Օրվա լրահոսը
Արցախի ժողովրդագրական գործընթացները նախապատերազմյան շրջանում. Արտակ Մարկոսյան
Արցախյան երկրորդ պատերազմը, կարելի է ասել, լիովին խաթարել է Արցախի Հանրապետության ժողովրդագրական գործընթացների սահուն ընթացքը, և դժվար է կանխատեսել ապագան։
«Իսրայելը ՀՀ-ին էլ է զենք առաջարկել, մենք հրաժարվել ենք»․ դեսպան Արմեն Սմբատյան
Օգտագործվել է նաեւ ռուսական, թուրքական, չեխական զենք։ Ինչ զենք ասես՝ չեն օգտագործել
«Ժամանակին հավատում էի իմ վարչապետին. ասում էր՝ ես չեմ եկել աթոռից կառչելու, եթե չկարողանանք՝ կգնանք: Չկարողանալն էլ ո՞նց է լինում». Արտակ Թովմասյան
Արտակ Թովմասյանը գտնում է, որ տնտեսությունը, պատերազմը, համավարակի դեմ պայքարը ձախողած իշխանությունը պետք է հեռանա:
Հայաստանի բուհական համակարգում առաջին անգամ կփորձարկվի դուալ կրթության մոդելը. ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Էրազմուս+ ծրագրով իրականացվող համագործակցության ծրագրեր
Էրազմուս+ գործողությունների 2014-2020 թվականների շրջափուլի ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 30 ծրագիր
Ռուբեն Սաֆրաստյան. «Համոզված եմ, որ Թուրքիան կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա՝ օգտվելով մեր այս ծանր իրավիճակից, խայտառակ պարտությունից»
Թուրքիան շարունակելու է իր քաղաքականությունը: Եվ եթե Հայաստանը չենթարկվի այդ պահանջներին, որ մենք բոլորս լավ գիտենք, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ոչ մի դրական քայլ չի լինի: Այնպես որ, սպասել, թե Թուրքիան կարող է ինչ-որ բարեկամական կամ դրական քաղաքականություն որդեգրել Հայաստանի նկատմամբ, իմաստ չունի:
Պետական պարտքը կկազմի մոտ 9.34 միլիարդ ԱՄՆ դոլար. Բագրատ Եսայան
Աճը՝ երկու տարի և ինն ամսում կկազմի 3.167 միլիարդ ԱՄՆ դոլար։
«Ըստ Ձեզ՝ իսկ ո՞վ էր նկարում Էդմոն Մարուքյանին». Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում բացթողումների և ձեռքբերումների, Էդմոն Մարուքյանին մենակ թողնելու հարցերի մասին
Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայտարարությունները, թե Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձևում հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են, չեն համապատասխանում իրականությանը, քանի որ մեր մի շարք առաջարկներ, այդ թվում ռազմագերիների վերաբերյալ, ընդունվել են:
«Զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքիները ևս հայտնվել են «Լիդիան Արմենիա»-ի ուշադրության կենտրոնում»
«Ամուլսարի հանք» նախաձեռնող խումբը վերահաստատում է իր աջակցությունը Լիդիան Արմենիային և Ամուլսարի հանքի շահագործմանը
Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող հարցեր
Նախարար Բադասյանը հիմնական կետերով ներկայացրել է Կոմիտեի ստեղծման նպատակները և տեղեկացրել, որ այն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։
Հայաստանը երկուսուկես տարում չկարողացավ իր համար պարզել եվրոպական ռազմավարությունը. Արման Բաբաջանյան
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները այդպես էլ չեն կարողանում հասկանալ, որ եվրոպական կառույցներում աղմուկը չի որոշում ոչինչ, եվրոպական կառույցներում որևէ բան որոշում են տարիների հետևողական աշխատանքը և ռազմավարությունը
«Տիգրան Հակոբյանի ասածից բխում է, որ մայրաքաղաքային սփռումը «լուզեռների» տիրույթ է». Շավարշ Գեւորգյան
Ես կարծում եմ, որ դրանով ինքը վիրավորում է մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերություններին:
Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը. Արարատ Միրզոյանը՝ Սերգեյ Կոպիրկինին
Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարեւորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք եւ վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:
Թուրքիան ռազմաարդյունաբերական համակարգ է ստեղծում, որի հիմքում փորձում է աստիճանաբար դնել իր արտադրությունները. Ռուբեն Սաֆրաստյան
Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարը ներկայացրեց Թուրքիայի արտաքին քաղաքականության չերեւացող որոշ երեւույթներ
Ալիևն արձագանքել է Շուշին առանց կռվի հանձնելու հայտարարություններին
Դա ստոր սուտ է»,- ասել է Ալիևը՝ պարծենալով, որ ադրբեջանցի զինվորները և սպաները «դրսևորել են հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, ֆիզիկական ուժ և բարձր ազգային ոգի»:
Որդու ծննդյան օրը Անդրանիկ Հայրյանը հետմահու պարգևատրվեց Արցախի հանրապետության Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանով
Սպան զոհվել էր Շուշիի մարտերի ընթացքում՝ դրսևորելով անձնուրաց քաջություն, բարձր պահելով սպայի պատիվը:
«Միասնականությունը կարևոր է բոլոր հարցերում՝ հատկապես պատերազմում». բժշկական և ռազմական գիտելիքները ուժ տվեցին Արթուր Գինոսյանին առաջնագծում
«Մեր հույսը մեր հավատքն էր, հավատը մեր ուժերի նկատմամբ: Մենք գիտեինք՝ ինչի համար ենք կռվում. հայրենիքի, ոչ թե զուտ հողակտորի համար»
Արտակ Մանուկյանը դուրս է եկել քննիչ հանձնաժողովի կազմից, նրան կփոխարինի Արման Եղոյանը
ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունը նոր է տեղադրվել ԱԺ կայքում:
«Եթե չլինեին ամբիցիաները, հեռարձակման հնարավորություն կունենային». ՀՌՀ նախագահը «Ա1+»-ի եւ Հ2-ի մասին
Ա1+-ը, եւ Հ2-ը երկրորդ հայտով հրաժարվել են նշել մայրաքաղաքային ծածկույթը
Խոստացած ռեսթարթը հանրությանը նորից մոլորեցնելու ու իշխանությունը հնարավորինս երկարացնելու պարզունակ փորձ է. Թադևոս Ավետիսյան
Վարչապետի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը Շուտով լրանում է 2018 թ. մայիսի իշխանափոխության երեք տարին: Իշխանության եկած քաղաքական խմբակն ի՞նչ էր խոստացել հանրությանը՝ 72 տոկոս քվեի դիմաց: Իշխանության եկածներն իրականում ի՞նչ արեցին կամ չարեցին և ի՞նչ իրավիճակում են հայտնվել մեր երկիրն ու ժողովուրդը: Սրանք անկյունաքարային և առարկայական հարցեր են: Այս հարցերի
Փոխոստիկանապետը՝ շենքեր գրավելու Վազգեն Մանուկյանի հայտարարության մասին
Արա Ֆիդանյանն ասում է՝ եթե Վազգեն Մանուկյանի հայտարարությունը ռիսկեր պարունակի, ապա ոստիկանությունը համապատասխան գործողություն կիրականացնի
Մշակել ազգային իրավական պետության կերտմանը նպաստող ծրագրեր. 5 կառույցներ համախմբման հուշագիր են ստորագրել
Համախմբել Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի մտավոր, բարոյական և հոգևոր ներուժն ու ազգային ջանքերը իրավիճակի հաղթահարման նպատակով
Խոշոր ավտովթար Գյումրիում․ վարորդներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է (Տեսանյութ)
«Մերսեդես»-ն այնպես էր այրվում, որ մոտակա թաղի բնակիչները տներից ու դիմացի խանութից դույլերով ջուր էին կրում՝ հրդեհը մարելու համար։
Պուտինը չի կարող պայքարել ռուս Նավալնիի դեմ և միաժամանակ աջակցել «հայ Նավալնիին». Երվանդ Բոզոյան
Եթե Փաշինյանին հաջողվի, իրականացնել արտահերթ ընտրություններ մինչև սեպտեմբեր, ապա դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ արդեն ողջ Հայաստանի համար, որի հետևանքները կարող են համեմատելի լինել 1915-ի կամ 1920 թվականի հետևանքների հետ:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:
Պետության ղեկավարը երկրի գլխավոր դիվանագետն է, բայց ո՞վ է տեսել, որ պետության ղեկավարը հայտարարություններ անի թշնամու օգտին
Այժմ ամայացած Շուշին արցախյան (հայկական) գրավյալ քաղաք է։ Իր գոյության մեծագույն մասում նա եղել է զուտ կամ առավելապես հայաբնակ։ Ընդամենը 72 տարի է եղել զուտ կամ առավելապես ադրբեջանաբնակ։ Հետևաբար` ՀՀ «վարչապետն» իր խայտառակ խոսքով չարամտորեն կեղծել է պատմությունը հօգուտ մեր թշնամու։ Ադրբեջանցիները հիմա, Նիկոլի խոսքերը դրոշ դարձրած, ցնծում են և ավելի լկտիանում, ավելի հայատյաց դառնում՝ հավակնելով ամբողջ Հայաստանի նվաճմանը։ Նիկոլի այս արարքը պետական ու ազգային դավաճանություն է (չնայած նրա ո՞ր արարքը վերջին հաշվով դավաճանություն չէ)։
Միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման համար. Արա Այվազյան
Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն:
«Ազատականացվել է մասնավոր մուլտիպլեքսների դաշտը». Տիգրան Հակոբյան
Նոր օրենքով՝ քիչ ներդրումներով հնարավորություն կստեղծվի մասնավոր մուլտիպլեքսներ կառուցել առանձին մարզերում:
ՀՀ քաղաքացիները փետրվարի 1-ից կարող են մեկնել ՌԴ՝ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցության հերթական միջոցառումը. 500 000 դրամ կստանան ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները
Թուրք-ադրբեջանական տանդեմին երես տալու քաղաքականությանը պետք է վերջ տրվի
ԵՄ անդամ պետությունների կողմից անհասցե գնահատականների ու կոչերի ժամանակը սպառվել է Եվրոպական խորհրդարանն անցյալ շաբաթ ընդունեց «Ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականություն» (CFSP) եւ «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձեւերը, որում խստորեն դատապարտեց Թուրքիայի ապակայունացնող դերը առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում, կոչ անելով զերծ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն


















































