ, հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ և հարյուրավոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը, քանզի պատմությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերը հստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թե հայտարարություններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայությամբ այդ հողը հազարամյակներով հայկական պահած հայ ժողովրդի կյանքով։

Տեր Արարատ քահանա Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031