Օրվա լրահոսը
Իրավապահ մարմիններին չներքաշել ներքաղաքական ինտրիգների մեջ, վերածելով բռնաճնշումներ իրականացնող գործիքի. ԱԱԾ բարձրաստիճան սպաների հայտարարություն
Եթե ՀՀ իշխանությունները սույն կոչը թողնեն անհետևանք, ապա կձևավորվի փաստահավաք խումբ և կստուգվեն Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր դավադիր գործարքի ու դրա հետևանքով պատերազմում դիտավորությամբ պարտվելու վերաբերյալ տեղեկությունները:
Պատերազմում խեղում ստացած զինծառայողները, մինչեւ հաշմանդամության խումբ ստանալը, 300 հազար դրամ կստանան
Կառավարության հաստատված որոշմամբ, այդ գումարը կտրամադրվի 6 ամիս ժամկետով
Չկա մի ոլորտ, որտեղ մենք չենք ունենալու լրջագույն ճգնաժամ. Տիգրան Ջրբաշյան
Տնտեսագետների գնահատմամբ, տարին կփակենք 8,5-ից 9,3 տոկոս տնտեսական անկման պայմաններում:
Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին
Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում
Ինչպե՞ս հաղթահարել 2020 թ.-ի տնտեսական մարտահրավերները էլեկտրոնային առեւտրի միջոցով
Aravot.am-ի զրուցակիցն է միջազգային փորձագետ դոկտոր Էս Ֆիհին Հայաստանում կորոնավիրուսային համավարակի բռնկման եւ ապա պատերազմական իրավիճակով պայմանավորված տնտեսական դժվարությունների հաղթահարման ուղին անհնար է պատկերացնել առանց էլեկտրոնային առեւտրի։ «Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնություն» ծրագրի շրջանակում առաջատար միջազգային փորձագետ դոկտոր Մոհամեդ Էս Ֆիհը օգնել է հայաստանյան մի շարք փոքր եւ միջին ձեռնարկությունների ձեւավորել եւ զարգացրել
ՀՀ նախագահի աջակցությամբ կլուծվեն ավելի քան 170 հադրութցիների կեցության և սննդի հարցերը
Ամանորին ընդառաջ առանձին ուշադրության և աջակցության կարժանանան նաև Արցախից տեղահանված և ՀՀ սահմանամերձ դարձած համայնքների երեխաները:
Կապանցիները հստակեցում են պահանջում, թե որտեղով է անցնելու Ադրբեջանի հետ սահմանը
Ցուցարարները հակադարձեցին, որ կառավարությունն է ապակայունացնում վիճակը, իրենք ուղղակի սահմաններն են ուզում պահեն, որ թուրքը չմտնի Կապան։
Սյունիքի սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահներ կտեղակայվեն
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի սպաների հետ, անդրադարձել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հսկողությանը, Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանի Սյունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման ծրագրին, ինչպես նաև պատերազմի հետևանքով անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
«Կա ճանապարհ. դա ձերբակալությունն է». Կարինե Աճեմյանը՝ Նիկոլ Փաշինյանին աթոռից զրկելու մասին
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը հարցնում է՝ ո՞ւր է Դավիթ Տոնոյանը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով
Ճիշտ էր քաղաքական գործիչ Ժիրինովսկին, ով դեռեւս 2018-ին հայտարարեց, որ «Եթե Նիկոլն իշխանության եկավ, ապա Հայաստանը կործանելու է»
Նիկոլի չգրված օրենքները կամ կարգուկանոնը Նկատվում է, որ կապիտուլյացիայի ակտի պարտավորությունները կատարում է միայն հայկական կողմը, իսկ թուրք-ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը կամ համաձայնագրի դրույթները, եւ հարձակվում Արցախի բնակավայրերի վրա, օկուպացնելով այն: Օրինակ, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի վրա հարձակումը Լաչինի միջանցքով Հայաստանի տարածք ներթափանցման փորձը եւ այլն: Սրանք նշանակում են, որ պատերազմը շարունակվում է, ինչը
Գերիների տվյալների ճշտման և հետագա փոխանակման քայլերի հետ կապված շարունակական աշխատանքներ են իրականացվում. Տիգրան Ավինյան
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին, մինչև հիմնադրամի շահառու դառնալը, հիմնադրամից վճարվող գումարը կավելացվի ամսական 200 000 դրամով և կկազմի 300 000 դրամ։
Արցախում իրենց բնակավայրերը կորցրած քաղաքացիները ՀՀ-ում աշխատանք կունենան՝ 100 հազար եւ օրական 8 հազար դրամ վարձատրությամբ
Կառավարության երկու որոշումներով՝ տեղահանված արցախցիները ՀՀ-ում ժամանակավոր աջակցություն կստանան
«Անհետ կորածների ընտանիքներին 10 միլիոն պետք է տան, չեն տալիս, 300 000 դրամն էլ լավություն չի». Մեսրոպ Մանուկյան
Ամեն անհետ կորածի կարգավիճակի դիմաց տասը միլիոն դրամ միանվագ գումար պետք է վճարվի, չեմ ուզում մտածել, որ անգործությունը սրանով է պայմանավորված
Սիրո՞ւմ եք Նիկոլին, լավ եք անում, բայց հասկացեք, որ Հայաստանն ավելի կարևոր է, ու օգնե´ք, որ նա գնա. Վահե Հովհաննիսյան
Ի՞նչ էր ուզում ասել Արցախի նախագահը՝ չես հասկանում։ Մեկը կարո՞ղ է բացատրել, թե Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ չհանդիպեց համանախագահներին, կա՞ մի մեղսունակ պատասխան։
Շուրջ 8 ամիս անհիմն կերպով առգրավված ավտոմեքենան վերջապես վերադարձվեց սեփականատիրոջը
Ամիսներ առաջ Կոտայքի մարզում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով սպորտի վարպետ հանդիսացող ՀՀ քաղաքացու առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում մեղադրյալը տվել էր ինքնախոստովանական ցուցմունք: ՀՀ վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով կողմերի միջեւ հաշտությունը, ազատ էր արձակել մեղադրյալին, սակայն վարույթն իրականացնող մարմինը, չհաշտվելով ստեղծված իրավիճակի հետ եւ ցանկանալով վրեժխնդիր լինել
Սուրեն Պապիկյան․ «Այս պահին սահմանապահ զորքերի ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով»
Կառավարության նիստում Սուրեն Պապիկյանն ասաց, որ ՀՀ սահմաններն ամուր են եւ մեր զինված ուժերի կողմից վերահսկելի
Արայիկ Հարությունյանը Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել
«Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքով սահմանված կարգով սգո օրերին կխոնարհվի Արցախի Հանրապետության դրոշը:
Փոխվարչապետը՝ գերիների վերադարձի, Խծաբերդի եւ Հին Շենի մասին
Տիգրան Ավինյանը կառավարության նիստին ասաց, որ շարունակական աշխատանք է տեղի ունենում գերիների տվյալների ճշտման եւ հետագա փոխանակման քայլերի հետ կապված
Պահեստազորի գնդապետների կոչը
Գտնվել իրավակարգի պահպանության բարձունքում և զերծ մնալ սահմանադրական իրավունքներն ու ազատությունները խաղաղ ճանապարհով իրացնող հայ ժողովրդի զավակների, մեր քույրերի և եղբայրների նկատմամբ ապօրինություններ թույլ տալու անընդունելի գործելաոճից
Բողոքի երթի ընթացքում տեղի ունեցած խուլիգանական միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել. 3 անձ կասկածյալի կարգավիճակ ունի
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Գյուլբենկյան-Հր.Քոչար փողոցների խաչմերուկում, մի խումբ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հարվածներ են հասցրել քաղաքացի Դ.Ղ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Բացի այդ, նշված միջադեպի ժամանակ անհայտ անձը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն է գործադրել մեկ այլ անհայտ անձի նկատմամբ:
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն են արտահայտել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ
«Ես եկել եմ Արցախում ապրելու»
Հարցազրույց ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ – Տիկին Թանդիլյան, թերեւս այս պահին շատ են սոցիալական խնդիրները։ Հետպատերազմական Արցախում ի՞նչ հրատապ խնդիրներ են դրված ձեր կառույցի առաջ։ Ի՞նչ քայլեր եք անում դուք։ – Անհաշվելի սոցիալական խնդիրներ կան Արցախում: Ունենք շատ հրատապ հարցեր, ինչպես նաեւ ընդլայնվող տարբեր հարցեր, որոնք պետք է ժամանակի
Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Սյունիք՝ ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական աշխատանքներին
Հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին
Սմբատ Գոգյան. Որևէ քաղաքական կոչի չեմ միացել ու չեմ միանում
Իմ բոլոր կարծիքները ես հայտնում եմ անձամբ
ԼՂ-ում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է անկայունությամբ. Պետդեպ
«Ակնհայտորեն դա մարտահրավեր է բոլոր ներգրավված կողմերի և պետությունների համար,- ասել է Քուփերը:- Այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում մարդասիրական իրավիճակի վրա, ինչի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:
Բարեգործները ռենտգեն սարքավորումներ են նվիրել Բերդի հիվանդանոցին
Երկար տարիներ Հայաստանում ապրած, ներկայում Անգլիայում բնակվող ազգությամբ հույն Ալլա Միխաիլովան, միացել է վիրավոր զինվորներին բուժելու ծրագրին: Ամուսնու՝ Արմեն Ձավարյանի հետ նրանք արագ կողմնորոշվեցին, թե ինչ է հարկավոր պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինվորներին: Ալլան արագ գործի անցնելով, Գերմանիայում գտավ այն ռենտգեն սարքավորումները, որոնք դեռեւս չկային տարածաշրջանում: Նոյեմբերի սկզբին արդեն Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցում էին
Արցախում ականազերծվել է 195 հա տարածք եւ 60 կիլոմետր ճանապարհ, ոչնչացվել են 6 հազար պայթյունավտանգ առարկաներ. Դմիտրի Պերեպյոլկին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է հայկական եւ ադրբեջանական կողմի հետ զոհվածների մարմինները փոխանակելու գործընթացը
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գործարար Հրաչ Ջաբրայանի դեմ
Պատճառը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ֆեյսբուքյան ուղիղ եթերն է


















































