Օրվա լրահոսը

Օրական 7 ընկույզ ուտելու 7 պատճառ

Ընկույզը դասվում է ամենաօգտակար պտուղների շարքին, քանի որ այն կատարելապես համադրում է բոլոր օգտակար սննդանյութերը՝ սպիտակուցներ, ճարպաթթուներ, վիտամիններ ու հանքանյութեր, բջջանյութ, հակաօքսիդանտներ և այլն։ Հունական կամ սովորական ընկույզը, որով շատ հարուստ է մեր երկիրը, առողջության համար անգնահատելի արժեք ունի․ օրական մի բուռ ընկույզի (մոտ 7 հատիկ) օգտագործման շնորհիվ կարելի է կանխարգելել առողջական մի շարք խնդիրներ

Մարտունիի բարձունքը հետ բերած լեգենդը՝ Նաիրի Ղահրամանյանը, զինվորներին առյուծ է դարձրել ու ասել՝ իմ հետեւի՜ց. Հերոսը վիրավորվել է ու վերացրել իրեն խփած դիպուկահարին

«Տեսնելով, թե ինչ սխրանքներ է անում Նաիրին, չկարողացա պահեմ, մտա ֆեյսբուք ու իրան այսպես բնութագրեցի, էն երգի նման՝ «կռիվներ էր մղում նա բոցերում անշեջ, սխրանքները չէր պատմում, պահում էր իր մեջ»: Ա՛յ էդ տղեն ա Նաիրին, կյանքում չի պատմի իր արածները: Իրոք, հերոս տղա է, իրա ցավը տանեմ: Երբ որ զինվորի կողքին իր պես հզոր տղա կա, ցանկացած զինվոր էլ կդառնա առյուծ»:

«Որպեսզի Շուշին մնա կանգուն, ծանր մարտեր են ընթանում». Արծրուն Հովհաննիսյան

Տեղին չեն խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները՝ նահանջի մասին

«Ոչ միայն դստերս, այլ շատ ծնունդներ ենք նշելու»․ առաջնագծում վիրավորված Վահեն շտապում է նորից հետ գնալ

Հարազատները պատմում են, որ ոսկորներն ազդրից հեռացել էին, Վահեն ինքը իր ձեռքով ոսկորները մոտեցրել է իրար, գոտին հանել, կապելով՝ անշարժացրել

Ե՞րբ կկայանա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

Ըմբշամարտի համաշխարհային միության (UWW) նախնական որոշմամբ մարզաձեւի աշխարհի առաջնությունը պետք է կայանա Բելգրադում՝ դեկտեմբերի 12-ից 20-ը: Այդ որոշումը պետք է հաստատվեր նոյեմբերի 6-ին, սակայն հետաձգվել է մի քանի օրով: Ըստ տարածված տեղեկության, վերջնական լուծումը պետք է կայացվի նոյեմբերի 10-ին նախատեսված UWW գործկոմի առցանց նիստում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ռոմայի» հարձակվողը վարակվել է COVID-19-ով

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան լրատվամիջոցներին ասել էր, թե իրենց ակումբում ամեն բան շատ խիստ է եւ բոլորն ամեն օր կորոնավիրուսի թեստ են հանձնում: Սակայն իրեն անհանգստացնում են ազգային հավաքականների համար ընդմիջումները: «Ակնհայտ է, որ ֆուտբոլիստներն իրենց հավաքականներում էլ պարբերաբար թեստ են հանձնում, սակայն ֆուտբոլիստները տարբեր երկրներ ու մայրցամաքներ են այցելում: Դա ինձ անհանգստացնում է»,-

«Եղբայրս ասում էր՝ պիտի հասնեմ մինչև գեներալ, բայց ափսոս չհասցրեց». Ռոզա Գրիգորյանը՝ եղբոր՝ կապիտան Անդրանիկ Գրիգորյանի մասին

Անդրանիկ Գրիգորյանի հայրը՝ Կարեն Գրիգորյանն ասաց՝ տա Աստված, որ իրար հետ հիմա խոսում ենք, մեր խոսելուց հետո լսենք, որ մեր երկիրը խաղաղ է, էլ կռիվ չի լինելու. միայն դա է ցանկանում:

Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։

«System of a Down» ռոք խումբը հավատացած է՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը վեր է ամերիկյան քաղաքականությունից․ «Ամերիկայի ձայն»

15 տարվա դադարից հետո աշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը միանգամից երկու նոր երգ հրապարակեց, երկուսն էլ Լեռնային Ղարաբաղի պատերազմի մասին: Խմբի «Protect The Land» և «Genocidal Humanoidz» կատարումները ժամեր անց միլիոնավոր ունկնդիրների հասան՝ դառնալով թրենդային սոցիալական տարբեր հարթակներում: Խմբի երկար լռությունից հետո Ղարաբաղյան պատերազմի տեսարաններով նկարահանված տեսանյութը երկրպագուներից զատ արժանացել է նաև միջազգային

Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը․ Ermenihaber.am

Գերմանիայում Բունդեսթագի մի քանի պատգամավորներ պահանջում են երկրում արգելել «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման գործունեությունը։ Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը կառավարությանը կոչ է արել հետևել Ֆրանսիայի օրինակին և կասեցնել Գերմանիայում «Գորշ գայլերի» թևը համարվող «Գերմանիայի դեմոկրատական իդեալիստական թուրքական կազմակերպությունների համադաշնության» գործունեությունը։ Դաղդելենը նշել է, որ հիշյալ համադաշնությունը, որի կազմում կա 170 կազմակերպություն և շուրջ

Ջո Բայդենը հաղթում է ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը կարողացել է հավաքել ընտրիչների 270 ձայն, որն անհրաժեշտ էր հաղթանակի համար, հաղորդում է BBC-ն: Բայդենն առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից մի շարք առանցքային նահանգներում: Բայց դա դեռ չի նշանակում պաշտոնական հաղթանակ. ընտրիչների կոլեգիան ԱՄՆ նախագահին կընտրի դեկտեմբերի 14-ին: Ավելին, Թրամփը պատրաստվում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարանում: Բայց

Պրահայում Հայաստանի դեսպանը Չեխիայի արտաքին գործերի նախարարին ներկայացրել է Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչման անհրաժեշտությունը

Նոյեմբերի 2-ին դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։ Դեսպանը նախարարին ներկայացրեց և կոչ արեց դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հումանիտար զինադադարի մասին համաձայնությունների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները,

Խոակին Կապառոսը հրավիրել է 27 ֆուտբոլիստի, սակայն հավաքականի կազմում հնարավոր են փոփոխություններ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 10-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կսկսի նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբում Վրաստանի (նոյեմբերի 15-ին) եւ Հյուսիսային Մակեդոնիայի (նոյեմբերի 18-ին) հետ արտագնա հանդիպումներին: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը արդեն հրապարակել է այն 27 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են մասնակցելու ուսումնամարզական հավաքին: Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո, Անատոլի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին լուրը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:

Զոհվել է բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է դաշնակցական նվիրյալ ընկեր, ազատամարտիկ Նորայր Շահբազյանի մահը: Նորայր Շահբազյանն Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, Շուշիի առանձին հրաձգային գումարտակի ազատամարտիկ, Ապրիլյան քառօրյային՝ ՀՅԴ կամավորականների, իսկ ներկայիս պատերազմում՝ «Կամավորական շարժում» ՀԿ-ի ձևավորած գումարտակի բժիշկ-ազատամարտիկ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր, պահեստազորի սպա՝ կապիտանի կոչումով։   ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ծանր մարտեր են ընթանում հյուսիսում՝ Մարտունու ուղղությամբ, Շուշիից հարավ մեր զորքերը հաջողություններ ունեն։ Այսքանից հետո եթե մի տեղ էլ բարդ է իրավիճակը, ապա դա չի նշանակում, որ ոմանք աղմուկ պիտի բարձրացնեն, խոսեն բացասական բաներից։

«Մեզ ոչինչ չի հաղթի» հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

«Մեզ ոչինչ չի հաղթի». «Unity Production»-ի թիմն այս անգամ նախաձեռնել է հայ զինվորին և Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի ստեղծումը: «Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, Դեր Հովան գործիքավորումն է կատարել։ Ընդհանուր մտահղացման հեղինակը «Unity Production»-ն է, իսկ տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը»,- նշում է «Unity Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը։ Հայ զինվորներին նվիրված

Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահության համակարգին. Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ֆրանսիան արտակարգ բժշկական օգնություն է տրամադրելու Հայաստանի առողջապահության համակարգին: Ֆրանսիայից Հայաստան կժամանի օրթոպեդիայի բնագավառում մասնագիտացված վիրաբույժների խումբ, բացի այդ, կուղարկվեն բժշկական սարքավորումներ և դեղորայք: Այդ օգնությունն արտահայտում  է Ֆրանսիայի համերաշխությունը հակամարտության զոհերին։

Բարեգործական ցուցահանդես-վաճառք պատերազմում զոհվածների ընտանիքներին աջակցելու համար

Ցուցահանդեսում կան աշխատանքներ, որոնց հեղինակները այժմ գտնվում են առաջնագծի ամենաթեժ հատվածներում։

Պուտինն ու Մակրոնը մտահոգություն են հայտնել Ղարաբաղում վարձկանների ներկայության կապակցությամբ

Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկման ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ մարտական գործողությունների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից ժամանող ծայրահեղականների մասնակցության կապակցությամբ։ Վլադիմիր Պուտինը Մակրոնին իրազեկել է կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման համար Ռուսաստանի կողմից ձեռնարկվող

Սահմանին կանգնած զինվորը չի մտածում, թե ինքը հարուստին է պաշտպանում, թե աղքատին. Վարուժան Ավետիքյանը` Զինծառայողների հիմնադրամին վճարվող 1000 դրամը 3000 դարձնելու նախագծի մասին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կառավարությունը քննարկման է ներկայացրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող 1000 դրամը 3000 դարձնելու նախագիծ, ու կրկին մոլեգնել է դժգոհության ալիքը: Այս անգամ լսվում են հիմնականում երկու հարցադրում-առաջարկություններ. 1. Ինչո՞ւ պարտադիր վճարները պրոգրեսիվ չեն դարձվում։ 2. Ինչո՞ւ այս ծախսը պետական բյուջեն չի կատարում հարկերի հաշվին: Համատարած

Ո՛չ մի կորուստ դեռ պարտություն չէ՝ վերջ տվեք անհարկի քննարկումներին․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ո՛չ մի կորուստ, ո՛չ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին։

Ադրբեջանի  պաշտպանության նախարարի պաշտոնազրկումը կարող է առաջնորդել նկատելի հետեւությունների. Շահան Գանտահարյան

Ադրբեջանի  պաշտպանության նախարարի պաշտոնազրկումը շատ ուշագրավ երեւույթ է, որը կարող է առաջնորդել նկատելի հետեւությունների։ Պատերազմի ամենաթեժ պահերին նման որոշումն ընդհանրապես մեկնաբանվում է շատ հիմնական ձախողությամբ։ Ռազմական գործողությունները տապալելու, առաջադրանքները չկատարելու կամ մեծ տարողությամբ ստեղծված հիմնահարցի լուծումը չապահովելու դեպքերում օրինաչափ է նկատվում նման որոշումը։ Այս առումով մեկ հանգամանք գուցե կարելի է նկատել իբրեւ նախադրյալ նման որոշում կայացնելու։ Այն, որ

«Սոլկոսերիլ» դեղամիջոցի որոշ սերիաներ հետ են կանչվել․ ՀՀ ԱԱՏՄ

«Սոլկոսերիլ» դեղի որոշ սերիաների հետկանչի նպատակով ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ նոյեմբերի 6-ի փորձագիտական եզրակացությունը։ Վերջինիս համաձայն՝ ՊԱԳ համապատասխանության դիտարկման ժամանակ հայտնաբերվել են ՊԱԳ պահանջների խախտումներ և ներարկման համար նախատեսված լուծույթների ստերիլության երաշխիքները բացակայում են այս

Ստեփանակերտը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան էջը հայտնում է. Ստեփանակերտը՝ թշնամու թիրախում։ Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։

Մենք շարունակելու ենք մեկտեղել մեր ջանքերը՝ հանուն Ալբերտի երազած Հաղթանակի. Արտակ Հովհաննիսյան

Նահատակված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի՛ հայրենակիցներ, Նոյեմբերի 8-ին լրանում է իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի զոհվելու 40-րդ օրը: Այս օրերը իմ ընտանիքի համար լի էին ցավով, տառապանքով, արցունքով ու նաև անասելի հպարտությամբ, որ Հերոս որդի ունենք: Շնորհակալ եմ բոլորից, որ այս օրերին մեր կողքին եք և կիսում եք

Ամեն ինչ վերահսկողության տակ է․ Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախից ժամանակավորապես հեռու գտվող իմ սիրելի՛ հայրենակիցներ։ Խուճապի մի մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է։  

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը

Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԱՆՄԱՀԱՑԵԼ Է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։ Ցավակցում ենք երիտասարդ արտիստի հարազատներին ու արվեստի երկրպագուներին։   Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

Ֆրանսիայի դեսպանն ինքն է առաջարկել հանդիպել «Արցախի մայրերի ձայնը» նախաձեռնության անդամներին. ինչ են պատմել դեսպանին ադրբեջանական ագրեսիայից տուժած մայրերը

Բոլոր երկրներն ունեն իրենց պատասխանատվությունը՝ հավասարության նշան դնելով մեր եւ ագրեսոր Ադրբեջանի միջեւ. «Արցախի մայրերի ձայնը» ֆրանսիայի դեսպանին

Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից

Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված դպրոցահասակ երեխաների և ուսանողների կրթական իրավունքն իրացնելու շուրջ ընթանում են ակտիվ աշխատանքներ: ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջի և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։ Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031