Օրվա լրահոսը

«Գաղափարը տշեցիք. ո՞վ է ասել, որ ձեր օրինագծերը հալած յուղի տեղ պետք է ընդունենք». Պետրոսյանը՝ փոխնախարարին

Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն արձագանքեց. «Ռոմանտիկ երանգ տվեցիք այն բանին, ինչը բացառապես իրավական տիրույթում էր: Նաեւ պատկերավոր երանգ հաղորդեցիք, ինչի անհրաժեշտությունը չկար»

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե. խոսք չի կարող լինել անշարժ գույքի հարկի էականորեն կամ ոչ էականորեն բարձրացման մասին

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ամփոփ տեղեկանք է պատրաստել անշարժ գույքի հարկման բազայի թեմայով հետաքրքրվողների և հատկապես նրանց համար, ովքեր գրում են, թե «Հայաստանի կառավարությունում օրինագիծ է քննարկվում, որով գույքահարկը կբարձրանա»։ 1. Նախ արձանագրենք, որ գործող կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը և խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից։ 2. «Անշարժ

«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս». Ռոբերտ Քոչարյանը` Արմեն Դանիելյանին

«Ես ինձ վատ եմ զգում այն հանգամանքից, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ նման բացասական վերաբերմունք կա»:

Վարչապետին է ներկայացվել աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է աղետի գոտում իրականացված հաշվառման աշխատանքների ընթացքը: «Այսօր հավաքվել ենք, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին Գյումրիում տրված հանձնարարականի կատարումը: Այն վերաբերում էր աղետի գոտում հաշվառում անելուն, հասկանալու՝ բնակարանային խնդիրների ծավալները, թե պետությունն ինչպիսի՞ պարտավորություններ ունի, դրանից դուրս ինչպիսի՞ իրավիճակ

Գառնիկ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. Ա. ԲԱԴԱԼՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Գառնիկ Ալեքսանդրի ԲԱԴԱԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն ազդարարում են համատեղ ծրագրերի մեկնարկը

«Գալաքսի» ընկերությունների խումբը և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ստորագրել են համագործակցության պաշտոնական հուշագիր։ Սա առանցքային իրադարձություն է հասարակական և մասնավոր սեկտորների համագործակցության ոլորտում, քանի որ կողմերը հանձնառություն են ձևավորել երկարաժամկետ ու շահառուների մեծ շրջանակ ընդգրկող ծրագրեր իրականացնել՝ կրթության ոլորտում նորարարական մտածողության ներդրման ուղղությամբ։ «Ինովացիան մեր ռազմավարությունն է, իսկ շարունակական կրթությունը այն առանցքային արժեքն է, որը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը կարող է դառնալ երկրորդային քաղաքների տնտեսական սնուցման աղբյուր․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին։ Ողջունելով հյուրին և կարևորելով ԱԶԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ նախարար Պապիկյանը նկատել է, որ ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը փոխանցված լայնածավալ գործառույթները հնարավորություն կտան էլ ավելի ամուր հիմքերի վրա դնել

Զոքանչին եւ կնոջը կացնահարողի պաշտպանն աշխատանքից ազատվել է

Տուժող Թագուհի Մանսուրյանն ասում է՝ այլեւս ոչ մեկին չի վստահում, սկսել է բոլորին կասկածել ինչ-որ գործարքների մեջ

Քննչական կոմիտեի պարզաբանումը՝ «Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում» հոդվածի վերաբերյալ

www.Aravot.am կայքում հրապարակված «Ես ցանկանում եմ ծառայել հայոց բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում». 22-ամյա կալանավորը պատրաստ է հացադուլ հայտարարել» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ Արմավիրի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Գոռ Սուրիկի Գորոյանը 04.02.2013թ. կցագրվել է ՀՀ ՊՆ Էջմիածնի զինկոմիսարիատում և, որպես ԲՈւՀ-ի ուսանող, նրան տրվել է տարկետման իրավունք մինչև 28.06.2018թ.: Սակայն,

«Կաշառակեր դատավորը կամ քննիչը, քանի դեռ չեն արդարացվել, չպետք է աշխատավարձ ստանան». Ատոմյան

«Երբ կարդարացվեն, այդ ժամանակ թող պետությունը հատուցի նրանց՝ ավելի վաղ չստացած աշխատավարձը»,-առաջարկեց պատգամավորը

Սփյուռքի հետ վարվող քաղաքականությունը պետք է դարձնենք ավելի արդյունավետ. Վարչապետն ընդունել է Զարեհ Սինանյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանին: «Ես որոշում եմ ստորագրել Ձեզ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար նշանակելու վերաբերյալ և ուրախ եմ, որ պետք է աշխատանքի անցնեք Հայաստանում: Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ հսկայական փոփոխություններ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Միանշանակ կարող եմ ասել, որ

Հրաժարական է տվել Գյումրու փոխքաղաքապետը

Մի քանի օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, որը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ ընկերն է։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազությունում, եղել Շիրակի մարզի դատախազի տեղակալ։ Սակայն Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում հին կադրերի կրճատումներ եղան, պաշտոնից ազատվեց նաև Վաղարշակ Մխիթարյանը։ Սամվել Բալասանյանը նրան անմիջապես հրավիրեց աշխատանքի։ Նա

Անհրաժեշտ է օրենսդրորեն տեղական ընտրությունների համաժամանակյա անցկացման համար իրավական հիմքերի ստեղծել. Հովհաննես Մանուկյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարություններին

Դիտարկում Հայաստանում տեղական ընտրությունների մասին Երեկ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Փաշինյանը՝ խոսելով Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին, արեց ընդհանրական երկու դիտարկում. 1․ Ընտրությունների կեղծման ցիկլը Հայաստանում ընդհատվել է և ընտրողն ազատորեն օգտվում է ազատ ընտրության իր իրավունքից: 2․ Հայաստանում տեղական ընտրությունները հաճախ ապաքաղաքական են լինում: Միաժամանակ, որպես քաղաքական տեղական ընտրությունների անցկացման երաշխիք,

Ռիտա Սարգսյանին հյուրընկալելու համար ՃՈ պետի տեղակալին աշխատանքից ազատելու մասին լուրերը անհեթեթություն են. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանությունից չեն հայտնում ՃՈ պետի տեղակալի աշխատանքից ազատման պատճառը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պարույր Հայրիկյանի հետ

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պետության և հասարակության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ:

«Ոսկե ձկնիկը գնում է արձակուրդ, տեղը կոկորդիլոսին հերթապահ է նշանակում». Բաբկեն Թունյանի անեկդոտը՝ ֆինանսների փոխնախարարի համար

Բաբկեն Թունյանը փոխնախարարի առաջարկը լսելուց հետո անեկդոտ հիշեց. «Ոսկե ձկնիկը գնում է արձակուրդ, տեղը կոկորդիլոսին հերթապահ է նշանակում, հետո հետ է գալիս, ասում է՝ հեչ ինչ-որ մեկը քեզ բռնե՞ց, ցանկություն հայտնե՞ց: Ասում է՝ հա, մեկը բռնել էր, ասում էր՝ ուզում եմ ձեռքերս էնքան երկար լինի, որ գետնին հասնի: Ասում է բա ի՞նչ արեցիր, կոկորդիլոսն ասում է՝ ոտքերը կերա: Հիմա ձերն է, մենք ասում ենք սա ազատենք, դուք ասում եք՝ բռնենք նա էլ հարկեն»:

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է թվով 23 24/7 ֆորմատի ինքնասպասարկման գոտիներ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին՝ Երևանում և Հայաստանի մարզերում բացել է թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: ՎՏԲ-Հայաստան Բանկի cash-in բանկոմատներն առավելագույնս հեշտացնում են հաճախորդների համար

«Ծառուկյանը հարցաքննությունից խուսափելու խնդիր չունի, եթե հրավիրեն, ի՞նչ խնդիր կա գնալու, ե՞րբ եք տեսել, որ Ծառուկյանը չգնա հարցաքննության». Գեւորգ Պետրոսյան

Չի եղել այդպիսի բան, ո՞վ է ապացուցում: Եթե պարոն Ծառուկյանին հրավիրեն, ի՞նչ խնդիր կա գնալու: Ե՞րբ եք դուք տեսել, որ Ծառուկյանը չգնա հարցաքննության: Հարցաքննությունից խուսափելը ծանուցագիր պատռելով չի լինում, ես կարող եմ պատռել ինձ եկած ծանուցագիրը, բայց գնալ դատական նիստի: Վերանանք Ծառուկյանի անձից, դուք կարաք ծանուցագիրը դնեք փայփայեք, բարձի տակ պահեք, դրա հետ լուրջ երազներ ու հույսեր կապեք, բայց կարաք եւ պատռեք շպրտեք ու գնաք նիստի:

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կարևոր առիթ էր՝ հասկանալու Հայաստանի հեռանկարներն ու մեր նպաստը բերելու Ձեր երկրի զարգացման հնարավորություններին

Նշելով, որ եղել է 80-ից ավելի երկրում, Bloomberg Media-ի գլոբալ տնօրեն Թոդ Բաերը գրել է. «Կարող եմ ասել, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, ուր վստահաբար վերադառնալու եմ»:

«Ես նման բան չեմ ասել». Վահե Գրիգորյանը հաստատում է իր խոսքերը, որ դատախազությունը գործադիրի մաս է եւ հերքում Գեւորգ Պետրոսյանի ասածը

Մեր հարցին՝ դատարանների շրջափակման հետ կապված երեկ ասել եք, թե հակաօրինական բան չեք տեսնում այդտեղ, իսկ այսօր Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ, ասել եք, որ հակասահմանադրական է դա եղել ու դուք դեմ եք եղել, այս հակասությունն ինչպե՞ս կբացատրեք: Վահե Գրիգորյանն ի պատասխան խորը հոգոց հանեց. «Լսեք, սա լուրջ չի: Նախ, հանդիպումը off record է, երկրորդը՝ ես նման բան չեմ ասել»:

Դիլիջան քաղաքի տարբեր հատվածներում հայտնաբերվել են 10 տրանսպորտային միջոցներ, որոնք բարձված էին փայտանյութով

Վարորդները ոստիկանության ծառայողներին չեն ներկայացրել փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր, ուստի նրանց մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Նախնական տվյալներով՝ նրանք փայտանյութը ձեռք են բերել տարբեր վայրերում և հանգամանքներում, որոնց մանրամասները ոստիկանները պարզում են։

«Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել». Սեդա Սաֆարյանն` Արմեն Դանիելյանին

Միջնորդությանը միացավ նաեւ դատախազությունը: Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ շատ կարեւոր է այն հանգամանքը, որ գործը քննող դատավորի նկատմամբ վստահություն լինի կողմերի մոտ:

«Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե իբր դատախազությունը գործադիր իշխանության մաս է». Գեւորգ Պետրոսյանը զարմացած էր

Նրա խոսքով՝ Վահե Գրիգորյանին հարցրել են դատարանների դռները փակելու հարցի սահմանադրականության հետ կապված. «Չստացա այդ հարցի սպառիչ պատասխանը: Մի դեպքում ասաց, որ դա սխալ էր, որ ինքը համաձայն չէ փակելու դատարանների դռները եւ խափանելու դատարանների աշխատանքը: Ինքն ասաց, որ ինքը դեմ էր, գտնում է, որ դա Սահմանադրությանը հակասող էր, բայց նաեւ ասաց, որ ինքը չի գտնում, որ այստեղ եղել է հանձնարարական»:

«ԲԴԽ կազմը նախկինում նշանակվել է որոշակի իշխանական ազդեցությամբ». ԲԴԽ անդամի թեկնածու

Մեկ տարին բավարար չէ՝ գնահատական տալու համար, բայց փաստ է, որ ունեցանք դատական համակարգի ճգնաժամ, որում մեղադրում էին նաեւ ԲԴԽ-ին: Այսինքն, ԲԴԽ աշխատանքն ամբողջովին արդյունավետ համարել չենք կարող

Իշխան Զաքարյանը առաջարկել է Երևան-Վան, Գյումրի-Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ

Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի համարեց մշակութային արժեքների ոչնչացումը և հույս հայտնեց, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնեց, հարկ եղած դեպքում, աջակցել Չարենցի տան վերականգնմանը:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից հրավիրված նիստը չի կայանա

Սույն թվականի հունիսի 14-ին, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի

Ժիրայր Սէֆիլյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում իրեն ընդգրկելու անհրաժեշտության մասին

Սիրելի հայրենակիցներ Բռնապետության տապալումից հետո շատերս ենք հույս ունեցել, թե գալու այն պահը, երբ արդեն բոլորիս համար պարզ պետք է դառնան Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները՝ ինչպես մեկ օրվա մեջ կորցրեցինք 18 դիրք, ինչպես քանի օրվա  մեջ ունեցանք հարյուրից ավել զոհեր և հարյուրավոր վիրավորներ ու տարածքային մեծ կորուստ: Հարցը կարծես թե քաղաքական օրակարգ է մտել և

ՔԿԱԳ-ում քաղաքացիներին ավելի արդյունավետ կսպասարկեն

Հնարավորություն ենք տալիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ամեն ակտի վերաբերյալ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930