Օրվա լրահոսը

Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Կնյազյան ավազանի անունով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Չի բացառվում, որ Վահագն Հարությունյանի պաշտպանը կդիմի միջազգային իրավական ատյաններին

«Հավանաբար, կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում՝ սպառելով ՀՀ բոլոր ներպետական ատյանները»,-ասում է Միհրան Պողոսյանը

Վերելակ չի ընկել. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերելակ չի ընկել. Նախնական տեղեկություններով Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ոչ թե ընկել է, այս սովորականից մի փոքր ավելի արագ իջել է առաջին հարկ։ Պատճառը ամենայն հավանականությամբ, հոսանքի տատանումն է։ Ներսում գտնվող քաղաքացին ԱԻՆ փրկարարաների օգնությամբ դուրս է բերվել։ Նա չի

«Այս հայցը լինելու էր, անգամ եթե Վանեցյանը հարազատ եղբայրս լիներ». ինչո՞ւ է ԻՔՄ-ն դատի տվել ԱԱԾ-ին

Բոլոր այն մարմինները, որոնք չեն կատարում ՍԴ-ի որոշումը, Վարչական դատարանով պարտադրվում են կատարել: Սկզբից փորձում ենք բացատրել, եթե չի ստացվում, դիմում ենք դատարան, որպեսզի հարգեն ՍԴ որոշումը

1000 ԱՄՆ դոլար կաշառք` որպես ուսուցչուհի աշխատանքի ընդունելու համար. մեղադրանք է առաջադրվել երեք անձի

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Մեր Վիճկոմի տվյալները ռուսաստանյան տվյալների հետ չեն համընկնում. «168 ժամ»

Մեր վիճակագիրները վստահ են, որ 2017թ. ՌԴ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 730 մլն 489.2 հազար, կամ 1 մլրդ 826 մլն 28.2 հազար դոլար։ Վիճակագիրներն իսկապես երկու տվյալ են հրապարակում։ Դա մեթոդական տարբերության հետևանք է, որ պարզ ընթերցողին դժվար թե հետաքրքրի։ Փոխարենը՝ շատ հետաքրքիր կլինի համադրել մեր Վիճկոմի տվյալները ռուսաստանյան տվյալների հետ։ Այնտեղ

Սահմանադրությունից վեր-2

Սկիզբը՝ «Առավոտի» 05.07.2019թ. Սահմանադրությունից վեր գտնվող սկզբունքների գոյության հնարավորության մասին միտքը հղացավ Սովետական Սահմանադրության հիման վրա: Ինչպես հայտնի է, այդ Սահմանադրության 6-րդ հոդվածը ամրագրել էր, որ «Սովետական հասարակության ղեկավար եւ ուղղություն տվող ուժը, դրա քաղաքական սիստեմի, պետական ու հասարակական կազմակերպությունների միջուկը Սովետական Միության կոմունիստական կուսակցությունն է: Զինված մարքս-լենինյան ուսմունքով, կոմունիստական կուսակցությունը սահմանում է հասարակության զարգացման

Այո, վերջին 7 ամիսների ընթացքում իշխող քաղաքական ուժի վարկանիշը նվազել է 12 տոկոսով, բայց հեղինակավոր միջազգային կազմակերպության հարցումները շատ ավելի էական փաստ են արձանագրում. «Հայկական ժամանակ»

Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հետազոտություն է անցկացրել Հայաստանում, որի արդյունքները բազմաթիվ հարցերի պատասխաններ են տալիս։ Ըստ այդ հարցումների՝ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 59 տոկոս է, ԲՀԿ-ինը՝ 12 տոկոս, իսկ երրորդ տեղում ՀՀԿ-ն է՝ 5 տոկոսով։ Հանրապետականներն, ի դեպ, սա մեծ հաջողություն են համարում եւ հպարտանում են իրենց 5 տոկոսով, որովհետեւ փոքր-ինչ առաջ են անցել

«Փորձում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել պատգամավորներին սեռական եւ վերարտադրողականության հարցերով». Հակաբեղմնավորիչների հարցը՝ ԱԺ-ում

Վերարտադրողական եւ սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» գլխավոր քարտուղարն ասաց. «Մենք փորձագիտական կարողություններ ունենք, որոնք ներառում են հակագենդեր եւ հակականանց շարժումները: Հայաստանում մենք կբացատրենք, թե ինչպես կարելի է ավելի լավ հասկանալ այս շարժումների զարգացումը ազգային մակարդակում»:

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնա բնակավայրից դեպի հյուսիս ընկած հատվածում:

 Վերջին մեկ տարվա կտրվածքով նվազել են թե՛ ներմուծման, թե՛ արտահանման ցուցանիշները. «Փաստ»

Սպառողական շուկայում կրկին գնաճ է արձանագրվել, ինչի մասին փաստում են նաև վիճակագրական տվյալները:

ԱԱԾ-ն նախնական տվյալներով գիտի՝ որն է եղել էլեկտրաէներգիայի տատանումների պատճառը, բայց կուսումնասիրի

ԱԱԾ-ն ուսումնասիրություն է սկսել՝ որն է եղել էներգետիկ համակարգի խափանման պատճառը

ՊԵԿ նախագահը գնդակը տեղափոխում է ՀՀ ֆինանսների նախարարության դաշտ. «168 ժամ»

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շուրջ 63 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել այս տարվա առաջին կեսին, քան նախատեսված է եղել պետական բյուջեով: Վեց ամսում կատարվել է ամբողջ տարվա կտրվածքով կանխատեսված գերակատարումը: Թվում է, թե փայլուն արդյունք է: Բայց արդյո՞ք այդպես է: Հարկային եկամուտների պլանը, անշուշտ, միշտ էլ կարելի է գերակատարել։ Դրա համար ընդամենն անհրաժեշտ է

Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի գեներալ-նահանգապետին

Անահիտ Հարությունյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների և հայ ժողովրդի երախտագիտությունը Կանադայի օրենսդիր և գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու համար

Մեղրիից սկսվող գարնան, առաջին դաշնամուրի ու արքայանարիջների «վարագույրների» մասին

Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սիրուն Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում Մեղրին բնորոշում է իբրեւ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող տարածաշրջան, որտեղ շուրջ 65 պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան կա, եւ 4 եկեղեցի հենց Մեղրի քաղաքում է` Նաղաշ Հովնաթանի տոհմի նկարիչների նկարազարդումներով: Տիկին Սիրունը նշում է, որ ԱՄՆ դեսպանատան միջոցներով վերանորոգվում է եկեղեցիներից մեկը՝ 12-րդ դարի կառույց Անապաստաց

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ. մտահոգիչ է մեկ տարվա ընթացքում 80 հազար դրամով թանկացումը. «Ժողովուրդ»

Երեւանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ։ Ընդ որում՝ այս տարվա մայիսին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, Երեւանի տարբեր վարչական շրջաններում դրանց գինը բարձրացել է, իսկ ՀՀ մարզային քաղաքներում, հակառակը, էժանացել կամ էլ գները պահպանել են նախորդ տարվա մակարդակը։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան շենքի բնակարանի մեկ քմ-ի միջին գինը մայիսին կազմել

Գնացքներն ու կառամատույցները հակահիգիենիկ վիճակում են. «Փաստ»

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքից՝ համանուն կառամատույցից, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին գնացքը ցանկացողներին կհասցնի մինչև Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղ: Իհարկե, սա անվտանգ և հարմարավետ փոխադրամիջոց է, հատկապես հանգստի մեկնողների համար: Չենք սխալվի, եթե նշենք, որ քաղաքների՝ Հրազդանի, Աբովյանի և այլն, կառամատույցները բավական բարվոք վիճակում են, մինչդեռ նույնը չես կարող ասել գյուղերի՝ Սոլակի

«Պետք է կանխվեն անցանկալի հղիությունները». ԱԺ-ում քննարկում է՝ հակաբեղմնավորիչների թեմայով

Արփինե Դավոյանի խոսքով՝ «Յուրաքանչյուր խորհրդարանական պետք է իր ներդրումն ունենա դրանց զարգացման եւ ամրապնդման համար: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու համար տղամարդկանց եւ կանանց հավասարության գաղափարի վրա հիմնված համընդհանուր հասանելիությունը դեպի առողջապահական ծառայություններ՝ ներառելով այն ծառայությունները, որոնք վերաբերում են ընտանիքի պլանավորմանը եւ սեռական առողջությանը»: Այսօր ԱԺ-ում «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի ներկայացում» թեմայով քննարկում

Իրականում միշտ էլ ՀՀ քաղաքացիների 50-60 տոկոսն է հաղորդակից եղել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, ակտիվություն ցուցաբերել. «Ժողովուրդ»

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը հաղորդագրություն է տարածել Հայաստանում անցկացված վերջին հասարակական հարցումների արդյունքների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ «Իմ քայլի» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 59 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 12 տոկոսը։ 5 տոկոսով 3-րդ տեղում նախկին իշխող ուժն է՝ Հանրապետականը։ Խորհրդարանական 3-րդ ուժը՝ «Լուսավոր Հայաստանը» դուրս է մնացել եռյակից։ Կազմակերպության անցկացված հարցումների համաձայն՝ հարցվածների ավելի քան

Էդմոն Մարուքյանն ահազանգում է` կառավարությունը չի քննարկելու իրենց առաջ քաշած օրենսդրական նախաձեռնությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կառավարության նիստում վախենում են քննարկել պատգամավորների, խմբակցությունների ներկայացրած նախագծերը, որ հրապարակային հայտնած կարծիքներից չխայտառակվեն Սիրելի՛ քաղաքացիներ, Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայք-էջից, այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

Դավթաշեն 3-րդ թաղամասում շենքերից մեկի վերելակն ընկել է. տուժածներ չկան

Հուլիսի 11-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ

Հայաստանում եւս պետք է գործեն ամառային ստեղծագործական դպրոցներ

Այս կարծիքին է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի թատերախմբի մեներգիչ Սոֆիա Բաղդասարյանը Միջազգային մշակութային դաշտում մեծ համարում ունեն Ամառային ստեղծագործական դպրոցները, որոնք գործում են շուրջ մեկ ամիս համերգաշրջանի կամ թատերաշրջանի ավարտից հետո: Երիտասարդ դերասաններին, երաժիշտներին հավելյալ մասնագիտական գիտելիքներ հաղորդելու նպատակով հրավիրվում են ճանաչված դեմքեր: Մեծ հաշվով նման դպրոցները գործում են վարպետության դասերի ձեւաչափով, ինչը վաղուց գործում

Փաշինյանը ողբերգական ավտովթարի մասին. կարգազանց վարորդներին երթևեկությունից պետք է հեռացնել

«Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին, ընդհանրապես, երթևեկությունից հեռացնելն է»,-այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրապետության մի քանի վայրերում և, մասնավորապես Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է ընդհանրապես երթևեկությունից հեռացվեն. «Նախագիծն Ազգային ժողովում

Ջրամատակարարումը վերականգնված է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում

Այսօր վաղ առավոտյան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող բոլոր բնակավայրերում արդեն վերականգնվել է ջրամատակարարման գործող գրաֆիկը: Ինչպես տեղեկացրեց ընկերության Տեխնիկական տնօրինության Կարգավարական Խմբի ղեկավար Սարգիս Գրիգորյանը, երեկ այստեղ աշխատել են լարված ռեժիմով: Նախ, միջոցներ են ձեռնարկվել ինքնահոս եղանակով աղբյուրներից ստացվող ջրի վերաբաշխման միջոցով մեղմելու ջրի անբավարարությունը բացառապես պոմպերով սնուցվող բնակավայրերում և տարածքներում, իսկ 19.00-ից, երբ

Խոսքի ազատության միջազգային կազմակերպություններն ընդունել են ամենամյա համատեղ հռչակագիրը

«Այս տարի Համատեղ հռչակագիրն ընդգծում է մամուլին ուղղված ներկայի և ապագայի մարտահրավերները, այդ թվում նրանք, որոնք վտանգ են ներկայացնում մամուլի անկախությանն ու բազմազանությանը,- ասել է Դեզիրն իր ելույթում:-

Միասնություն՝ սպորտով. Արցախում ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Ստեփանակերտում հետևել է նախապատրաստական աշխատանքներին

Թալին Տեր-Մինասյանի գիրքը՝ «արեւային քաղաքի» մասին

Ռուսերենով լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր Թալին Տեր-Մինասյանի (Ֆրանսիա) «Ереван. Конструирование столицы в советскую эпоху» գիրքը, որը հեղինակը նվիրել է անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի որդուն: Գրքի առաջաբանում խոսվում է այն մասին, թե ինչպես 1920-ականների վերջից մինչեւ 1960-ականներ խորհրդային հասարակությունը իր գյուղական առանձնահատկությունը փոխարինեց քաղաքայինով եւ յուրատեսակ «քաղաքային» հեղափոխություն տեղի ունեցավ: Նշվում է նաեւ, թե

Ուրեմն ինչո՞ւ են խոստումներ շռայլում, մաքուր, բարեկարգ քաղաք, անվտանգ տրանսպորտ ու մի շարք այլ նման բարիքներ խոստանում. «Հրապարակ»

Հայկական ինտերնետ տարածքը, գրեթե ողջ սոցցանցերը ողողված են մայրաքաղաքի այս կամ այն թաղամասում կամ փողոցում կուտակված հսկայական աղբակույտերը պատկերող լուսանկարներով։ Օգտատերերը, գուցե շատերին արդեն ձանձրույթ պատճառելով, իրավացիորեն բողոքում են ամառային շոգ եղանակին իրենց բակերում ստեղծված սուր հակասանիտարական վիճակից։ Ի պատասխան՝ քաղաքային իշխանությունները ժամանակ առ ժամանակ հրապարակում են նոր աղբատարների ինչ-որ լուսանկարներ, որոնցում պատկերված տեխնիկան «հեսա

Ուսումնասիրվում են հուլիսի 10-ին ՀՀ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառները

Նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ

Եկող տարվա հունվարից կենսաթոշակները կբարձրանան. վարչապետ

2020 թվականի հունվարի մեկից 10 տոկոսով կենսաթոշակները կբարձրանան։ Այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելն՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ երեկ կառավարությունը հաստատել է 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Սեպտեմբերի 1-ից էլ կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը։ Վարչապետի խոսքով, նաև որոշում է կայացվել մեկ ծրագրի շրջանակներում լուծել 1988-ի երկրաշարժից տուժած ընտանիքների խնդիրը, որոնք դեռևս բնակարան չեն ստացել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930