Օրվա լրահոսը
Շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ. Արտակ Բեգլարյան
Մեր սիրելի ու վիրավոր քաղաքն այսօր… Համոզված եմ, որ շուտով կրկին կլսենք մեր բալիկների խինդն ու ծիծաղն այստեղ՝ հրթիռների պայթյունների փոխարեն, և միասին կապաքինենք Արցախի վերքերը: Պինդ եղե՛ք… Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան
«Բացի սահմանին «խոսող» զենքից կա քաղաքակրթության զենքը՝ մշակույթը». Վահան Արծրունի
Բարբարոսների հետ խոսում են զենքով, քաղաքակիրթ աշխարհի հետ երկխոսության մեջ մտնում՝ մշակույթով
Քիչ առաջ հրթիռակոծվել է Ստեփանակերտը
Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։ Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում` օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի
Եթե դու մտածեցիր, որ պարտվել ես՝ ուրեմն պարտված ես. Տարոն Հովհաննիսյան
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բավական երկար ժամանակ Արցախում էի ու հանրային դաշտում գրեթե ակտիվ չեմ եղել անձամբ։ Հիմա մի քանի օր այստեղ եմ՝ Երևանում ու որոշ բաներ փորձում եմ ընդհանուր պատկերի մեջ հասկանալ։ Մի բան կա, որը կարևոր է մեզ համար հասկանալ։ Մեր բոլոր ժամանակավոր անհաջողություններում առանցքային դերերից մեկը խուճապի արդյունք
Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Շուշի քաղաքում և մերձակայքում մարտեր են գնում։ Սպասեք պաշտոնական տեղեկությունների, զերծ մնացեք գնահատականներից։
Թուրքը Բերձոր ոտք չի դնելու. Հարություն Ավանեսյան
Արցախի ազատամարտիկների միության Բերձորի բաժանմունքի ղեկավար Հարություն Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի։ Թշնամու դիվերսիոն խմբերը հերթով հայտնաբերվում և ոչնչացվում են։ Մեր հրետանու դիպուկ համազարկերը ահ ու սարսափ են առաջացրել նրանց մոտ, ունեն
Շուշիի քաղաքապետ․ Շուշիում մաքրման աշխատանքներ են կատարվում․ «Ազատություն»
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել․ Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասում է․ «Շուշիում մաքրման աշխատանքներ են կատարվում․ պատմության մեջ քաղաքը շատ է վառվել ու նորից ոտքի կանգնել»։
Հարգանքի տուրք բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակին
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր, ամեն տարի նոյեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը կամ նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին, Միացյալ Թագավորությունը և Համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը: Այսօր Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին դիվանագիտական առաքելությունների և միջկառավարական կազմակերպությունների ղեկավարների, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, բրիտանական և Համագործակցության
Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն
Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած այսօրվա հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերից մանրամասներ. Առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները։ Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ
«Ես լուսանկարեցի մոր ցավը, որ ընկած էր գետնին՝ իր որդու գերեզմանի վրա»
Հարցազրույց իտալացի ֆոտոլրագրող Ռոբերտո Տրավանի հետ
Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգում երկրաշարժ է գրանցվել․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա շրջանում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է նոյեմբերի 8-ին` տեղական ժամանակով ժամը 12։22-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 9 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Բինգյոլին հարակից շրջաններում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական
Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկին՝ Արտակ Հովհաննիսյանին մոտեցավ մի տարեց կին ու սկսեց նրա ձեռքը համբուրել. «Մեզ հերոս եք տվել, շնորհակալ ենք»
Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Թող թուրքը չիմանա, թե ինքը կարող է հաղթել: Մենք բոլորս՝ կին թե տղամարդ, հերոսներ ենք, պայքարելու ենք, հաղթելու ենք: Կա՛մ մահ, կա՛մ ազատություն»:
Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից․ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետի տիկնոջ մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Սիրելի ընկերներ, գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եմ աշխատանքից և նոյեմբերի 1-ից չեմ հանդիսանում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը։ Շնորհակալ եմ տիկին Հակոբյանին և մեր ամբողջ թիմին երկու տարվա հրաշալի աշխատանքային մթնոլորտի, ջերմ հարաբերությունների և իրականացված բազմաթիվ ծրագրերի
Իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով․ Միքայել Համբարձումյան
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանի հայտարարությունը Հարգելի՛ հայրենակիցներ, Դեռևս ս/թ հոկտեմբերի 28-ին իմ կողմից որոշում է կայացվել և իմ իսկ նախաձեռնությամբ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ինձ աշխատանքից ազատելու խնդրանքով, որին, սակայն, այդ պահին ընթացք չի տրվել: Այսօր ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով ծանր ու դժվարին այս իրավիճակում մեր համատեղ կատարած աշխատանքի
«Բիզնես նպատակներով իմ տղայի նկարը չհայտնվի ինչ-որ ապրանքանիշերի վրա, ես խիստ հետեւողական եմ լինելու ու ամենախիստ ձեւով պատժելու եմ». Ալբերտի հոր զգուշացումը
Եվս մեկ անգամ զգուշացնում եմ եւ հորդորում եմ՝ նման բան ես թույլ չեմ տալու: Հարցեր ունե՞ն, բոլորն իմ տեղը գիտեն, կարող են մոտենալ, խոսել, զանգել, շփվել, ստանալ այդ իրավունքը: Էդ ի՛մ իրավունքն է, էդ երեխուն մենք ենք աշխարհ բերել, իրանք չեն բերել ու ոչ ոք իրավունք չունի իմ փոխարեն որոշում կայացնել:
Արմեն Աբազյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն
ՀՀ նախագահի հրամանագիրը ԱՐՄԵՆ ԱԲԱԶՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից
ՀՀ նախագահի հրամանագիրը ՄԻՔԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հրետանավոր հերոսի՝ Ալբերտի հոր խնդրանքը՝ ժողովրդին. «Միասի՛ն եղեք, մենք չպետք է թույլ տանք, որ մեզ խանգարեն»
Հայրը պատմեց, որ Ալբերտն ուզեցել է բանակում ծառայել «Պատիվ ունեմ» ծրագրով, բայց չի ստացվել. «Գնաց սովորական, 6 ամիս եղել է Լուսակերտի զորամասում, ծանոթացել է իր զինատեսակի հետ, ստացել է շքանշաններ, կոչումը եղել է կրտսեր սերժանտ, եղել է հաշվարկի հրամանատար, բազում մարդկանցից, իր հրամանատարներից լսել եմ, որ ինքը շատ լավ կռվել է, եղել է պատրաստված, գիտեմ, որ լավ ուժեղ կորուստներ է հասցրել ադրբեջանցիքին, այսինքն, այն մարդկանց, ովքեր այսօր մեր դեմ կռիվ են տալիս, այն վարձու ժողովրդին, ովքեր կռվում են այսօր մեր 19 տարեկան երեխեքի դեմ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Արցախի ԿԳՄ նախարարը դիմել է ՄԱԿ-ի կրթության հարցերով գլխավոր պատասխանատուին, որ 30 հազար երեխայի կրթության իրավունք խախտվել է, բայց՝ «ձայն բարբառոյ յանապատի»
Սփյուռքից պատրաստակամություն են հայտնել վերականգնել հրթիռակոծությունից տուժած Շուշիի մշակութային օջախները
Նախագահի աշխատակազմը միջնորդություն է ստացել ԱԱԾ պետի պաշտոնակատարին պաշտոնից ազատելու մասին․ «Երկիր մեդիա»
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հասմիկ Պետրոսյանը «Երկիրն այսօրի» հետ զրույցում հայտնել է, որ Նախագահի աշխատակազմը ստացել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ԱԱԾ պետի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին զբաղեցրած պարտականություններից եւ ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Միքայել Համբարձումյանը պաշտոնավարեց ընդամենը մեկ ամիս: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներն են հրապարակվել՝ ինֆոգրաֆիկայի տեսքով:
«Մենք բոլոր ջանքերը պետք է համատեղենք եւ իրավունք չունենք կրթության ոլորտում նահանջ ունենանք». Արցախի ԿԳՄ նախարար
Հայաստանում գտնվող արցախցի աշակերտները, ուսանողները պետք է հաշվառվեն համայնքապետարաններում, դպրոցներում ու մանկապարտեզներում, որպեսզի կրթությունը շարունակեն
Արցախցիների կացարանային խնդրի լուծման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Քիչ առաջ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջև՝ վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։ Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես
Առաջիկա օրերին պարզ կլինի, թե տարրական օղակի արցախցի դպրոցականները առկա ուսուցմամբ կմասնակցեն դասապրոցեսին, թե՝ ոչ
Հայաստանում ապաստանած արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ին: 5-12-րդ դասարանների աշակերտների համար դասապրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով: Առաջիկա օրերին պարզ կլինի, թե տարրական օղակը առկա ուսուցմամբ կմասնակցի դասապրոցեսին, թե՝ ոչ: Երեխային դպրոցում հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը: Ի դեպ, ծնողները կարող են նաև առանց երեխայի փաստաթղթերի
Հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված կամավորները (ֆոտոշարք)
Հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված կամավորների՝ Aravot.am-ի նոր ֆոտոշարքը։ Լուսանկարները՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆԻ
Խոցվել է թշնամու հերթական Բայրաքթարը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը»:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ,
Շուշիում մարտերը շարունակվում են․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին։
Մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են․ ԱՀ ՄԻՊ
Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են: Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ: Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ


















































