Օրվա լրահոսը

Սիգը ներկայացվել է որպես սկումբրիա. Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկան ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ գործող հանցավոր սխեմա է բացահայտվել

Քրեական գործի փաստական տվյալները վկայում են, որ ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և վաճառել ապօրինի արդյունահանված ձուկը:

Մարուքյանն արտերկրից ՀՀ վերադառնալու հնարավորությունից զրկված քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ դիմել է վարչապետին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Վարձակալել է տեխնիկա և քանդել համաքաղաքացու կողմից ինքնակամ կառուցված կիսակառույց շինությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան

Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն

Սեւրի Դաշնագիրը միակ դաշնագիրն է, որ ստորագրուած է թէ՛ Թուրքիոյ եւ թէ՛ Հայաստանի Հանրապետութեան կողմէ, հայկական կողմի ազա՛տ կամքով. միացեալ յայտարարութիւն

Սեւրի Դաշնագիրը իրաւական հիմք կու տայ Հայաստան-Թուրքիա սահմանը ճշդելու համար Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ուուտրօ Ուիլսընին կատարուած իրաւարարութեան դիմումին։

Ինչո՞ւ է ֆեյսբուքում պասիվ ԿԳՄՍ նախարարը

Նախարարությունից հավաստիացնում են, որ դա աղմուկ հանած գրառման հետ կապ չունի:

Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով. «Ժողովուրդ»

Ջերմել է եւ դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ

Կտնկվեն ավելի մեծ քանակով որակյալ ծառատեսակներ. Մաշտոցի պուրակն այսուհետ ամբողջությամբ հանրության սեփականությունն է

Մինչ այս սեփականության իրավունքով գործող սրճարանի տարածքը ևս տնտեսվարողի հետ բանակցությունների արդյունքում հանձնվել է համայնքին. փոխարենը տնտեսվարողն այն կտնօրինի վարձակալության իրավունքով՝ 20 տարի ժամկետով:

Զանգվածային բողոքի մասնակիցը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է ստացել Մինսկում

Ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտարարել է Բելառուսի քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը: Նա հստակեցրել է, որ խոսքը Մինսկում եւ այլ քաղաքներում, որտեղ տուժել են տասնյակ ուժայիններ, ձերբակալվածների մասին է: Գործող անձանց սպառնում է 8-ից 15 տարի ազատազրկում: «Ներկա պահին դեպքերի վայրերում ավելի

Կառավարության կողմից թույլ են տրված աններելի սխալներ, որոնք արժեցել են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը. Մարինե Սուքիասյան

Չկա որևէ երաշխիք, որ Հայաստանում հին և նոր սխալները չեն շարունակվելու։ Չկա որևէ ապացույց, որ կառավարությունն արել է հետևություններ։

Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը. Նիկոլ Փաշինյան

Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը:

Երիտասարդների գունեղ տոն Գյումրիում՝ լրիվ նոր ձևաչափով ու կանոններով (ֆոտոշարք)

Գյումրիում 6-րդ տարին անընդմեջ նշվում է երիտասարդների միջազգային օրը, սակայն այս տարի երիտասարդները, բնականաբար, փողոցներ դուրս չեն գա, քայլարշավ չեն կազմակերպի, չեն լինի համերգային ծրագրեր, գունային փառատոներ (color festival)․ օգոստոսը 12-ը կտոնվի առցանց հարթակում։ Քաղաքի տարբեր հատվածներում հայտնվել են երիտասարդների լուսանկարներով՝ հետաքրքիր ուղերձներ պարունակող ցուցապաստառներ, որոնցից արդեն կարելի է կռահել, որ մոտենում է երիտասարդների տոնը։

Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության դեպքում, մենք նորից կարող ենք վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, և պահանջել մեր արդար հասանելիքը. Ավետիք Չալաբյան

Սակայն, այս անգամ, մեր պահանջը պետք է ամրագրենք իրական ուժով, և այդ ուժը պետք է կերտենք ամեն օր, մեր ամեն գործողությամբ, այդ դեպքում ապագայի պայմանագրերը ոչ միայն կգրվեն մեր օգտին, այլև ի վերջո իրականություն կդառնան։

Այցելուների ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում. ՄԻՊ ներկայացուցիչների՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն այցի արդյունքները

Դեպի Կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն, երբ այնտեղ պահվում է 407 պացիենտ:

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է հիվանդությունը:

«Պետք էր ամեն ինչը փակ պահել». ԱԴԿԱՌՍ-ի տնօրենը՝ կասկածների, 10-15 մլրդ դոլարի ներդրման եւ հայ-չինական քաղաքի մասին

Այնքան ամպագոռգոռ հայտարարություններ են եղել, որ ես էլ, եթե կողքից լսեի, նույն վերաբերմունքն իմ կողմից էլ կլիներ:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 23 նոր դեպք, արձանագրվել է մահվան 5 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Արցախի ժողովրդից՝ Լիբանանին. երկրորդ ինքնաթիռը ժամանեց Բեյրութ

Այն Լիբանանի ազգային առաջնորդարանի միջոցով կհասնի համայնքին։

156 քրեական գործ՝ 168 անձի վերաբերյալ. Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը

  42%-ով՝  կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնասները

«Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի». Արմեն Սարգսյան

«Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 5

Կարդացեք հոդվածաշարի 1-ին մասը, 2-րդ մասը, 3-րդ մասը եւ 4-րդ մասը Սառը պատերազմում աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ լիբերալիզմի, ազատ շուկայական տնտեսության գաղափարախոսությունը չնայած ապահովում է իշխող փոքր վերնախավի ազդեցությունն ու իշխանության մեջ վճռական դերակատարությունը, բայց ոչ միայն չի երաշխավորում Արևմուտքի ազդեցությունը նախկին գաղութներում, այլև հենց իրենց ազգային պետություններում հող է ստեղծում հիմնականում ընկերվարական, որոշ

Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ

Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր

Արցախի ժողովրդից՝ Լիբանանին․ աջակցությունը պարենամթերքի տեսքով էր․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Րոպեներ առաջ Բեյրութի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Արցախի ժողովրդից՝ Լիբանանին հատուկ չվերթով հումանիտար օգնություն տանող ինքնաթիռը: Աջակցությունը պարենամթերքի տեսքով էր, նախաձեռնության հեղինակը՝ Արցախի կառավարությունը: Եվ սա դեռ ամենը չէ, որովհետև վաղն այս թեմայի շուրջ աշխատանքային նիստ կհրավիրեմ, իսկ որոշումների մասին ձեզ, անշուշտ, կտեղեկացնեմ: Այս ծանր փորձությունը հաղթահարելու

Արամ Ա Վեհափառ Հայրապետի պատգամը․ «Լիբանանի հայութիւն, մեր ողջ ազգը քեզի՛ հետ է»

Բեյրութի պայթյունի զոհերի հիշատակին Անթիլիասում Սուրբ պատարագ է մատուցվել։ Արամ Ա Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ «Կիրակի, 9 Օգոստոս 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուեցաւ հանդիսաւոր Սուրբ եւ Անմահ Պատարագ՝ հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Ս. Պատարագին ներկայ էին Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանը, Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող պատուիրակութիւն մը,

«Նոան», հաղթանակի կամք դրսեւորելով, նվաճեց Հայաստանի սուպերգավաթը

Հակոբ Տոնոյանի անվան ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունում հանդիպեցին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» եւ գավաթակիր «Նոան»: Խաղի մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից վաղաժամկետ հեռացած մարզիչ Լեւոն Ղասաբօղլյանի հիշատակը: Ավանի ակադեմիայի խաղադաշտում առաջինը հաջողության հասավ չեմպիոնը, սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին «Նոան» հավասարեցրեց հաշիվը եւ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այստեղ էլ դաշտի տիրոջ կարգավիճակում հանդես եկող

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930