Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը Լիբանանում ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության խնդիրները քննարկել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ լիբանանահայության հետ կապված խնդիրները քննարկել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրյանի հետ։ Կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ նախագահը եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն անդրադարձել են պայթյունի հետեւանքով ստեղծված իրավիճակին եւ լիբանանահայության կրած վնասներին։ Նախագահ Սարգսյանն ու Յակոբ Տեր-Խաչատուրյանը մտքեր

«Ինստիտուտները նրա համար են, որ խնդիրները բարձրացնեն ու կառավարության ուշադրությունը գրավեն դրանց վրա». ՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը «Սպորտի կառավարման եւ մարքեթինգի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան-խորհրդակցությունից առաջ լրատվամիջոցների  ներկայացուցիչների հետ զրույցում նշեց, որ նախաձեռնելով այս քննարկումը, ինստիտուտը չի պատրաստվում այդ ամբողջ բեռը վերցնել իր վրա: «Մենք ավելի շատ պատրաստվում ենք խնդիրները բարձրացնել եւ դրանց լուծում տալ: Թե ինչքա՞ն

Ջերմուկի քաղաքապետ․ Կարծում եմ՝ վաղը վագոն-տնակները կտեղաշարժեն

«Երկու կողմից էլ այդ վագոն-տնակները պետք է գնան, և միանշանակ, ճանապարհ չպետք է փակվի»

«Եղիր գիտունին գերի, մի՛ եղիր անգետին սիրելի». մաս 2. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրակրթական չափորոշիչներն արտահայտում են մեր ռազմավարական պատկերացումները. որևէ բան մեզ չի՛ շեղելու». ՀՀ վարչապետ: Այս նախադասության մեջ երկակի դիսոնանս կա: Նախ, որ կառավարությունը կարող է ունենալ «ռազմավարական պատկերացումներ» որևէ երևույթի վերաբերյալ և երկրորդը, որ այդ պատկերացումները իրոք կառավարությանն են պատկանում: Իշխանությունների որդեգրած կեղծ խաղաղասիրական

«Միջազգային հարթակում Հայաստանը հայտնի է վստահելի գործընկերոջ համբավով»

Օգոստոսի 5-ին Լիխտենշտայնի հայտնի օրաթերթերից մեկում՝ «Volksblatt»-ում, լույս է տեսել Լիխտենշտայնի Իշխանապետությում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Բեռլին) Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Հարց. Ինչո՞ւ Հայաստանը որոշեց 2018թ. Լիխտենշտայնում դեսպան հավատարմագրել: Աշոտ Սմբատյան. Լիխտենշտայնի Իշխանապետությունն ուղեկցում է Հայաստանի Հանրապետությանը դեպի Եվրոպա վերջինիս որդեգրած ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: …Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 2008թ.-ին: 2018թ. որոշում կայացվեց

Անի Խաչատրյան․ «Ամուլսարը Հայաստանի սիրտն է, և մենք թույլ չենք տա, որ այս սիրտը իրենք վնասեն»

Ցուցարարների մի մասը նստեց ճանապարհի երթևեկելի մասում

Դավիթ Խիթարյան. «Հայաստանում սպորտը հիմնականում պետական մոնոպոլիա է»

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի բակում հակահամավարակային բոլոր կանոնները պահպանելով կայացավ  կլոր սեղան-խորհրդակցություն «Սպորտի կառավարման եւ մարքեթինգի հիմնախնդիրները, զարգացման հեռանկարները» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետները: ՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը լրատվամիջոցներին ասաց. «Այսօրվա միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի կառավարման եւ մարքեթինգի առկա վիճակին եւ զարգացման հեռանկարներին: Կարծում եմ՝

Փաստաբան Արմեն Մելքումյան. «Ոստիկանությունը Ամուլսար տանող ճանապարհները փակող անձանց նկատմամբ խտրական է, քանի դեռ վերջիններս չեն հետապնդվում»

Այսօր «Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակիցների՝ ոստիկանության դեմ հայցով այսօր առաջին դատական նիստն էր

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   1-ին մասի եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,-ասված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

Շիրակ Բունիաթյանը՝ «Լիդիան Արմենիա»-ին․ «Եթե հնարավորություն ունեն աշխատելու, թո՛ղ գան աշխատեն»

«Ամուլսարը սար է», «Մեր պայքարն արդար է», «Մենք ենք տերը մեր սարի» վանկարկում են ցուցարարները

Սփյուռք-Հայաստան հարաբերությունների վերադասավորման անհրաժեշտ ուղիները

Հայկական սփյուռքում սառը պատերազմի ժամանակ մեծ ուժերի մրցակցության ֆոնին տարածված աջ ու ձախ ծայրահեղական հոսանքներ՝ կոմունիստական և նացիոնալ-սոցիալիստական հնացած ու պատմության աղբանոցը նետված կուսակցությունների ու չակերտի մեջ ասված «կաղապարների» ժամանակաշրջանը վաղուց է անցել: Սակայն ցավոք սփյուռքի որոշ հատվածների գործիչները դեռ տառապում են այդ նախնադարյան հոսանքների մրցակցության մարմաջով և իրար դեմ պայքարելու ցինիզմով։ Սփյուռքի ավանդական կուսակցությունները

«Եղբայրս տեսակապով զանգեց, աչքերը լցված էին, վախեցած էր»․ Գյումրիում բնակվող բեյրութահայ պրոդյուսեր

Aravot.am-ի հետ զրույցում ութ տարի շարունակ Գյումրիում բնակվող լիբանանահայ պրոդյուսեր, «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» փոխնախագահ Վիգեն Թանաշեանն, որի ընտանիքի անդամները՝ հայրը, մայրը, եղբայրները, բարեկամները բնակվում են Բեյրութում,  պատմեց, որ նրանք շատ են վախեցել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից։ «Իմ ընտանիքի անդամները հայկական թաղամասում՝ Բուրջ Համուդում չեն բնակվում, բայց այնտեղ ապրող բազմաթիվ ծանոթներ ունենք, նավահանգստի մոտ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հովիկ Աբրահամյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու կապակցությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ

Ամուլսարի հանքի շահագործման դեմ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգի և սոցիալական մեդիայի մշտադիտարկման հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց, այդ թվում բերման ենթարկված իրավապաշտպանների հետ,  կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանն

«Ժամանակին ուսուցիչները ստիպված պատերի հետեւում են բամբասել ու բողոքել, իսկ այսօր հարցը դրված է քննարկման, բայց էլի բողոքում են ու բամբասում». պատգամավոր

«Որոշ ուսուցիչների հետ խոսել եմ, եւ շատերն ասում են՝ ես ոչ մի բան չեմ ասելու, թող ինձ հրավիրեին…նման բան հնարավոր չէ»,-ասում է Սոֆյա Հովսեփյանը

Իրավապաշտպան․ Ինձ ապօրինի Մալաթիայի ոստիկանության բաժին են բերել

Ուղիղ միացման ընթացքում Արա Ղարագյոզյանին խնդրեցին անջատել հեռախոսը

Ո՞րն է Ամուլսարի փակուղուց դուրս գալու ելքը. Ատոմ Մարգարյանի բաց նամակը

Որոտան-Արփա թունելի վերագործարկման ու անխափան գործողության ապահովման պահանջը այսօր հասցեագրված է Ձեր կաբինետին։ Ճիշտ ուղղությամբ քայլը նախ և առաջ այդ թունելի արգելաբացումը պետք է լինի։

Կրկին մի շարք խոշոր հյուրանոցների կասեցման միջնորդություն կներկայացվի

ԱԱՏՄ-ն մարզերում խնդիրներ է արձանագրել

«Մի աղջիկ ուսանող ուզեց սահմանամերձ գյուղ գնալ, ասացինք, որ վտանգավոր է, բայց նա պնդեց». Մանկավարժականի պրոռեկտոր

Խոսեցինք գյուղապետի հետ, պայմանավորվեցինք, եւ աղջիկը գնաց: Այս օրինակով ուզում եմ ասել, որ ունենք երեխաներ, որոնք իսկապես

Ոստիկանությունը բերման ենթարկեց ցուցարարներին

Բերման ենթարկվածների շարքում են իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցը և Արա Ղարագյոզյանը

Հուլիսին՝ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ պարենային ապրանքների համաշխարհային գներն աճում են

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի աճն ապահովել են բուսական յուղերը և կաթնամթերքը, մինչդեռ մսի և բրնձի գների անկում է գրանցվել

44-ամյա տղամարդը Վանաձորում մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս ու դիմել փախուստի

Մարդիկ անելանելի վիճակից դիմում են նման ծայրահեղ և դատապարտելի մեթոդների: Ակնհայտ է, որ վարկային կառույցի որևէ աշխատակից մեղավոր չէ այսօրվա ճգնաժամի համար:

«Բարձրագույն իշխանությունը որոշել է յուրայինին պահել, քննադատին նստեցնել, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, խայտառակ գործ է». Տիգրան Աթանեսյան

Թե ինչ է տալիս այդ տեսանյութը՝ փաստաբանն ասաց. «Տալու է այն, որ Արթուր Դանիելյանը նախահարձակ չի եղել, փողոցում՝ մարդկանց ներկայությամբ հարվածել է իրեն Ալեն Սիմոնյանը եւ շատ բնական ռեակցիա է եղել պարոն Դանիելյանի կողմից: Այդ տեսանյութը հերքում է, որ պարոն Դանիելյանի արարքում կա խուլիգանության հանցակազմ: Այդ հոդվածը հնարել են, որպեսզի կարողանան գոնե մի քանի ամսով իրենց քաղաքական քննադատին նստեցնել: Ընդամենը»:

Արցախում առաջիկա օրերին կվերանայվի սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ հանրային միջոցառումների անցկացման կարգը

ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանն նշել է, որ վերջին օրերին գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թվի կտրուկ նվազում, ինչը պայմանավորված է հանրապետությունում վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացմամբ։

Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև այս մեկ փորձությունը. Արմեն Սարգսյանը նամակ է հղել Արամ Ա կաթողիկոսին

Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին, Մայրավանքի հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ազգային ու եկեղեցական գործիչներին, բոլոր լիբանանահայերին:

«Հայոց լեզուն և գրականությունը» դպրոցում մի տեսակ «խեղճացել» են, մի քիչ հետ են մնում սովորողի այսօրվա պահանջներից. ուզում ենք, որ դրանք լիարյուն կյանքով ապրեն, որ սովորողը չդիմի լատինատառ գրին կամ օտարալեզու խոսքին, բայց…». Թամար Ալեքսանյան

Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Մայրենի» այսօր երկու , «Հայոց լեզու», «Գրականություն», առարկաների փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը հայտնեց՝ նախորդ չափորոշչի հեղինակներից այսօր երկու հոգի աշխատում են այս խմբում. նախորդը շատ սիրուն գրել էին՝բարձրագոչ, գեղեցիկ, բայց մեկ օր դպրոց չմտավ, քանի որ չափելի չէին պահանջները:

ՀՔԾ-ն անհարկի շահարկել է Սերժ Սարգսյանի անունը. պաշտպանական թիմ

Անդրադառնալով հատուկ քննչական ծառայության քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի անվան անհարկի շահարկմանը, հարկ ենք համարում շեշտել, որ հասկանում ենք Ծառայության ձգտումները news-երն ավելի top ներկայացնելու առումով, սակայն կոչ ենք անում մնալ հանրությանը հստակ, այլ ոչ թե մանիպուլյատիվ տեղեկատվություն տրամադրելու սահմաններում: ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ

ՍԴ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչությունը իր անվերապահ նեցուկն է հայտնում լիբանանահայությանը

Դատելով ավերածության աստիճանից՝ վերականգնման ճանապարհը վստահաբար պիտի ըլլա երկար և դժվար: Սակայն մենք կհավատանք, որ հավաքական ճիգերով և միասնական ջանքերով կկարողանանք հաղթահարել այս դժվարին հանգրվանը:

«Բարեփոխումները կարեւոր են, բայց դրանք չպետք է համեմվեն աղբով»․ Սուրեն Սարգսյան

Գրականություն են գրում՝ հայհոյանք է, նման անորակ գրականություն գրողին ո՞վ է բերում դպրոց։ Այստեղ է, որ ասում են՝ Փաշինյանը սխալ է։

9 պատգամավոր, մեջլիսի աշխատակազմի 35 աշխատակից. Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվում. Ermenihaber

Խորհրդարանի հիվանդանոցում օրական միջին հաշվարկով 500 թեստ է արվում։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930