Օրվա լրահոսը

Պահանջում են քայլեր ձեռնարկել լրագրող Անի Գևորգյանի անվտանգությունն ապահովելու համար

Երեկ՝ ապրիլի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ  «Tert.am» կայքի լրագրող Անի Գևորգյանը դիմել է իրեն՝ տեղեկացնելով, որ սոցիալական ցանցերի տարբեր էջերում սպառնալիքներ է ստացել՝ կապված իր մասնագիտական գործունեության հետ։ Մասնավորապես՝ օգտատերերի մի խումբ տարածել է լրագրողի և նրա մանկահասակ երեխայի լուսանկարը՝ ուղեկցող վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող տեքստերով: Ի գիտություն ընդունելով, որ ՄԻՊ Արման

Արսեն Թորոսյանը և ՉԺՀ դեսպանը քննարկել են ՀՀ և ՉԺՀ կառավարությունների փոխգործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Զրուցակիցներն ընդգծել են հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և ընդգծել դրանց նոր ազդակ հաղորդելու անհրաժեշտությունը: Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել Չինաստանի կառավարության կողմից մինչ այժմ Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերված օժանդակությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման, կրթության, առողջապահության

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հնարավորինս շուտ SARS-CoV-2 վիրուսի դեմ պաշտպանություն ստանալ

Հանս Քլուգեի խոսքով՝ «AstraZeneca» պատվաստանյութը արդյունավետ է COVID-19-ով պայմանավորված հոսպիտալացման դեպքերը նվազեցնելու և մահվան դեպքերը կանխելու գործում

ԱՄՆ-Թուրքիա սիրային հարաբերությունները կավարտվեն, բայց աշխատանքայինը կմնա. HALC-ի գործադիր տնօրեն

Ըստ Մակովսկու՝ այս ֆոնը Թուրքիայի համար ավելի մեծ խնդիր է ազդարարում: «Թրամփի հեռանալուն պես ՝ Թուրքիան Վաշինգտոնում իրական կողմնակիցներ չունի: Նույնիսկ Պետդեպարտամենտում և Պաշտպանության նախարարությունում, որտեղ դեռ գնահատում են Թուրքիայի ռազմավարական ներուժը, ահագնացող կասկածներ են առաջանում նրա՝ գործընկեր լինելու պատրաստակամության վերաբերյալ, և կա ուժեղ տպավորություն, որ մարդու իրավունքների ոտնահարման առումով ամենավատը դեռ առջևում է:

Ֆիլիպ Լինչ. Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված և կարծում եմ, որ մենք ականատես կլինենք տնտեսության վերականգնմանը, ինչն էլ կարտացոլվի ֆինանսական շուկաներում

Ամերիաբանկի խորհրդի անկախ անդամ Ֆիլիպ Լինչը ֆինանսների աշխարհում է ավելի քան 30 տարի: Հայաստանի տնտեսության վերաբերյալ նրա գնահատականներն ու վերլուծություններն անչափ հետաքրքիր են: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գնալ տնտեսության զարգացման ասիական մոդելի ուղիով, ի՞նչ մարտահրավերներ ու զարգացման հեռանկարներ ունենք, ո՞րն է 2020 թ.-ի հաղթահարման ու իրական տնտեսության վերականգնման ուղին. «Ասիական զարգացման մոդելը մասամբ կիրառելի է

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունները քննարկել են ԱՊՀ շրջանակներում և ՀԱՊԿ ձևաչափում համագործակցությանը վերաբերող հարցեր

Անդրադարձ կատարվեց նաև ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների որոշ ասպեկտների: Կողմերն ընդգծեցին համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը՝ նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում:

2020թ.-ին դատախազությունը 16 առաջարկություն է ներկայացրել՝ միտված օրենսդրական ակտերում փոփոխություններին, քրեաիրավական պրակտիկայի բարելավմանը

Եթե նշանակվում է տուգանք, ապա այդ դեպքում էլ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատիժը նշանակվել չի կարող։

Իմ որդուն, ոչ «17+1»-ը, որն այն ժամանակ չկար, ոչ էլ ես, չէինք կարող կողմնակի հրաման տալ. Սեյրան Օհանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Եթե ՀՀ կառավարության ղեկավարն ինչ-որ մի բան ասում է, լավ կլինի, որ համարձակություն ունենա եւ կոնկրետ անուններ տա»

Ռուբեն Հակոբյան. «Երեկ այդ մարդը ոտքերը մաքրեց եւ խորհրդարանի վրա, եւ ընդդիմության վրա»

Եթե հիշում եք, օրակարգում շատ հստակ ձեւակերպված էր հարցը. «2020 թվականի կառավարության հաշվետվություն»: Կանոնակարգում կան մի քանի հոդվածներ, որտեղ ֆիքսված է, թե ինչ պետք է անի կառավարության ղեկավարը հաշվետվություն ներկայացնելուց: Բայց նա ընդամենը խոսեց 44 օրվա մասին, որն, ըստ էության, տնտեսությանը եւ այլնին չէր վերաբերվում:

Վորոնեժի մարզում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի հանդիսացող կնոջից Երևանում առանձնապես խոշոր չափերով կողոպուտ կատարելու մեղադրանքով հետախուզվողը

2021թ. հունվարի 23-ին 41-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն,  նրա նկատմամբ ընտրված կալանավորումը վերահաստատվել է։

«2020թ․ հունվարից ասում եմ, որ աշնանը կլինի ռազմական գործողություն․ ինչո՞վ էր զբաղված ԱԱԾ-ն այս ընթացքում»․Տարոն Սիմոնյան

Գուշակ չեմ, ուղղակի կանխատեսում եմ վերլուծությունների հիման վրա։ Երեք օր էի սխալվել՝ ասելով հոկտեմբեր

Ադրբեջանում մարդկային տառապանքների «Պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար. ՄԻՊ

Այս «պուրակ-թանգարանն» ակնհայտ հաստատում է Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականության փաստը:

Զինապարտության հարցը վերջնականապես լուծելու համար մայորը որպես կաշառք 600 հազար դրամ էր պահանջել

Խուզարկությամբ նրա մեքենայի պահախցից հայտնաբերվել է 600 հազար դրամը։

«Զոհերի թիվը 2 անգամ մեծացնում են․ սրանից ավելի մեծ անբարոյականություն չեմ պատկերացնում»․ «Իմ քայլի» պատգամավոր

Մի հարցում կեղծեցիք, բայց մեր հիշողությունը ո՞նց եք կեղծելու,-հարցնում է Արթուր Հովհաննիսյանը

ՀՀ եւ Վրաստանի նախագահները հանդես կգան հայտարարություններով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Վրաստանի նախագահի նստավայրում` «Օրբելիանի» պալատում տեղի է ունեցել ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո երկու երկրների նախագահները պատվո պահակախմբի հրամանատարի ուղեկցությամբ կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ նախագահը գրառում է կատարել Վրաստանի նախագահական պալատի

Անվտանգության խորհրդի գրասենյակը գաղտնազերծել է Օնիկ Գասպարյանի վերաբերյալ պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերը

Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ

«Նիկոլ Փաշինյանին քննադատում էին, որ դու եկել ես ՀԱԿ-ի մանդատով, պիտի մանդատդ դնեիր, գնայիր, դրե՞ց». Թագուհի Թովմասյանը հիշեցնում է Փաշինյանի անցյալը

Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը, Գոռ Գեւորգյանը, Սոֆյա Հովսեփյանը այս իրավիճակին վերջ դնելու համար օրենսդրական նախաձեռնություն են մշակել՝ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու եւ ամրագրելու, որ կառավարության անդամը պարտավոր է մոտենալ ամբիոնին եւ պատասխանել պատգամավորի բանավոր հարցերին եւ եթե չունի պատասխան, պիտի մոտենա ամբիոնին ու հիմնավորի, թե ինչու չունի պատասխան»:

Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակները և ընթացող փորձագիտական աշխատանքների բնույթը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Արցախում շուրջ 8000 ընտանիք բնակարանի կարիք ունի, ավելի քան 2000-ն էլ նախկին հերթացուցակում են

Խորհրդարանի ղեկավարը ողջունեց նոր հասարակական կառույցի գաղափարը՝ ընդգծելով միասնական ուժերով երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ոչ մի ազդեցություն չի ունենա». Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը

«Դա իրավական որոշում չէ, այսպես էր արտահայտվել նաև Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը, Երբ Գերմանիայի խորհրդարանում նման որոշում էր ընդունվել»

Դավիթ Բաբայանը շեշտել է՝ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

Անդրադառնալով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը։

«Գուցե ճիշտը դա էր». Թագուհի Թովմասյանը՝ Սերժ Սարգսյանի օրոք Լելե Թեփեի բարձունքը կորցնելու մասին

Դիտարկմանը, որ Փաշինյանը ԱԺ-ում պատգամավորներին հարցրել էր հողերը տալու մասին, բոլորը դեմ էին՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Մենք պետության ղեկավար ենք ընտրում, որ հետո մե՞նք ասենք, թե ինչ պիտի անի»:

Արա Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու վրա

Ընդգծվեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը

ԵՄ չափանիշներին համապատասխանող՝ կոշտ թափոնների աղբավայր Հրազդանում, որը կսպասարկի 12 համայնք

Ներդրում կոշտ թափոնների ժամանակակից աղբավայր կառուցելու համար` շրջակա միջավայրի բարելավմանը նպաստելու նպատակով

Աբդուլլաևան Լաքոտին խորհուրդ է տվել «իր երկրին նայել»

«Մի՞թե այնպիսի երկրի դեսպանը, ինչպիսին Ֆրանսիան է, որն իր պատմության ողջ ընթացքում բազմաթիվ պատերազմներ է տեսել և տարբեր թանգարաններում ի ցույց է դրել այդ պատերազմների հետ կապված կոմպոզիցիաները, իսկ դեսպանի խոսքով՝ «բեմադրությունները», մեզ պետք է ասի՝ ինչպես վարվել հակառակորդից վերցրած ավարի հետ»:

Ապարանում հիմնվել է վարդերի «քաղաք»

Արևոտ օրերով հարուստ Ապարանում՝ սարի լանջին, բացվում է վարդաքաղաքը։ 2.5 հեկտար ջերմատանը միայն հոլանդական վարդեր են՝ անուշաբույր, գույնզգույն ու եզակի տեսակներ։ Ամբողջությամբ ավտոմատացված՝ 4-րդ սերնդի ջերմատունը հիմնվել է 2019-ին՝ Սարալանջում: «Ռոզ Ֆիլդ» ընկերությունը սկզբում դժվարությունների շատ է հանդիպել, բայց կար համախմբող գաղափար. ստեղծել հայկական ծաղկային դրախտ։ Այստեղ ներկայացված են հոլանդական 18 տեսակի վարդեր, որոնք, բացի

«Եվ այո՛, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատու է հայկական մշակույթի պահպանման համար». Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է միջազգային կառույցներին

Ամարասն այն հազարավոր հուշարձաններից մեկն է, որը վկայում է Արցախում հայի դարավոր գոյությունը:

Վալենտինա Մատվիենկոն վերահաստատեց ռուսական կողմի տեսակետը, որ ադրբեջանական կողմը պարտավոր է հայրենիք վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց

ԱԺ նախագահը հավելեց, որ ադրբեջանական կողմի նման քայլերն անբարենպաստ մթնոլորտ են ստեղծում տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031