Օրվա լրահոսը

Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում պարտվել է իսպանացի թենիսիստին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, ATP վարկանիշային դասակարգման 23-րդ համար Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Masters» մրցաշարի մեկնարկում սերբ Լասլո Ջերեի նկատմամբ 6:4, 6:1 հաշվով հաղթանակ տոնելուց հետո երկրորդ շրջանում1 ժամ 12 րոպեում 2:6, 3;6 հաշվով զիջել է իսպանացի Պաբլո Կարրենյա-Բուստեին եւ դուրս է մնացել հետագա պայքարից: Հանդիպումներն ընթանում են հողածածկ կորտերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

COVID-19-ի պայմաններում պետությունը երեխաների մանկապարտեզ ընդունելը կազմակերպել է խնդիրներով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդում 2020 2020 թվականին նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում սահմանափակումները խնդիրներ են առաջացրել՝ կապված նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ մանկապարտեզ ընդունելության հետ: Այս մասին են վկայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքները, ինչպես նաև մշտադիտարկումը: Մասնավորապես, մանկապարտեզներում երեխաների խնամքը և կրթությունը կազմակերպվել է բեռնաթափված խմբերով: Նախապես սահմանվել

«ՌԻԱ նովոստի»-ի լուսանկարչի՝ «Կորսված դրախտ» շարքը Արցախյան պատերազմից», լավագույնն է ճանաչվել

Կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ժամեր առաջ աշխարհի ամենահեղինակավոր լուսանկարչական մրցանակաբաշխության՝ World Press Photo -ի «գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ՌԻԱ նովոստի-ի լուսանկարիչ Վալերի Մելնիկովի «Կորսված դրախտ» շարքը Արցախյան պատերազմից»։

«Այսօր արդեն հայ-թուրքական հարաբերությունները ոչ թե 1915 թվականի մասին են, այլ 2020 թվականի». Սերգեյ Մարկեդոնով

Անդրադառնալով այն հայտարարություններին, թե այսօրվա Հայաստանն էլ, Թուրքիան էլ ուրիշ են՝ Սերգեյ Մարկեդոնովը նկատեց՝ միևնույն է, թշնամանքի առիթ կա ու հավելեց. «Հարցն այլ է, երբ դու հարյուրամյա հնության ողբերգությանն ես արձագանքում և երբ մի քանի ամսվա ողբերգությանը»:

Հայաստանում ստեղծվեց ֆուտբոլային գիտակների ակումբ

Երեւանում ստեղծվեց Հայաստանի ֆուտբոլային գիտակների ակումբը՝ անկախ մարմին, որը այսուհետ պարբերաբար կքննարկի հայրենի ֆուտբոլում բոլոր կարեւորագույն իրադարձությունները, կտա փորձագիտական գնահատականներ: Այս նորաստեղծ կառույցը, որը ստեղծվել է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի (ԱԹԱ) ներքո, առաջին հանդիպումը անցկացրեց “Առագաստ“ կաֆեում “Ավերս“ ընկերության տնօրեն Կարո Շահբազյանի հովանավորությամբ եւ “Կիլիկիա“ ՓԲԸ աջակցությամբ: Ֆուտբոլային գիտակների ակումբում ընդգրկված են, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր, հայտնի

Վանաձորի դրամատիկական թատրոնը վերսկսում է իր գործունեությունը

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը վաղվանից կանցնի իր բնականոն աշխատանքին: Կորոնավիրուսի նոր ալիքի պատճառով մոտ 3 շաբաթ թատրոնը դադարեցրել էր իր գործունեությունը: Խաղացանկից հանվել էին մարտի 29-ից մինչեւ ապրիլի 16-ը ներառյալ հայտարարված բոլոր ներկայացումները: Հանդիսատեսի մուտքը թատրոն փակվել էր. «Թատրոնի գործունեության որոշակի դադարը պայմանավորված էր հիվանդացության աճով: Թատրոն գալիս էինք անհրաժեշտ աշխատողներով: Հիմա

Ադրբեջանի խայտառակ պուրակի հարցը՝ ԵԱՀԿ ԽՎ եւ ԱՊՀ ՄԽՎ համատեղ հանձնաժողովում Հայկ Կոնջորյանի ելույթի հիմքում

2021թ. ապրիլի 15-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ ԽՎ եւ ԱՊՀ ԽՎ համատեղ համաժողովում եւ բարձրացրեց հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության եւ օրեր առաջ Ադրբեջանում բացված խայտառակ պուրակի հարցերը: Մանրամասները՝ տեսանյութում: ՀՀ ազգային ժողով

Ռաշիդ Մահարարամովը արձանների պատվերը ստացել է անձամբ Բաքվի բռնապետից.

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Բաքվում հայտնի պուրակի մոմե արձանների հեղինակն այս անձն է՝ Ռաշիդ Մահարրամովը, ով քանդակագործ է։ Ի դեպ , այս արարածը Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի արձանի հեղինակն է։ Ռաշիդ Մահարարամովը արձանների պատվերը ստացել է անձամբ Բաքվի բռնապետից։ Երեք ամսում նա երեսուն արձան է պատրաստել, որոնք ,

«Որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, անշուշտ, պետք է մեր համեստ ներդրումն ունենանք…»

Քաղաքակրթական ընդհանրություններն ու համանման արժեհամակարգով ապագայի տեսլականն ամուր հիմք են փոխշահավետ գործակցությունը զարգացնելու և այն նոր նախաձեռնություններով համալրելու համար. ի պատիվ Հայաստանի նախագահի՝ պաշտոնական ընթրիք Վրաստանի նախագահի նստավայրում Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի՝ Վրաստանի նախագահի նստավայրում ապրիլի 15-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից տրվել է պաշտոնական

Հայկ Կոնջորյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀ ազգային ժողով

«Արբանյակների կիրառումների մասով ԲՏԱ նախարարությունը ֆունկցիաներ չունի, այն ամբողջապես գտնվում է ՊՆ, ԶՈՒ տիրույթում». Հակոբ Արշակյան

ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ անդրադառնալ որոշ շրջանակների կողմից հայկական արբանյակներին և տիեզերական տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերվող, վերջերս ակտիվորեն շրջանառվող թեմային, որը նաև քննարկման արժանացավ Ազգային ժողովում՝ ՀՀ վարչապետի հետ վերջին հարց ու պատասխանի ընթացքում։ Ստորև ներկայացված են տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ ԲՏԱ նախարարության և ԱԽ գրասենյակի

«Ադրբեջանն ուզում է ասել՝ այ, հիմա կտեսնեք, որ մենք ենք հաղթողը. հենց դրա համար էլ ռազմավարի պուրակներ է հիմնում, շքերթներ անում». Սերգեյ Մարկեդոնով

Ստեղծված իրավիճակը Սերգեյ Մարկեդոնովը համեմատեց քաղաքական ճոճանակի հետ: Նա ասաց՝ Ադրբեջանը ճոճանակը շարժել է շատ ուժեղ, հիմա խաչմերուկում է:

Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Ձերբակալվել է նույն մարզի 33-ամյա բնակիչը

Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է

Վրաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումն ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության և զարգացման կարևոր նախադրյալներից է. Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ Հայաստանի և Վրաստանի նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվա հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. Մեծարգո՛ տիկին Նախագահ,

Հայկ Չոբանյանը կարևորում է հայ-ղազախական համագործակցությունը՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում

Հայկ Չոբանյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ

Ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի  վիրավորում: Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող

Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում

Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ: Կողմերն ընդգծեցին, որ Մոլդովան եւ Հայաստանը պետք է ընդլայնեն ու ամրապնդեն համագործակցությունը խորհրդարանական մակարդակում՝ պահպանելով առկա երկխոսության դրական դինամիկան: Զինաիդա

Ինքնաբուժության պատճառով կորոնավիրուսի ծանր դեպքեր` Գյումրիում

Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքը գերծանրաբեռնված է աշխատում։ Այս պահին 60 հոգի բուժվում են, 15 հոգի էլ միջանկյալ ծառայությունում են։ Բուժվողները միայն Շիրակի մարզից չեն, այլ Հայաստանի տարբեր տեղերից։ Հիվանդների մեծ մասը ծանր վիճակում են։ Կառավարության՝ Գյումրի Բ/Կ-ին նվիրաբերած թթվածնային կայանը կարողանում է հոգալ պահանջմունքը

Արմեն Սարգսյանն ու Զուրաբիշվիլին՝ տարածաշրջանում խաղաղության մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Օրբելյանների պալատում  հյուրընկալած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշեց,որ այցը վաղուց էր ծրագրված,սակայն հետաձգվել էր համավարակի եւ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների պատճառով: Վրաստանի նախագահը ցավակցություն հայտնեց պատերազմում զոհվածների ընտանիքներին եւ  նախագահ Սարգսյանին: Նաեւ նշեց, որ Վրաստանը հակամարտության ժամանակ խաղաղության կողմում էր կանգնած եւ առաջարկել էր հարթակ հանդիպումների եւ երկխոսության համար,ինչը այժմ էլ ուժի

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի քաղաքակիրթ աշխարհի կողմից. Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Պատերազմում զոհված որդուն հուղարկավորելուց հետո ծնողներին երեք անգամ հրավիրել են ԴՆԹ անալիզ հանձնելու

Հետախույզ Գագիկ Պողոսյանի ծնողները պատմում են՝ պատերազմում որդին հարյուրավոր կյանքեր է փրկել, 2016-ին հակառակորդի գեներալ-լեյտենանտի էր գերի բերել

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՌԴ տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորումն ու կազմակերպումը

Նրանք անդրադարձել են նաեւ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցին

Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական հայատյաց քաղաքականությունը

Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի ցուցահանդես–պուրակ»-ը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության ցայտուն դրսևորումն էր: Հայ զինվորներին և ռազմագերիներին  պատկերող անմարդկային, նվաստացուցիչ  տեսարանների  ականատեսը եղանք: Ադրբեջանական վերնախավի նմանօրինակ վերաբերմունքը  ոչ միայն անտեսում և ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև վկայում է 1994թ. մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի՝ ազգամիջյան թշնամանքով շաղախված ռազմաքաղաքական ղեկավարության գործունեության շարունակությունը: 2020թ.

«Շիկահողի երեք բնակչի զենքերը ինքնանպատակ չեն տրվել»․ Կապանի համայնքի ղեկավար

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար սահմանային բնակավայրերում ապրողները զենք են ուզում

«Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ չի էլ եղել». Սերժ Սարգսյան. News.am

Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը Բելառուսի նախագահի այս հայտարարության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Ապրիլի 14-ին և 15-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ մա

ԲԴԽ նախագահի պարտականությունները կիրականացնի Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գագիկ Ջհանգիրյանը

2021 թվականի ապրիլի 15-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով, 165-րդ

Մենք կոչ ենք անում միասնության, համերաշխության եւ գլոբալ գործընկերության՝ առաջիկա մարտահրավերները մեղմելու համար. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանի ելույթը «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում ելույթ է ունեցել  «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ`  համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսում: ԱԺ նախագահը մասնավորապես նշել է. «Հարգելի Վալենտինա Իվանի, հարգելի գործընկերներ, համաժողովի մասնակիցներ, նախ ուզում եմ շնորհակալություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031