Օրվա լրահոսը

«Փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է իրենց կողմից գնումը». «Գոլդեն փելիս»-ով հետաքրքրվող կա. «Ժողովուրդ»

«Կարող եմ առաջարկել փակ բաժնետիրական ընկերություն ստեղծել եւ աշխատեցնել առայժմ, մինչեւ հետագայում ցույց կտա ժամանակը»:

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն Արցախի ՆԳՆ ԱԻ ՊԾ փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում

Զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1321 աճյուն:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Ջերմուկում և Եղեգնաձորում տեղում է ձյուն

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Վերջին երկուսուկես տարիներին բանակում իրականացրած մեր բարեփոխումներն ի զորու չեղան վերանայելու հակառակորդի հետ ռազմական հավասարակշռության խախտված կարգը. Տիգրան Ավինյան

Առաջիկայում պարտավոր ենք հայկական բանակի՝ ռազմադաշտի էներգիան փոխադրել պետական ինստիտուտների կայացման ոլորտ՝ նաև պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար:

Հայոց բանակի օրը նշելու լավագույն ձևը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է

Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը:

Անգամ ամենաժամանակակից զենքը չի կարող հանգեցնել ցանկալի արդյունքի, եթե… ՀՀ նախագահի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Բայց մենք մեկ անգամ չէ, որ փորձությունը կարողացել ենք վերածել հաղթանակի

Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը

Դարերի ընթացքին մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։

Հիմնադրվել է «Պաշտպան Հայրենյաց» կամավորականների միավորում հասարակական կազմակերպությունը

Տարածաշրջանում ծանր ռազմաքաղաքական ժամանակներ են սպասվում, որոնցից մենք ուղղակի իրավունք չունենք դուրս գալու առանց մեջքներս ուղղելու, առանց կորուսյալ հայրենիքը վերագտնելու:

ՀՀ նախագահի անունից «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցվել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին

Ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Ուղղի՛ր մեջքդ, սեղմի՛ր ցավդ ատամներիդ տակ և առաջ նայիր` դասեր քաղելով անցյալից. Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Դու նույն ուժեղն ես, և թող ոչ ոք չհոխորտա, թե քեզ հաղթել է: Քո բազկի ուժը դեռ ցույց ես տալու և վերհիշեցնես թշնամուն իր ոչ հեռավոր ամոթալի անցյալը

Հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձը

Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:

Եվս մեկ անգամ դիլետանտիզմի մասին

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը եւ դրանից առաջացող խոչընդոտները։ Մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը եւ գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին եւ պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը», – վերջերս «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն

Պարտության պատճառը բանակը չէր, պարտության պատճառը ողջ ծանրաբեռնվածությունը բանակի վրա թողնելն էր. Արթուր Վանեցյան

Այսօր զոհված տղերքի շիրիմներին, վիրավորներին այցելելիս պետք է իշխի գիտակցումը, որ մենք այցելում ենք հերոսների, որոնք իրենց վրա վերցրին ուրիշների սխալների հարվածը։

Պատերազմը ավարտվել է, բայց մեր մեջ կարևոր պատերազմ կա․ Արսեն Սաֆարյան

Պատերազմից հետո ես իմ տեղը չեմ գտնում: Ինձ թվում էր երազի մեջ եմ, փշրված: Այնպիսի զգացողություն ունեի, որ ինձ մի քանի հոգի ծեծել են, բայց ես ոչինչ չեմ կարողացել անել:

Արագածատոնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի կալանավորվի. «Հայկական ժամանակ»

Նաիրի Սահակյանը օգտվելով մարզպետ եղբոր դիրքից, Արագածոտնում իրականացնում էր դպրոցաշինական և այլ խոշոր ծրագրեր: Ավելին, մարզպետարանը տարիներ շարունակ խոշոր պայմանագրերը կնքել է հենց «Ես և Նա» ՍՊԸ-ի հետ: Որոշ դեպքերում հենց Սարգիս Սահակյանն է եղբոր հետ կնքել պետական գնման պայմանագրերը:

Դեւլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնազավթած Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց. «Հայաստանի Հանրապետություն»

Այդ քայլն ուղղված է Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի դեմ: Վերջինիս շրջանակներում նախատեսված է փախստականների վերադարձ իրենց բնակության վայրեր, եւ այս դեպքում դժվար է պատկերացնել Շուշիի հայկական բնակչության վերադարձն ու խաղաղ գոյակցությունը մի քաղաքում, որտեղ ազգայնական, նաեւ հակահայկական ոգով սերունդ է դաստիարակվում

«Մեկ-մեկ ես մտածում եմ, որ կարող է 10 տարվա ընթացքում ուղղակի սխալ եմ ապրել, երբ նախագահ էի». Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ընտրություններին մասնակցելու է եւ կրելու է

«Նույնիսկ եթե այս գերիներին տա, ուրիշ գերիներ են վերցնելու ու պահելու են այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունը չի վստահեցրել իրենց, որ այստեղից որեւէ զինվորական Ղարաբաղ չեն ուղարկելու: Գինը սա է լինելու եւ մեր իշխանությունը սրան գնալու է, որովհետեւ իրենց քթից բռնած՝ ոնց ուզում, տանում են»:

Եվրոպայի խորհրդում կներկայացնեմ զեկույց սոցիալական ցանցերում հանրային դեմքերին թիրախավորելու եւ ատելության հրահրման դեմ

Այսօր Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նիստում ներկայացրեցի առաջարկ պատրաստել զեկույց՝ սոցիալական ցանցերում հանրային գործիչներին եւ հատկապես կին գործիչներին  թիրախավորելու, նրանց  ատելության, թշնամանքի թիրախ դարձնելու եւ այդ ամենի դեմ օրենսդրական կարգավորումներով պայքարելու մասին։ Առաջարկն ընդունվեց եւ  առաջիկայում ես հենց իմ եւ Եվրոպայի բազմաթիվ հանրային եւ քաղաքական գործիչների ու հատկապես կին գործիչների օրինակով կպատրաստեմ ու կներկայացնեմ

Զարիֆի այցը ստիպում է թարմացնել մեր հիշողությունը, ցավոք՝ ոչ մեր օգտին

Մնում է հուսալ, որ 44-օրյա պատերազմը կբացի բոլորիս աչքերը

Հայաստանի եւ Ադրբեջանի պետական դրոշների շքերթ. (Ֆոտոշարք)

Մեղրի–Երեւան միջպետական Մ2 ավտոճանապարհի Շուռնուխ–Որոտան–Գորիս հատվածում՝ ծածանվում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական դրոշները։ Հիշեցնենք, որ ճանապարհի որոշ հատվածներ սահմանազատման արդյունքում այժմ գտնվում են ադրբեջանցիների հսկողության ներքո եւ վերջիններս իրենց դրոշները տեղադրել էին իրենց տարածքներում։ Հիմա ճանապարհի հայկական կողմին պատկանող հատվածներում տեղակայված է  հայկական եռագույնը։ Հետաքրքիր է, որ Շուռնուխ գյուղում ադրբեջաներենով  տեղադրված ցուցանակի մոտակայքում Հայաստանի պետական

«Ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Ջալալի գրասենյակը…երրորդ օրը հասկացել էի, որ խնայվում է նախագահականի շենքը». Ռոբերտ Քոչարյան

Այն ժամանակ այդ բարձր ճշգրտության զենքերը չկային, բայց մենք թիրախ էինք: Երկու տարի նստել ենք այդ պայմաններում ու բունկեր կոչեցյալը ես գոնե մեկ անգամ չեմ իջել: Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր ազերիներին հետաքրքրում Շուշիի մշակույթի տունը, որտեղ ոստիկաններ էին հավաքված, երկու ճշգրիտ հարվածով հողին են հավասարեցրել, մի քանի տասնյակ մարդ է զոհվել, կրկնակի վիրավորվել: Ինչո՞ւ էր հետաքրքրում ավելի շատ, օրինակ, Ջալալի գրասենյակը, երկու անգամ հարվածել են այդ գրասենյակին:

«Պուտինն ուզում էր իր գրպանում պահել ադրբեջանական գազի, նավթի բանալին, ստիպեց մեզ ստորագրել փաստաթուղթը». Պատմաբան. «Ա1+»

Վարչապետի հայտարարությունը, թե Շուշին եղել է  90 տոկոսով ադրբեջանական քաղաք, ես համարում եմ կամ անիրազեկության, կամ միտումնավոր կերպով փաստերը խեղաթյուրելու հետևանք։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանը՝ հավելելով, որ մենք չեք կարողանում մեր փառահեղ պատմությունը ճիշտ ներկայացնել։ «Բավական է ասել, որ եթե 19-րդ

«Եթե Հայաստանի վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում». Ռոբերտ Քոչարյան

Ըստ Քոչարյանի, Բելառուսի նախագահի՝ Լուկաշենկոյի ձայնագրությունից երեւում է, որ այդպիսի թեմա եղել է ու եղել է մերժում երրորդ նախագահի կողմից, հայտնի է նաեւ, որ այս նոր իշխանությունը նույնպես նման կարգի խոսակցություն ունեցել է Ադրբեջանի հետ. «Հայտնի պաշտոնյա, հանդիպում Դուբայում ու մենք չգիտենք՝ այդ առաջարկը ընդունվե՞լ է, թե՞ մերժվել է»:

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի կենսագրականը

ԱՀ նախագահի հրամանագրով՝ ԱՀ փ/ծ գնդապետ Մեխակ Ալեքսեյի Արզումանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն: ՄԵԽԱԿ ԱԼԵՔՍԵՅԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Կենսագրական տվյալներ. ծՆՎԵԼ Է 1982թ., հունիսի 19, ք.Ստեփանակերտում: Կրթություն. 1989-1999թթ. սովորել է ք.Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցում: 2002թ. ընդունվել և 2007թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և

Վազգեն Մանուկյան. «Ազգային գաղափարախոսությունն ու ազատության գաղափարները իրար չեն հակասում»

Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մի խումբ համախոհների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, երկրի սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրները, տարածաշրջանի աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները, Հայրենիքի փրկության շարժման գործունեությունը և այլ հարցեր։ Հանդիպմանը ներկա երիտասարդները բարձրացրել են մեր երկրում ազգային գաղափարախոսության ամրապնդման, ազգային իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը, լսել Վազգեն Մանուկյանի տեսակետներն այդ հարցերի վերաբերյալ։ Մանուկյանի խոսքով՝

«Հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը». Պուտինը Դավոսում խոսել է Արցախից

Նա միջազգային հանրությանը կոչ է արել հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին

Ոճաբան Արտյոմ Սյունեցին մտադիր է փոխել հայրենի գյուղի ոճը․ գյուղացին պիտի խնդրողից դառնա պահանջատեր

Տաթեւի համայնքի ղեկավարը չի ընդունում Սյունեցու «մեղադրանքները»

«Աերոֆլոտը» մարտ-ապրիլ ամիսներին չեղարկում է թռիչքները Մոսկվայից Երևան

Մասնավորապես մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը չեղարկվում են թռիչքները Մոսկվայից դեպի մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Երևան։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Նշվում է, որ որոշումն ընդունվել է՝ կապված կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների երկարաձգման հետ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031