Օրվա լրահոսը

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած․ ԱՆ

Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40410 դեպք, որոնցից 32520-ն` առողջացած, 791-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6871 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176014 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54

Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Առողջացել է 1 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 35, ընդհանուր մեկուսացված է 63 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 117 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 6 955 փորձանմուշի հետազոտություն:

Հայության պահպանումը Լիբանանում ռազմավարական նշանակություն պիտի դառնա Հայաստանի համար․ Երվանդ Բոզոյան

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթունն ավելի մեծ հետևանքներ է իր հետ բերելու, քան այսօր շատերը պատկերացնում են: Պայթյունի հետևանքով առաջացած հարվածային ալիքը ավերել է ոչ միայն քաղաքի կենտրոնական մասը, այլև իր ազդեցությունն է թողել քաղաքի նույնիսկ ավելի հեռու գտնվող թաղամասերի վրա: Նշենք, որ մինչև պայթյունն էլ Լիբանանը գտնվում էր ծանր սոցիալական վիճակում: Այդ

Արշավախմբի մոլորված 14 քաղաքացիները գտնվել են

Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել

«Ներկայացվող չափորոշիչներից դատելով՝ դա չի համապատասխանում միավորում բառին, ինչպես նախարարն էր ասում»․ ԵՊՀ դոցենտը՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի միավորման մասին

Լիլիթ Պողոսյանը ցավում է, որ գրչի մեկ հարվածով հնարավոր է տապալեն և փշրեն այն ամենը, որն ըստ նրա՝ արյուն քրտինքով կառուցվեց:

Էդմոն Մարուքյանի վարորդը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը․ պարզաբանում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պարզաբանումը խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Քիչ առաջ shamshyan.com կայքով տարածվեց տեղեկատվություն ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին, որն իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված: Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ: Նա դուրս

«Բակում ինձ ասում էին շրջազգեստով փոքրիկ Վիսոցկի»․ Շուշան Գեւորգյան

Երբ շատ պատանիներ այդ  շրջանում կորցնում են երգեցիկ ձայնը, մի հրաշքով իմ կոկորդում հակառակ գործընթացը տեղի ունեցավ. Շուշան Գեւորգյան

«Ռոբերտ Նազարյանն ազատության մեջ է»․ փաստաբան

Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Պէյրութի մէջ բողոքի մեծ ցոյց եւ բախումներ. «Արեւելք»

Հազարաւոր լիբանանցիներ ուղղուած են Պէյրութի կեդրոնական շրջանը՝ մասնակցելու համար այսօր ընթացք առած բողոքի հաւաքին։ Քաղաքացիներ,   որոնք  կը ներկայանան  առանց կուսակցական լոզունքներու կամ դրօշակներու կը պահանջեն երկրի ամբողջ քաղաքական վերնախաւին հրաժարականը եւ հեռացումը։ «Արեւելք» այս  տեղեկութիւնները ստացաւ «Էլ. Պի Սի.Այ.»  կայանէն, որ նաեւ հաղորդեց,  թէ տասնեակ ցուցարարներ փորձած են ներխուժել  խորհրդարանի  շէնքը,  հատել փորձելով  բոլոր արգելքները։

Մեղուն՝ բնության, մեղրը՝ մարդու համար․ այն ամենն, ինչ հարկավոր է «քաղցր կյանքի» համար

Բնագետները վաղուց են ապացուցել, որ եթե մեղուն չլիներ, 100 հազարավոր տեսակի բույսեր կվերանային երկրի երեսից։ Ինչպես գրում է Չարլզ Դարվինը․ «Չկա մեղու, չկա սերմ, չկա սերմ՝ չկա ծաղիկների տարածում, որքան շատ սերմ ծաղիկներից, այնքան շատ ծաղիկ սերմերից․․․»։ Բուսական աշխարհի այս չքնաղ բազմազանությամբ մենք մեծամասամբ պարտական ենք մեղուներին․ այդ փոքրիկ միջատների դերը բուսական աշխարհի զարգացման գործում ուղղակի անգնահատելի է․

«Այս չափորոշիչները չեն կարող մտնել դպրոց»․ Մարինե Գեւորգյանը՝ «Հայոց պատմություն» առարկային առնչվող չափորոշիչների մասին

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մարինե Գևորգյանը նշեց, որ չափորոշիչների մի շարք ձևակերպումներում տեսնում է քրիստոնեության նսեմացում, նաև նկատել է փաստական սխալներ: 

Էդմոն Մարուքյանի վարորդը բերման է ենթարկվել․ Shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է, և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի

Գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սեւանա լճի էկոհամակարգը եւ երաշխավորել կենսաբազմազանության անխաթարությունը. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սեւանա լճի հարավ-արեւելյան ափեզրին շուրջ 700 հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։ Ծառերի եւ թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սեւանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։ Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական

Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան (լուսանկարներ)

Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան․ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։

Ռոբերտ Նազարյանը կկալանավորվի՞․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Ըստ Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ փաստացի ՀԷԿ-ն է ստացել այդ 7,052,065,099 ՀՀ դրամ գումարը, որը նշված է մեղադրանքում:

«Այժմ մենք պետք է է՛լ ավելի ծավալենք մեր դրամահավաք-արշավը, որպեսզի կանգնենք Լիբանանի մեր ամայացած համայնքների կողքին»․ ՀԲԸՄ

2020թ. ապրիլի կեսերին, ՀԲԸՄ գլոբալ մարդասիրական ճգնաժամային օգնության հիմնադրամի արշավի մեկնարկին պես, աշխարհի տարբեր ծագերը ներկայացնող դոնորները գործով կենսագործեցին ՀԲԸՄ-ի կարգախոսը, այն է՝ Միությունը զորություն է: Ի աջակցություն համավարակի հետ կապված օգնության ջանքերի, ինչպես նաև ի արձագանք թվային և զանգվածային նամակ-կոչերի, ՀԲԸՄ վաղեմի աջակիցները անմիջական դրամական հատկացումներ և խոշոր նվիրատվություններ կատարեցին տարածքային գրասենյակներին: Հուլիսի 31-ի

«Եթե սիրիահայերի պես պիտի վերադառնան հայրենիք, հետո ստիպված լքեն, ավելի լավ է մնան Լիբանանում»․ քաղաքագետ

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ Բեյրութի նավահանգստում որոտացած պայթյունից տուժած լիբանանահայերն ավելի լավ է վերագտնեն իրենց ու մնան Լիբանանում, քան տեղափոխվեն այլ երկրներ, այդ թվում պատմական հայրենիք՝ Հայաստան։ «Լիբանանում պաշտոնապես 250 հազար հայեր են բնակվում, որը կազմում է երկրի բնակչության 6,5 տոկոսը։ Մոտավորապես 120-130 հազար հայեր բնակվում են Բեյրութի նավահանգստում տեղի

Նիդերլանդների մեր հայրենակիցներից Տավուշի մարզ են ուղարկվել բենզինային գեներատորներ, սառնարաններ, ջրի մեծ տարաներ

«Միացյալ Հայերը Նիդերլանդներում» միությունը շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր իրենց ֆինանսական փոխանցումներն են կատարել «Աջակցի՛ր Տավուշին» ծրագրի համար: Միության նախագահ Սվետա Աբրահամյանը գտնում է, որ օգնությունը կարող էին նաև այլ խողովակներով ուղարկել, բայց ուղիղ` թիրախային օգնությունն ավելի արագ ու արդյունավետ ստացվեց: Տավուշի մարզպետարանից` Նիկոլայ Գրիգորյանը ճիշտ ժամանակին է համարում Նիդերլանդներից մեր հայրենակիցների առաքած բենզինային գեներատորների,

Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 8-ին, ժամը 18։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 400 մետր հեռավորության վրա նկատել է ջրային հեծանիվով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ: Ջրափրկարարները քաղաքացուն (Արամ Դ․, ծնված 1995 թ.) դուրս են բերել ափ:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ

Անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել

«Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։ Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի

Աքորի համայնքի խնդիրներից են ոռոգման, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների վատթարագույն վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը․ «Լուսավոր Հայաստան»

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը այցելել է Աքորի համայնք։ «Այցելել եմ Աքորի համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղում առկա խնդիրներին, պատասխանել նրանց հուզող, հետաքրքրող հարցերին, ներկայացրել առկա ներքաղաքական վիճակը։ Հետաքրքրականն այն էր, որ բնակիչները առաջնային խնդիրներից են համարում գյուղում հանրային զուգարանի բացակայությունը, որի համար բազմիցս դիմել են ՏԻՄ ներկայացուցիչներին։ Համայնքային խնդիրներից են

«Սերժ Սարգսյանի և բոլոր մեզ քննադատողների պատասխանները զեկույցով տալու ենք». Տիգրան Կարապետյան 

Ըստ պատգամավորի՝ քանի որ ապրիլյան պատերազմի զեկույցի հրապարակումը մոտ է, մարդիկ փորձում են նաև ինչ-որ կերպ ազդել հանձնաժողովի, հասարակական կարծիքի վրա:

Նորավանքում արձանագրվել են խախտումներ՝ անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ․ ԲԸՏՄ

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով օգոստոսի 8-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ հերթական վերահսկողական աշխատանքներն իրականացրել են ՀՀ Վայոց ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում։ Շաբաթ օրը Նորավանք վանական համալիրի հարակից տարածքն եղել է բազմամարդ, գրանցվել են համաճարակային անվտանգության կանոնների խախտումներ,

Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք, «Տավուշ տեքստիլ» ընկերության արտադրամաս

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Բերդ քաղաք: Սահմանամերձ այս քաղաքում Հանրապետության նախագահն այցելել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս: Անցյալ ամիս հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ կրակոցներ էին արձակվել նաև այս գործարանի ուղղությամբ: Շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը, կորոնավիրուսի համավարակով

Քննարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների

Օգոստոսի 2-ից 8-ը հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 2800 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ  2800  կրակոց: ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Մեկնարկեց աշխատանքային այցս «Սեւան» ազգային պարկ: Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների եւ աշխատակազմի հետ, ծանոթացա Սեւանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին: Սեւանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու ջուրը, թերեւս, ամենաթանկն

2019թ. և 2020թ. առաջին կիսամյակի ժողովրդագրական գործընթացներն ու կորոնավիրուսի ազդեցությունը ժողովրդագրական զարգացումների վրա

⦁ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐԸ 2020թ․ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2963,0 հազար մարդ՝ 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 1,4 հազար մարդով։ 2020թ․ հունվարի 1-ի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 3,3 հազար մարդով, որը ձևավորվել է 2020թ․ հունվար-հունիս ամիսներին ձևավորված միգրացիայի դրական ցուցանիշի՝ 1,8 և բնական աճի՝ 1,5 հազարի հաշվին։

Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով

Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի խումբ զինծառայողների բարեխիղճ ծառայության, հայրենասիրության ու նվիրումի, բարձր պատասխանատվության և պրոֆեսոնալիզմի համար պարգևատրել է Հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ նրանք են մեր այսօրվա հերոսները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031