Օրվա լրահոսը
Փաշինյան. պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն ավելացել է 40 մլն դոլարով
Ըստ վարչապետի՝ տնտեսության արյունատար անոթները բացվել են
Հայաստանը շարունակում է մնալ թրաֆիկինգի խնդրահարույց խմբում. Պետդեպը զեկույց է հրապարակել
Հայաստանի կառավարությունը լիարժեք չի համապատասխանում թրաֆիկինգը բացառելու համար նվազագույն չափանիշներին, բայց այդ ուղղությամբ նշանակալի քայլեր է ձեռնարկում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության «Մարդկանց թրաֆիկինգի մասին» 2019թ. զեկույցում: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ Հայաստանն էլ ավելի ակտիվ ջանքեր է գործադրել՝ կազմակերպելով արդյունավետ դասընթացներ իրավակիրառ մարմինների համար, իրավագիտակցության բարձրացմանն ուղղված տարբեր արշավներ, ընդունելով և սովորեցնելով 64 սոցիալական
ՍԴ նախկին անդամ․ Քաղաքական իշխանությանը երբ ինչ պետք է լինում, այնպես էլ մեկնաբանում է․ «Հրապարակ»
Հարցազրույց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանի հետ. – Վահե Գրիգորյանն ասում է, որ ՍԴ-ում ընդամենը 2 դատավոր կա, մյուսներն «անդամ» են, հետեւապես՝ պետք է լուծում տրվի նոր օրենսդրությանը համապատասխան, ՍԴ դատավորներ պետք է ընտրել։ – Անկեղծ որ ասեմ, ես 1995 թվականից 3-4 հարցազրույց ունեմ, որոնցում ասել եմ, որ մեր իշխանություններն ամբողջությամբ ոտնահարում են մեր
Տավուշի մարզպետ. Ես ինձ հայտարարում եմ Տավուշի մարզի բիզնես-օմբուդսմեն
Այսօր Դիլիջանում կազմակերպված «Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, որը ներկայացրեց մարզում ներդրումներ անելու հնարավորությունները բնակավայր առ բնակավայր, զբոսաշրջային գրավչությունները, ասաց, որ ինքն իրեն հայտարարում է Տավուշի մարզի բիզնես-օմբուդսմեն։ Մարզպետի խոսքով․ «Հարգելի գործընկերներ, մենք ձեր պաշտպանն ենք բոլոր հարցերում և ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ստեղծենք մեխանիզմներ, որ դա լինի ոչ
Հարկավոր էր ներման ակտ հրապարակել՝ այլեւս անցյալին չվերադառնալու մտայնությամբ․ «Հրապարակ»
Ի՞նչ էր հարկավոր անել, որպեսզի հեղափոխությունը հաղթանակեր ամենուր եւ չվերածվեր պարզ իշխանափոխության, որի ժամանակ փոխվում են անունները, բայց չի փոխվում ոչինչ։ Դրա համար հարկավոր էր ապրիլի 24-ից սկսած՝ փոխել ոչ թե կոնկրետ մարդկանց, այլ մեխանիզմները, մթնոլորտը, հրահանգները, գործելաոճը։ Հարկավոր էր ոչ թե ազատվել նախկին կադրերից՝ կործանելով ամբողջական ինստիտուտներ ու համակարգեր, այլ հայտարարել, որ այսօրվանից ապրում
Խաչիկցի դպրոցականը՝ թարգմանչուհի դառնալու ու Ձմեռ պապից ստացած բառարանի մասին
Գայանեն սովորում է սահմանամերձ Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցում, արդեն փոխադրվել է վեցերորդ դասարան: Բոլոր երեխաների պես նա էլ բազմաթիվ երազանքներ ունի: Գայանեն որոշել է թարգմանչուհի դառնալ, թարգմանություններ անել անգլերենից եւ ռուսերենից: «Երբ թարգմանչուհի դառնամ, ավելի լավ կծանոթանամ այլ լեզուների, շատ գրքեր կկարդամ օտար լեզուներով ու շատ բան կիմանամ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Գայանեն: Նա պատմում
Իշխանությունները ՏԻՄ համակարգում ձեռնամուխ են լինելու արմատական փոփոխությունների․ «Փաստ»
Գաղտնիք չէ, որ իշխանությունները ՏԻՄ համակարգում ձեռնամուխ են լինելու արմատական փոփոխությունների՝ այն հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով: Նման ցանկության մասին իր հերթական լայվերից մեկի ժամանակ ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն նախօրեին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ բարձրաձայնեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ կառավարությունը նախատեսում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով: Մասնագետներն արդեն իսկ
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի: «Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական
Սոնա Անտոնյանի հոգու տունը
Բանաստեղծուհու գրական նախասիրություններին, խառնվածքին ծանոթ եմ «Սուզումներ», «Եվ…» ժողովածուներից, գրական մամուլում տպագրված շարքերից; Եվ ահա Գյումրիում ապրող բանաստեղծուհին արեւերես է արել իր նոր, սրտաչափ ժողովածուն` «Դառն ու զվարթ» խորագրով: Այն հանգամանքը, որ հավաքածուն տպագրվել է «XXI դար. Հայ պոեզիա» մատենաշարով, ՀԳՄ «Գրական հիմնադրամի» աջակցությամբ, արդեն իսկ առանձնաշեշտումի, գնահատանքի ուղերձ է առ ընթերցողը, ստեղծագործական աճի, 21-րդ
Կտրուկ աճել է ՊԵԿ-ի դեմ տնտեսվարողների բողոքների թիվը․ «Ժամանակ»
Այս տարի կտրուկ աճել է ՊԵԿ-ի դեմ տնտեսվարողների բողոքների թիվը։ Պաշտոնական վիճակագրությամբ՝ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընդդեմ ՊԵԿ-ի վարչական դատարան է բողոքել 448 տնտեսվարող։ Մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել էր 414 բողոք: Պետբյուջե մուտքեր ապահովող այս կարևորագույն կառույցի դեմ բողոքների ծավալի նման աճն աննախադեպ է, որից պետք է հետևություններ
Գրիգոր Բեքմեզյանը ԲԴԽ նախագահ չի դառնա. «Փաստ»
«Հիմա ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու հերթը պատկանում է դատավորների միության կողմից առաջադրված դատավոր-թեկնածուին»,ասաց Գրիգոր Բեքմեզյանը:
Ֆրանսիական Լը Բուրժեում Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ
Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար: Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին: Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին,
Համանախագահների հայտարարությունը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի արցախյան մարտավարության տրամաբանության մեջ․ «168 ժամ»
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։ Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի էր ունենում սահմանային լարվածության աճի պայմաններում, և կարելի էր ակնկալել, որ համանախագահները գոնե որևէ կերպ զսպող ձևակերպումներով կանդրադառնան
Փաստաբան․ ՍԴ անդամները գործել են Սահմանադրական դատարանի և դատավորների անունից՝ չունենալով այդպիսի լիազորություններ․ «Հայկական ժամանակ»
Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Գործող Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո (2018 ապրիլ 9) խորհրդարանն ընտրել է Սահմանադրական դատարանի միայն 2 դատավոր՝ Արման Դիլանյան եւ Վահե Գրիգորյան։ Մյուս յոթ անդամներն ընտրվել են դեռեւս նախորդ Սահմանադրության հոդվածների գործելու ընթացքում: Սույն աղմկահարույց
Իջևանի քաղաքապետ. Ես քրեական արարք թույլ չեմ տվել
Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված` պաշտոնական դիրքը չարաշահելու հիմքով, այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը համոզված է, որ քրեական արարք թույլ չի տվել։ Նրա խոսքով, որևէ խնդիր չի առաջանա, քանի որ շարժվել է օրենսդրության և Սահմանադրության համաձայն։ Հիշեցնենք, որ խոսքը Իջևանի բնակիչներից մեկին պատկանող տարածքը քաղաքապետի կողմից հանրային
Սուրեն Սարգսյան․ Այսօր մենք չունենք ադեկվատ ԱԽ․ «168 ժամ»
«ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկիր է, ամերիկյան վերաբերմունքը Հայաստանին մշտապես բարեկամական է եղել, նույնը կարող ենք ԻԻՀ-ի մասին ասել։ Ուստի Հայաստանի համար չափազանց անցանկալի է երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների հետագա վատթարացումը, այդ հարաբերությունների կարգավորումից կարող է իրավիճակ փոխվել տարածաշրջանում, և այդ իրավիճակը կարող է դեպի դրականը փոխվել։ Ցավոք սրտի, այսօր նման միտում չկա։ Ես
Սերգեյ Մարկեդոնովը մեկնաբանեց, թե Ռուսաստանում ինչու են ցավագին ընդունում Հայաստանի հեղափոխությունը
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի Եվրո-Ատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը երեկ հայկական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեց, թե Ռուսաստանում ինչո՞ւ են ցավագին ընդունում Հայաստանում հեղափոխությունը: «Իմ հայ գործընկերներից շատերն ինձ հարցնում են, թե Ռուսաստանում ինչո՞ւ են այդքան ցավագին ընդունում հեղափոխությունը, զանգվածային բողոքները: Հավանաբար, այն պատճառով, որ Ռուսաստանը որոշակի փորձ է
Նիկոլայ Բաղդասարյան․ Թովմասյանի իրավագիտակցությունը բարձր է, եւ ինքը կանի բոլոր անհրաժեշտ քայլերը․ «Հայկական ժամանակ»
Հրայր Թովմասյանը դե ֆակտո շարունակում է գտնվել Սահմանադրական դատարանի նախագահի կարգավիճակում, սակայն իրավաբանորեն այդ կարգավիճակը չունի։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։ «Ես, որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, Վահե Գրիգորյանի թեկնածությանը քվեարկելիս, նրա ելույթը լսելիս
«Գուցե հարմար պահն է բարձրացնելու Թուրքիային Մինսկի խմբի անդամ երկրների կազմից հանելու հարցը»
«Վաշինգտոնյան հանդիպումը պետք է դիտարկել նախորդ հանդիպումները շարունակելու տրամաբանության մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը – Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ինքն անհամբերությամբ է սպասում նախարարների հանդիպմանը և, որ. «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում
Ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում Փաշինյանը ստիպված է դիմակայել մի շարք վիճահարույց բանսարկությունների․ «Ազգ»
Մի քանի շաբաթ Հայաստանում անցկացնելը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու շարունակվող գործընթացների հետ, որոնք լուրերի հիմնական կորիզն են կազմում, սակայն, դժբախտաբար, այդ լուրերը ոչ միշտ են ճիշտ եւ անկողմնակալ: Հայաստանում կարելի է հայտնվել քաղաքականության մի յուրահատուկ լաբիրինթոսում, որտեղ լրատվամիջոցները կեղծ լուրերի (fake news) հետեւից են ընկած, իսկ բանավիճողները մեկնաբան-վերլուծողների դերն են կատարում: Այդ խառնաշփոթի մեջ հայտնվելով դժվար
Հայաստանի վերնախաւը, ամբոխայնացում խաղալով, յոյս կը ծախէ․ «Հայրենիք»
Հայաստանի հեռատեսիլէն յայտագիր մը կայ միայն, զոր հաճոյքով կը դիտեմ, որ կը ներկայացնէ գիւղերը եւ գիւղացիները, իրենց կեանքի եւ աշխատանքի վայրին մէջ: Կը զգամ, որ Երեւանէն դուրս երկիր մը կայ որ կը շնչէ, որ Երկիրն է: Լրագրողը իւրաքանչիւր հաղորդման ընթացքին կը կրկնէ՝ «Երկիրը երկիր է»: Արդարեւ այդ է: Այդ «երկիր»-ն է ապագայի երաշխիքը, ան է
«Աստիճանաբար լուրջ քննարկման առարկա է դառնում արցախյան ինչ-ինչ տարածքներ հանձնելու թեման»
«Այն զգացողությունն ունեմ, որ անցյալ տարեմուտին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո մեր բանակցողները աստիճանաբար սկսեցին վերադառնալ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ներկայացված բանակցային օրակարգին»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նախօրեին, ԱՄՆ-ում կայացած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանն` ասաց, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: «Մտավախություն ունեմ, որ աստիճանաբար իրապես լուրջ քննարկման
Վարչապետը դեռեւս չի ներկայացրել իր հայեցակարգը Սփյուռքի նկատմամբ․ «Ազգ»
Անցնող շաբաթվա ընթացքում Սփյուռքի հետ անմիջականորեն կապված երկու իրադարձություն արձանագրվեց Հայաստանում: Առաջինը՝ վարչապետը նշանակեց Սփյուռքի գծով հանձնակատար, որը փոխարինելու է գալիս փակված կամ կրճատված Սփյուռքի նախարարությանը, կառավարման այդ ոլորտը դնելով բացառապես իր անմիջական վերահսկողության տակ: Երկրորդը՝ 28-րդ անգամ գումարվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստը՝ առավելաբար տեսական բնույթի առաջադրանքների մթնոլորտում, առանց գործնական ծրագրերի հայտածումի: Ու քանի որ
Թումանյան մինուս
Այ պաղ ջրեր, զուլալ ջրեր, Որ գալիս եք սարերից: Էն ում յարն է ամբողջ գիշեր Ջրաչափը հետ տալիս:
Մեր գործը խնդիրը բարձրաձայնելն է
Եվս մեկ անգամ կցանկանայի հիշեցնել լրատվամիջոցների գործառույթների մասին՝ այնպես, ինչպես ես եմ դրանք պատկերացնում: Վստահ եմ, որ լրագրողի, լրատվամիջոցի գործը չէ խառնվել քաղաքականությանը, հանդես գալ ինչ-որ մի քաղաքական թիմի կողմից, նաեւ՝ միտումնավոր որեւէ մեկին ցավ պատճառել կամ դատավորի դեր ստանձնել: Մեր գործն է խնդիրը բարձրաձայնելը եւ դրա վրա հասարակության ուշադրությունը դարձնելը: Այդպիսի մի խնդիր է
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը և մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված բոլոր նախկին ՎՊ խորհրդի անդամները պաշտոնավարում են Սահմանադրության խախտմամբ․ Հայկ Արամյան
Քանի որ ակտիվորեն քննարկվում է Սահմանադրության մեջ տեղ գտած վրիպումների և դրանց հետևանքների հարցը, պատեհ առիթ է բարձրաձայնել նաև Սահմանադրության տեքստում առկա ևս մեկ վրիպման և արդյունքում ՝ Սահմանադրության փաստացի խախտման ևս մեկ դրվագի մասին։ Սահմանադրության՝ եզրափակիչ և անցումային դրույթների վերաբերյալ 16-րդ գլխի 220-րդ հոդվածի երկրորդ նախադասության համաձայն՝ «Վերահսկիչ պալատի անդամները շարունակում են պաշտոնավարել որպես
Զարեհ Սինանյանը նշել է, որ ԱՄՆ-ում բնակվելիս մշտապես փայփայել է հայրենիքում հաստատվելու միտքը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ ԱԺ այլ պատգամավորներ, հունիսի 21-ին հանդիպել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանի հետ: Զրուցակիցները քննարկել են կառույցի գործառույթներին, Սփյուռքի տարբեր համայնքների, դրա առանձին հատվածների հետ համագործակցությանը, գլխավոր
Պուտինն արգելել է Ռուսաստանից Վրաստան չվերթներ իրականացնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելվում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից Վրաստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Պուտինը նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը: Բացի այդ, նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին թռիչքների արգելքի ընթացքում Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ ուղևորություններ չկազմակերպել: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Հայտնաբերվել է 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացին
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին: Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և խանութների վրա, սպանության սպառնալիքով, ինչպես նաև
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է ՀՀ քաղաքացի
Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի


















































