Օրվա լրահոսը
«Թալեաթ փաշա, ժամանակակից Թուրքիայի հայրը, ցեղասպանության ճարտարապետը» գիրքը թարգմանվել է թուրքերեն
Գրքի՝ «Թալեաթ փաշա, իթթիհաթականության ուղեղը, ցեղասպանության ճարտարապետը» վերնագրով տարբերակը թուրքերի կողմից որակվել է իբրև «այսպես կոչված ցեղասպանության պնդումների պրոպագանդա»:
Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի
Համապատասխան աշխատակիցների դասաժամերը չկրճատելու պատրվակով, տնօրենը նաև դրդել է նրանց կաշառք տալու փորձ կատարելուն:
Արմավիրի մարզում ավելացել են հանցագործությունների դեպքերը, աճել է նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտման ցուցանիշը
10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝ ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները 2019թ.-ի համեմատ ավելացել են 12 դեպքով: 5-ով ավելացել են սպանության, 3-ով՝ սպանության փորձի, 10-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը:
Արտակ Մանուկյանը քննիչ հանձնաժողովի նախագահին․«Ինչպե՞ս եք քովիդի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատելու, եթե չափորոշիչ չունեք»
Քննիչ հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավորը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրության լիարժեքությունն ու հարցերի ընդգրկվածությունը
Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ընտրվել է «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Սրբազանը 2018 թվականից հանդիսանում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
«Ինձ թույլ չեմ տա նույն ոճով արձագանքել»․ Քոչարյանի պաշտպանը՝ Արամ Մանուկյանի հայտարարության մասին
Դա առնվազն անհարգալից վերաբերմունք է դատարանի, դատավարության մասնակիցների նկատմամբ
ՀՀ նախագահը ո՛չ այդ օրը, ո՛չ որևէ այլ օր, չի եղել Բաքվում. ՀՀ նախագահի աշխատակազմը հերքում է շրջանառվող տեղեկությունը
Նոյեմբերի 17-ին Արմեն Սարգսյանը Հայաստանում, Երևանում, Հանրապետության նախագահի նստավայրում իր աշխատանքային ժամանակացույցով նախատեսված հանդիպումների շրջանակում ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերին:
«Մայրիկի մարտի 8-ին եւ հոր ծննդյան օրը` հետմահու Արիության մեդալը բերեցին». հերոսի քույր
Հովիկ Վերանյանը հուղարկավորվեց ճիշտ նույն օրը, երբ մեկ տարի առաջ զինվորական երդում էր տվել:
ԵԱՏՄ երկրներից բերվող ապրանքների մոտ 96 տոկոսը գալիս է ՌԴ-ից. Հայաստանի ներմուծման կառուցվածքը 2020 թվականին. ԻՔՄ
Այս երկրներից Հայաստանն ամենից շատ ապրանքներ ներմուծում է Չինաստանից՝ 437 մլն դոլար (ներմուծման 9․6 տոկոսը), Վրաստանից՝ 323 մլն դոլար (7․1 տոկոս) և Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 316 մլն դոլար (6․9 տոկոս)։ Բավական մեծ ծավալով ապրանքներ են ներմուծվում նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և այլն։
«Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում է». Ռուստամ Բադասյանը Ճապոնիայի արդարադատության նախարարին է ներկայացրել հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները
Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ճապոնիայի դիրքորոշումը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցում, ինչպես նաև Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնությունը
«Սա անմտություն է, հերթական քաղաքական պատվերը»․ պաշտպանը՝ Վազգեն Մանուկյանի մեղադրանքը լրացնելու մասին
Այսինքն, ըստ քննչական կոմիտեի, անօրինական հրաման չկատարելու կոչը եւս իշխանությունը զավթելուն ուղղված կոչ է
Վահան Քերոբյանը համոզմունք է հայտնել, որ գիտությունը Հայաստանի համար որևէ այլընտրանք չունի, քան զարգացումը՝ հենվելով տեխնոլոգիական առաջընթացի վրա
Ակնհայտ է, որ գիտական միտքն օգնում է բիզնեսին, և հենց այս ուղղությամբ էլ մենք պետք է առաջ շարժվենք
Որոշում է կայացվել՝ Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
«Թվային անհամապատասխանություն կա»․ պատգամավորը՝ «Covid-19 Հայաստան» դրամահավաքի հաշվետվության մասին
Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովում ներկայացվեցին հիմնադրամի հավաքագրված գումարներն ու դրանց բաշխումը
Ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը. ՊՆ նախկին փոխնախարարի հարցադրումները
Ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով:
Սեյրան Օհանյանը հոսպիտալում է․ դատական նիստը հետաձգվեց
Այս անգամ մեղադրող-դատախազների կողմից որեւէ հայտարարություն չկատարվեց
Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանը նորովի կառուցելու մեր տեսլականը պետք է շատ ակտիվ իրագործվի». վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզպետարանում
Ոսկե ականջօղեր, արծաթե ապարանջաններ եւ ազնվական ուրարտուհի` «Էրեբունի» թանգարանում
Պատմահնագիտական արգելոց-թանգարանում փորձում են մարդկանց կրթել գեղեցիկ եւ հաճելի միջոցներով
Միջազգային ժողովրդավարական հանրությունն ու հատկապես միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները լռում կամ չեզոք են անարդարությունների նկատմամբ. Զառա Հովհաննիսյան
Դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ևս արձանագրել ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը բավականին պասսիվ էր պատերազմում տուժած երեխաների վերաբերյալ արձագանքներում։
Կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան. վարչապետը ծանոթացել է Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում իրականացված վերակառուցման աշխատանքներին
Այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո այս թիվը կարող է ավելանալ. այն նախատեսված է 576 աշակերտի համար։
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր դիմումը Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների առնչությամբ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է իր դիմումը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների առնչությամբ: Վերջինս, հիշեցնենք, ԱԺ նիստի ժամանակ ԲԴԽ նախագահին մասնավորապես ասել էր. «Եկել եք, սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, բոլոր տեսակի ձեր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»: «Գտնում եմ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից թույլ են տրվել պատգամավորական
«Ընդունենք, Օնիկ Գասպարյանին ազատեցին, եթե մյուս բարձրաստիճան սպաները չենթարկվեցին վարչապետին`ի՞նչ է տեղի ունենալու». Արա Զոհրաբյան
Եթե Արմեն Սարգսյանն այսօր չդիմի ՍԴ կամ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվի իր առաջարկից`հանրապետությունը ճգնաժամի մեջ կհայտնվի
«Բնապահպան պաշտոնյաները»՝ ապօրինի որսի «հեղինակ»
Այս կենդանատեսակի որսը թույլատրված չէ արդեն երկար տարիներ։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են առատ ձյան պատճառով
ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ երեկ Արցախում տեղացած առատ ձյան պատճառով, զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
27 բնակչի տվյալներով դուրս է գրվել 1.4մլն դրամ գումար, սակայն նրանց չի հատկացվել. նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում յուրացումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել
որպես ուսանողների ուսման վարձ, դուրս է գրվել ընդհանուր՝ 2.4մլն ՀՀ դրամ գումար, որից հատկացումներ են կատարվել նաև համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների հարազատներին, ինչպես նաև համայնքի բնակիչ հանդիսացող, բայց դպրոցը դեռևս չավարտած անձին:
Հատուցումների թիվը` 1862, որից 1450-ը` պատերազմի արդյունքում. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
Մինչև 1960-ականները դեռևս պահպանվել էին Շուշիի հայկական թաղամասերի ավերակները. Ավետիք Իշխանյան
Ռաֆայել Իշխանյանի լուսանկարն արված է Շուշիի հայկական թաղամասերից մեկի ավերակների ֆոնին։
Գրողը տանի, փոխանակ Հադրութի, բնակչության, սահմանների անվտանգությունը կազմակերպեին` պոպուլիզմով էին զբաղված. Հադրութի նախկին քաղաքապետ
Արայիկ Հարությունյանը թող այս մասին խոսի, այլ ոչ թե ասի՝ բոլոր հադրութցիները փախան: Ոչ բոլոր հադրութցիներն են փախել: Այո, եղել է ինչ-որ տոկոս, որը փախել է, փախնող մարդիկ եղել են: Բայց փախնողներ եղել են նաեւ Ստեփանակերտից, Մարտակերտից, Մարտունիից: Թե չէ, վերջ, Հադրութը հանձնվել է, որովհետեւ հադրութցիները փախել են: Ինչ է՝ հադրութցիների մեջ հայրենասերներ չկա՞ն: Շատ կան, շատ-շատ:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր


















































