Օրվա լրահոսը
Գառնիկ Իսագուլյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը
«Կոնկրետ մարդիկ՝ անուն-ազգանուններով չեն գնացել բանակ և չեն համալրել մեր բանակի շարքերը». Մովսես Հակոբյան. 168.am
«Պատասխանը գրված է վերացական, ոչ հստակ: Իմ ասածները ես կրկին պնդում եմ, որովհետև այսօր քննություն է գնում, և քննության փաստաթղթերով առնվազն երևում է, որ Զինված ուժերը ժամանակին չեն համալրվել, ինչի մասին առնվազն 2000 սպա գիտի: Այսօր այդ երկու հազար սպաները հասկացան, որ վարչապետը ստում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին
Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Հայաստանի Հանրապետությանը միջազգային հարթակում․ Գևորգ Կոստանյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական մանիպուլյատիվ գրառմամբ փորձ է կատարել նորամուծություն մտցնել միջազգային իրավունքում՝ պնդելով, որ ՀՀ պետական սահմանը գծվում է ՀՀ ներպետական օրենսդրությամբ, հղում կատարելով ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին: Եթե Նիկոլ Փաշինյանի շրջապատում միջազգային իրավունքից տարրական գիտելիքների տիրապետող գոնե մեկ անձ լիներ, վստահ եմ, նրան կհուշեր, որ երկրի պետական սահմանները գծվում են
Հադրութում գտել են երկու անհետ կորածների. Կոնաշենկով
Նա նաև հայտնել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են անհետ կորածներ որոնման աշխատանքները, արդեն մշակվել է 528 հեռախոսային հաղորդագրություն:
Ի՞նչ է պահանջում ժողովուրդը ապագա կառավարությունից
Այսօրվա անհնազանդության ցույցի ժամանակ անկուսակցական Արմեն Գրիգորյանը դիմելով Հայրենիքի փրկության շարժմանը՝ ասաց. « Ես բոլոր քաղաքացիների անունից ուզում եմ դիմել քաղաքական 17 կուսակցություններին: Գիտե՞ք մենք ինչ ենք ուզում լսել ձեզանից: Երկու բան: Այսօր այստեղ բոլորդ խոսք տվեք, որ ապագա կառավարությունում կոռուպցիա չի լինելու, էլ երբեք Հայաստանում ոչ ոք բյուջեն չի լափելու: Խոսք տվեք նաեւ երկրորդ
«Իմ քայլի» ներսում կա լիակատար կոնսենսուս, որ մեզ հետ վերջնագրերով խոսելու ձևն անընդունելի է․ Սուրեն Գրիգորյան. «Ա1+»
«Փաստաբաններին հորդորում եմ՝ որպես համայնք հիշեն իրենց առաքելությունը և հիշեն իրենց քաղաքական մարմին չլինելը»։ «Ա1+»-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այսպես արձագանքեց փաստաբանների՝ իրեն ուղղված կոչին՝ դուրս գալ խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր։ Գրիգորյանը նաև հորդորեց փաստաբաններին քաղաքական գործընթացներին մասնակցել որպես քաղաքացի և ոչ թե որպես փաստաբան։ Ինչ վերաբերում է Գլխավոր
Իվետա Տոնոյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Դու հանգիստ չես ունենալու»
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակից գնահատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծամասնությանը, հետո դիմեց նրանց: «Թասիբով հայեր: Ես ողջունում եմ բոլորիդ, որ այս ցրտին ու մթին կանգնած եք այստեղ՝ ձեր ու մեր կյանքի ու արժանապատվության համար, ձեր ու մեր հայրենիքի համար: Քիչ առաջ Գեղամ Մանուկյանը կարդում էր «Իմ քայլը»
«Արցախի պատերազմում Իրանը պիտի մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին». Ermenihaber.am
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշը կարծիք է հայտնել, որ Հայաստանին աջակցելն իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը պիտի լինի: Պատգամավորը մասնավորապես ասել է. «Արցախյան պատերազմում Իրանը պետք է մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին: Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության և Հարավային Կովկասի որոշ մասեր պատմական փաստաթղթերով մայր
Ոստիկանության արձագանքը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վերաբերյալ կոչերին ի պատասխան
Ոստիկանությունը հորդորում է պահպանել օրենքի պահանջները Սույն թվականի դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Մասնավորապես նշվել է. «Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի
«Նիկոլ հեռացիրը» օրինակա՞ն է. ինչպե՞ս եւ որտե՞ղ պետք է հեռացվի Նիկոլ Փաշինյանը». Հովհաննես Իգիթյանը`ընդդիմության պահանջների մասին. (Տեսանյութ)
Ըստ իշխող ուժի պատգամավորի, «Նիկոլ, հեռացիր» գաղափարը չի միավորում աշխարհի հայությանը
Ստյոպա Սաֆարյան. Անլուրջ է համարել, թե օրենքները միայն «ներքին» փաստաթուղթ են կամ «ձևական» փաստաթուղթ են
Ավելի լավ էր այսքանից հետո կանգնել ու ասել՝ սխալ ենք արել, կամ լավ ենք արել, կամ արել ենք, որովհետև համաձայն էինք հենց նույն կամ հաջորդ տարին Կազանի փաստաթղթով 7 շրջան հանձնել Ադրբեջանին, որովհետև կարգավորման այդ տարբերակին էինք համաձայն, ու մեզ համար դա Ադրբեջան էր, քան թե պարտադիր կիրառության ուժ ունեցող օրենքին անվանեինք ձևական կամ ներքին փաստաթուղթ»…
Պարտությունը որպես ախտանիշ
Թալին Տեր-Մինասյան «Հաղթելու ենք»։ Պատերազմի պրոպագանդայի պատկերները դեռ տեսանելի են մայրաքաղաքի գլխավոր փողոցներում։ Ես ժամանում եմ պարտված Հայաստան, որը նման չէ սեպտեմբերի 27-ի պատերազմի սկզբի Հայաստանին, որն ասում էին, թե վերակենդանացնելու էր ազգային գոյատևման ոգին և բերելու էր Սարդարապատին հավասար զանգվածային ոտքի կանգնում։ Սա մի սուզում է անհայտի մեջ, ավելի ճիշտ, սուզում պատմության մեջ՝ 1918
Ո՞վ է անցկացնելու ընտրությունները եւ ինչո՞ւ
Մինչ Հայաստանում հրապարակային քաղաքականության բարոյական նշաձողի անկումը շարունակվում է, իսկ դա մեր ինքնակոչ «էլիտային» եւ այսպես կոչված «մտավորականներին» ամենեւին էլ չի հուզում, ավելին, հաճախ հենց նրանք են այդ անկման «ավանգարդում», այլեւս ակնհայտ է, որ հաջորդ տարին պետք է լինի արտահերթ ընտրությունների տարի։ Սակայն, որոշ շրջանակների համար «հարցերի հարցն» է, թե ո՞վ է անցկացնելու այդ ընտրությունները,
Ոստիկանությունը վրանների տեղադրումը պատմության և մշակութային հուշարձաններին հարող տարածքներում և դրանց օգտագործումը դիտարկում է անհամատեղելի
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է` – իրենց գործողություններում խստորեն պահպանել օրենսդրության պահանջները, – չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքեր, այդ թվում՝ պետական մարմինների շենքեր և շինություններ կամ այլ տարածքներ քաղաքացիների և պետական ծառայողների ազատ մուտքն ու ելքը, – թույլ չտալ այլ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության անհամաչափ սահմանափակումներ,
Իշխան Սաղաթելյան. «Այս պահից մենք աշխատանք ունենք անելու «Իմ քայլը» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ»
Հայրենիքի փրկության շարժումը մինչեւ ժամը 18:00-ն ժամանակ էր տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի նրանք գան Հանրապետության հրապարակ եւ ժողովրդի, Հայրենիքի փրկության շարժման համակարգող կոմիտեի հետ միասին գտնեն ստեղծված իրավիճակի լուծումներ, որը հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Ժամը 18:00-ին իմքայլականները չեկան: Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմելով Հանրապետության հրապարակում համազգային գործադուլին եւ հացադուլին
Արա Այվազյանը եւ Լեհաստանի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումը
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Զբիգնև Ռաուն քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Անդրադարձ կատարվեց նաև
«Պարգեւավճարների փողերը սպառվում են եւ դուք դա կմոռանաք վերջնականապես». Գեղամ Մանուկյանը դիմեց պետական կառավարման համակարգի աշխատողներին
«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Հանրապետության» հրապարակում անհնազանդության ակցիայի ժամանակ դիմեց կառավարության սենյակներում աշխատող համաքաղաքացիներին, որոնցից շատերը անցած 2,5 տարվա անձնական շփումներում բողոքել, ընդվզել են, որ ունեն անգրագետ նախարարներ, երիտասարդ փոխնախարարներ, որոնք գործը չեն հասկանում եւ ամբողջ բեռը իրենց ուսերին է: «Սակայն մեծ մասդ հանդուրժել եք դա եւ ձեր հանդուրժելու պատճառով փլվել
Գույքահարկի արտոնություններ՝ պատերազմում գերեվարված ու անհայտ կորած անձանց. ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանու այսօր կայացած նիստում ավագանու քվեարկությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ: *** Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական
«Ո՞նց դավայ, արա, էդ ո՞ւմ վրա ես ձեռք բարձրացնում». ծեծկռտուք Երևանի քաղաքապետարանում
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը պարզաբանեց՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը վիրավորել է ընդդիմության լիդերներին, իր կուսակցության ղեկավարին:
ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը՝ պահանջելով Ադրբեջանի կառավարությունից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվություն և բժշկական փաստաթղթեր տրամադրել
Դեկտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ում ՀՀ Ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի՝ Խծաբերդում շրջափակման մեջ հայտնված 62 զինվորականների ազգականների հետ Գյումրիում կայացած հանդիպումից անմիջապես հետո ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի Գրասենյակի կողմից նախապատրաստվել է զինվորականներից 53-ի վերաբերյալ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու դիմումը և անհրաժեշտ ապացույցների հետ միասին ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, մնացած ինը զինվորականների մասով միջանկյալ միջոց կիրառելու մասին
Ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 8500. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում իրականացրել է աերոնկարահանում՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը։ Մասնավորապես, ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 8500: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը
«Երեխաները, ում բավարար ժամանակ չեն հատկացրել հայրերը, ավելի հաճախ են ագրեսիվ վարք դրսևորում». հոր դաստիարակության կարևորությունը՝ ըստ մասնագետների
Ըստ ուսումնասիրությունների՝ հոր կերպարը կարևոր է նաև մայր-երեխա կառուցողական հարաբերությունների հաստատման համար:
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ քննվում է 1358 քրեական գործ
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ, որոնցով մեղադրանք է առաջադրվել 425 անձի (այդ
Նինա Կարապետյանց․ Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս լայն ներկայացնեն պատերազմի ընթացքում կատարվածը
Նինա Կարապետյանցը համարում է, որ նման հայտարարությունները և զեկույցները չեն կարող անհետևանք մնալ
Արա Այվազյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային
Տեսազրույց Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների միջև Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։ Շվեդիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր պատասխանատու առաքելության մեջ: Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության բարձր դինամիկայի առնչությամբ՝ ընդգծելով փոխադարձ պատրաստակամությունը խթանելու
Ծնողները պահանջում են, որպեսզի իրենց զավակները ծառայեն Հայաստանում
Մինչեւ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի մեկնարկը՝ Արցախում ծառայող զինվորների ծնողները հավաքվել էին կառավարության շենքի առջեւ: Նրանք հույս ունեին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ: «Իմ երեխան զանգել ու ասում է, թե թուրքը գալիս, իրենից ծխախոտ է ուզում: Մենք ինչպե՞ս իմանանք, վստահ լինենք, որ մեր զավակներն անվտանգ են: Մենք հներ, նորեր չգիտենք, հները՝ բոբո են, նորերը՝ հրեշտակ
ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետն ազատվել են պաշտոններից
Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին: Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Արամայիսի Օհանջանյանն ազատվել է ԱՀ առողջապահության նախարարի պաշտոնից, իսկ Միքայել Հրանտի Հայրիյանը նշանակվել է ԱՀ առողջապահության նախարար: Կամո Աբգարի Աղաջանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ
«Պետությունը, որ 3 միլիոն վարչապետ ունի՝ պատերազմում չի կարող հաղթել». Վահե Արսեն
Ֆեյքային բանակաբուծությունը նույնքան աղետալի է, որքան հինգ-տասը հազար դրամով ձայներ գնելը
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի հրաժարականի դիմում վարչապետի աշխատակազմում չի մուտքագրվել
«Մինչ այս պահը վարչապետի աշխատակազմում նման դիմում չի ստացվել»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը: Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս պաշտոնին Աման Պողոսյանը նշանակվել էր 2018 թվականի օգոստոսի 24-ին: Նշենք, որ ըստ սահմանված ընթացակարգի,
Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Ա.Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նշենք, որ Ա.Առուշանյանի կողմից առերևույթ


















































