Օրվա լրահոսը

«Սկսվելիք պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանն իմացել է սեպտեմբերի 27-ից մեկուկես ամիս առաջ». Գառնիկ Իսագուլյան

Գառնիկ Իսագուլյանի համար անհասկանալի է, թե ինչու 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն արժանացան ազգային հերոսի կոչման:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Բանը հասել է նրան, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մի նայեք, թե ինչքան եմ տվել, նայեք, թե ինչքան եմ պահել». Սայաթ Շիրինյան

Եվ դու, Փաշինյան, եթե հաշվի չէիր առնելու ժողովրդի կարծիքը, կարող էիր ամսի 18-19-ին կանգնեցնել պատերազմը, եւ չէինք ունենա այսքան զոհեր եւ վիրավորվեր: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը, այլեւ պառակտեց հասարակությունը

Քրեակատարողական հիմնարկներում արգելված են տեսակցությունները

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի երկու մասնաշենք դարձել են կարանտինային գոտի

Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը. ՀՀ նախագահը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ

Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը:

Իսկ ո՞վ է հիշում Ճապոնիայի`«Ծագող արեւի» երկրի կապիտուլյացիան. դասեր

Միջազգային իրավունքում կապիտուլյացիան բնորոշվում է այսպես՝ «հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային եւ ռազմածովային ուժերի կամ նրանց զորամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում եւ ռազմական շրջաններում եւ պատերազմող պետության զինված ուժերի հանձնումը հաղթող կողմին»։ Կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական եւ այլն) պարտված կողմի վրա։ Այն պայմանավորում է ողջ սպառազինության, ռազմական

Գերության մեջ հայտնված զինծառայողի իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:

«Անժամկետ հացադուլ եմ հայտարարում ոչ թե օտար հարստահարիչի դեմ, այլ վարչապետի հրաժարականի պահանջով». Գեղամ Մանուկյան

Անհնար է, որ Ադրբեջանի իշխանության դեմ այս իշխանությունը նստի ու բանակցի…Երկիրը եւ ժողովուրդը չի պարտվել, պարտվել է այս իշխանությունը

«Երբեք մի վիճեք ապուշների հետ, դուք կիջնեք նրանց մակարդակին, որտեղ նրանք ձեզ կճնշեն իրենց փորձառությամբ»

Հարցազրույց ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ – Պարոն Բաբայան, երբ նեղն ենք ընկնում, այդժամ հիշում ենք դարերի փորձությունով անցած հայկական ժողովրդական ասացվածքները, օրինակ՝ «ցռան կովը նախրի անունը կավիրե», «առաջ մտածիր, հետո խոսիր», «հասկացողին մին ասա, չհասկացողին՝ հազար ու մին», «արեւին ասում է դուրս մի արի՝ ես դուրս եմ եկել», «շունը շան թաթ չի կծի», «էս ականջով

«Երփներանգը պարտվեց սեւ ու սպիտակին, պետական գործիչը՝ բլոգերին, իրական Հայաստանը՝ «ֆեյսբուքյան» Հայաստանին». Բագրատ սրբազան

Սրբազան հայրը համոզմունք հայտնեց, որ մեղքին պարտվել ենք բոլորով. «Բայց առաջին պատասխանատուն նրանք են, ովքեր կառավարում են մեր կյանքը, ովքեր պատասխանատվություն ունեն մեր կյանքի հանդեպ

Հրթիռակոծության հետևանքով ավերածությունների ենթարկված բնակարանների վերանորոգման նպատակով Արցախի քաղաքաշինության նախարարությունն օպերատիվ միջոցներ կձեռնարկի

Քննարկվել են դպրոցական և նախադպրոցական հիմնարկների աշխատանքների վերսկսման, աշնանացանի կազմակերպմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳՆ. «Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում»

«Առավոտը» ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում էր ուղարկել`խնդրելով ներկայացնել իրավիճակը Արցախի մշակութային ժառանգության հետ կապված, մասնավորապես, ի՞նչ քայլեր են արվում Արցախում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանման համար, որպեսզի նոր Ջուղա չկրկնվի, կա՞ն դիմումներ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կամ այլ պատկան եւ իրավասու միջազգային կառույցների: Եվ ի՞նչ է արվում մեր մշակութային ժառանգության արդեն իսկ սկսված յուրացման դեմ պայքարելու համար: Խոսքը,

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով. Մեսրոպ Առաքելյան

Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար

120-650 հազար դրամ՝ COVID-ով ամեն բուժվողի համար. Կորոնավիրուս չարիքն ու դրա ծանր հետեւանքները

Պատերազմի օրերին մարդիկ հարցնում էին՝ արժե՞ արդյոք փրկել կորոնավիրուսով վարակվածներին, թեկուզ բուժօգնություն ցույց տալ, թե՞ պետք է ողջ ուշադրությունը կենտրոնացնել միայն բանակի, ռազմի դաշտի, արտաքին թշնամու վրա, իսկ COVID-ով վարակվածները թող մնան տանն ու ոնց ուզում են՝ բուժվեն: Կորոնավիրուսն արդեն մեր երկրում խլել է 1976 մարդու կյանք: Պատերազմը մի կողմից, այս համավարակի հասցրած ահռելի հետեւանքները

Ձեր հիվանդ գլխինը ժողովրդի առողջ ուսերին մի դրեք: Դա անբարոյականություն է. Իզաբելլա Աբգարյան

Նորմալ զինել էր պետք, նորմալ կազմակերպել էր պետք՝ իրար դավաճանելու ու իրար դեմ կռվելու փոխարեն, պետությունը պատրաստել էր պետք սպասվող արհավիրքին, եթե պիտի մերժեիք դիվանագիտական ճանապարհով սեղանին դրվածը:

«Եթե զոհվել, ապա՝ միայն հանուն հայրենիքի, որ մարդը ոչ թե մահանա, այլ հավերժանա»

Սրանք հայրենիքի պաշտպանության համար ընկած Գոռ Խաչատրյանի խոսքերն են: «Անհնար էր չժպտալ, երբ նա կողքիդ էր։ Իր ժպիտը միշտ էլ համեստ է եղել, ու այդ համեստության մեջ ուներ պահված այնքան մեծ սիրտ ու մարդկային յուրահատուկ տեսակ։ Գոռն իր ձեռքբերումների ու հաջողությունների մասին չէր սիրում խոսել, միայն համեստորեն ժպտում էր ու լռում…»,- այսպես սկսեց բնութագրել Գոռին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

Ինչպես հաղթել տնտեսական պատերազմում

Հետպատերազմյան շրջանում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը ծանր ժամանակներ են սպասվում: Իրոք, որտեղի՞ց պետք է գտնվեն տնտեսական անհրաժեշտ միջոցներ բանակի ռազմապաշարը վերականգնելու, զինանոցը արդիականացնելու, պատերազմի ավերածությունները վերականգնելու, զոհվածների ու վիրավորների ընտանիքների արժանավայել կյանքը ապահովելու համար: Ավելին, պատերազմի պարտությունը հասարակության մեջ ստեղծում է բացասական տրամադրություններ, որոնք տնտեսական ակտիվության նվազման էական ռիսկեր են պարունակում: Պատերազմի վերսկսման լուրջ վտանգներ զգացող

Վարդան Հարությունյան. «Եթե ակտիվ քաղաքացիների մեծ զանգվածներ, հների հետ չասոցացվելու ցանկությունից դրդված, չեն միանում 17 կուսակցություններին եւ հրապարակից չեն վանկարկում «Նիկոլ, հեռացիր», չի նշանակում, թե նրանք դեմ են նրա հեռանալուն»

Փաշինյանի համար եկել է վճռական քայլն անելու պահը։ Այն պատասխանատու քայլը, որի մասին այդքան հաճախ ու այդքան բարձր խոսում էր ինքը։ Բոլորս ենք այսօր սպասում այդ միակ ճիշտ քայլին՝ իր կամավոր ու անցնցում հրաժարականին։

Իսկ եթե «սիլլոգիզմի» փոխարեն սա ասվեր մի 7-8 ամիս առա՞ջ։ Գուցե ամեն ինչ ուրի՞շ լիներ

Ղարաբաղյան բանակցություններում սխալը սխալի հետևից էր արվում, հրապարակայնորեն դրա մասին զգուշացնում էին, բայց նա պատմական տգիտության վստահությամբ ասում էր՝ «ես իմ կետից եմ բանակցում, ինչ-որ պետք է՝ դա էլ բանակցում եմ»։ Իսկ հասարակությունն անտարբեր էր, որովհետև մեր քաղաքացուն սկզբում հետաքրքրում է իր գարաժը, հետո՝ դաչայի պարիսպը, հետո՝ մնացածը, և մեր քաղաքացին սարսափում է ինքնուրույն մտածելուց։

Վահրամ Դումանյանը իր՝ ԿԳՄՍ նախարար դառնալու մասին

Նա մեկն է ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությանը դեմ քվեարկած 5 անձանցից

«Մինչեւ նոյեմբերի 7-ը Շուշին մաքրված էր դիվերսանտներից եւ ադրբեջանական կողմը սարսափելի կորուստներ ուներ». Սեմյոն Պեգով

WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը եթերում ասել է. «Մինչեւ նոյեմբերի 7-ը, այսպես ասենք, Շուշին մաքրված էր դիվերսանտներից: Բայց դա չէր նշանակում, թե քաղաքում հանգիստ էր: «Դժոխքի կիրճով» խմբավորումները շարունակում էին գալ, որոնց Արցախի ՊԲ հրետանավորները առանց հոգնելու ոչնչացնում էին՝ արձակելով հարյուրավոր արկեր: Սակայն, ինչպես գիտենք, Ալիեւը մարդկանց չէր ափսոսում: Իսկ երբ ջրի երես

Հայկական և ադրբեջանական կողմերի համաձայնությամբ, փրկարարներն իրականացնում են զոհված զինծառայողների մարմինների որոնում

Պատերազմական գործողություններից վնասված շենք-շինությունների ու ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման նպատակով կատարվում է վնասների գույքագրում և չափագրում,-մեր զրույցում ասել է Թադևոսյանը։

Սեմյոն Պեգով. «Շուշին ռազմական գործողությունների արդյունքում չի գրավվել, քաղաքում եղել են Արցախի ՊԲ ստորաբաժանումները»

Գիտեմ նաեւ, որ քաղաքի մատույցներում էլի ստորաբաժանումներ են եղել, որոնք պատրաստ էին գրոհել, ճեղքել եւ մաքրել Շուշին: Դա նույնպես նոյեմբերի 8-ից 9-ի գիշերն էր: Տեղյակ եմ, որ նոյեմբերի 9-ի գիշերը՝ լուսադեմի ժամը հինգի սահմաններում մոտ 400 հոգու առաջադրված է եղել շարժվել առաջ՝ օգնելու այնտեղ գտնվող ստորաբաժանումներին, որպեսզի քաղաքը մաքրվեր ադրբեջանական խմբավորումներից, սակայն ժամը 5-ին չեղարկման հրաման են ստացել:

Լավ, ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան. Թևան Պողոսյան

Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031