Շատերի շրջանում այսօր հարց է առաջանում՝ եթե Ադրբեջանը պատերազմի ընթացքում օգտագործում էր իր ամբողջ ռազմական ներուժը, ներգրավում էր թուրքական աջակցությունը, կիրառվում էին ժամանակակից անօդաչու համակարգեր, հրթիռային հարվածներ, տնտեսական ու տեղեկատվական ամբողջ ռեսուրսը, ապա ինչո՞ւ հայկական կողմը չի դիմել հակառակորդի ամենախոցելի և ամենազգայուն հատվածներից մեկին՝ էներգետիկ համակարգին հարվածելու ռազմավարությանը։
Առավել զարմանալի է այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում հայկական կողմից հնչում էին հայտարարություններ և երաշխիքներ այն մասին, որ, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չի դառնա թիրախ։
Այս ամբողջ քննարկումը նախընտրական շրջանում ձեռք է բերում նաև ներքաղաքական նշանակություն։ Հանրությունը փորձում է հասկանալ ոչ միայն անցյալի սխալները, այլ նաև ապագայի անվտանգության մոդելը։ Ի վերջո, պատերազմից հետո հասարակության մեջ ձևավորվել է խորքային անվստահություն ռազմաքաղաքական որոշումների արդյունավետության նկատմամբ։ Մարդիկ փորձում են հասկանալ՝ արդյոք բոլոր հնարավորություններն օգտագործվե՞լ են, արդյոք եղե՞լ են չկայացված որոշումներ, որոնք կարող էին փոխել պատերազմի ընթացքը, և արդյոք պետությունն ունեցե՞լ է բավարար ռազմավարական կամք։
Այս հարցերը հատկապես կարևոր են փոքր պետությունների համար, որովհետև փոքր երկրները սովորաբար չեն կարող հաղթել միայն ռեսուրսների հաշվին։ Նրանք ստիպված են մտածել ասիմետրիկ ռազմավարությունների, հակառակորդի խոցելիության, տնտեսական և հոգեբանական ճնշման մեխանիզմների մասին։
Կարդացեք նաև
Այս թեման դեռ երկար կմնա հայկական քաղաքական և հանրային դիսկուրսի առանցքում, որովհետև խոսքը միայն անցյալի մասին չէ։ Խոսքը ապագայի անվտանգության փիլիսոփայության մասին է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































