Օրվա լրահոսը

Իսպանիայի Տոռեմոլինոս քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Քաղաքային խորհրդի անդամ Նիկոլաս դե Միգելի ներկայացրած միջնորդագրին կողմ են քվեարկել նաև Իսպանիայի իշխող՝ սոցիալիստական կուսակցության (PSOE) անդամները։

Արտակ Բեգլարյան․ «Ադրբեջանը թաքցնում է բավականին շատ գերիներ»

Արտակ Բեգլարյանը նշեց, որ գործընթացին գլխավոր խանգարող գործոնը Ադրբեջանի ապակառուցողական և հանցավոր վարքն է

Լիդիան Արմենիա. Դատարանն արձանագրել է՝ Նազելի Վարդանյանի կողմից «Լիդիանի» հասցեին հնչեցված հայտարարությունները զուրկ են եղել որևէ փաստական հիմքից

Վերաքննիչ դատարանը նշել է, որ ազատ արտահայտված խոսքը կամ կարծիքը չպետք է միտված լինի կորպորացիաների գործարար համբավի արատավորմանը

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ՀՀ քննչական կոմիտեում է

Իր հարցաքննության մեջ քաղաքապետը քաղաքական ենթատեքստ է տեսնում

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում թողարկում է նոր վճարային քարտեր երեխաների և պատանիների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ թողարկում է Teens և Kids նոր քարտատեսակներ: Teens և Kids քարտերը՝ երեխայի մոտ կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք են: Teens և Kids քարտերը առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային քարտեր են, որոնք ունեն մի շարք առավելություններ ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Վճարային քարտերի օգտագործումը

Արտակ Բեգլարյան․ Մարդու իրավունքների պաշտպանության դիրքերը չեմ լքում

Արտակ Բեգլարյանն ասաց, որ այսօր պատրաստվում է հրաժարականի երկրորդ դիմումը ներկայացնել

«Հրազդանի կիրճում ստեղծված իրավիճակում մեղավոր են նաեւ ռեստորանները». Արթուր Իսպիրյան

Իսպիրյանն առաջարկում է, որ մաքրմանը նաեւ ռեստորանները մասնակցեն, քաղաքապետն էլ ողջունում է առաջարկը

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունն առաջ է գալիս այն ժամանակ, երբ քաղաքացի-քաղաքացի հարաբերությունները տեղափոխվում են պետություն-քաղաքացի հարթություն. ՄԻՊ

Այլ հարց է, թե Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության հարցերը շահարկողներն այդ մարմիններին ինչու չեն դիմում կամ այդ մարմիններն ինչով են զբաղված, եթե առաջ են եկել նրանց իրավասության առնչվող հիմքեր

«Ժողովուրդ, որ մի բան սկսվի, ձեր ապրա՞նքն է կարեւոր, թե՞ հարեւանների կյանքը». Մարությանը բնակիչներին հորդորում է նկուղներից հանել կոմպոտն ու թթուն

Երեւանում կան 4622 բազմաբնակարան շենքեր, որոնցից ոչ բոլորն ունեն նկուղներ, խնդիրը կենտրոնում է քիչ թե շատ լուծված

Արցախն օգնության խնդրանքով դիմել է Մոսկվային. Գրիգորի Մարտիրոսյան

Մարտիրոսյանը նշել է, որ պատերազմի հետևանքով մոտ 35-45 հազար մարդ զրկվել է տանիքից: Այդ թվի մեջ ներառված են նրանք, որոնց տներն ավերվել են հրթիռակոծությունից, ինչպես նաև նրանք, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Հայաստան՝ հետպատերազմյան երկընտրանքի պատրանքը

Վերջերս Արեւելյան Գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ ԵՎՐԱՆԵՍԹԻ համանախագահ, Լիտվայի Հանրապետության նախկին վարչապետ, Եվրոպական խորհրդարանի գործող պատգամավոր Անդրիուս Կուբիլիուսը հրապարակել է մի հետաքրքիր հոդված՝ «Անդրկովկաս՝ Հայաստանի երկընտրանքը» վերնագրով, որտեղ անդրադառնում է Արցախյան երրորդ պատերազմին եւ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։ Իմ գործընկերոջը ճանաչում եմ անձամբ, թե Եվրանեսթի, թե Եվրոպական Ժողովրդական կուսակցության տարբեր հարթակներում քանիցս շփվել ենք եւ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է ձյուն

Եվրոպական միությունը հավելյալ 24 մլն․ եվրո է հատկացնում Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

«Ակնկալվում է, որ մեր օժանդակությունը կօգնի իրականացնել կարևոր տնտեսական բարեփոխումներ, պահպանել աշխատատեղեր և փոքր ձեռնարկություններ, ինչպես նաև խթանել Հայաստանի ներառական տնտեսական աճը»

Կրկնակի չափանիշնե՞ր, թե՞…

Այնպես որ, հարգելի «ինտելեկտուալներ», ձեր քննադատությունը ոչ մի քննություն չի բռնում։ Ավելին, լուրջ կասկածներ են առաջանում, որ դուք ոչ թե սկզբունքներով եք առաջնորդվում, այլ ․․․ Բայց մի բան պարզ է՝ ձեզ համար Արցախը հայրենիք չէր, հայրենիք չեն հավանաբար նաև Սյունիքը, Եղեգնաձորը, Վարդենիսը, ողջ Հայաստանը։

«Այցեքարտի փոխարեն որոշեցինք այցելուներին մեր արտադրանքի նմուշներից տրամադրել». ԵՄ-ի «EU4Business․ Առևտրի համար պատրաստ» ծրագրի շնորհիվ հայկական արտադրանքը ճանաչելի է դառնում միջազգային շուկաներում

Փորձագետը խորհուրդ է տալիս սահմանափակ արտադրական ծավալով ընկերություններին որպես առաջնային արտահանման շուկա դիտարկել ավելի փոքր երկրները, որտեղ մրցակցությունն այդքան էլ մեծ չէ, ապա՝ քայլեր ձեռնարկել ավելի մեծ շուկաներ մուտք գործելու ուղղությամբ։

«Երբ գալիս էին հրաժեշտի՝ ասում էին՝ մենք այնպես պետք է ծառայենք, որ մեր զորամասի ղեկավարությունը շնորհակալական նամակ ուղարկի դպրոց»

Մեկ տարի է Անի Սաֆարյանը որդուն չի տեսել, ծառայում է: Մայրն ասում է՝ հունվարի 30-ին կլարանա մեկ տարին՝ ինչ որդին անցել է ծառայության։ Նախ՝ հուլիսյան հայտնի իրադարձությունները խոչընդոտ հանդիսացան, որ որդին արձակուրդ գա, ապա՝ արցախա-ադրբեջանական պատերազմը: Վահեն էլ մարտի դաշտի թեժ կետերում է եղել եւ ինչպես մայրն է ասում՝ հրաշքով ողջ մնացել: «Բանակ ճանապարհելիս մեծ

Բուժանձնակազմը կշարունակի պատվով հաղթահարել առկա մարտահրավերները. Արցախի պետական նախարարը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին

Պետական նախարարը, ի դեմս նախկին նախարար Արարատ Օհանջանյանի, շնորհակալություն է հայտնել ոլորտի ներկայացուցիչներին կորոնավիրուսային համավարակի և պատերազմական շրջանում ցուցաբերած բարձր պատասխանատվության և արհեստավարժության համար

«Մա՛մ ջան, չմտածեք մեր մասին. մենք լավ ենք, հետո էլի կզանգեմ…». 18-ամյա Գրիգորի վերջին զանգը մայրիկին

Հոկտեմբերի 18-ին՝ Աղդամում ծառայության ընթացքում, թշնամու ԱԹՍ-ի հարվածը խլեց 18-ամյա Գրիգոր Մուրադյանի կյանքը:

Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում

Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։ Կարևորել է նաև ՊՆ կարիքների համար հատկացվող փայտանյութի առանձնացման հարցը, առաջարկվել է հատուկ պիտակով նշել այն, որպեսզի ապօրինի անտառհատները զարտուղի ճանապարհներով չփորձեն խուսափել պատասխանատվությունից։

Livenews-ի լրագրող. «Ոստիկանները հեռախոսը խլեցին Գառնիկ Իսագուլյանի ձեռքից»

Բերման ենթարկեցին, լսեցի ոստիկանի ձայնը, որ ասաց՝ չի կարելի խոսել:

«Հաշմանդամություն ձեռքբերած տղաների շենքերում կտեղադրվեն վերելակներ, որոնցից կօգտվեն սայլակներով». քաղաքապետ

Կանենք ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան ազատ տեղաշարժվել իրենց տանից մինչեւ մոտակա ավտոբուսի կայարան կամ այնտեղ, որտեղ պետք է

100-ից ավել հադրութցիների ժամանակավոր կացարան է տրամադրվել Համահայկական հիմնադրամի աջակցությամբ

«Հիմնադրամը կփորձի ֆինանսավորել պատերազմի հետևանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար Հիմնադրամը շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի»

ՊՆ, դուք պարտք մնացիք հայ սպային՝ Ցոլակ Խաչատրյանին

Ցոլակն իր դատական գործին զուգահեռ զբաղվում էր այլ սպաների, զինվորների, իրավական, սոցիալական պաշտպանության խնդիրներով, միայնակ, առանց օտարածին դրամաշնորհի «Սիրելի հարազատներ, մեր ընտանիքի մտերիմներ, բարեկամներ: Կա Հայրենիքը պաշտպանելու մասնագիտություն, որը 16 տարեկանում ընտրել էր եղբայրս եւ պաշտպանել այն մինչեւ վերջին շունչը: Սպասում էինք հրաշքի, բայց ավաղ, այն չպատահեց: Հոկտեմբերի 15-ին անհավասար մարտում հերոսի մահով ընկավ մայոր

«Երկրում չկա սովորելու միջավայր, սովորելը չի գնահատվում». կրթության փորձագետ

Հայաստանում ոչ թե կրթության բարեփոխումներ, այլ բարեփոխումների իմիտացիա է տեղի ունենում

«Այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է». Իշխան Սաղաթելյանը Քննչական կոմիտե է հրավիրվել

«Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ»

«1 միլիարդ 23 միլիոն դրամ՝ 2021թ.-ի պարգեւավճարների համար». Տիգրան Գալստյանն առաջարկում է փոխարենը աշխատավարձերը բարձրացնել

Աշխատավարձի տեղը պարգեւավճար տալու ձեւաչափին կտրականապես դեմ եմ: Դրա համար մեզ շարունակ մամուլով քննադատում են: Մենք էլ անընդհատ բացատրում ենք, որ դա իրականում աշխատավարձ է

Բավարար ջանքեր գործադրել թշնամու հետագա ագրեսիվ քայլերը չեզոքացնելու և գերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ. «Սասնա Ծռեր»

Ադրբեջանը, խախտելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը և, այդ սկզբունքի համաձայն Հայկական կողմից հետ ստանալով իր երկու մարդասպան ահաբեկիչներին, շինծու մեղադրանք է առաջադրում իր ձեռքում գտնվող ՀՀ քաղաքացուն և կալանավորում է նրան։

Արամ Ա. Կաթողիկոսը շեշտեց հայրենիքէն ներս նոր էջ մը բանալու ու մեր ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը

Քննարկումի ենթարկուեցան ընդհանրապէս մեր ազգը ու յատկապէս Արցախի պատերազմէն ետք Հայաստանի թէ Սփիւռքի մէջ ստեղծուած կացութեան հետեւանքները

Ինչպես Ավագ Պետրոսյանն ու Արաքսի Գյուլզադյանը «պատժեցին» ադրբեջանցի երգչուհուն

Մի երգագողության պատմություն Պատերազմական եւ հետպատերազմյան օրերին արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը քանիցս մեր օրաթերթում հանդես է եկել հայ եւ ադրբեջանցի արվեստագետների միջեւ ժամանակին տեղի ունեցած միջադեպերի, որոշ ստեղծագործություններ «իրենցով» անելու մասին անտիպ փաստերով։ Օրերս արվեստաբանը ներկայացրեց երգագողության մեկ փաստ եւս։ Հիշեցնենք, որ արվեստագետը դրանց ականատեսն ու վկան է եղել։ «Արվեստի վարպետների իմ

Անգնահատելի է Արկադի Անդրեասյանի դերը հայկական ֆուտբոլի զարգացման գործում. Փաշինյան

Բարձր գնահատականի է արժանի նաև նրա երկարամյա մարզչական աշխատանքը, ինչի արդյունքում ֆուտբոլային հարուստ գիտելիքներով են օժտվել բազմաթիվ մարզիկներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031