Օրվա լրահոսը

Անմահացան՝ հավատարիմ մնալով մասնագիտական և զինվորական երդմանը. մերօրյա հերոսները. Դավիթ Հակոբյան

Սահմանից վիրավորներ տեղափոխելիս շտապօգնության մեքենան կանգնեցրել էր շոկային վիճակում գտնվող վիրավորին ցավազրկելու համար

Հայաստանի և աշխարհի մի քանի տասնյակ հայ գիտնականներ պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը, որից հետո պատրաստակամ են օգնել հայրենիքի զարգացմանը

2018-ին աջակցել են հեղափոխությանը, հանդես եկել այդ մասին հայտարարությամբ, սակայն «իշխանության երկուսուկես տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ոչինչ չի ձեռնարկել Հայաստանում գիտության վիճակը բարելավելու և արտերկրի հայ գիտնականների հետ համագործակցությունն ամրապնդելու համար, այլև վարկաբեկել է գիտնականներին և, ինչպես գիտության, այնպես էլ այլ ոլորտներում, հաշվի չի նստել մասնագիտական մոտեցումների հետ և ցուցաբերել է խիստ ոչ կոմպետենտ վարքագիծ»։

Ֆրանսիայի Կլամար քաղաքի խորհուրդը Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Վերացնել քաղաքային համայնքների առջև դրված` Արցախի Հանրապետության հետ ինստիտուցիոնալ կապեր ունենալու արգելքը

Ջանիկ Մարությանի աշխատանքից ազատվելն ունի միանգամայն այլ պատճառներ, որոնցով սկսված ծառայողական քննությունն ընթացքի մեջ է. ոստիկանության պարզաբանումը

Դիմումատուն այդ քայլի ինչ-ինչ պատճառաբանություններ է հրապարակել, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։

Հեռացե՛ք՝ խաղաղ, գիտակցված, գոնե մեկ անգամ առաջնորդվելով կողքի հայի հանդեպ սիրո և հանդուրժողականության արժեքներով. Թևան Պողոսյան

Հիմա այս մարդկանց կատարած հանցանքը համեմատեք նրա հետ, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10 ու դրանից առաջ` հանգեցնելով Հայրենիքի կորստի, մի ողջ սերնդի կորստի, պետական ինստիտուտների զրոյացման, ամեն օր մոտեցնելով պետականության կորստի։

Շուշան Պետրոսյանի հետ դուրս եկանք ոստիկանության բաժնից. Ռուբեն Մելիքյան

Բաժնում վերաբերմունքից որևէ բողոք չունենք։

Դե գնացեք Եռաբլուրից ասեք, որ դեռ պաշտոնավարելու կամ որևէ գործընթաց կազմակերպելու բարոյական իրավունք ունեք. Միքայել Մինասյան

Վերջին 2.5 տարիների կատարվածը դիտարկել հայրենազրկում՝ ծրագրված, նպատակադրված ու իրականացված տրամաբանության ներքո,

«Ակնհայտ է, որ կարող է արտահերթ ընտրություններ լինեն, ակնհայտ է, որ պետք է որակյալ օրենսգրքով լինեն». Դանիել Իոաննիսյան. «Հրապարակ»

Արտահերթ ընտրությունների համար ընտրական նոր օրենսգիրքը պատրաստ կլինի տարեվերջին

Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել. ոստիկանությունն ասում է՝ քաղաքացու բողոքի հիման վրա է

Շուշան Պետրոսյանին նախապես չեն հրավիրել ոստիկանություն, միանգամից բերման են ենթարկել

Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա

Դեկտեմբերի 17-ին Նախագահ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա։ ՀՀ 2-րդ Նախագահի գրասենյակ  

Ինչքան արագ տեղի ունենա իշխանափոխությունը, այնքան մեր պետականության օգուտն է. «Փաստ»

Իսկ ինչքան երկար մնա Փաշինյանն իշխանության ղեկին, այնքան Հայաստանը տուժելու է։

Տիգրան Աբրահամյան. Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ

Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։

Իրենք են իրենց լռությամբ կամ ոչ հավաստի տեղեկատվությամբ մեդիատեռորի հիմք հանդիսանում. Մեդիա Պաշտպան

Մինչ այժմ իշխանությունները դեռ չեն ներկայացրել՝ քանի՞ գերեվարված քաղաքացիական անձ և ռազմագերի է գտնվում ադրբեջանական կողմում։ Հակասական նորություններ ենք ստացել Խծաբերդից և այնտեղ գտնվող կամավորականներից։

Դրվագներ «հետաքրքիր դինամիկայից»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր երեկվա ուղերձում հարց է տալիս՝ «արդյոք հնարավոր չէ՞ր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով»: Իսկ հետո նշում է՝ որ այդ հարցի պատասխանը դրական է: Այսինքն՝ այո, հնարավոր էր, բայց այդ հարցին նա կանդրադառնա ավելի ուշ: Այդպիսով, Հարությունյանը հաստատում է տարբեր աղբյուրներում հայտնված (նաեւ Պուտինի

Խնդիրն այն չէ, որ չպետք է ասել արտահերթ ընտրության մասին, չպետք է դիտարկել ժամկետներ` հարկավոր է ճշգրիտ սահմանել հաջորդականությունը. «Ժամանակ»

Ընտրության ֆորմալ ընթացակարգին է ստորադասվել քաղաքական բովանդակությունը, ինչի հետևանքով էլ դեգրադացվել են թե՛ ընտրության ֆորմալ ընթացակարգերը, ընտրական ինստիտուտը, թե՛ քաղաքականությունը իբրև երևույթ: Այդ պատճառով է, որ քաղաքականության մեջ իր հաստատուն ճեղքումն է իրականացրել քրեազոռբայությունը:

«Հայփոստ»-ը մտադիր է բարձրացնել մի շարք ծառայությունների գները․ «Ժողովուրդ»

Պատվիրված ծանրոցի դեպքում «Հայփոստ»-ը առաջարկում է սահմանել 0-ից մինչեւ 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչեւ 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ:

Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փորձագետների կողմից նշված դաժան հանցագործությունների տեսանյութերի մասնագիտական հետազոտությունը հաստատում է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական կողմի զինվորներին կամ քաղաքացիական անձանց խոշտանգելիս կամ նրանց սպանելիս, զոհվածների մարմինների տարբեր մասեր կտրելիս, որպես ոգեշնչման աղբյուր, բացարձակ նույնությամբ օգտագործում են այն արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ինչպես կանխատեսվում էր՝ Թուրքիան իր զորքերը տեղակայելու է Արցախի հարակից տարածքներում. «Հայաստանի Հանրապետություն»

Այդ փաստն իր վերջին հայտարարության ժամանակ հաստատեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը»:

Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու ՄԻԵԴ-ի իր դեմ կայացրած որոշումները, տապալվել են

Եվրոպական դատարանը ընդգծել է նաև, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին:

«Կազմակերպված բարդակ՝ հանուն լավ վերնագրի». Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեկտեմբերի 10-ին Կառավարությունը ընդունեց միջոցառման ծրագիր, որով պետք է փոխհատուցվի մարտական գործողությունների մասնակից ուսանողների այս կիսամյակի ուսման վարձը։ Ըստ ծրագրի՝ ուսանողը մարտական գործողություններին իր մասնակցությունը կարող է հավաստել զինկոմիսարիատի կողմից տրամադրվող տեղեկանքի կամ զինգրքույկում համապատասխան նշման միջոցով։ Հիմա առաջացել է մի շատ կանխատեսելի իրավիճակ։ Պատերազմին

Արագածի ոստիկանության բաժնի պետ, գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Արագածոտն մարզի Արագածի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ «Սպայի արժանապատվությունից ցածր է հայ ժողովրդի ողնաշարը կոտրած, թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը»,- նշել է Արցախյան առաջին և երրորդ պատերազմներին մասնակցած գնդապետը:

Մինչև 171 անհայտ կորած հայ զինծառայողի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՊԲ

Արցախի Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը

Անօգնականության և անզորության զգացում․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ «հետպատերազմյան հույզերի» հաղթահարման ուղիների մասին

Մենք ապրում ենք օրեր, երբ օրգանիզմի իմունիտետն ամրապնդելուց առավել կարևոր է դարձել «հոգեբանական իմունիտետի» մասին հոգ տանելը, քանզի այն ծանր ապրումները, որոնք այսօր տանում է հայ հասարակությունը, ավելի դժվար են հաղթահարվում ու ավելի ծանր հետևանքներ կարող են ունենալ, քան ֆիզիկական ցավերը։ Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի

ՌԴ հայ ազգային, մշակութային, գիտական, հասարակական կառույցների եւ հոգեւոր դասի հորդորը

Հայ ժողովուրդը բազմադարյա իր պատմության ողջ ընթացքում օրհասական ու ճակատագրական պահերին, շնորհիվ միասնական ոգու, հավաքական կամքի և իմաստուն առաջնորդների, կարողացել է կանխել ազգի գոյապահպանությանը սպառնացող վտանգը, արժանապատվորեն հաղթահարել յուրաքանչյուր փորձություն ու դժվարություն, հավատարմության ուխտով անաղարտ պահել ազգային նվիրական արժեքները։ Սակայն մեր օրերի պատմության ընթացքը բեկվեց սեպտեմբերի 27-ին՝ դարավոր թշնամու կողմից սանձազերծված պատերազմական գործողություններով։ Հայոց փառապանծ

Ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը դրա գիտակցումն է. Լիտվայի նախկին դեսպանը հոդված է հրապարակել

Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսն իր «Անդրկովկաս. Հայկական երկընտրանք» վերտառությամբ հոդվածում առաջարկներ է ներկայացրել, թե ինչ կարող է անել Հայաստանը ճգնաժամից դուրս գալու համար: Հայաստանն առաջին երկիրը չէ, որ խոշոր և ողբերգական մարտահրավերի առաջ է կանգնել ցավալի պարտության պատճառով: Որոշ երկրների համար նման ողբերգությունները հանգեցրել են լիակատար փլուզման: Այնուամենայնիվ, համաշխարհային պատմությունը մի շարք համոզիչ օրինակներ

«Աստված մեր կյանքը փրկել է, մենք գերեզմանից վերադարձել ենք տուն». Գերությունից վերադարձած Հովսեփը մանրամասներ է պատմում

Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է նաեւ Հովսեփ Սահակյանը: Լոռեցի երիտասարդն այժմ գտնվում է հոսպիտալում, անցնում ամբողջական բուժզննում: Aravot.am-ի հետ զրույցում Հովսեփը պատմեց, որ միակ խնդիրը ոտքի վիրավորումն է, որը ստացել է ռազմաճակատում. «Միակ խնդիրս ոտքս է, կաղալով եմ քայլում: Խորհուրդ տվեցին, որպեսզի մի որոշ ժամանակ ձեռնափայտով քայլեմ, որպեսզի  ավելորդ ծանրաբեռնվածություն չլինի եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031