Օրվա լրահոսը

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության դրույթների  կյանքի կոչմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող

Ինչպես եւ ինչու վերարժեւորել պատմության ուսուցումը

Բացառիկ գիրքը թույլ կտա պատմությունից դասեր քաղելու գործընթացը աբստրակտ ընկալումից բերել կիրառական դաշտ

«Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը»․ Ադրբեջանցիները՝ Ռուբեն Հայրապետյանի`Շուշիի տանը (Տեսանյութ). ԼՈՒՐԵՐ․com

Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ավիրում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ավելի կարևոր բան ենք կորցրել, քան տունը․ «Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել,

Առողջապահության նախարարությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում դեմ քվեարկել

Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որևէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Հակառակը հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար:

«Պարո՛ն Քոչարյան, արի՛, ամբողջ գեղը գլուխդ կրծեն դանակներով». Մեծ Պարնիի բնակիչներն ինչպես են Փաշինյանին արդարացնում ու պնդում՝ «Շուշին Վանեցյանը տվուց»

Մեր զարմանքին, այսինքն, դուք դրա մեջ ոչ ողբերգություն եք տեսնում, ոչ էլ իր մե՞ղքը՝ Մեծ Պարնի գյուղի բնակիչ Սեյրան Յաղուբյանը պատասխանեց. «Ողբերգությունը տեսնում ենք նախկին իշխանությունների մեջ: Նրանք զենքերը չեն գնել ու պատրաստել մեր զինված ուժերին: 2.5 տարվա մեջ ի՞նչ պիտի գներ այդ մարդը, սաղ թալանված երկիր էր, ի՞նչ պիտի աներ այդ մարդը: Ոչ մի բան էլ չէր կարա աներ: Կերան, էլի»:

Հանրապետության հրապարակում ժամը 17։30-ի դրությամբ գտնվել է մոտ 2100 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 23-ի ընդդիմության ցույցի մասնակիցների քանակի մասին Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հերթական ցույցը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման և մարդկանց անհատական հաշվարկի միջոցով պարզել է, որ Հանրապետության հրապարակում ժամը 17։30-ի դրությամբ գտնվել է մոտ 2100 մարդ։ Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։ Մեր հաշվարկը ստուգելու նպատակով

Քաղաքապետ–հրամանատարներին սատարում են սահմանին կանգնածները

«Հարգելի սյունեցիներ, բանակաշինության փոխարեն, հավաքվել ենք արդարադատություն մարմինների շենքերի մոտ պաշտպանելու մեր քաղաքապետ–հրամանատարներին»,–Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում ասաց սյունեցի Դավիթ Համբարձումյանը։ Ըստ քննչական կոմիտեի, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը

2021թ. համար հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը

Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի 27-րդ նիստը

Լոռու մարզպետ. «Ուզում եմ վստահեցնել, որ ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ»

Այսօր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հրավիրված մարզխորհրդի նիստում ներկայացրեց Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին: Նա նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ համատեղ աշխատանքի համար, ապա հույս հայտնեց, որ Արամ Խաչատրյանի հետ նույնպես կունենան սերտ համագործակցություն. «Պարոն Ղուկասյան, այս ժամանակահատվածում մենք սերտ համագործակցել ենք, եւ դրա արդյունքում քաղաքական ընկերներ ու գործընկերներ լինելուց

Բաբկեն Թունյանը շեշտադրել է տնտեսության մեջ ներդրումների եւ տնտեսվարողներին աջակցելու կարեւորությունը

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են ծխախոտային արտադրատեսակներին եւ դրանց փոխարինիչներին ու հարկային ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի հետեւանքով տնտեսավարողների մոտ

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը պատանիների աշխարհի փոխչեմպիոնն է

Շախմատի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, գրոսմայստեր Շանթ Սարգսյանը նվաճել է արագ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալը: Հայ շախմատիստը եզրափակչում հաղթողի կոչումը վիճարկել է հնդիկ Սարին Նիհալի հետ եւ պարտվել 0,5:1,5 հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սայաթ Շիրինյանը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով ձերբակալվել է

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Սայաթ Շիրինյանի կողմից առերևույթ բռնության կոչեր պարունակող «Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի:» գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ

Նիկոլ Փաշինյան. ՀՀ կառավարությունը կարեւորում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչեւին: Վարչապետը բարձր է գնահատել ՌԴ ԱԻ նախարարության գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնման, քաղաքացիներին ցուցաբերվող հումանիտար օժանդակության գործում եւ շնորհակալություն հայտնել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցության համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ

Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին: Իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը պատերազմի օրերին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում կազմակերպվածության և համախմբվածության համար: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝  պաշտոնավարման

Մշակութային ժառանգության պահպանման խնդիրը ղարաբաղյան հակամարտության ներկա համատեքստում ձեռք է բերել կարևորագույն դերակատարում

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հայտարարության վերաբերյալ հարցին Հարց: Դեկտեմբերի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը հրապարակային հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության ուղարկելու հարցում մնացել է միայն Ադրբեջանի պատասխանը՝ փաստացի մատնանշելով վերջինիս ապակառուցողական մոտեցումը: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով կողմնակալության մեջ՝ չմոռանալով նաև Հայաստանին: Ինչպիսի՞ն կլինեն ձեր

Արմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները

Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Հղում կատարելով հենց այդ օրենքի որոշ դրույթների վրա՝ Ն. Փաշինյանը  փորձում է արդարացնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների ոչ լեգիտիմ դեմարկացիայի գործընթացը։ Ուզում եմ հասարակության ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների ու

«Նիկո՛լ, դու խի՞ չլսեցիր քո տատուն, դու լավ տատ ունեիր». Գեղամ Նազարյանը՝ Փաշինյանի հոր, Մարիամիկի, Աշոտիկի ու իր վշտի մասին

Գեղամ Նազարյանը վստահեցրեց, որ Փաշինյանը չունի սրբություն, անգամ դժգոհում էր իր հորից, որ իրեն վատ է պահել, մինչդեռ 90-ականներին բոլորն են վատ ապրել. «Ինքը ատում էր իր հորը, ընդհանրապես ատեց ամբողջ ազգին եւ վրեժխնդիր եղավ: Մենք այնքան միամիտ էինք»:

Ավելի քան 2 կգ ափիոնով փաթեթները թաքցրել էին մեքենայի բեռնախցիկում. ոստիկանության բացահայտումը

Մեքենայով հանդերձ, ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել Ախալքալաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։

«Իմ ընտրողները զանգում, գրում, հորդորում են՝ քննարկման չմասնակցել նախկին կոռումպացված իշխանության դրածոների հետ»․ Կարեն Սարուխանյան

Մենք պատգամավորին հարցրեցինք, իսկ ընտրողները իրեն լիազորե՞լ էին, որ իր քաղաքական ուժի իշխանության օրոք հանձնվի Արցախի Հանրապետության 70 տոկոսը եւ անմիջական վտանգ ստեղծվի Հայաստանի Հանրապետության սահմանների համար:

Թիերի Ռիբոն մանրամասներ է ներկայացրել պատերազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանում ԿԽՄԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ

Խորհրդարանի փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմանում օժանդակելու կառույցին՝ աշխատանքներն առավել արագ եւ արդյունավետ կատարելու համար:

«2,5 տարվա ընթացքում միայն կարելի է փոխադրվել բուհի 3-րդ կուրս». Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի կառավարության ձախողումների ու անգրագետ քայլերի մասին

Պարտվել է իշխանությունը՝ իր անգրագետ կազմակերպված գործողություններով: Պարտվել է իշխանությունը՝ իր կողմից ճիշտ չգնահատված ռազմաքաղաքական իրադրությունը եւ ուժերը, միջոցները ճիշտ չդասավորելով: Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կարգավորված ինժեներական սարքավորումներ ու միայն երկու վայրում՝ մոտավորապես 20 կմ-ում է եղել ճեղքվածք, մխրճում՝ հակառակորդի կողմից:

ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արմեն Սարգսյանը

Սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ դառնալով իրավագիտության մագիստրոս

Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ անվտանգության երաշխիքներ չկան. Սիսիանի քաղաքապետը մանրամասներ է պատմում նախարարի հետ հանդիպումից

Ես հարց եմ տվել, որ եթե ես գնամ Կապան, ճանապարհին թուրքը գա, կանգնեցնի, մեզ սպանեն, ո՞վ է մեր անվտանգությունն ապահովում: Ասում է՝ ոչ ոք չի կարող ապահովել: 1991-1992 թվականներին էլ է այդպես եղել, նորմալ է: Դա իր բառացի խոսքերն են:

Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար. ՔԿ

Ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով՝ ոլորելով 30-ամյա տղամարդու ձեռքերը և բռնելով ոտքերից, առևանգել են նրան ու դուրս հանելով բնական միկրոսոցիալական միջավայրից՝ տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ համայնքի ղեկավարը հրացանով կրակել է 30-ամյա տղամարդու ոտքերին, ծեծել նրան:

«Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, նրանք այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք. ու հարց է՝ Կապան կհասնե՞ք, թե՞ ոչ». Առուշ Առուշանյան

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի մոտ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին սատարելու էր եկել նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

Քաղաքական ճգնաժամն ու անիշխանությունն ավելի են խորացնում պետականության առջև ծառացած խնդիրները. «Միասնություն» շարժումը Փաշինյանին հորդորում է հեռանալ

ՀՀ անվտանգությանն անհրաժեշտ է լայն քաղաքական կոնսենսուս, դրան հասնելու միակ ուղին Փաշինյանի հրաժարականն է

«100 մլն դոլար վերցրել են այսպես կոչված կոռուպցիոն գործերից, բայց դրանից ավելի իրենց պարգեւավճար են վերցրել, դա՞ է արդարությունը». Արա Հակոբյան

Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է. «Նա նույնիսկ եկեղեցի է թիկնապահներով մտնում: Որպեսզի մեր երկիրը ապագա ունենա, զարգացում ունենա, որպեսզի մեր երկրում լինի արդարություն, մի նախապայման կա՝ Նիկոլ Փաշինյանը իր խմբով պետք է հեռանա, կամ նրանց պետք է հեռացնենք»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031