Օրվա լրահոսը
Դավիթ Տոնոյանի հարցազրույցը մի յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է, որը, կարծում եմ, կդրվի քննության հիմքում. Արա Գասպարյան
Իրավական տեսանկյունից Հայաստանում ոչ թե պատերազմ է հայտարարվել, այլ ռազմական դրություն է մտցվել։ Սրանք տարբեր իրավական ռեժիմներ են, ուստի ռազմական դրություն հայտարարելուց հետո էլ Գլխավոր շտաբի պետը շարունակում է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին։
Ցանկացած պահի մենք կարող ենք այս ոլորտներում էլ ունենալ «պատերազմ» եւ աղետ». «Հրապարակ»
Անկում եւ ձախողում
Բայդենը ամենից քիչ կաշկանդվածությունն ունի ցեղասպանության ճանաչման հարցում, քան իր որևէ իրավանախորդ. Սուրեն Սարգսյան
Ճանաչումը ոչ միայն պատմական արդարության վերականգնում և իրավական ու քաղաքական գնահատական է: Դա նաև մեզ համար ցիկլի փակում է Վաշինգտոնում, որից հետո ամբողջ ռեսուրսը կարող ենք կենտրոնացնել Հայաստանի և Արցախի վրա:
«Տնտեսագիտականում 3 հերթով ենք պատրաստվում կազմակերպել դասերը». «Հայկական ժամանակ»
Առաջին հերթով կլինի առկա բակալավրիատը, երկրորդ հերթով՝ մագիստրատուրաների մի մասը եւ հեռակա բակալավրիատը, իսկ երրորդ հերթով՝ երեկոյան մագիստրատուրայի կուրսերը. վերջիններս դասերի կհաճախեն ժամը 18:20-ից
Հարեւան Թեհրանի հետպատերազմյան վախերն ու ուրախությունը
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու Իսրայելի հետ ջերմ հարաբերություններ ունեցող Ադրբեջանը վտանգ են ներկայացնում Իրանի համար Հունվարի 25-ից մեկնարկեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային շրջագայությունը: Բաքուն Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի առաջին կանգառն էր: Զարիֆը կմեկնի Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, այնուհետեւ Թուրքիա, որով էլ կավարտվի նրա տարածաշրջանային այցը: Թեհրանը մտադիր է մասնակցել Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին,
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք, արձանագրվել է մահվան 4 դեպք
Ունենք 649 առողջացած
Մինչ այժմ Արցախ է վերադարձել 51,216 մարդ
Հունվարի 24-ին ռուս խաղաղապահների օգնությամբ ապահովվել է 30 հայ ուխտավորների անվտանգ տեղափոխումը Դադիվանք և այնտեղից վերադարձը:
Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել. Ալեն Սիմոնյան
Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով:
Արագածոտնի նախկին մարզպետի և նրա եղբոր հանդեպ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան
139.888.533 ՀՀ դրամ ավել գումարի չափով գույքային վնաս է պատճառվել պետության օրինական շահերին
Ադրբեջանը փոխանցել է ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն
Մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են
Վարդենյաց լեռնանցքը և Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Ռեալ քաղաքականության հրամայականը
Վերջերս շատ եմ կարդում մի երեւույթի մասին, որն Արեւմուտքում անվանում են procrastination: Դա մի թերություն է, սովորություն կամ գուցե հիվանդություն՝ կարեւոր գործերը հետաձգելու վաղվա, մյուս օրվա կամ ընդհանրապես անորոշ ժամանակով: Գիտենք, օրինակ, որ ուսանողները սովորություն ունեն քննություններին պատրաստվելու վերջին գիշերվա ընթացքում, երբ «դանակը ոսկորին է հասնում», եւ հետաձգելու ոչ մի տարբերակ այլեւս չկա (այդ դեպքում
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պատասխանը վերաբերել է Որոտան և Արփա գետերի ջրահավաք ավազանների մաս կազմող որոշակի տարածքների. պարզաբանում
Հայտնում ենք նաև, որ քանի դեռ վերջնական միջպետական սահմանազատումն իրականացված չէ, հարցին հստակ ու միանշանակորեն անդրադառնալ հնարավոր չէ։
«Իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը դեռեւս չի ծառայում իր նպատակին». Գեղամ Գեւորգյան. «Հայաստանի Հանրապետություն»
Քանի որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արդեն հրապարակել է հանքարդյունաբերության ուսումնասիրության արդյունքները, «ՀՀ»-ն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ի թիվս այլ հարցերի, ուսումնասիրվե՞լ են արդյոք իրական սեփականատերերի բացահայտման գործընթացում առկա խնդիրները: «Այո, ուսումնասիրվել են»,- հնչեց հանձնաժողովի նախագահի հակիրճ պատասխանը:
Ճանապարհ չի մնում, քան գնալ Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, օրինակ` այս տարվա աշնանը անցկացնել արտահերթ ընտրություններ. Արման Բաբաջանյան. ՀԺ
Ես կարող եմ կողմ լինել այս տեսակ փոփոխություններին, բայց ավելի հիմնարար հարցեր կան մինչեւ այս հարցին հասնելը: Ես վարչապետին գործողությունների պլան եմ տվել, որոնք ներառում են դատաիրավական բարեփոխումներ, հակակոռուպցիոն մարմնի, ԿԸՀ-ի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ կապված բարեփոխումներ: Դրանք ընդունվել են վարչապետի կողմից:
Ադրբեջանն ամեն ինչ չարաշահում է քարոզչության համար՝ ներառյալ արվեստը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ Calvert Journal-ը հրապարակեց Լուչիա դե լա Տորեի հոդվածը՝ «Ալիևի ազդեցությունը. ինչպես են նեպոտիզմն (ընտանեվարությունն) ու ինքնագրաքննությունը կառավարում Ադրբեջանի արվեստը» խորագրով։ 2020 թ․ հոկտեմբերի 2-ին՝ Արցախյան պատերազմի մեկնարկից երկու օր անց, Ադրբեջանի հսկա դրոշը տեղադրվեց Բաքվի YARAT ժամանակակից արվեստի պատկերասրահի ճակատամասին՝ «Ղարաբաղը Ադրբեջան է» հսկա պատգամով։ Դա ընդունելի չէր
«1920-ական թվականների սկզբների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստանի անբաժան մասն են կազմում». Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել: Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր
ՀՀ կառավարությունը շարունակում է առաջ շարժվել և իրականացնել բոլոր ոլորտային ռազմավարություններով նախատեսված միջոցառումները
Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպայի խորհրդի գործընկերոջը
«Ադրբեջանում հայ լինելը սպառնալիք է վերջիններիս ֆիզիկական անվտանգությանն ու նրանց գոյության համար ընդհանրապես». Վլադիմիր Վարդանյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի ելույթը. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի Խորհրդի գոյության գլխավոր հենասյունն է։ ՄԻԵԴ-ի գոյության շնորհիվ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ժողովուրդները կարող է հավասարապես օգտվել մարդու իրավունքների միջազգային երաշխիքներից։ Տիկնայք և պարոնայք, ՄԻԵԴ-ը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք հավատում ենք վերջինիս։ Քսան տարի առաջ անդամակցելով այս կազմակերպությանը՝ մենք հավատում
Տաթեւիկ Հայրապետյանն ընտրվել է Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում
Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում ընտրվեցի Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյան
Արայիկ Հարությունյանն անհայտ կորած քաղաքացիների մի խումբ հարազատների հետ այցելել ենք Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր անհայտ կորած քաղաքացիների մի խումբ հարազատների հետ այցելել ենք Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի և մասնակցել Արցախի թեմի փոխառաջնորդ Սահակ վարդապետ Շաքարյանի ձեռամբ մատուցված ծիսակարգին: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան
Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները
ԱԺ աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի (E-parliament) ստեղծման աշխատանքները, որի նպատակն է էլեկտրոնային տեղեկատվական ողջ ենթակառուցվածքի համապատասխանեցումը ժամանակակից պայմաններին, ինչպես նաև ձեռքով իրականացվող բազմաթիվ գործընթացների ամբողջական ավտոմատացումը: Թվային տեխնոլոգիաների միջոցով խորհրդարան֊ հասարակություն կապն ավելի դյուրին և մատչելի է դառնալու։ Այսօր հանդիպել եմ
Ադրբեջանում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ
Միլոնովը հայտարարել էր, որ «լուրջ սխալների պատճառով հինավուրց հայկական հողն անցել է վայրենիներին, որոնք կռվում են նույնիսկ դիակների դեմ»։
Գագիկ Ծառուկյանը Սերգեյ Կոպիրկինին ասել է՝ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք
Հանդիպում Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր
ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը հայ ռազմագերիների, Ադրբեջանում հայատյացության դրսեւորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում
Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի եւ ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դայմսի հետ: Երկու պաշտոնյաներն էլ հավաստիացրել են, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ճակատագրի հարցը, ինչպես նաեւ Ադրբեջանում հայատյացության դրսեւորումները պահելու են իրենց ուշադրության կենտրոնում: Զրուցակիցները խոսել են նաեւ
Կցորդի՞, թե՞ նախաձեռնողի դերում. Իրանի անելանելի քաղաքականությունը կովկասյան տարածաշրջանում
Ինչպես, նախապես հայտարարված էր հունվարի 25-ին, տարածաշրջանային այցի շրջանակում, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Ադրբեջան կատարած այցից հետո, Իրանի ԱԳ նախարարը կայցելեց նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա, այնուհետև պետք է մեկնի Հայաստան, Վրաստան և Թուրքիա: Այցերի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն են տարածաշրջանային համագործակցության ու անվտանգության հետ կապված հարցեր, որն ներկա պայմաններում և
«Առանց ազգային երազանքի ու՞ր ենք հասնելու և ի՞նչ ենք ունենալու». Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ծանր օրինակ եմ բերելու, քանի որ այլ բան կարծես էլ չի ընկալվում։ 1994 թվականից հետո Ադրբեջանի վարքագիծը համեմատենք մեր վարքագծի հետ 2020-ից հետո: 1994թ. Ադրբեջանը չգնաց որևէ ապաշրջափակման, չգնաց որևէ խաղաղասիրության մասին խոսելու, չգնաց հանձնվողական/պարտվողական/կապիտուլյացիոն վարքագծի, գնաց իր համար թշնամու պատկերի սրման, ագրեսիվ
Մհեր Գրիգորյանը և Բելառուսի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ողջունելով Ալեքսանդր Կոնյուկին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և ընդգծել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներուժի իրացման անհրաժեշտությունը: ՀՀ կառավարություն
Ռուսաստանը՝ հերթական Մեծ խռովքին ընդառաջ եւ «երկատված» Հայաստանը
Ս.Թ. Հունվարի 23-ին բողոքի աննախադեպ լայնածավալ ցույցերը ցնցեցին Ռուսաստանը։ Ավելի քան հարյուր խոշորագույն քաղաքներում քաղաքացիները դուրս եկան իրենց կենտրոնական հրապարակները եւ փողոցները մեկ մարդու՝ Կրեմլի գլխավոր ընդդիմախոս Ալեքսեյ Նավալնիի կոչով։ Կրքերը թեժացրեց Նավալնիի գլխավորած՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի կողմից ստեղծած փաստագրական ֆիլմի YouTube-յան պրեմյերան, որը համընկավ նրա՝ Գերմանիայից վերադառնալու եւ այնուհետեւ կալանավորվելու հետ։ Ֆիլմում պատկերված՝
Աշխարհի գավաթի մրցաշարը հետաձգվել է մինչեւ 2022 թվական
Պատճառը համավարակի տարածման նոր կտրուկ աճն է:


















































