Օրվա լրահոսը
Մաշտոցի պուրակում դադարեցված են շինաշխատանքները
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասում է, որ Մաշտոցի պուրակում սրճարանի կառուցապատողի նկատմամբ չորս արձանագրություն է կազմվել
Մեսչյանը հեռանում է պաշտոնից
Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը Մեսչյանը ստանձնել էր երկու տարի ժամկետով
«Մենք էլի կպաշտպանենք, բայց ես չեմ ստորագրել թղթի տակ, որ մինչև կյանքիս վերջ պետք է Մաշտոցի պուրակը պաշտպանեմ». Անի Խաչատրյան
Բնապահպաններն ասացին, որ ոչ պաշտոնական, բայց Հայկ Մարությանի հրաժարականի հարց են բարձրացրել:
Կնշանակի այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման` «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով. ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարությունը
Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա, քանզի այն այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար
Հայկ Մարության. «Առաջինը ես կնստեմ բուլդոզեր՝ եթե օրենքները փոխվեն»
Երեւանի քաղաքապետը պատմում է, թե ինչպես է Տարոն Մարգարյանը Մաշտոցի պուրակի սրճարանին թույլ տվել տարածքներն ընդլայնել
Լրագրողները դատարանում՝ ֆեյսբուքյան գրառումների համար. ԽԱՊԿ տեսաֆիլմը
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Լրագրողները դատարանում՝ ֆեյսբուքյան գրառումների համար» տեսաֆիլմը՝ դատարանում պատասխանողի կարգավիճակում հայտնված լրագրողների գործերի փորձագիտական մեկնաբանությամբ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և արագ գործընթաց։ Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից: Հայտը ներկայացնելու համար
Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել
EA Engineering ընկերությունը եզակիներից է աշխարհում, որը լիցենզավորում է ստացել NASA JPL կողմից
Հանրապետության նախագահն առաջադրել է Արթուր Վաղարշյանին որպես ՍԴ դատավոր. նրա թեկնածությունն ԱԺ-ն մի անգամ մերժել է
2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի
Հայ դպրոցականները Քիմիայի միջազգային օլիմպիադայում նվաճել են արծաթե և բրոնզե մեդալներ
Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Լևոն Խառատյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի սան Արտյոմ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալի:
Դատապարտելով ադրբեջանական քաղաքականությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց շարունակել միջոցներ ձեռնարկել՝ թույլ չտալու մեր ժողովրդին տրվելու սադրանքների
«Այս դժվարին օրերին Հայրենիքը պետք ունի իր յուրաքանչյուր զավակի զորակցության»․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ
Աննա Աղաջանյանը նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԹԱԹՈՒԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Թաթուլ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր
Ադրբեջանական հաքերները հայտնում են, թե կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Սամվել Մարտիրոսյան
Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։
Անին՝ ինչպես ափիդ մեջ Հայաստանից տեսնելու միակ հնարավորությունը. պետք է մշակվի տուրիստական երթուղի առնվազն 7-8 կմ երկարությամբ
Այս քայլերի իրականացումը կնպաստի որ, կրկնում եմ, Հայաստանում ամենաաղքատ այս սահմանային գյուղերում թռիչքային զարգանա հյուրատնային և ռեստորանային բիզնեսը, ինչը իր ետևից կբերի աղքատության կտրուկ կրճատում:
Դիմորդները չեն ունեցել ընդունելության նոր կարգին լիարժեք ծանոթանալու հնարավորություն. ՄԻՊ
Այս տեսանկյունից, պետք է հատուկ ուշադրության առարկա դառնար հատկապես գյուղական վայրերում բնակվող դիմորդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց իրազեկվածության ապահովմանը վերաբերող հարցերը։ Իրազեկման աշխատանքների արդյունավետ իրականացման համար կարևոր է նաև դպրոցների ուսուցիչների մասնակցությունն ու ներգրավվածությունը:
Ընդ որում, այս աշխատանքները պետք է իրականացվեին նախապես՝ արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո, երբ ընդունելության կարգի փոփոխության համար առկա էր ողջամիտ կանխատեսելիություն:
Գեւորգ Տեր-Գաբրիելյան. «Եթե չկա հիերարխիա լավ տեքստի ու պարզապես տեքստի միջև, չկան օբյեկտիվ չափանիշներ…»
Մեզանում շատերը կազմաքանդում են ցանկացած ճշմարտություն, բայց՝ իրենց տարբերակը չառաջարկելով: Դա հեշտ է և սպեկուլյատիվ տարբերակ: Կամ հեղինակին վերագրում են գաղափարախոսություն – ասես նա խամաճիկ է, իր տնտեսական հատկանիշների կողմից կառավարվող: Կամ դասականների ցուցակներ են կազմում, անպայման բաց թողնելով այլ դասականների:
Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, թե Կաճաճկուտում ժամանակը կանգ է առել ու այն մնացել է նախորդ դարում. Հրանտ Այվազյան
«Համոզված եմ, Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը կկարևորի խնդիրը, միասին լուծում կգտնենք և այս տարի կապահովվի հեռավոր, սահմանամերձ Կաճաճկուտ գյուղի երեխաների «տաք ձմեռը»»
«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը
Ամուլսարում ապօրինություն իրականացնող խումբը, տեսնելով, որ չունեն համայնքի բնակիչների աջակցությունը, փորձում է բախումներ հրահրել` Երևանից հավաքվող սադրիչների խմբով արհեստական աղմուկ բարձրացնելով։
Ո՞րն է այն գլխավոր և հիմնական երաշխիքը, որ այս ռեֆորմը բարեհաջող չի տապալվելու. Հովհաննես Քոչարյան
Եթե ավելի լուրջ, ապա ո՞վ գիտի այն հարցերի պատասխանները, թե այս դատարանների գործունեությունը ինչպե՞ս կանդրադառնա մեր ներդրումային և առևտրային միջավայրի վրա. ինչո՞ւ դատավորների ընտրությանը չեն ներգրավում միջազգային փորձագետներին, ինչո՞ւ չի նախատեսվում գործերի քննության կոլեգիալ կազմ՝ մեկ պրոֆեսիոնալ դատավորով և պետական իշխանությունից անկախ՝ հասարակության երկու ներկայացուցիչներով՝ իրավաբան գիտնականներ, փաստաբաններ, իրավունքի հեղինակավոր դասախոսներ, հեղինակավոր հասարակական միավորումների իրավաբան ներկայացուցիչներ, և այլն:
Ինչ առավելություններ ունեն օնլայն վարկերը
Ինչ Առավելություններ Ունեն online varker-ը Աշխարհում տեխնոլոգիաները զարգանում են աննախադեպ արագությամբ ինչի պատճառով մեր առօրյա գործողությունները նույնպես փոխվում են։ Եթե վերցնենք օրինակ` առցանց ծառայություններից օգտվելը, այն բոլորիս համար արդեն սովորական է դարձել։ Հայաստանում առցանց ծառայություններից օգտվելը, միգուցե, այնքան տարածված չէ ինչքան մյուս, ավելի զարգացած երկրներում, սակայն մեզ մոտ նույնպես այն ստանում է լայն կիրառություն։ Առցանց
«Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու». Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել է վարչապետին
Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում։
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:
Մեր թելադրությունն է նաև, որ նախարարությունը շարունակի գործել առանց շտապողականության, աշխատանքներին մասնակից դարձնելով ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների. ՀԲԸՄ
Հետևաբար, այդ չափորոշիչներն ու կրթական ծրագրերը մշակման ընթացքում կարիքն ունեն հավելյալ քննության ու խորը վերլուծության, որպեսզի համահունչ լինեն մեր ժողովրդի ազգային ու կրոնական ավանդույթներին ու ընդհանրական կենսափորձով կազմավորված աշխարհայացքներին:
Ռազմականը կրճատում են, հօգուտ առողջապահականի. Ադրբեջանում բյուջեի փոփոխություններ են նախատեսում. «Ռազմիֆո»
Դժգոհությունները կարճաժամկետ մեղմելու համար է
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք, արձանագրվել է մահվան 6 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
ՍՊԸ-ի տարածքում հայտնաբերել է պահակի դին՝ գլխի շրջանում վնասվածքով. Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ. Shamshyan.com
Դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ գլխի շրջանում հայտնաբերվել է վնասվածք։
Քաղաքապետարանը չի ընդառաջում. Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ․ «Ժողովուրդ»
«Առաջարկել էինք, որ սրճարանները մի քանի սեղան ավել կարողանան դնել նոր բացված սեզոնի համար. գոնե այդպես կկարողանան շրջանառության ինչ-որ տոկոս վերականգնել, բայց արձագանք չկա քաղաքապետարանից»:
«Առայժմ չկա ոսկե բանալի կորոնավիրուսի դեմ, ու կարող է երբեք էլ այն չհայտնաբերվի». ԱՀԿ-ի ղեկավարը հորդորում է պահպանել կանոնները. «Ամերիկայի ձայն»
ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը հիշեցնում է, որ այն օրից սկսած, երբ երեք ամիս առաջ հրավիրվեց կազմակերպության արտակարգ հանդիպումը, կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում հնգապատկվել է, մահացությունների թիվը` եռապատկվել` հասնելով 680 հազարի:
Վերահսկողությունը թուլացել է
Ռուսաստանի որոշակի շրջանակների, ինչպես նաեւ Հայաստանում նրանց ազդեցության տակ գտնվողների «հակասորոսական» առասպելներին ես չեմ հավատում: Եթե ինչ-որ մի կազմակերպություն Արեւմուտքում գտնվող ինչ-որ մի կառույցից դրամաշնորհ է ստացել կամ ստանում, ապա դրանից հնարավոր չէ զուտ մեխանիկական եզրակացություն անել, թե այդ կազմակերպությունն անպայման ուզում է մեզ թշնամացնել Ռուսաստանի հետ կամ հայաստանցիների վզին փաթաթել մեր հասարակության մեծամասնության համար


















































