Օրվա լրահոսը

«Առաջին դեպքը չէ, երբ ռուս ռազմական լրագրողները հերքում են Ալիևի հայտարարությունները». Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը արտասահմանյան ԶԼՄ-ներում

«Յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանելու իր հայրենիքը»,- գրել Է Աբխազիայի նախագահի օգնականը։

«Զինծառայողների պրոթեզավորման խնդիր չունենք, կարիքի դեպքում էլ վերանայումներ կանենք». նախարար

Զարուհի Բաթոյանը նաեւ հայտնեց, որ քննարկման փուլում է պատերազմից տուժած անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագիրը

Համագյուղացիները մեծ բանաստեղծի հետ

Պարույր Սեւակի համագյուղացի, ճարտարագետ-օդերեւութաբան, մասնագիտական եւ հասարակական թեմաներով բազմաթիվ հոդվածների հեղինակ Ռաֆիկ Կարապետյանը արեւերես է արել «Իմ հուշերը Պարույր Սեւակի մասին» հուշապատումների գիրքը («ՎՄՎ-Պրինտ» հրատարակչության տպարան, 2019 թ.)։ (Իր հովանավորին է սպասում հեղինակի «Զանգակատուն» պատմավավերագրական մեծադիր գիրքը)։ Հուշապատումների հավաքածուն ընդգրկում է հեղինակի համառոտ կենսագրականը եւ տասնմեկ հուշապատում, որոնք առանձնաշեշտվում են ջերմ ու անկեղծ, հպարտության ու

ԱԻՆ-ում մեկ շաբաթում գրանցվել է 318 դեպք, արձանագրվել է մահվան 12 դեպք

Տուժել է 100 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի

«Կենսաթոշակային ապահովություն» ծրագրի հատկացումներն ավելացել են 2.5 մլրդ դրամով

Նախատեսվում է բազմաբնակարան շենքերի կառուցում ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում:

Գորիսը համախմբված է պատերազմի օրերին

Փոխհամայնքապետը վստահ է՝ սյունեցուն հնարավոր չէ կոտրել Պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից Գորիսի մի խումբ պատանիներ, կամավորականներ եւ արցախցիներ համախմբվելով փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի շուրջը, 24-ժամյա ռեժիմով բեռնաթափում, դասավորում, տեսակավորում, հաշվառում, բարձում եւ օգնություն են ցուցաբերում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ սահմանին կանգած մեր զինվորներին։ Նրանք կատարում են եւ կազմակերպչական, եւ ֆիզիկական աշխատանքներ։ Մեզ հետ

Էրդողանը Պուտինին առաջարկել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել․ ԶԼՄ

Թուրքական հեռուստաալիքը հաղորդում է, որ Պուտինը ողջունել է Էրդողանի առաջարկը և արդեն առաջիկա օրերին Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են անցնել երկկողմ ձևաչափի, որը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբից անջատ։ Նշվում է, որ խումբն աշխատելու է հրադադարից հետո և նպատակ է ունենալու հասնել գործընթացի քաղաքական կարգավորմանը։

Սենոր Հասրաթյան. «Պարտադրված ենք նորից վերագտնել ինքներս մեզ և վճռականորեն գնալ առաջ»

Այսօր հակառակորդը փորձում է կրկին մեզ վերադարձնել հեռավոր 91-ի և 92-ի դաժան իրականություն

Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները

Բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալություն է հայտնել Արցախում և Հայաստանում իրավիճակի մանրամասն ներկայացման համար և ցանկություն հայտնել հնարավորության դեպքում այցելել Արցախի տեղում իրական վիճակն արձանագրելու համար։

Եվրոպական միությունը տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ուղղված Հայաստանում ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ որոշումը առանձին ոլորտներում, ինչպես նաև մակրոտնտեսական կայունության, պետական ​​ֆինանսական կառավարման և պետական ​բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է:

Կարեն Օհանջանյան. Հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով՝ երկրի գիտական ներուժը պետք է ուժեղացվի

Հայկական խելքը,  առաջին հերթին, պետք է օգտագործվի սեղմ ժամկետներում միջուկային զենքի ստեղծման համար՝ հաշվի չառնելով միջազգային հանրության (դա մեր իրավունքն է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը) և այդ զենքը  աշխարհի ցանկացած անկյուն հասցնողների բողոքները

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1042 նոր դեպք, արձանագրվել է մահվան 21 դեպք

Ունենք 731 առողջացած: Կատարվել է 2358 թեստավորում

Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ մամուլի խոսնակ

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից:

Արման Աբովյան. Հիմա տարածաշրջանի ապագան որոշում է հայ զինվորը

Իրենց գերխնդիրներից է ցամաքով վերամիավորվելը Ադրբեջանի հետ

Արա Սաղաթելյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել կեղծ նամակագրություն վերագրած անձի դեմ

Անզեն աչքով տեսանելի է, որ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից հրապարակված նամակագրության տեսանաձայնագրությունում պարունակվող տեղեկատվությունն առերևույթ կեղծ է:

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհված զինծառայողների 44 նոր անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողները Գրիգորյան Կարեն Արբենի, ծնվ. 2001թ. Սահակյան Արմեն Արմանի, ծնվ. 2000թ. Պահեստազորային Դադամյան Արմեն Վալերիի, ծնվ. 1980թ. Պահեստազորային Ծատրյան Ալբերտ Արթուրի, ծնվ. 1991թ. Պահեստազորայի Գագրեյան Գոռ Ստյոպայի, ծնվ. 1996թ. Կամավորական Ավետիսյան Մարտուն Պապիշի, ծնվ. 1960թ. Գրիգորյան Արթուր Վոլոդյայի, ծնվ. 1977թ. Հովհաննիսյան Վարդան Գևորգի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Գառնիկ Կարենի, ծնվ.

Գիշերը յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր. ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք

Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:

«Կրկին դիմում ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով». ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն համատեղ հայտարարություն են տարածել

Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ

Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. ԱՀ ԱԻՊԾ

Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։

Արթուր Ութմազյան. Հայրենիքը յուրաքանչյուրիս կարիքն ունի

«Ամեն մեկս մեր ուժերի ներածին չափով պիտի սատար լինենք մեր զինվորին»․ ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Արցախի համար մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Նիդերլանդների «Արմենիա ֆոնդսը» հավաքագրել է ընդհանուր 412,387 եվրո

Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Նիդերլանդներ-Բելգիայի համատեղ մեծ դրամահավաք՝ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ» խորագրով։ Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի՝ ԱՐՄԵՆԻԱ ՖՈՆԴՍԻ երիտասարդ կամավորները Նիդերլանդների և Բելգիայի գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 208.800 ԵՎՐՈ։ Երեք ու կես ժամ տևողությամբ առցանց դրամահավաքի արդյունքում՝ Արցախի համար հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով, Նիդերլանդների

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ ստեղծվել է հերթական կեղծ կայքը

Կոչ ենք անում որևէ փոխանցում հիշյալ կայքով չիրականացնել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031