Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների հիշատակին

«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

«Նիկոլ Փաշինյանը չի հեռանում, ուրեմն կհեռացնենք՝ զենքով, ես պատրաստ եմ… ես սկսելու եմ կազմակերպել այսօրվանից». Վահան Բադասյանը՝ մինչեւ ձերբակալվելը

Մենք ճշտեցինք՝ դուք անձամբ կազմակերպո՞ւմ եք ինչ-որ բան՝ Բադասյանը պատասխանեց. «Այո, ես սկսելու եմ կազմակերպել այսօրվանից, թող ԱԱԾ-ն գա իմ հետեւից: Ես դա պատասխանատու հայտարարում եմ»:

Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ. Նիկոլ Փաշինյան

Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. վարչապետ Փաշինյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Արա Պապյան. «Մեղավորներին պատժել, արդարամիտներին եւ առաքինիներին խրախուսել եւ գնալ բանակի ստեղծմանը»

«Ազգային-ժողովրդավարական բեւեռը» Հայկական բանակի ստեղծման օրը նշեց Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտից դեպի Սասունցի Դավիթ արձան, այնուհետեւ դեպի Եռաբլուր երթով: Նախաձեռնության անդամ Արա Պապյանը քայլերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց. «Բանակի ղեկավարության մեծ սխալ կա՝ եւ զենքի տեսանկյունից, եւ մարտ մղելու: Մենք տեսանք էական թերացումներ: Մեր ամենամեծ խնդիրներից մեկը հիմա, կարծում եմ, ոչ թե պոռոտախոսությամբ, ոչ

Կրկնում եմ՝ պատերազմները սանձազերծվում են միայն այն ժամանակ, երբ պարտվում է դիվանագիտությունը. Գագիկ Ծառուկյան

Այսօր ևս մեկ անգամ վերահաստատում եմ՝ Արցախյան այս պատերազմում հայոց բանակն ու հայ զինվորը չեն պարտվել: Պարտվել է ապաշնորհ իշխանությունը՝ իր վարած անհեռանկար ու վտանգավոր հետևանքներով հղի դիվանագիտությամբ:

«Մենք միայն ընկեր չենք կորցրել, ազգը կորցրել է լեգենդար հետախույզի». Հերոսի ընկեր

ԵՊՀ-ում բացվեց հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանը

«Վերքերը թարմ են, արյունը չի չորացել, սպիանալու մասին դեռ չենք կարող խոսել». ԵՊԲՀ-ում բացվեց մերօրյա հերոսների հիշատակին նվիրված հուշատախտակ

«Ինձ համար պատերազմի ընթացքում ամենածանր օրը ընկերոջս թաղման օրն էր: Մենք պարտք մնացինք նրանց»,- նշեց Նիկոլայ Գրիգորյանը՝ շեշտելով, որ սեփական երկրի համար զոհվելը կարևոր է, սակայն առավել կարևոր է ապրել՝ հերոս տղաների անունները մեր մտքում դաջելով ու հաշվետու լինելով մեր խղճի առաջ:

Մեր երախտիքն ու գնահատանքն ենք հայտնում բոլոր նրանց, որոնք ծառայել ու ծառայում են զինված ուժերում. ԱՄՆ դեսպանություն

Ու մեր հիշատակի տուրքը մատուցում իրենց կյանքը տված բոլոր զինծառայողներին

Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ Կճոյանի «Բենթլիի», աշխարհիկ հաճույքների ու հոգեւորականների՝ վատ օբյեկտներ գնալու մասին

Նավասարդ սրբազանը ստացել է նվեր՝ ինչ-որ ավտոմեքենա՝ «Բենթլի» եւ այդ «Բենթլի» ավտոմեքենան ինքը հետագային վաճառել է, նվիրել է գումարը կարիքավորներին: Եվ շահարկել նման երեւույթները, չեմ կարծում, որ ճիշտ է:

Մեր երկրների միջև ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն. վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

ֆրանսիական կողմը՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ևս կարևորում է բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցությունը և հետաքրքրական է համարում այս ուղղությամբ աշխատանքի շարունակումը

Պատերազմը վեր հանեց ինչպես զինված ուժերի կառավարման, այնպես էլ կազմակերպական խնդիրներ. ՀՔԱՎ

Ժողովրդավարական պետության և նրա քաղաքացիների անվտանգությունը երաշխավորող զինված ուժերի վերականգնումը պետության առաջնային խնդիրներից է

Ինչո՞ւ եկեղեցին լռեց Մարտի 1-ի ժամանակ ու բողոքում է հիմա. Կաթողիկոսը պարզաբանում է. «Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել»

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ հետեւություն արեցիք, երբ Ձեր հայտարարությունից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս չեկան փողոց ու չպահանջեցին օրվա իշխանության հրաժարականը՝ վեհափառը պատասխանեց. «Մենք որեւէ կերպով հորդոր եւ կոչ չենք ուղղել, որ ժողովուրդը դուրս գա փողոց եւ համապատասխան գործողություններ իրականացնի»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է` պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով

Աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է և ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն

Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը. Վազգեն Մանուկյան

Ես գիտեմ, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը․Վազգեն Մանուկյան

«Նրանք չեն մահացել, նրանք անմահացել են». համալսարանականներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն

Երևանի պետական համալսարանում դաստիարակվում է այնպիսի սերունդ, որը պարտավոր է շարունակել  պատերազմում զոհված տղաների գործը։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Թղթի վրա դուք անձամբ գրեք իմ մեջբերումը… Պայման եմ դրել, պայմանը կատարեք». Միջադեպ Եռաբլուրում՝ Փաշինյանի ու լրագրողի միջեւ

Այսօր Բանակի տոնն է ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Եռաբլուր էր եկել վաղ առավոտյան: Լրագրողներից մեկը Փաշինյանին հարցրեց՝ պարոն վարչապետ, այստեղ Շուշիում ընկած մեր զինվորներն են, դուք բարձր ամբիոնից հայտարարում եք, որ Շուշին ադրբեջանակա՞ն է: Փաշինյանը հարց տվող լրագրողին կանչեց. «Մի րոպե մոտեցեք, այդ դո՞ւք էիք ասում, որ ես հայտարարել եմ, որ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր»` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակին

Հունվարի 28-ին` Բանակի օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

ԵԽԽՎ-ն հաստատեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները. ինչպես են քվեարկել հայ պատգամավորները

Բանաձևն ընդունվեց ձայների 107 «կողմ», 36 «դեմ» և 24 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:

Կոնվերս Բանկ. Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր

Կոնվերս Բանկի անունից շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն  զինվորականներին եւ զինծառայողներին, կամավորներին ու զորակոչվածներին՝ այդ թվում Կոնվերս Բանկի 27 աշխատակիցների, ովքեր մասնակցել են Արցախում վերջին պատերազմին, ովքեր այսօր պահպանում են մեր Հայրենիքի սահմանները: Հավերժ փառք զոհվածներին: Գիտակցում ենք բիզնեսի, հասարակության կարեւոր դերը զոհվածների ու վիրավորների, նրանց ընտանիքի անդամների համար պատշաճ կենսապայմանների

Լինելով 26 տարեկան՝ հասցրել եմ մասնակցել երկու պատերազմի. զինվորները շնորհավորում են Բանակի օրը

Ես ամեն անգամ համոզվել ու համոզված եմ՝ մեր զինվորի ոգին քարից էլ ամուր է։ Կարող եմ հազարավոր օրինակներ բերել։ Իհարկե, այս պատերազմը մեզ համար ոչ ցանկալի վերջաբան ունեցավ, բայց…

Արա Այվազյան. Տարածաշրջանը չպետք է ունենա «հաղթողներ և պարտվողներ»

Հուսով եմ՝ Ադրբեջանը կհասկանա, որ գերիների հարցը պետք է ունենա հրատապ լուծում

Արցախյան վերջին պատերազմում գործածված զինատեսակները. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Պատերազմում նաև առաջին անգամ աշխարհում կիրառվեց առնվազն 3 զինատեսակ՝ իսրայելական LORA բալիստիկ հրթիռը, բելառուսական արտադրության «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն և թուրքական TRG-300 «Քասիրգա» ՀՌԿՀ-ն

Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական, և սրանում բոլորիս անելիքը չափազանց մեծ է. Արմեն Գրիգորյան

Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից, անկասկած, պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ:

Աշխարհաքաղաքական երալաշ

Այս հրապարակման պատճառը՝ հանրությունների ադեկվատության շուրջ մտորումներն են, շարժառիթը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը, ավելի ճիշտ՝ հայտնի դիզայներ Ալեքսանդրա O՚Նիլի կողմից Բայդենի կողակցի՝ Ջիլի համար կարված «Մարգարյան» բրենդի հագուստը: «Առավոտի» զրուցակիցն է`քաղաքագետ Արբակ Խաչատրյանը: «Ըստ հավաստիացումների, Ալեքսանդրայի՝ երկնային ռոմանտիզմի ու խորհրդային աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի հանդեպ տածած սիրով է պայմանավորված լյուքս դասի բրենդի աննախադեպ

Կոռուպցիան և կորոնավիրուսն ուժեղացնում են նահանջը ժողովրդավարությունից. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Իր հարևան երկրներից Հայաստանն զիջում է միայն Վրաստանին: Ինչպես և նախորդ տարում, Հայաստանն առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից (40 միավոր` 86-ից 91-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 129-ից133-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 149-ից 156-րդ տեղեր):

ՀՀ 3-րդ նախագահի անունից զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապաքինվում է կորոնավիրուսից

«Հորկո՜ւր, ես կածի՜». հավերժի ճամփորդ Սերոբը

– Երանի՜ նրանց, ում որդիները գերեզման ունեցան: Նրանց ծնողները գոնե լաց լինելու ու խնկարկելու տեղ ունեցան, իսկ ե՞ս…,- մրմնջում էր թալկացած հայրը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031