Օրվա լրահոսը

«Կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել

Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. ԱՀ ԱԻՊԾ

Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։

Արթուր Ութմազյան. Հայրենիքը յուրաքանչյուրիս կարիքն ունի

«Ամեն մեկս մեր ուժերի ներածին չափով պիտի սատար լինենք մեր զինվորին»․ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի համար մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Նիդերլանդների «Արմենիա ֆոնդսը» հավաքագրել է ընդհանուր 412,387 եվրո

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաք՝ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ» խորագրով։ Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԻ երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 ԵՎՐՈ։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ ստեղծվել է հերթական կեղծ կայքը

Կոչ ենք անում որևէ փոխանցում հիշյալ կայքով չիրականացնել։

Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը

Ալբայրաքի գլխավորած ոլորտը վերջին շրջանում բավականին ծանր վիճակում է հայտնվել, որի ցուցիչներից մեկն էլ թուրքական ազգային արժույթի՝ լիրայի ռեկորդային շարունակական արժեզրկումներն են դոլարի ու եվրոյի նկատմամբ:

Արսեն Բաբայան. «Միտումնավոր կերպով պարտվողական տրամադրություն ու կեղծիք են տարածում»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, հորդորում եմ զբաղվել պառակտիչներով ու ֆեյքային հարձակումներ կազմակերպողներով:

Լուռ ցույց Վաշինգտոնում

Այսօր Վաշինգտոնում ամերիկահայերը լուռ բողոքի ցույց են իրականացրել՝ ընդդեմ հայկական պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի: Այդ մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջից: ՀՅԴ Հայ Երիտասարդաց միության «Անի» մասնաճյուղի բողոքի ցույցը կայացել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնի հուշահամալիրի մոտ: Ցույցի մասնակիցները Հայաստանի, Արցախի եւ ԱՄՆ դրոշներով էին եւ «Ճանաչեք Արցախը», «Ո՛չ ահաբեկչությանը», «Կանգնեցրեք

Տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առնչություն չունի Շուշիի բերդի հետ

Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին՝ իբրև Շուշիի գրավման ապացույցներ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առնչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։ Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով են, և

Մեծամասշտաբ բողոքի ակցիաներ Թբիլիսիում․ Ոստիկանությունը ջրցան մեքենա և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ․ «Ալիք մեդիա»

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գումարման խորհրդարանը: 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից սկսած մշտական բողոքի ցույցեր են անցկացնում: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ընդդիմությունը մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց: Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում

«Մարտունու ուղղությամբ հակառակորդի ներթափանցման 2 փորձերը կասեցվել են». ՊՆ ներկայացուցիչ

Մեկը Ճարտարի ուղղությամբ, մյուսը՝ Մարտունի քաղաքի: Երկուսն էլ կասեցվել են:

ԱՀ ՄԻՊ-ը երրորդ փակ զեկույցն է պատրաստել ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինծառայողների դիակների և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցն ուղարկվել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին և իրավապաշտպան կազմակերպություններին: Երրորդ զեկույցում ներկայացված են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների Մարդու իրավունքների պաշտպանների աշխատակազմերի կողմից հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 3-ը արձանագրված փաստերը

«Շուշի ազատագրող լեգենդար հրամանատարն այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ». Արծրուն Հովհաննիսյանը՝ Սեյրան Օհանյանի մասին

Կեղծ է լուրը Սեյրան Օհանյանի վիրավորման, նման բան չի եղել. «Նա այսօր էլ կանգնած է զորքի կողքին»

Հենրիխ Մխիթարյանը հեթ-տրիկ է արել ու խոսել դրա մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի A սերիայի 7-րդ տուրում «Ջենուայի» հետ արտագնա խաղում երեք գնդակ անցկացրեց տանտերերի դարպասը՝ դառնալով իր թիմի խփած բոլոր գոլերի հեղինակը: Հանդիպումից հետո Մխիթարյանը ասել է. «Ես խաղից առաջ շփվել եմ Էդին Ջեկոյի հետ: Նա ինձ ասաց, որ պետք է գոլ խփեմ: Ջեկոն մեզ հարկավոր

«Վստահ եմ, որ մեր զորքը Շուշիի ճակատամարտը փառքով է ավարտելու». Արծրուն Հովհաննիսյան

Մեր զորքերին հաջողվում է թշնամուն թույլ չտալ որեւէ ուղղությամբ հաջողություն զարգացնել, բայց մարտերն ընթացքի մեջ են

«Սաշ ջա՛ն, ոնց միշտ՝ գերազանցեցիր մեզ ու մեր սպասելիքները, ապրեցիր, որ փրկես, անմահացար ու փրկեցիր». Ն. Վարդանյան

«Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց չարիք պատճառելուց», գրված է հույն բժիշկ և փիլիսոփա Հիպոկրատի ձեռքով, որով երդվում են բոլոր բժիշկները իրենց գործունեությունը սկսելուց առաջ: Դեռ նոր էր երդվել, երբ պահանջ դրվեց այն առարկայնացնել, առարկայնացնել՝ այն էլ խղճի և կյանքի գնով: Երդումը պահեց և մինչև վերջին շունչը դրան հավատարիմ մնաց

Լեւոն Արոնյանն ու Անի Այվազյանը փոխել են միմյանց կյանքը եւ իրենց երջանիկ են զգում

Մայրաքաղաքի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր կայացած «Մատ տեռորին» խորագիրը կրող շախմատի բարեգործական միջոցառման կազմակերպմանը Լեւոն Արոնյանին ակտիվ օգնում էր նրա ընկերուհին՝ Անի Այվազյանը: Միջոցառման ավարտից հետո Aravot.am-ը զրուցեց նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ իմ կյանքում հայտնվեց Անին: Նա շատ ջերմ ու խորը ներաշխարհ ունի: Եվ գիտեմ, որ նրա հետ կարող եմ ամեն բան

Մանուել Պետրոսյան. «Այսօր տեռորին մատ անում են Արցախում՝ մեր զինվորները եւ բոլորիս միասնականությունը»

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը «Մատ տեռորին» խորագրով իր նախաձեռնությանը մասնակցելու հրավիրել էր նաեւ Մանուել Պետրոսյանին: Երիտասարդ գրոսմայստերը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ես ծնվել ու մեծացել եմ Արցախում: Այնտեղ բազմաթիվ բարեկամներ, հարազատներ եւ ընկերներ ունեմ, որ այս օրերին առաջնագծում մարտնչում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչների դեմ: Բնական է, որ խիստ անհանգիստ եմ իմ երկրի ճակատագրով: Ճիշտ է,

«Ինձ համար մահն այդքան վախենալու չէ, ինձ համար ավելի դժվար է լինելու ապրելը»․ Իսպանիայում հայերը ցույց են արել

Իսպանիայի թագավորության Բասկերի երկրի խորհրդարանի կողմից Արցախի անկախության ճանաչման պահանջով այսօր այդ երկրում բնակվող հայերը ցույց էին կազմակերպել։ Միջոցառմանը ներկա էին Բասկերի երկրի խորհրդարանի եւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ Միջոցառմանը կարճ ելույթ է ունեցել հայ հոգեւորականը։ Նա, մասնավորապես, ասել է․ «Այս օրերին, իբրեւ ժողովուրդ, ուր էլ որ ապրենք, միայն մի առաքելություն ունենք՝ գործե՛լ, գործե՛լ եւ գործե՛լ,

«Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ». Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Բայդեն, Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ

Հակառակորդի փախուստը Բերձորի լեռներից (տեսանյութ)

«Զինուժ մեդիան» նոր տեսանյութ է հրապարակել․ «Հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից. «Գյոռբագյոռ 2020»։

«Իմ ազգի համար, իմ Ռոմայի համար»․ Հենրիխ Մխիթարյանը՝ մի խաղում 3 գոլի հեղինակ

Ֆուտբոլի Իտալիայի «Ա» սերիայի 2020/21 առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվել էր «Ջենոային»։ Ջալառոսիների կազմում  հանդիպման հերոսը դարձավ Հենրիխ Մխիթարյանը, որի խփած 3 գոլն  ապահովեց «Ռոմայի» հաղթանակը 3։1 հաշվով։ Հ․Գ․ Հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Իմ ազգի համար, իմ Ռոմայի համար»։

Լեւոն Արոնյան. «Մենք դարձել ենք ահաբեկչության դեմ պայքարի ռուբիկոնը»

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի  առաջատար Լեւոն Արոնյանը եւ արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում 20 տաղանդավոր պատանի շախմատիստների հետ «Մատ տեռորին» խորագիրը կրող բարեգործական միաժամանակյա խաղի սեանս անցկացրին 20 խաղատախտակների առջեւ: Միջոցառման ընթացքում կայացավ Լեւոնի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լեւոն Արոնյան» գրքի վաճառքը եւ  անվանական ստորագրումը, որից գոյացած ամբողջ գումարը կփոխանցվի «Հայաստան

Խոցվել է հակառակորդի ևս երկու ԱԹՍ․ հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում

«Ուզում եմ՝ էլ ոչ մի քույր այդ կորուստը չզգա ու չապրի այն, ինչ ես եմ ապրում, ինչ իմ մայրն է զգում». հերոսի մահով զոհված Արտյոմ Առաքելյանի քրոջ ցանկությունը

Արտյոմ Առաքելյանը ժամկետային զինծառայող էր, զոհվել է Մատաղիսում, ասում էր գնամ, պարտքս կատարեմ ու վերադառնամ, նպատակներիս հասնեմ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031