Օրվա լրահոսը

Կատարվել է 1413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք

Դեկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585057 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք: Ունենք 562 առողջացած և 7 մահվան դեպք:

Քաղաքացիները ձվերով հարվածել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային

«Մեդիապորտը» տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ քաղաքացիները ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ ձվեր են նետել «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենայի ուղղությամբ՝ վերջինիս անվանելով դավաճան։ «Անդրանիկ Քոչարյանը հունից դուրս եկավ՝ ասելով. «Դավաճանը մերդ ա, լակոտ»: Ցուցարարն էլ ի պատասխան ասաց. «Դավաճանը հերդա…» ու հայհոյեց Անդրանիկ Քոչարյանին»,-գրում է ալիքը:

13 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Դեկտեմբերի 21-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 369 դեպք, որից 143-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 2 փլուզման, 4 մերկասառույցի, 13 ինքնասպանության փորձի դեպք, 71 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 127 կենցաղային կանչ. տուժել է 107 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12

Վազգենի որդիների համար շատ դժվար է հայրիկի բացակայության հետ հաշտվելը, բայց նրանք դեռ կհասկանան իրենց հոր որոշումը. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Վազգենը չորս որդու հայր է։ Եվ չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է՝ ինչպես տանը մնամ, երբ գյուղի տղերքը մարտերի

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների, Գեղարքունիքի, Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ

Հայ գրականության նվիրյալը․ Սուրեն Մուրադյան

Այս օրերին լրահոսից կարծես թե պայծառ լուրեր չենք սպասում։ Եվ ահա հերթական բոթը. 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ գրականության լեգենդներից մեկը՝ Սուրեն Մուրադյանը։ Այսօր իմ և հաջորդ սերնդակիցները հիշում են նրան որպես մանկագրի։ Իսկ նա ոչ միայն մանկագիր էր, այլև իր հայրենակցի՝ մեծն Թումանյանի գործը շարունակող պոետ, բազմաթիվ մանկական և էստրադային երգերի տեքստերի

Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում Տող գյուղի հատվածում որևէ գործողության չի մասնակցել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվում է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։ Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ Ստորև ներկայացվում է հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ. Պետրոս Ղազարյան – Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Մենք հետևում ենք կարևորագույն իրադարձություններին: Դուք գիտեք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց արտահերթ ընտրություններ անցկացնելու և այդ թեմայով ընդդիմության հետ կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկով: Այս առաջարկները բավական հարցեր են առաջացրել,

Այս տարվա բոլոր հաղթանակներս նվիրում եմ հայ զինվորներին. Մայա Աֆրիկյանը` միջազգային մրցույթների դափնեկիր

Տարին չափազանց դժվար էր բոլորի, բայց հատկապես մշակույթի ներկայացուցիչների համար։ Չնայած վերոնշյալի, օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը կրկին պատվով ներկայացրել է Հայաստանը մի շարք միջազգային մրցույթներում։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված բոլոր մրցույթներն անցկացվել են համացանցի միջոցով։ Երգչուհին 13 միջազգային մրցույթի դափնեկիր է, որոնց մեծամասամբ մասնակցել է որպես հեղինակ-կատարող։ «Այս տարի դեկտեմբեր ամսին հեռավար

Արտերկրի գործընկերներին կներկայացնի Սյունիքում ստեղծված վիճակը

Հասնելով Գորիս՝ համոզվեց, որ խուճապ չկա, բայց անվտանգ ու անապահով վիճակ է

Դադիվանքի վանական համալիրում տեղի ունեցավ Սուրբ պատարագի արարողություն

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի ունեցավ Սուրբ պատարագի արարողություն, որը կատարեց հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։ Հավարտ Սուրբ պատարագի Պարգև սրբազանը կատարեց պսակադրության արարողություն, որից հետո շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնեց ու շնորհակալություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները քաղաքական կեղծ օրակարգ է, վարչապետի հրաժարականի հանրային պահանջը շեղելու մանիպուլյատիվ փորձ․ «Հայրենիքի փրկության շարժում»

Ն. Փաշինյանը հայտարարել է 2021 թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին խորհրդակցության հրավիրելու մասին: Վստահաբար փաստում ենք, որ շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու վարչապետի այս պատրաստակամությունը պայմանավորված է բացառապես Հայրենիքի փրկության շարժման գեներացրած զանգվածային չդադարող բողոքի ակցիաներով և պատերազմում կրած խայտառակ պարտության հետևանքով առաջացած ժողովրդական ցասումով: Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների, Հայ

Գլխավոր հարցը թողեցիք անպատասխան՝ ինչո՞ւ չեք դիմել ՀԱՊԿ․ Միքայել Մինասյանը

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱԽՔ-ը պատասխանեց: Երեք բան իմացանք։ Առաջին. պարզվեց՝ Հայաստանն ունի Ազգային անվտանգության խորհուրդ։ Պատերազմը սկսվեց, պատերազմն իրենց մեղքով պարտվեցինք, հետպատերազմյան քաոսը շարունակվում է, մինչդեռ սեպտեմբերի 1-ից ամեն ինչի մասին տեղյակ ԱԱԽ-ն ու դրա գործակալ քարտուղարը լուռ էին։ Երկրորդ. հաստատեցին, որ փաստաթուղթն իրական է։ Երրորդ.

Պսակադրություն՝ Դադիվանքում

WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքից տեղեկանում ենք Արամ Վերդյանի և Իրինա Գաբրիելյանի՝ Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանք վանական համալիրում պսակադրության մասին: Պատմական վանական համալիր այսօր այցելել է նաև Պարգև Սրբազանը։ Սրբազանը պատարագ է մատուցել վանք այցելողների համար, ինչպես նաև ամանորյա նվերներ է բերել ռուս խաղաղապահների համար՝ փոքրիկ խաչեր ու նամակներ՝ արցախցի երեխաներից։

Իսկ 2018-ին համայնքապետերը լիազորություն չէին շրջանցո՞ւմ. Սուրեն Պապիկյանը համայնքապետերին հրահանգ է տվել

2018-ին Համայաստանի համայնքները պաշտոնական բլանկով էին հաստատում հավատարմությունը թավշյա հեղափոխությանը եւ դա չէր դիտարկվում լիազորությունների չարաշահում

Արցախցի երեխաների համար Դիլիջանում ամանորյա միջոցառում անցկացվեց

Դիլիջանում արցախցի մոտ 40 երեխա մասնակցեց կազմակերպված ամանորյա միջոցառմանը։

«…Ճերմակ կարոտը երազների կանչով քեզ մոտ է բերում»

Պատերազմը նաև հիշողությունները վերարժևորելու և դրանք ամուր պահելու դասեր տվեց։ Տատս` Խալիսա Արզումանյանը, Ադրբեջանի բժշկական համալսարանում է սովորել, բայց միշտ ասում էր, որ մի ադրբեջանցի դասախոս չկար։ Երկար ժամանակ աշխատել է Ժդանովի շրջանում, տարբեր տարիներ եղել է գլխավոր բժիշկ։ 1988-ը պատճառ դարձավ, որ ընտանիքով տեղափոխվեն Ճարտար։ Հետագա տարիները, չնայած կրկին պատերազմների միջով անցան, բայց խոստումնալից

ՀՀ Անվտանգության խորհրդի պարզաբանումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի վերաբերյալ

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ

Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ մեկնարկել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Սիգի ձվադրման ժամանակաշրջանով պայմանավորված՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի արգելքի խստացման շրջանակներում «Սևան» ազգային պարկի հատուկ պահնորդական ստորաբաժանումն արդեն ս/թ. ամսի 25-ից ձեռնամուխ է եղել ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման եւ ոչնչացման գործընթացին: Մինչ այդ ափամերձ համայնքների բնակիչներն ու ձկնորսական տնտեսությունների ներկայացուցիչները նախազգուշացվել էին հսկողության

Դմիտրի Պեսկով․ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղում․ «Ազատություն»

«Ազատություն» – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ օգնել են խաղաղ պայմանավորվածությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաընկերության հետ զրույցում: «Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի ու կառուցողական հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի վրա, թույլ են տվել Պուտինին միջնորդ լինել Ղարաբաղում այդ կարգավորմանը»,- ասել

Ստեփանակերտում դեկտեմբերի 31-ին երկինքը կլուսավորվի օդապարուկներով

Սիրելի՛ հայրենակիցներ, արդեն գիտեք, որ այս տարի Ստեփանակերտի քաղաքապետարանը Ամանորի առթիվ տոնական միջոցառումներ չի կազմակերպելու: Մեր կորուստները մեծ են՝ Նոր տարին այդ տոնին հատուկ ուրախությամբ նշելու համար: Սակայն օրը եւս մեկ խորհուրդ ունի՝ համախմբվելու, անցնող տարվա կարեւոր իրադարձությունները հիշելու եւ եկող տարվա անելիքները ուրվագծելու խորհուրդ… Ստեփանակերտի քաղաքապետարանը բոլորիդ հրավիրում է մայրաքաղաքի հուշահամալիր (եղբայրական գերեզմանոց)՝ մեր

Առաջիկա երկու-երեք տարում պետք չէ ժողովրդավարություն խաղալ

Հիվանդագին ամբոխավարությունը օղապարանի նման սեղմում է հասարակության կոկորդը

Կապանցի աշակերտները դժգոհ չեն ցուցահանդես-վաճառքի արդյունքից

Երեք ժամ տեւած ցուցահանդես-վաճառքի հասույթը կազմել է 173500 դրամ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս նամակի հրապարակումից հետո դու պետք է մտնեիր ԱԱԾ ու խնդրեիր, որ քեզ ձերբակալեն. Գեղամ Նազարյան

Երեք ամիս է` գիշերը չեմ քնում, երեք ամիս գիշերը չեն կարողանում քնել տասնյակ հազարավոր մեր այլ հայրենակիցներ: Երեք ամիս չենք կարողանում մեզ ներել, որ չկարողացանք կանխել այս աղետը: Իսկ հիմա, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարին, հասկացանք, որ դեռ երկար չենք կարողանալու քնել: Արյունալի, ողբերգական, աղետալի պատերազմից

Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ․ Արմեն Խաչատրյանի առաջարկը Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների վերաբերյալ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները, ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի և անվտանգության երաշխիքների

«Եկեղեցին պետք է ավելի մեծ, կարեւոր դերակատարում ստանձնի մեր պետությունում». Ռուբեն Մելիքյան

«Իրականում այդ արշավը ոչ թե Գարեգին Վեհափառի դեմ է, այլ եկեղեցու դեմ է, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետեւորդի դեմ է»

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի դրել․ հերքում

«Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն» ֆեյսբուքյան էջում կարդում ենք․  Aravot-ը հոդված է հրապարակել «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը» վերնագրով։ Իրականում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) նման պահանջ չի դրել։ ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում ՀԱՄԿ-ի նախագահը ներառել էր վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծ, սակայն գործկոմի 10 անդամների պահանջով հարցը հանվեց օրակարգից որպես կանոնադրությանը հակասող։

2020 թվականին «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը չի կայանա

ԿԳՄՍ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց. «2020 թվականին տարվա 10 լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը չի կայանալու: Նախ, COVID-19 համավարակը խանգարեց ոչ միայն մեր մարզիկներին, որոնք չկարողացան մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, խոշոր մրցաշարերին, այլեւ հենց այդ պաշտոնական առաջնությունները գրեթե առանց բացառության, ընդհուպ, մինչեւ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղեր, չեղարկվեցին կամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031