Օրվա լրահոսը
Հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված կամավորները (ֆոտոշարք)
Հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված կամավորների՝ Aravot.am-ի նոր ֆոտոշարքը։ Լուսանկարները՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆԻ
Խոցվել է թշնամու հերթական Բայրաքթարը․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ մեկնաբանելով․ «ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական բայրաքթարը»:
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է Հայաստանում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շրջանակներում կալանավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ,
Շուշիում մարտերը շարունակվում են․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին։
Մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են․ ԱՀ ՄԻՊ
Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են: Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ: Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
Արա Սաղաթելյան. Թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ պետական դավաճանություն է․ News.am
Պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ տականքություն, պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։ -Պարոն Սաղաթելյան, երեկ սոցցանցի պրոիշխանական օգտատերերից մեկը իբր ձեր էլեկտրոնային փոստի նամակագրության տեսանյութն էր հրապարակել։ Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ
Սա բացարձակ չսահմանափակված օպորտունիզմ է. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը. Ուկրաինա 24- Պարոն նախագահ, առաջին հերթին շնորհակալություն, որ հնարավորություն և ժամանակ եք գտել կապի դուրս գալու համար: Իհարկե, Ձեզ հետ ցանկանում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որտեղ ավելի քան մեկ ամիս է շարունակվում են ծանր մարտական գործողությունները: Հրապարակային տեղեկատվության համաձայն՝ այսօր առճակատումներն
Գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան. իրավաբաններ
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հակառակորդի երկու ԱԹՍ են խոցել
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ:
Ծանր ու վճռական մարտեր՝ Շուշիի համար․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանակ մեր հերոսներին:
Ստեփանակերտը՝ գիշերային հրթիռակոծությունից հետո (ֆոտոշարք)
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել․ Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո։ Սեպտեմբերի 27-ից սկսած խաղաղ բնակչությանը թիրախավորելու թշնամու ձեռագիրը չի փոխվում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք․ ԱՆ
Նոյեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 106424 դեպք, որոնցից 64179-ն` առողջացած, 1559-ը` մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 40281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 438816 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4790 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2175 նոր դեպք: Ունենք 921 առողջացած և 26 մահվան դեպք։
Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր. Համլետ Պետրոսյան
Պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որի ղեկավարած արշավախումբը 2005 թ․-ին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ շնորհիվ մեր երկու քաջ աջակիցների, որոնց առջև գլուխս եմ խոնարհում, Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի գույքը տեղափոխվել է ապահով վայր: Պատերազմական այս ծանր պահին
Հաղթանակը հայի արյան մեջ է. կամավորներն արյուն են հանձնում երգելով
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես են կամավորներն արյուն հանձնում՝ երգելով․ «Թիկունքն ամուր է, ինչպես երբևէ. հաղթական ոգին ամենուր է: Այն գալիս է դարերի խորքից և փոխանցվում սերնդե սերունդ: Հաղթանակը հայի արյան մեջ է՝ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:
Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում․ ՊՆ խոսնակ
Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11
Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝ Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը. AACP
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց Ցեղասպանությունն ու կմիջամտի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրված է նրա գրասենյակի տարածած պաշտոնական փաստաթղթում: Ջո Բայդենի նախընտրական քարոզարշավի ընթացքում, դեռևս հոկտեմբերի 16-ին, տարածվեց նրա գրասենյակի հայտարարությունը՝ ներկայացնելով Բայդենի և նրա վարչակազմի դիրքորոշումը հայերի համար ամենաառաջնային հարցերի շուրջ։ Ըստ «Ջո Բայդենի աջակցությունը հայ ժողովրդին» փաստաթղթի՝ Բայդենը կճանաչի
«Մենք կը խնդրենք Դաշնակցային կառավարութենէն աւելի յստակ դիրքորոշում ցուցաբերել»․ Լաւալի քաղաքապետ Մարք Տեմերս
Գանատայի Քեպէգ նահանգի Լաւալ քաղաքի Նոյեմբեր 4-ին կայացած քաղաքապետական խորհուրդի նիստի ընթացքին, քաղաքապետական խորհուրդը միաձայնութեամբ վաւերացուց յատուկ բանաձեւ, որ կը ճանչնայ Արցախի անկախութիւնը։ Բանաձեւի գլխադիր կէտով խորհուրդը կը ճանչնայ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքը։ Բանաձեւին մէջ կը դատապարտուի Արցախի դէմ ուղղուած թուրք-ատրպէյճնական ռազմական յարձակումը եւ կոչ կ՚ուղղուի Գանատայի դաշնակցային կառավարութեան եւ Քեպէգ նահանգի կառավարութեան, որպէսզի սատարեն
Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը
Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել Ստեփանակերտին․ ԱՀ ԱԻՊԾ
Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չի ճանաչում ընտրությունների արդյունքները․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ -ի նախագահ Թրամփը չի ճանաչում ընտրությունների արդյունքներն, ըստ որոնց՝ հաղթել է նախկին փոխնախագահ Բայդենը: Նա պնդում է, որ առկա են եղել բազմաթիվ իրավախախտումներ, որոնց գնահատականը պետք է տա դատարանը։ «Մենք բոլորս գիտենք, թե ինչու է Ջո Բայդենը շտապում կեղծել և ներկայանալ որպես հաղթող, և ինչու են նրա դաշնակից ԶԼՄ-ներն այդքան ջանում օգնել նրան: Նրանք
Ես չգիտեմ՝ Խարկիվում հրաձգություն եղել է, թե ոչ․ որտեղի՞ց այդպիսի վստահություն, որ հայերն անպայման կապ ունեն դրա հետ․ Ուկրաինայում ՀՀ դեսպան
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հարցազրույցը «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը` Խարկիվի «հրաձգության» վերաբերյալ Ես չգիտեմ՝ Խարկիվում հրաձգություն եղել է, թե ո՜չ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց այդպիսի վստահություն,
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Այդ կապերն ուղղված են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման ուղիների և քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնմանը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանելով․ Սիրելի ՛ հայրենակիցներ, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել եմ կյանքիս ամենածանր լուսաբացներից մեկը… Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է:
Թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը․ ԱՀ ԱԻՊԾ
Պատերազմական գործողություններին զուգահեռ թշնամական կողմը շարունակում է հեռահար հրթիռներով ավերել խաղաղ բնակավայրերը։ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը։ Թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցնում բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։ Տուժածներ չկան։ Ավերածությունները շատ են։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ բանակցությունները ձախողվեցին. Ժիրայր Լիպարիտյան
Մենք անտեսեցինք այն, ինչ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահները, հատկապես Ռուսաստանը, երկար ժամանակ եւ հստակ մեզ ասել են, թե ինչպես են իրենք պատկերացնում հակամարտության լուծումը եւ ինչ պետք է մենք անենք: Մենք գործել ենք այնպես, կարծես նրանք նշանակություն չունեն: Եվ հիմա մենք նրա՛նց ենք դիմում՝ փրկելու մեզ, մեր պայմաններով:
Շուշիի հայոց եկեղեցու զանգերը չե՛ն լռելու
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ՖԲ էջում հրապարակվել է այս տեսանյութը:
Քաղաքական ուժերը ՀՅԴ գրասենյակում քննարկում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը. կլինի հայտարարություն. «Երկիր մեդիա»
Այսօր ժամը 20:00-ից Հայ հեղափոխական դաշնակցության գրասենյակում մոտ 2 տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարներ և ներկայացուցիչներ քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը։ Խորհրդարանական ուժերից քննարկմանը մասնակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Քննարկումն այս պահին դեռ շարունակվում է։ Հավանաբար առաջիկա ժամերին կուսակցությունները հանդես կգան հայտարարությամբ, որում կոնկրետ ձևակերպված պահանջ կլինի` ուղղված Հայաստանի իշխանություններին։ Կարդացեք այստեղ:
«Քանի դեռ վերջին զինվորը կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ նահանջ է եղել». ՊՆ ներկայացուցիչ
Չեմ կարող ասել, որ սա կամ նա կորցրել ենք, քանի դեռ մարդիկ մեր վստահությունն են ուզում, որպեսզի շարունակեն պայաքարը:
Միջազգային հանրությունը մի «իքս» պահից կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության վերաբերյալ ինֆորմացիան․ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը գերմանական ARD հեռուստաալիքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև. ARD – Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն


















































