Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն հաստատեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները. ինչպես են քվեարկել հայ պատգամավորները

Բանաձևն ընդունվեց ձայների 107 «կողմ», 36 «դեմ» և 24 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:

Կոնվերս Բանկ. Շնորհավոր տոնդ՝ հայ զինվոր

Կոնվերս Բանկի անունից շնորհավորում ենք Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհակալություն  զինվորականներին եւ զինծառայողներին, կամավորներին ու զորակոչվածներին՝ այդ թվում Կոնվերս Բանկի 27 աշխատակիցների, ովքեր մասնակցել են Արցախում վերջին պատերազմին, ովքեր այսօր պահպանում են մեր Հայրենիքի սահմանները: Հավերժ փառք զոհվածներին: Գիտակցում ենք բիզնեսի, հասարակության կարեւոր դերը զոհվածների ու վիրավորների, նրանց ընտանիքի անդամների համար պատշաճ կենսապայմանների

Լինելով 26 տարեկան՝ հասցրել եմ մասնակցել երկու պատերազմի. զինվորները շնորհավորում են Բանակի օրը

Ես ամեն անգամ համոզվել ու համոզված եմ՝ մեր զինվորի ոգին քարից էլ ամուր է։ Կարող եմ հազարավոր օրինակներ բերել։ Իհարկե, այս պատերազմը մեզ համար ոչ ցանկալի վերջաբան ունեցավ, բայց…

Արա Այվազյան. Տարածաշրջանը չպետք է ունենա «հաղթողներ և պարտվողներ»

Հուսով եմ՝ Ադրբեջանը կհասկանա, որ գերիների հարցը պետք է ունենա հրատապ լուծում

Արցախյան վերջին պատերազմում գործածված զինատեսակները. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Պատերազմում նաև առաջին անգամ աշխարհում կիրառվեց առնվազն 3 զինատեսակ՝ իսրայելական LORA բալիստիկ հրթիռը, բելառուսական արտադրության «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն և թուրքական TRG-300 «Քասիրգա» ՀՌԿՀ-ն

Անվտանգային նոր իրողություններին մեր բանակի ներդաշնակեցումը պիտի դառնա առաջնային հրամայական, և սրանում բոլորիս անելիքը չափազանց մեծ է. Արմեն Գրիգորյան

Հիրավի, այս օրերին մեր բանակը յուրօրինակ փորձություն է ապրում, որից, անկասկած, պիտի դուրս գա առավել զորեղ, կայացած ու ժամանակի մարտահրավերներին պատրաստ:

Աշխարհաքաղաքական երալաշ

Այս հրապարակման պատճառը՝ հանրությունների ադեկվատության շուրջ մտորումներն են, շարժառիթը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը, ավելի ճիշտ՝ հայտնի դիզայներ Ալեքսանդրա O՚Նիլի կողմից Բայդենի կողակցի՝ Ջիլի համար կարված «Մարգարյան» բրենդի հագուստը: «Առավոտի» զրուցակիցն է`քաղաքագետ Արբակ Խաչատրյանը: «Ըստ հավաստիացումների, Ալեքսանդրայի՝ երկնային ռոմանտիզմի ու խորհրդային աստղաֆիզիկոս Բենիամին Մարգարյանի հանդեպ տածած սիրով է պայմանավորված լյուքս դասի բրենդի աննախադեպ

Կոռուպցիան և կորոնավիրուսն ուժեղացնում են նահանջը ժողովրդավարությունից. Թրանսփարենսի Ինթերնեշնլ

Իր հարևան երկրներից Հայաստանն զիջում է միայն Վրաստանին: Ինչպես և նախորդ տարում, Հայաստանն առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից (40 միավոր` 86-ից 91-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 129-ից133-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 149-ից 156-րդ տեղեր):

ՀՀ 3-րդ նախագահի անունից զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապաքինվում է կորոնավիրուսից

«Հորկո՜ւր, ես կածի՜». հավերժի ճամփորդ Սերոբը

– Երանի՜ նրանց, ում որդիները գերեզման ունեցան: Նրանց ծնողները գոնե լաց լինելու ու խնկարկելու տեղ ունեցան, իսկ ե՞ս…,- մրմնջում էր թալկացած հայրը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարումը ՀՀ դրամով

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ: Բանկում սպասարկվում են արագ դրամական փոխանցումների 6 համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer, Telcell: Իր հաճախորդներին մշտապես առաջարկելով սպասարկման նոր և հարմարավետ պայմաններ՝   ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է IntelExpress համակարգի միջոցով արտարժութային  փոխանցումների ՀՀ դրամով վճարման ծառայությունը: Տվյալ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ազատվում Լեւոն Յոլյանից

Թերեւս բոլորի համար ակնառու է, որ Հայաստանի գրեթե բոլոր լրատվամիջոցները ողողված են այս կամ այն ոլորտում պետական պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների կատարման, այդ առնչությամբ պատշաճ պետական վերահսկողության բացակայության կամ մեղավոր անձանց պատասխանատվության չենթարկելու զանազան փաստերով: Հետպատերազմյան ժամանակաշրջանում հատկապես առանձնակի ուշադրության արժանացան «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության, այդ թվում՝ հիմնադրամից պետական բյուջե գումար փոխանցելու, ինչպես նաեւ Պաշտպանության

Թող այսուհետ մեր Հայրենյաց պաշտպանն իր վեհ առաքելությունն իրականացնի միայն ու միայն անվտանգ պայմաններում. Արայիկ Հարությունյան

Կորուստը բոլորինս է, ցավը՝ նույնպես, թանկ ու անդառնալի կորստի ցավն անսահման խորն է ու անամոք:

Բանաձեւը կրկին նույնն է՝ ունենալ մարտունակ Հայկական զինված ուժեր եւ շտկել մեր մեջքը. Արարատ Միրզոյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Մենք ունենալու ենք մարտունակ բանակ, որովհետեւ ձեր արիությունն ու նվիրումը հայրենիքին որեւէ մեկը որեւէ հանգամանքներում չի կարող խլել ձեզնից:

Վարչապետը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին

Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը. Transparency International

Տարածաշրջանի երկրներից Հայաստանից բարձր է միայն Վրաստանը, որը 56 միավորով զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը:

Թրոմբը դառնում է մահվան պատճառ

2020 թվականի տարեսկզբին սկսված համավարակը՝ կորոնավիրուսը, ահուսարսափ տարածեց ազգաբնակչության շրջանում։ Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, վիշտը պատեց մարդկանց, եւ մարդիկ կորցրեցին զգոնությունը, դրան գումարած՝ ընկավ մարդկանց իմունիտետը։ 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեծ թափ ստացավ կորոնավիրուսի տարածումը, ինչը, ցավոք, մեծացրեց նաեւ մահվան ելքերի թիվը։ Կորոնավիրուսի հետեւանքների վերաբերյալ զրուցեցինք «Նորմեդ» բժշկական կենտրոնի անոթային ծառայության ղեկավար, ԵՊԲՀ դասախոս, բժշկական

«Մենք բացահայտում ենք խնդիրը, մենք էլ լուծում». Վահան Թումասյան. «Փաստ»

«Իշխանությունները չտեսնելու տալիս, դրան գումարած՝ մեծ-մեծ խոսում»

Ինչով է պայմանավորված ՌԴ-ի կողմից «հումանիտար միջանցքի» բացումը. «Հրապարակ»

«Սա ՌԴ շահերից բխող քաղաքականություն է, որի նպատակն է՝ խթանել Ռուսաստանի տնտեսությունը»

Ընտանիքի հայրը 15-ամյա որդուն հորդորել է գերի ընկնելու դեպքում նռնակով պայթեցնել ինքն իրեն

Ընտանեկան ջոկի հրամանատար 46-ամյա Եգոր Փարսյանը չի սիրում խոսել իր անցած մարտական ուղուց ու սխրանքներից։ «Հերոսությունս ու սխրանքս ո՞րն է, թուրքը գա հասնի քո տուն՝ պաշտպանվես, սահմանը պահես՝ սխրա՞նք է»,–ասում է Եգորն ու կանխում հաջորդ հարցս։ «Մենակ չհարցնես` ո՞վ էր մեղավոր, որ սենց եղավ էս պատերազմում։ Բոլորս էլ մեղավոր ենք՝ ես, դու, էն մեկը, չենք պարտվել մենք ու հիմա կարեւորը խաղաղությունն է»,–ասում է դեռ մանկուց հայ-ադրբեջանական հակամարտության թեժ մարտերին մասնակցած Եգոր Փարսյանը։

Հակակոռուպցիոն և դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը. Ռուստամ Բադասյան

Վստահ եմ՝ հակակոռուպցիոն հետևողական ու իրական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը:

Մորուքի հայ ոճաբաններն ու նրանց մրցանակները

Հայաստանում մորուքը ասոցացվում է հոգեւորականության հետ, հետո այն «սեփականաշնորհեցին» ֆիդայիները, թեեւ մեծ հաշվով ստեղծագործող մարդկանց, մտավորականներին էլ էր հատուկ մորուք պահելը։ Եթե չենք սխալվում, այսպիսի մի ասացվածք էլ կա՝ կնոջն ադամանդներն են զարդարում, իսկ տղամարդուն տղամարդ է դարձնում մորուքը։ Վերջին շրջանում մեզ մոտ տղամարդիկ բարբերշոփ են հաճախում ոչ միայն սափրվելու, այլեւ մորուքին ձեւ տալու համար,

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք

«Ոչ ոք չգիտի, թե որ հատվածում ինչ է կատարվում, և թշնամին կարող է օգտվել այդ հանգամանքից, ջրերի միջոցով եկող թափոնների խնդիր կա». Սիլվա Ադամյան. «Փաստ»

Եթե ջրային ռեսուրսը կապ ունի թշնամու ռեսուրսների հետ, վտանգավոր է: Կարող է օգտագործվել կենսաբանական զենք

«Մեկ դատական ակտով չես կարող ասել, որ դատական իշխանությունն անկախ է». Արթուր Սաքունց. «Ժամանակ»

«Իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ ազդեցություն չկա, բայց չենք էլ կարող խոսել անկախ դատական համակարգի մասին»

«Ես իմ ողջ էներգիան տալիս եմ տողերիս»

Հերմինե Ավագյանը իր նոր՝ «Վազում եմ, սպասի՜ր…» գրքի գրականության մասին Երիտասարդ արձակագիր Հերմինե Ավագյանը բոլորովին վերջերս հրատարակեց իր երկրորդ գիրքը` «Վազում եմ, սպասի՜ր…» վերնագրով։ Ըստ հեղինակի` բոլոր պատմվածքների հերոսն իրական մարդն է, որն ապրում է մեր կողքին, ունի այն յուրօրինակ դիմագիծը, որն ունի Արցախում, հատկապես գյուղերում բնակվողը: Այդ մարդիկ իրենց մեջ լույս ու ջերմություն ունեն

«Սիմվոլիկ քայլի մասին է խոսքը, որ անհրաժեշտ պահին հանրությանը ոգեւորեն». Վիգեն Հակոբյան. «Հայկական ժամանակ»

«Այդ քայլը մի կողմից ցույց է տալիս, որ ընդդիմությունը այդ պահին այնքան ուժեղ է, որ կարողանում է որեւէ օբյեկտ գրավել առանց բռնության, մյուս կողմից իշխանությունը այնքան թույլ է, որ չի կարողանում դիմադրել այդ գործողություններին»

Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, թույլ չտա, որ իր դեմ Հոկտեմբերի 27 անեն. Պետրոս Մակեյան. «Ժամանակ»

«Այն մեխանիզմը, որ ներկայացնում են այդ ուժերը, միամիտների համար է՝ մեկ տարով գա Վազգեն Մանուկյանը

«Ես քաղաքական գործիչ եմ, երբ միտք եմ արտահայտում, պարտավոր չեմ նաեւ փաստարկներ ներկայացնել». «Հրապարակ»

«Չի բացառվում, որ ես սխալվում եմ, եւ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ հավաքվածները մաքրության, անմեղության խորհրդանիշներ են»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031