Օրվա լրահոսը
Վթար էներգետիկ համակարգում․ հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ․ Տիգրան Ավինյան
Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի։ Տիգրան ԱՎԻՆՅԱՆ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/avinyan89/posts/10218493410156462
«Մի հատ օրենք ընդունենք, որ 40 տարեկանից բարձր պատգամավոր ընտրվելու իրավունք չունեն, ձեր դուրը կգա՞». Վաղարշակ Հակոբյանը՝ ընդդիմադիրներին
Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ կարող է բոլոր պահանջներին բավարարում է, 6 ամիս է մնում, որ լինի 30 տարեկան ու դա խանգարի. «Վերջ, էլ ինքը չի կարա լինի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, դա ճի՞շտ է: Էս խորհրդարանի միջին տարիքը 36 է:
Երեկ ես, այսօր դու, վաղը նա…
«Կարուսել», Վահան Տերյան Օրերս նշվեց ՀՀ դատախազության 101-ամյակը, մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանության 101, իսկ անցյալ տարի ՀՀ ԱԱԾ 100 (՞՞՞՞՞՞), շուտով՝ 101-ամյակը եւ այսպես շարունակ, չմոռանալով, իհարկե, քննչական մարմինների հոբելյանները։ Իհարկե, այս շարքում ամենահետաքրքրականը ԱԱԾ 100-ամյա հոբելյանի նշումն էր։ Փաստորեն, այդ նշանակում է, որ անկախ Հայաստանի ԱԱԾ-ն առնվազն նաեւ ԽՍՀՄ ЧК-ի, НКВД-ի եւ
«Սերժ Սարգսյանն ասել էր, որ այս Սահմանադրությունը պետք է պահել, Նիկոլ Փաշինյանը եւս պահում է». Փոստանջյան
«Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը ոչ թե իրավական վեճ է, այլ քաղաքական»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի` դատարանի ճգնաժամի վերաբերյալ նամակին, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով. «Ցավալի է, որ սահմանադրությունը չենք ցանկանում փոխել։ Իշխանությունը, ի դեմս կառավարության եւ Ազգային ժողովի, մտադիր է այդ կեղծված եւ Սերժ Սարգսյանի հագով
«Բա որ մենք ամեն ինչից բողոքենք, ձեր հալն ի՞նչ կլինի». Մարուքյան- «Իմ քայլը» «փոխհրաձգությունն» ԱԺ-ում
Ի՞նչ եք ուզում պարոն Ռուբինյան, կթողնե՞ք խոսել, չեք թողնում խոսանք: Ես հայտարարում եմ, որ քաղաքական մեծամասնությունը խանգարում է երրորդ խմբակցության ղեկավարի ելույթին:
Փաշինյանի եւ Տուսկի համատեղ հայտարարությունը
Տուսկն ասաց, որ ԵՄ-ն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին, եւ պատրաստ է սատարել այն միջոցներին, որոնք նախապատրաստում են ժողովուրդներին խաղաղությանը
Չեխիայից Հայաստան վերադարձած հայը. «Հասարակ մանկավարժ եմ, բանի տեղ չեն դնում»
Թորգոմն ընտանիքով ուզում է հաստատվել Հայաստանում, ասում է՝ պետական որ դուռը թակում է՝ ոչ մի աջակցություն չի ստանում Թորգոմ Տեր-Մկրտչյանը կնոջ եւ երկու մանկահասակ երեխաների հետ հունիսի 22-ին Չեխիայից վերադարձել է Հայաստան, ուզում է մշտապես հաստատվել, եկել ու շիվարած է մնացել, ում դուռը թակում է՝ ուղարկում են հեռու-հեռու: Թորգոմն ասում է՝ մտադիր է Չեխիայում իր
Արգիշտի Քյարամյանի անձնագրի, սեփականության վկայականի և կադաստրային գործից այլ փաստաթղթերի լուսապատճենները հրապարակվել են կայքերից մեկում
Կադաստրի կոմիտեն միաժամանակ սեփականության իրավունքի և անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խստագույն պաշտպանն է, և դատապարտում է այդ իրավունքների ցանկացած ոտնահարում։ Իսկ քանի որ այս անգամ դա արվել է իր տրամադրած փաստաթղթերի միջոցով, Կադաստրի կոմիտեն կարգավորումը կգտնի՝ ինչպե’ս անել, որպեսզի նրանք, ում ուրիշի անձնական տվյալներ են փոխանցվել օրենքի շրջանակում, անպայման պահպանեն դրանց գաղտնիությունն ու չհրապարակելիությունը։
Վարչական դատարանը նույն գործով ունի երկու իրարամերժ որոշում
Վարչական դատարանը գյումրեցի Շուշանիկ Տրդատյանի հայցն ամբողջությամբ բավարարել էր: Որոշել էր «Հայաստանի Հանրապետության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 19.08.2014թ. իր ընտանիքի մասով կայացված միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչել»: Դատարանը պարտավորեցրել էր նշյալ հանձնաժողովին կազմել
Սերգեյ Դանիելյան. «Նորմալ է, որ Ալեքսանյանը հովանավորում է կինոն, նրան էլ շքանշան են շնորհում։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ». «Ժողովուրդ»
Եթե մեծահարուստները փող չտան, փառատոնն ինչպե՞ս կկայանա։ Եվ հետո՝ հարուստներին պետք է ինչ-որ կերպ շոյել։ Ես դեմ չեմ։
Մարուքյանն առաջարկում է ԴԱՀԿ-ն, նախարարությունները, ԱԺ-ն լուծարել, մնա մենակ վարչապետը. «Մեկը չագուչով նստի, Սողոմոն թագավորի պես որոշի՝ դու ճիշտ ես, դու սխալ»
Առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները եւ ստեղծել բաժիններ վարչապետի աշխատակազմում, ունենալ բաժնի պետեր ու խորհրդարան ընդհանրապես չգան: Եվ լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, լինի վարչապետ: Դատարաններն էլ կարանք լուծարենք, ասենք մեկը սեւ բանով, չագուչով նստի, մարդկանց ասի՝ դու ճիշտ ես, դու սխալ, տենց Սողոմոն թագավորի պես որոշի, գնանք: Էս ո՞ւր ենք գնում: Բա դուք էիք ասում՝ ինստիտուցիոնալիզմ, բա՜ն…բա էդ ի՞նչ եղավ, ո՞ւր է»:
Մանվել Գրիգորյանի՝ կալանքից ազատման հարցով դատավորի կայացրած որոշումը վստահաբար Եվրադատարանում պարտության հերթական առիթ կդառնա. «Ժողովուրդ»
Ակնհայտ է, որ ինչ զազրելի արարք էլ թույլ տված լինի մարդը, եթե ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, պետք է հնարավորություն տալ նրան բուժվելու ազատության մեջ, այլ ոչ թե մահանա բանտում։
Մամուլի նախկին քարտուղարը մտադիր է դիմել դատարան
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ, մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը հաստատեց «Առավոտի» այն լուրերը, որ այլեւս չի աշխատում նախարարությունում: 7 տարի մամուլի պատասխանատու աշխատած Ա. Մարտիրոսյանը դիմում չի գրել աշխատանքից ազատվելու համար: Նա վիրահատություն է տարել, այդ նպատակով մայիսի 17-ից հունիսի 8-ը գտնվել է բուժհաստատությունում, վիրաբուժական բաժանմունքում:
Այսօր պաշտոնավարող որոշ պաշտոնյաների յուրաքանչյուր հրապարակային ելույթը «Ералаш»-ի համար լուրջ թեմա է. Նաիրա Զոհրաբյան
Իրենց ամեն մի ելույթը, դատողությունները քաղաքական թեմայով մի օր մնալու են հայ քաղաքագիտական պատմության մտքի մեջ՝ որպես աբսուրդի շեդեւռներ: Այնպես որ մի զարմացեք, որ կարող են լինել այդպիսի նշանակումներ:
«Կարծում եմ եւ հույս ունեմ, որ մեր երկրում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները». Նաիրա Զոհրաբյան
Իմ դիմումի համաձայն, գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ այս խնդրի հետ կապված եւ քրգործն ուղարկված է Քննչական կոմիտե:
Օվսաննա Հովսեփյան. Ավելի լավ է եղած վանդակների պայմաններում 5 շուն 1 օր 1 վանդակում մի քիչ նեղվի, բայց 4 շուն ավել ստերջացվի
«… որ սնունդ չկար, ինչը նորմալ է, եթե հաշվի առնենք, որ շները վիրահատությունից առաջ և հետո չպետք է ուտեն, իսկ քանի որ շները այնտեղ մնում են 1 օր, դա ընդամենը վիրահատությունից առաջ և հետո է…»
Սոֆյա Հովսեփյան. Ստամբուլյան կոնվենցիան ե՛ւ մեր եկեղեցուն է դեմ, ե՛ւ մեր Սահմանադրությանը չի համապատասխանում. «Հրապարակ»
Այդ կոնվենցիայում կա սեռերի հետ կապված խնդիր, երկու սեռերից բացի, երրորդ սեռի վավերացման մասին է խոսքը
Ջիլիզացի Աննա. «Մեծանամ, ատամնաբույժ եմ դառնալու»
Լոռու մարզի Ջիլիզա գյուղում, որ գտնվում է Վրաստանի սահմանին, բնակվում է 10-ամյա Աննան: Նա սովորում է 5-րդ դասարանում, ու շատ է տխրում, որ իրենց դպրոցում շատ քիչ երեխաներ կան, երազում է շատ երեխաներ լինեն, որ նրանց հետ խաղա. «Այդպես ավելի հետաքրքիր կլինի»: Ասում է, որ ցանկանում է ատամնաբույժ դառնալ, եւ որպեսզի երեխաները չվախենան սրսկվելուց, նրանց
«Սասնա ծռերի» գործով մեղադրյալը վիրահատվել է. բուժումը 2 ամիս կտեւի
Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ Մխիթար Ավետիսյանի բուժումը երկար է տեւելու, եւ պետք է քննարկել առանց նրա մասնակցության նիստեր անելու հարցը:
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի պատասխանը հարցին, թե ինչու են ստորագրել մի համաձայնագիր, որի վավերացմանն այսօր դեմ են. «Հրապարակ»
«Ստորագրվել է հենց նույն պատճառով, որով եվրոպական բազմաթիվ երկրներ ստորագրել են եւ չեն վավերացրել։ Եվ քանի որ հարցը քաղաքական է, ես ավելի մեղմեմ՝ ես չեմ համարում առաջնահերթ դրա վավերացումը»։
Վրացի իրավապահները վերցրել են անթույլատրելի բեռ տեղափոխող ավտոբուսի վարորդի անձնագիրը
Հայտարարություն՝ ավտոբուսի վարորդի վերաբերյալ Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։ Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի
Վահագն Խաչատրյան. Մենաշնորհները վերացնելու ճանապարհին կառավարությունը արել է ընդամենը առաջին քայլը, մինչդեռ երկրորդ, երրորդ կարևորագույն քայլերը արված չեն. «Ժամանակ»
Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հրապարակավ հայտարարել, որ Հայաստանում օլիգարխներ չկան, որ մոնոպոլիաներին վերջ է տրված, որ մեզանում այլևս գործում են օրենքն ու շուկայական հարաբերությունները: Մինչդեռ, իրականում հանրությանը հայտնի որոշ օլիգարխներ հեղափոխությունից հետո էլ բոլորովին «դիսկոմֆորտ» վիճակում չեն: Ավելին՝ որոշները «նոր տարածքներ են գրավում»: Մեր խնդրանքով հետհեղափոխական իրականության մեջ առաջացած այս հակասության տնտեսագիտական մեկնաբանությունն է ներկայացնում
Արմեն Խաչատրյանը կանչում է Մեղրի՝ Ագարակի պղնձամոլիբդենայինի հարցը լուծելու. «Հորդորում եմ կառավարությունից պաշտոնատար անձինք իմ հետ գան»
Ես վաղը մեկնելու եմ Մեղրի, եթե հնարավոր է, իրավասու պաշտոնատար անձինք միանան ինձ եւ փորձենք լուծել այդ խնդիրը: Այս պահի դրությամբ գործադուլ է եւ անորոշ:
Գույքի բռնագանձման օրենքի նախագիծը չի արտացոլում միջազգային լավագույն փորձը. Սարգիս Գրիգորյան
ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ Տևական ժամանակ է` գործադիր իշխանությունը և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները բարձրաձայնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի մասին։ Վերջերս այդ համակարգը կարգավորող օրենքի նախագիծը ոչ պաշտոնապես ի հայտ եկավ։ Առաջին հայացքից թվում է, թե Նախագծի նպատակը պարզ է և պարունակում է լավ շարադրված կարգավորումներ։ Սակայն,
Երեխան ընկել է բարձրահարկ շենքից
Հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՊԵԿ-ը և «Էքսպերտիզ Ֆրանս» գործակալությունը խորհրդատվական ծառայության պայմանագիր են ստորագրել
Պետական եկամուտների կոմիտեի և «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության միջև հուլիսի 9-ին խորհրդատվական ծառայության պայմանագիր է կնքվել` ՊԵԿ-ում «Աջակցություն Հայաստանի հարկային վարչարարությանը` ստվերային տնտեսությունը կրճատելու և հարկային եկամուտների կայուն աճն ապահովելու գործում» տեխնիկական օժանդակության ծրագրի իրագործման նպատակով: Միջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: Ծրագիրը կոչված է օժանդակելու հարկային ոլորտում ՀՀ ՊԵԿ-ի ռազմավարության
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին
Հուլիսի 11-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):
Ազգությունն ու կրոնը տարբեր բաներ են
Մինչեւ վերջին դարերում հայտնվեցան մեր մեջ կազմակերպված կաթոլիկ, բողոքական եւ հունադավան եկեղեցիներ: Ի՞նչ պետք էր անել այդ վերջինների հետ: Երկուսից մեկը՝ կամ պետք էր պարզ ասել (որպես շատերը ասում են), թե մենք հայոց ազգությունը հիմնված ենք համարում միմիայն լուսավորչական եկեղեցու վրա, որովհետեւ դուք բաժանվեցաք այդ եկեղեցուց եւ մտաք կաթոլիկ, բողոքական եւ հունադավան եկեղեցիների գիրկը, ուրեմն
Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» և «ԳԱԶ-24» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ և մեկ զոհ
Հուլիսի 9-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2101» (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1947 թ.) և «ԳԱԶ-24» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1988 թ.)
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձևավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն
Հուլիսի 9-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի եւ «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչների միջև։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ ԱԺՄ կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության վարչության անդամներ Անահիտ Աղոյանը, Ադրինե Ավագյանը, Աշոտ

















































