Օրվա լրահոսը

Վիրավորների թվում է բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թվում է նաև բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը:

Թաղումից հետո լվացվելիս ձեռքերն ընդհանուր սրբիչով չպետք է չորացվեն․ Արսեն Թորոսյանի նոր հրամանը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, նոր հրաման է ստորագրել, որով սահմանել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով հոգեհանգստի և թաղման արարողությունների կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնները: «Հոգեհանգստի և թաղման արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմկային, ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման ծորակներով, օճառով,

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը երբ իմացաւ Պէյրութի մէջ տեղի ունեցած պայթումին մասին, կը գտնուէր Սուրբ Աստուածածին Վանքին մէջ եւ քանի մը միաբան հայրերու ընկերակցութեամբ անմիջապէս ուղղուեցաւ վնասուած Պուրճ Համմուտի հայահոծ թաղամասեր: Նորին Սրբութունը Պուրճ Համմուտի քաղաքապետին եւ պատասխանատու մարմիններու ներկայացուցիչներուն հետ շրջեցաւ հայահոծ թաղերը, հանդիպում ունեցաւ վիրաւոր հայորդիներու հետ, օրհնեց զանոնք ու բարի ապաքինում

Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝

Բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը

Այսօր Ամուլսարի տարածքում անցկացվող խաղաղ հավաքի ժամանակ բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկվել «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը և շարժման վարչության անդամ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանը: Բերման ենթարկողների մեջ եղել են քաղաքացիական հագուստով մարդիկ, ովքեր թիրախավորված մոտեցել են շարժման անդամներին և ակնհայտ սադրանքներով ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել են այդ պահին Ամուլսարի

Տարբեր առարկաների ուսուցման միջոցով սովորողի մոտ ձեւավորում են սեր հայրենիքի նկատմամբ, պետական եւ ազգային շահերի գիտակցում. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարարը գտնում է՝ 12-ամյա կրթությունը պետք է բերի վերաիմաստավորում, ոչ թե տարիների մեխանիկական ավելացում:

Ապացուցված է՝ Արա Մխիթարյանը ծեծի է ենթարկվել խմբի կողմից. փաստաբանը՝ նախկին մարզպետի ցուցմունքի մասին

Մխիթարյանի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, դրական փոփոխության դինամիկա չկա. Ռաֆայել Ամիրխանյան

«Կարիք չկար, որ վարչապետն այդ մանրամասների մեջ մտներ». Արա Պապյանը՝ Նիկոլ Փաշինյան-Մարգարիտա Սիմոնյան բանավեճի մասին

«Նիկոլ Փաշինյանը սիրում է հանդես գալա մենակատարի ձեւով: Իր սիրած ժանրը մենախոսությունն է, երկխոսությունը չի, ինքն էլ լուծում է խնդիրներն այնպես, ինչպես տարիներ շարունակ լուծել է»

Բեյրութի պայթյունի հետեւանքով զոհվել է Լիբանանի «Ալ Քաթաիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը

Պայթյունից 15 կմ հեռու գտնվող ՀՀ դեսպանատունը ևս վնասվել է, կոտրվել են բոլոր պատուհանները։ Մահվան դեպքերի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։

«Իսրայելական սեպ» Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում, լուրջ աշխատանք՝ Գերմանիայի ու Սաուդյան Արաբիայի հետ. Թուրքագետի դիտարկումները

«Դիվանագիտական ոլորտում նոր հնարավորություններ են բացվում, այդ թվում նաեւ Բաքվում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքների ընդգծված հակահայկական բնույթի եւ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի ֆոնին», կարծում է մեր զրուցակիցը՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: «Օրինակ, կարելի է փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, որի հետ մեծ հաշվով, չգիտես ինչու, չունենք դիվանագիտական հարաբերություններ, եւ որին նույնպես

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետ հետևանքով վնասվածքներ են ստացել մեր հայրենակիցները

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ մանրամասների տեղեկանալու համար կապ եմ հաստատել Լիբանանում ՀՀ ներկայացուցչության հետ։ Տեղեկացա, որ պայթյունի հետևանքով զոհված անձանց թվում այս պահին հայտնի տվյալներով չկան ազգությամբ հայեր, իսկ վիրավորների թվում կան երկու մեր հայրենակիցներ, ովքեր վնասվածքներ են ստացել ապակիների կոտրվելու հետեւանքով։ Շուտափույթ առողջություն

«Գիրքը գաղտնի են պահել, դա դավաճանություն է հայագիտության հանդեպ». Արտակ Մովսիսյանը Լիլիթ Մկրտչյանի հետ քննարկելու բան չունի

Իրենց արած գիրքն է աչքիս առաջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է դավաճանություն: Դավաճանություն անող մարդու հետ որեւէ չափորոշիչ չեմ կարող քննարկել

Ռուսաստանը կրկին կարող է մնալ իր իսկ կառուցած «սառցահատի» տակ. իսկ մե՞նք

Ս. թ. օգոստոսի 1-ը՝ պատմական օր էր արաբական աշխարհի համար։ Աբու-Դաբիից ոչ հեռու շահագործման հանձնվեց առաջին ատոմակայանն ահռելի հզորությամբ՝ 5600 ՄՎտ, եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումն ասաց, որ այս ԱԷԿ-ը, ինչպես նաեւ տիեզերքի հետազոտումը, որով եւս զբաղվում է ԱՄԷ-ն՝ «ուղերձ է աշխարհին, որ արաբներն ունակ են վերսկսելու իրենց ուղին գիտության

«Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կներեք, բայց էլի ես եմ։ Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական։ Էս անգամ, արդարադատության նախարարությունից ինչ-որ արտահոսք ա։ 2019 թվականի փաստաթղթեր են»։

Պէյրութի պայթումը լսուած է մինչեւ Նիկոսիա

«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան, լրագրող Սագո Արեանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Պէյրութի պայթումը լսուած է մինչեւ Նիկոսիա… Պատկերացուցէք, ինչ ծաւալի պայթում է։ Իսկ գետնի վրայ գտնուող լրագրողներու պատմածով պայթումին եղած վայրին շուրջ, գետինները կան տասնեակ անմեղ մարդոց դիակներ։ Եղածը ոճրագործութիւն է, որուն հետեւանքներուն մասին խօսելու ժամանակը չէ հիմա։ Օրը ցերեկով Պէյրութը եւ ամբողջ աշխարհին առջեւ

Թեև քվեաթերթիկների քանակը 10-ով ավելի է մասնակիցների ցուցակում գրանցվածների թվից, սակայն դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա

Հուլիսի 31-ին կայացած ՀՀ  դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորեր Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի, Դատավորների

Լանջիկ համայնքում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել

Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, օժտված լինելով տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, ապահովելու դրանց նպատակային օգտագործումը, ստորագրելու ֆինանսական փաստաթղթերը, համայնքի բյուջեից 2013-2017 թվականների ընթացքում ելքագրել է

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ 213-րդ հոդվածի 3-րդ մասով` Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը»,-նշված է ԱԺ նախագահի հայտարարության մեջ:

«Մաշտոցի պուրակի համար ծավալած քաղաքացիական շարժումը ծառացել է մեր առջեւ»․ Հռիփսիմե Առաքելյան

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը այսօր՝ օգոստոսի 4-ին, «Հայելի» ակումբի ասուլիսում անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի ՝ Մաշտոցի պուրակում հատված թեղիների մասին հայտարարությանը, ըստ որի, մինչ հատում իրականացնելը, ծառերի վիճակը խորությամբ գնահատվել է։ Քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայր» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանի համոզմամբ, նկատվել են ծառերի արմատային համակարգի սարսափելի կորուստներ, կեղեւի վրա՝ վերքեր ու վնասումներ,

Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են ամենատարբեր խախտումներ, որոնք հայտնաբերվում են արդեն դիտարկված տնտեսավարողների մոտ: Ակնհայտորեն կա մտայնություն, թե մեկ անգամ արդեն ստուգված օբյեկտներ այլևս այցելություն չի լինելու, և թուլանում է զգոնությունը: Այս առումով այսօր Տեսչական մարմնի Երևանի և Կոտայքի մարզային կենտրոնների խստացված համատեղ ստուգայցերը մտահոգիչ պատկեր

Ամուլսարի տարածքում այս պահին լարված իրավիճակ է. կան բերման ենթարկվածներ

«Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչները կոչ են անում Ջերմուկի բնակչության անունից չխոսել

Անուշ Բեղլոյան․ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի նախագիծը բխում է քաղաքացիների շահերից

Անուշ Բեղլոյանը ընդգծեց, որ առաջարկվում է նաև, որ հեռահաղորդակցության օպերատորները պետք է սահմանափակվեն բաժանորդների անձնական տվյալների պահպանման հարցում միայն այն տվյալներով, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման համար կամ վճարումների գանձման համար

Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ

Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի

Դավիթ Սանդուխչյան․ «Օպերատորների համար գերշահույթի հնարավորություն է ստեղծվում, և շատերը փորձում են դրանից օգտվել»

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում» չկար որևէ դրույթ, որը որ կարգելեր նման խտրական մոտեցում դրսևորել օպերատորներին, և հետևաբար՝ իրենք ազատ էին որոշել, թե ինչպես են իրենք կազմակերպելու այդ հոսքերի նախապատվությունը» Ինտերնետ ծառայություն մատուցողները հնարավորություն ունեն այս կամ այն բովանդակությունը դարձնել առաջնային կամ ոչ առաջնային, ըստ հաղորդման որակի։ «Մեդիա կենտրոնի» կազմակերպած առցանց քննարկման ընթացքում ասաց իրավաբան, տեղեկատվական

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երևանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական հետազոտությունների գիտական

Հայ-գերմանական «Սառցե անձրեւ»՝ Հաննովերում

Դաշնակահար Շողեր Հովեյանը կներկայացնի Յենս Վիլտֆանգի գործերը

Համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային գործընթացը պատկերող համակարգչային էկրանի լուսապատճենը

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը. ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգի աշխատանքային

Ինչպե՞ս երեխային օգնել հաղթահարել COVID-19-ի բացասական հետևանքները

Մարդիկ փորձում են աշխատել իրենց վրա, բայց քանի որ համավարակն անսպասելի էր և սոցիալապես շատ մեծ ազդեցություն ուներ մարդկանց վրա. շատերը կորցրին աշխատանք, ուղղակի վախեցան վարակվելուց, ոչ բոլորը կարող են ինքնատիրապետել և կառավարել իրենց ու իրենց զգացողությունները:

Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն

Բիզնեսը հանկարծակիի էր եկել, բայց որոշ ժամանակ անց սկսվեց ադապտացիայի փուլը։ Այս ճգնաժամի ընթացքում ընդգծվեցին և դուրս բերվեցին բիզնեսի բնականոն գործունեության շարունակական ապահովման հիմնական գրավականներն ու գործիքները. հեռավար աշխատանքի կազմակերպում, անվտանգության նոր կանոններ, աշխատանքների ընթացքը ճշգրիտ կազմակերպելու համար վարվելակերպի այլ կանոնների սահմանում և այլն։

Կասեցվել են հյուրանոցներ Ծաղկաձորում եւ հյութերի ու պահածոյի գործարան՝ Երեւանում

Երեւանում կասեցվել է հյութեր եւ պահածոներ արտադրող «Եվրոթերմ» ՓԲԸ գործունեությունը։ Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումներն են՝ կապված կորոնավիրուսի (Covid19) կանխման անվտանգության կանոնների չպահպանման հետ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031