Լրահոս
Օրվա լրահոսը

Գագաթնաժողովի հյուրընկալումը պետական շահը սպասարկող իշխանությունը մաքսիմալ կօգտագործեր` հօգուտ պետության, ոչ թե հօգուտ սեփական նեղ անձնական շահերի. Տաթևիկ Հայրապետյան

Մայիս 04,2026 23:10 Share

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Իմ կարծիքով, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանի կողմից ինքնին դրական երևույթ է։ Այս հնարավորությունը պետական շահը սպասարկող իշխանությունը մաքսիմալ կօգտագործեր` հօգուտ պետության, ոչ թե հօգուտ սեփական նեղ անձնական շահերի։

Կփորձեր սա դարձնել հնարավորություն՝ ավելի շոշափելի ու առարկայական երկկողմ և բազմակողմ կապերի խորացման համար, բայց դրա համար պետք է պետությունն ունենա տեսլական՝ երկարաժամկետ և հնարավորինս հստակ, լուրջ ու շոշափելի արդյունքների հասնելու համար։

Բացասականն այն էր, որ այս հարթակը Ալիևի կողմից դարձավ էթնիկ զտումը գովերգելու վայր, իսկ որոշ գործիչներ էլ այն, ինչ անգամ իրենց մայրաքաղաքներում չեն հայտարարում, որոշեցին հայտարարել Երևանից։ Սա, իհարկե, ուղիղ վերաբերմունք է հյուրընկալող կողմի հանդեպ։

Այսքանով հանդերձ՝ ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը ոչ թե պետք է զբաղվի այս ամենը փնովելով կամ դա ներկայիս ստախոսին որպես բացառիկ աջակցություն ներկայացնելով, որով կամա թե ակամա միայն «Քանդենք պետությունը» կուսակցությանը եք օգնում, այլ պետք է սրանից բխեցնի իր օրակարգերը և ծառայեցնի դրանք իր նպատակներին, եթե դրանք կան։

Նաեւ ասեմ՝ իմ համոզմամբ, Փաշինյանը օդի ու ջրի պես պետք է բացառապես Ալիևին, դրա համար էլ հենց Ալիևի թեկնածուն է, իսկ մյուսների համար նա պարզապես հարմար է։ Ոչինչ չասող, ոչ մի պահանջ չունեցող կերպարը շատերին է հարմար, առավել ևս՝ երբ միշտ պատրաստ է կատարել այլոց պահանջները։ Ուստի պետք չէ չափազանցնել նրա՝ շատերին հարմար լինելու հանգամանքը՝ վերածելով դա նրա օգտին քաղաքական կապիտալի։ Դա սխալ է՝ բոլոր առումով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031