Օրվա լրահոսը
Տիգրան Ավինյանի հանձնարարականը. Ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի նկատմամբ
Քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու, անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ
Հասմիկ Կարապետյան. Հոգեպես ճնշված եմ, այս ժամանակաշրջանը շատ սթրեսային է, եռակի դժվար է այս ամենն ինձ համար. «Ա1+»
Ես շատ ցավում եմ 2-3 տարեկան երեխաների համար, ովքեր զարգացում չեն ապրում այս վիրուսի պատճառով։ Այս երեխաները 1-2 տարի հետ ընկան»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է նա։
Լեռնային Ղարաբաղը տարածք չէ, գյուղատնտեսական հող չէ, անշարժ գույք չէ, որի նկատմամբ կարելի լինի կիրառել սեփականության իրավունք. դեսպան Ծովինար Համբարձումյան
Հայ-ադրբեջանական սահմանին վերջին ռազմական գործողությունները պատահական դրվագներ չէին: Դրանք արդեն տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության, ատելության ու թշնամության քարոզի դրսևորման մի օղակն են: Նման հարձակումները պարբերաբար են, բայց Ադրբեջանի կողմից հայերի հասցեին հնչեցվող սպառնալիքները՝ ամենօրյա:
«ATOM-ը պետք է առիթ լինի, որ ստարտափներից մինչև ակադեմիական ինստիտուտներ նրա միջոցով ավելի խոր կապեր ունենան և՛ համաշխարհային գիտության, և՛ տեխնոլոգիաների հետ». Արմեն Սարգսյան
ATOM-ն ընդհանուր հարթակ է, որի նպատակն է Հայաստան բերել աշխարհի լավագույններին. նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել նախագահական նախաձեռնությունների և ծրագրերի ընթացքի վերաբերյալ
Լևոն Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ԱԱԾ
Օրենքի խստիվ պահպանմամբ վարույթն իրականացնող մարմինն ապահովել է մեղադրյալ Լևոն Սարգսյանի պաշտպանության իրավունքը և նրա ներկայությամբ կալանավորման հարցը կրկնակի քննարկելու միջնորդությամբ դիմել է դատարան և արդյունքում Դատարանի կողմից վերահաստատվել է Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը
Գարեջրի շիշը կոտրել է և դրանով հարվածել ոստիկանին. Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է
Նախկին ամուսինը՝ հարբած վիճակում, պառկել, քնել է իր տան մուտքի դիմաց, ինչի պատճառով անչափահաս թոռը մնացել է դրսում՝ վախենալով տուն մտնել:
Նման ծրագրերը հարվածի տակ են դնում նաև երկրի ջրային ռեսուրսները, ինչպես Ջերմուկի, այնպես էլ՝ Սևանա լճի ավազանի. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն միանում է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջին
Մագդա Մկրտչյան. դիպվածից մինչեւ Հռոմի պապ, արտասվող Օբրազցովա ու զարմացած Պավարոտի (տեսանյութ)
Կամ ինչպես ջութակ պարապող՝ ջինսերով աղջնակը դարձավ հայտնի օպերային երգչուհի:
Զոլաքարի համայնքապետարանի բյուջեից վատնվել է 1.448.832 դրամ գումար. հարուցվել է քրեական գործ
Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում
2008-ի դատավարությունը փորձելով սարքել իրենց իշխանության լեգիտիմության հիմքը՝ «հեղափոխականները» հայտնվել են Տեր-Պետրոսյանի մտավոր ծուղակում. Ստեփան Դանիելյան
Մարդիկ քվեարկել էին Նոր Հայաստանի համար, այլ ոչ թե Հին Հայաստանի կողմերից մեկի օգտին
«Անակնկալ հարցեր կան, որոնց Արսեն Թորոսյանը չի սպասում». Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը շեշտեց՝ քանի որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր գործով առաջիկայում որպես վկա հրավիրվելու է դատարան, ինքն այս պահին որոշ բաներ չի ուզում ասել:
2 վնասվածքից յուրաքանչյուրն էլ մահացու է, և այն ստացած անձը չի կարող ինքն իրեն երկրորդ մահացու վնասվածքը հասցնել. Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչների հայտարարությունը
Արամ Գույումջյանը դեպքից անմիջապես հետո տվել է մանրամասն ցուցմունք Շմայսի որդու և իր ընկերների կողմից Վահրամին ծեծելու վերաբերյալ։
«Մենք չպետք է թույլ տանք, որ վիրուսը մեզ ոչնչացնի, պետք է ավելի շատ մեր կյանքում տեղ տանք մշակույթին, գրականությանը, պոեզիային». Ալեքսանդր Միխայլով
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Մոսկվա-Նուր-Սուլթան-Երևան-Քիշնև առցանց տեսակամուրջը՝ «Կինոարտադրությունը ԱՊՀ երկրներում համավարակի ժամանակ» թեմայով: Ինչպես նշում է ՎԳԻԿ-Դեբյուտ պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Պոպովը, կինոարտադրողին մասնագիտությունը ի սկզբանե սովորեցնում է չհանձնվել և միշտ պայքարել, այդ պատճառով իր թիմը կարծես պատրաստ էր նման փորձությունների: «Համավարակը, կարելի է ասել, ինչ-որ չափով նույնիսկ
Գագիկ Խաչատրյանը բուժում չի ստացել. կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ պահանջը. փաստաբանական խումբ
«Ու եթե կառավարությունը շարունակի պնդել, թե կատարել է ՄԻԵԴ որոշումը, այդ դեպքում պետք է գոնե հետևյալ հարցին պատասխանի. արդյոք Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով որևէ բան փոխվե՞լ է նախքան այդ որոշումը և դրանից հետո»
ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության թերությունները՝ արտաքին մարտահրավերների տեսանկյունից
«Լույս» հիմնադրամի վերլուծությունը
«Երբ տեսա հումանիտար օգնության «Armenia» գրությամբ ինքնաթիռը՝ հետնապատկերում Արարատը, անկեղծորեն հուզվեցի». Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ
Գլխավոր հանձնակատարը հատկապես կարևորել է մինչև տարեվերջ հայրենադարձների ինտեգրացիոն կենտրոնի ստեղծումը և «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումը, որն այս պահին մշակման վերջնական փուլում է:
«Մերժված Սերժ Սարգսյանն ակտիվացել է. իրենց գործելաոճը ոհմակային է». Դավիթ Սանասարյան
Վստահ եմ, որ ժողովուրդը չի մոռացել նրանց արածները, թե ինչպես են հարստացել, ինչպես են մարտի մեկ սարքել
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են. ավելի քան 3 հազար մարդ է ձերբակալվել
Անհրաժեշտ է նաեւ նշել, որ կարգազանցների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել: Զոհեր չկան»,- ասել է Չեմոդանովան
Վստահ եմ նաև, որ Ձեր շնորհիվ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան.
«Ես ինքս պատրաստ եմ դրա համար ներդնել բոլոր ջանքերը»
«Ալեքս Հոլդինգ»-ը տուգանվել է շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար
Շաքարավազի իրացման գործընթացը «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրականացվում է այնպես, որ շաքարավազի խոշոր գնորդ հանդիսացող և տնտեսական կարողություններ ու հնարավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար տնտեսապես նպատակահարմար չլինի շաքարավազի ներմուծումն իրականացնել ինքնուրույն։
«Նա խնդիր ունի ժողովրդի հետ». Սանասարյանը Վանեցյանին խորհուրդ է տալիս
«Սկզբում ասում է, որ նրանք կաշառք են վերցրել, հետո՝ ցանկանում համագործակցել»,-նկատում է Դավիթ Սանասարյանը
Թուրքիան մի կողմից անտեսում է իր միջազգային պարտավորությունները, մյուս կողմից պետական մակարդակով ցուցում քաղաքակրթությունները միմյանց հակադրելու իր գործելաոճը. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Թուրքիան նորից ցույց է տալիս իր իրական էությունը
«Իմ գործողությունները թույլ չեն տալիս իրենց՝ ինձ խուլիգանի որակում տալ». Հայկ Ստեփանյանը՝ ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով դատական նիստին
Դատարանն այս գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 31-ին:
ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Եսայանն ազատվել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ՀՀ ոստիկանությունում ծառայությունից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:
Լրագրողական կազմակերպությունները պահանջում են օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել Վլադիմիր Գասպարյանին
Վլադիմիր Գասպարյանն իր պաշտոնավարման տարիներին էլ աչքի էր ընկնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հանդուգն վերաբերմունքով, իսկ որոշ դեպքերում՝ նաև դաժանությամբ
Արձանագրվել է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում առկա է ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դեպք
Ազգային պարկի ափամերձ հատվածներում՝ կառուցապատման թույլատրելի նիշից ցածր գոտում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 է։ Բոլորը ենթակա են ապամոնտաժման և քանդման։
Լուկաշենկոն նախագահական ընտրություններում հաղթում է մեծ առավելությամբ
Բելառուսի քաղաքացիները օգոստոսի 9-ին երկրի նախագահ ընտրեցին վեցերորդ անգամ:
Եվլախում արձակված ռումբերի ձայնը լսելի էր նաև Թովուզում. Թուրքիան և Ադրբեջանն իրենց համատեղ զորավարժություններով ի՞նչ ուղերձ հղեցին Հայաստանին. Ermenihaber
13 օր տևած համատեղ զորավարժությունները աչքի են ընկել զինտեխնիկայի և մասնակիցների աննախադեպ թվով
Յաֆֆոյի հայկական եկեղեցու առջեւ Իսրայելի ոստիկանությունը կանխել է Ադրբեջանի իշխանությունների ծրագրած սադրանքը
Նրանք, չգիտես ինչու, որոշել են Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտնի հետ կապված բողոք արտահայտել ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ եկեղեցու առջեւ, ըստ երեւույթին, որպեսզի անհարգալից վերաբերմունք ցույց տան քրիստոնեության նկատմամբ որպես հավատքի:

















































