Օրվա լրահոսը
Հայկ Նահապետյան. «Լայնածավալ ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է գնում»
Հունիսի 15-ին « Բլից Ինֆո» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը խոսեց Նախիջեւանում կայացած թուրք-ադրբեջանական զորավարժություններից: Ասաց, որ այն մասշտաբներով տարբերվում է, քանի որ մոտ հինգ հազար հոգի զինանձնակազմ կար, երկու հարյուր միավոր զրահատեխնիկա: «Ադրբեջանն այս զորավարժություններին Նախիջեւանի հատվածում առաջին անգամ օգտագործեց Սու-25 -երը: Նման բան նախկինում չի եղել»,- ասաց Նահապետյանը: Նրա խոսքերով, ըստ ադրբեջանական
Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը
Հունիսի 15-ին, ժամը 05:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 2-րդ կմ-ին «Honda Elisyon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս.Զ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից
«Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. հռչակագրերի չեղարկումը կարող է նախադեպ դառնալ». Գրիգորի Այվազյան
Ուստի զգոն լինենք եւ ի ցույց չդնենք ՀՀ-ի եւ Արցախի իշխող վերնախավերի ոչ հարթ հարաբերությունները: Դրանք կարելի է պարզել փակ դռների հետեւում՝ առանց հակառակորդին առիթավորվելու հնարավորություն տալու
Վան Համբարձումյան. «Երբ պարոն Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղում դավադիր ուժեր կան, Ադրբեջանի նախագահը ստացավ ջեքփոթ»
«Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կուտակված են սահմանին, եւ ինձ մտահոգում է այն, որ արդեն նավատորմի հատուկ նշանակության ամենաէլիտար ստորաբաժանումներն էլ են կուտակվում սահմանին»,- «Պոստ սկրիպտում» ակումբում նշեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը: Նրա խոսքերով, այս ֆոնին լրացուցիչ լարվածություն է ստեղծում այն հանգամանքը, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում անցյալ շաբաթ լայնամասշտաբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ իրականացվեցին: «Սրանք ուղղակի զորավարժություններ չէին,
Ո՛չ պատերազմ, ո՛չ բանակցություն․ Իրանի նոր մարտավարությունը ԱՄՆ-ի ճնշումների դեմ
ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների և Պարսից ծոցի տարածաշրջանի արագընթաց զարգացումների համատեքստում, ստեղծված իրավիճակը իբր մեղմացնելու նպատակով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրանական կողմի հետ բանակցության վերսկսման առաջարկի ուղերձը Իրանի հոգևոր և ռազմական իշխանություններին փոխանցելու նպատակով հունիսի 13-ի առավոտյան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Թեհրանում հանդիպում ունեցավ, Իրանի Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ։ Հանդիպման սկզբում Սինձո
Ռազմական փորձագետ. «Երկիրը պատերազմի վտանգի առաջ է, Հայաստանում մարզպետ Գարիկի կոկորդիլոսներն են քննարկում»
«2016 թ Ապրիլյան քառօրյայից այս կողմ առնվազն իմ գնահատականներով Հայաստանի Հանրապետությունում առկա է ամենավտանգավոր լարվածության աճ: Այսօր Ադրբեջանը շատ մեծ ուժեր է կուտակել սահմանի ողջ երկայնքով՝ սկսած Նախիջեւանից, վերջացրած Տավուշի մարզով, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծով: Այդ ուժերը կուտակվել են դեռ անցյալ տարվա իշխանափոխության օրերից սկսած, մեր ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ հաղորդագրություններ էր տարածում, որ
Կարծում եմ՝ պետք է շանս տալ Գոռին եւ կալանքի փոխարեն նրան զորակոչել բանակ․ Նաիրա Զոհրաբյան
Կարդացի «Aravot. am»- ում հրապարակված` «Ես ցանկանում եմ ծառայել բանակում, բայց ինձ անհիմն կալանքի տակ են պահում. 22-ամյա երիտասարդը պատրաստվում է հացադուլի» հոդվածն ու ՀՀ քննչական կոմիտեի պատասխան-պարզաբանումը։ Կալանավորված Գոռ Գորոյանի դիմումը դեռ ինձ չի հասել, ուստի մանրամասներին ծանոթ չեմ։ Բայց ողջ այս պատմությունից մեկ բան հստակ է՝ եթե անգամ երիտասարդը, իբր, չի հայտնել իր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 15-20-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 15-20-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև
Արամ Խաչատրյանի մրցույթի առաջին մրցանակը շնորհվել է Հռիփսիմե Աղաքարյանին
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը։ Այդ մասին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ազդարարեց ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Միսո Գաոն (Չինաստան)։ Շնորհվեցին մի շարք հատուկ մրցանակներ. Հռիփսիմե Աղաքարյանը արժանացավ նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Մրցույթի փակման արարողությանը ներկա
Քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության հետ կապված մի շարք հարցեր
Հունիսի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ:
Իլյիչի տեղում՝ կարաս
Հանրապետության հրապարակում Իլյիչի արձանի տեղը երկար ժամանակ թափուր էր: Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Եւ այս «սուրբ տեղում» տարիներ առաջ խաչ էին տեղադրել, հետո՝ մեծադիր մեծ էկրան: Ու էլի երկար ժամանակ արձանի տեղը դատարկ էր: Մի ժամանակ էլ նոր արձանի համար մրցույթ էր հայտարարվել, հայտ ներկայացրած նախագծերից մեկով անգամ եկեղեցի էին առաջարկել
Հունիսի 9-ից 15-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց
Հունիսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, հունիսի 11-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ (5
Էդգար Ստեփանյանը Եվրոպական խաղերին կմասնակցի ձեռքին կարբոնե բեկակալ դրած
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որը Մինսկում կայանալիք ամառային Եվրոպական խաղերի մասնակցության չորս ուղեգիր ունի, Մոսկվայի «Գրան Պրիում» աջ ձեռքը վնասելուց հետո չշարունակեց պայքարը: Ավելի ուշ պարզվեց, որ աջ ձեռքը երկու տեղից կոտրվել է: Ստիպված գիպս են դրել: Երեւան վերադառնալուց հետո Էդգարը մեր լավագույն սպորտային բժիշկներից մեկի՝ Դավիթ Մոսինյանի հետ միասին սովորական գիպսը փոխարինել է կարբոնե հատուկ
«Ադրբեջանը լուրջ գործողությունների է պատրաստվում դիմել»
Ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի՝ հատուկջոկատայինների մեծ կուտակում կա սահմանի մոտ «Երբ բոլորն ասում էին, որ սահմանին հանդարտ է, չեն կրակում, ես զգուշացնում էի, որ լարվածություն է հասունանում: Այդ ամենը կապված է ոչ թե նրա հետ, որ քաղաքական առումով ինչ-որ բան է փոխվել, այլ նրա հետ, որ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ-ի եւ Արցախի հետ շփման
ԼՂ բանակցությունները հիմնական փուլը կլինի միայն հայկական զորքերի դուրսբերումից հետո. Ադրբեջանի ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեծ մասը հնարավոր է միայն հայկական զորքերի դուրսբերումից հետո: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ: «Քանի դեռ Հայաստանի զինված ուժերն անօրինական կերպով շարունակում են գտնվել Ադրբեջանի տարածքներում, չի կարող տեղի ունենալ բանակցությունների հիմնական փուլը: Որքան շուտ Հայաստանն ընդունի այդ իրողությունը, այնքան արագ մեր տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն, զարգացում
«Վրաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում իր քաղաքականությունը».
Դավիթ Բաբայանը՝ Վրաստանի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին «Վրաստանը սուվերեն պետություն է, ինքն է որոշում իր քաղաքականությունը, բայց նրա մասնակցությունը միգուցե ավելի հավասարակշռի այդ թուրք-ադրբեջանական տանդեմը»,- «Առավոտի» հարցին՝ վտանգավոր չէ՞ այն, որ Վրաստանն ընդլայնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությունը, այսպես պատասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք՝
Որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են․ Տիգրան Ուրիխանյան
Հաշվի առնելով լրատվամիջոցներով տարածվող մեկնաբանությունները հայտարարությանս վերաբերյալ՝ առաջարկում եմ որևէ ենթադրություն չանել։ Հատուկ նշում եմ, որ ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի, բարեկամական զգացում, որևէ կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են, իսկ իմ որևէ այլ թիմի կամ մարդկանց հետ հնարված կապերի մասին հրապարակումները ոչ միայն գոյություն չունեն, այլև չեն կարող գոյություն ունենալ։ Իմ միակ կապը ժողովրդի
Ամեն ինչ պետք է անել, որ միջազգային կառույցները նույնպես քննադատեն Ադրբեջանի այդ գործելաոճը. «Փաստ»
Ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է՝ ամեն ինչ անելով, որ Արցախը հնարավորինս մեկուսացված լինի տարբեր միջազգային կառույցների, քաղաքների և երկրների հետ ունեցած ցանկացած համագործակցությունից: Անդրադառնալով Ֆրանսիայի մի շարք քաղաքների և Արցախի, ինչպես նաև Արցախի մի շարք համայնքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Զուտ հումանիտար նշանակություն ունեցող հարց է,
Լուսահովիտի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի գյուղապետի ուղղությամբ արձակված կրակոցի դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարող անձին հայտնաբերելու և նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ: Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մենք ռեալ տեսնում ենք, որ համակարգային բարեփոխումները երկրում դանդաղում են․ «Փաստ»
Գերատեսչությունների, պետական տարբեր մարմինների 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը հասարակական կազմակերպությունների քննարկումների և ուսումնասիրության շրջանակում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է եղել, որ գերատեսչություններն իրենց բյուջետային հայտերը քննարկեն հ/կների հետ: Ապահովված է նաև հայտերի հասանելիությունը՝ դրանք հրապարակված են պաշտոնական կայքերում: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը ևս մասնակցում է
Այսպես խոսեց Օմարի իսկական արծիվներից մեկը
«Առավոտը» տեսնելով պարգեւներով կոստյումը ձեռքին՝ աթոռին տեղավորվող Պարգեւ Մանուկյանին, հարցրեց. «Ինչո՞ւ չեք հագել, չե՞ք կարողանում մեդալներով դուրս գալ փողոց»: Զրուցակիցս՝ Վարդենիկ գյուղի երկարամյա մանկավարժ, «Գայլավաշտ» ջոկատի հիմնադիր եւ ղեկավար, ԵԿՄ անդամ Պարգեւ Մանուկյանն ասաց. «Առաջին անգամ եմ մեդալներով, մտածեցի՝ մեկ անգամ նկարվելու համար պետք կլինի»: 90-ականների արցախյան պատերազմի նվիրյալներից մեկն է Պ. Մանուկյանը: Նա ձեւավորել
Օրեցօր ավելի ու ավելի է ընկնում պետական գործի, պաշտոնյայի «պլանկան». «Հրապարակ»
Օրեցօր ավելի ու ավելի է ընկնում պետական գործի, պաշտոնյայի «պլանկան»։ Այսօր արդեն ով ասես կարող է հավակնել պետական բարձր պաշտոնի։ Մենք հանգիստ վերաբերվեցինք, երբ իրենց կյանքում ոչինչ չարած, ոչինչ չստեղծած, ոչ մի մարդ չղեկավարած մարդիկ դարձան հսկա համակարգերի ղեկավարներ։ Դա արդարացրինք նրանով, որ հեղափոխության պտուղները վայելում են հեղափոխություն իրականացրածները, եւ երիտասարդների խիզախությունը նաեւ պետք է
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը: «Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,-ընդգծել է նա
Ժիրինովսկի․ Հայաստանին կարող են դուր չգալ մեր հարաբերությունները Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, բայց մենք չենք կարող չաշխատել այդ երկրների հետ․ «Հրապարակ»
«Հրապարակը» բացառիկ հարցազրույց է արել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու հետ։ – Պարոն Ժիրինովսկի, Ձեր դիտարկմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում ի՞նչ է փոխվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ – Մտավախություններ կային, որ մեր հարաբերությունները կփոխվեն, քանի որ Հայաստանի նոր ղեկավարությունն ավելի շատ համագործակցում է ԱՄՆ-ի հետ։ Իսկ մեր հարեւան երկրներում Ամերիկայի հետաքրքրությունները, առաջին հերթին, ուղղված
Քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել, որպեսզի Գագիկ Ծառուկյանը ներկայանա հարցաքննության․ «Ժողովուրդ»
Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայանա ՀՀ քննչական կոմիտե` վկայի կարգավիճակով հարցաքննության: «Ինչպես հայտնի է, հունիսի 8-ի գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրդեհելու փաստը, ըստ էության, դարձել է քաղաքական մի նոր գործընթացի սկիզբ: Իսկ Գագիկ Ծառուկյանի`
Ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ է արձանագրվել․ «Ժամանակ»
Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մայիս ամիսներին սննդամթերքի գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում, ինչը մտորելու տեղիք է տալիս: Համաձայն հրապարակման՝ այս ամիսներին արձանագրվել է հատկապես ամենօրյա սպառման սննդամթերքի գների էական աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նախ՝ ընդհանուր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների միջին աճը մայիս ամսին հավասարվել է 5.3%-ի: Ընդ որում, սկսած
Միքայել Մինասյան․ Այսօր մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ մի քանի սերնդի նույն սխալները և դրանք չկրկնելու շանսը․ «168 ժամ»
Ասում են՝ մարդկության հիշողությունը, բարեբախտաբար, սահմանափակ է։ Երևի այդպես է, հակառակ դեպքում անցյալի շուրջ մեր մաշող ու աննպատակ բանավեճն ու հետահայաց դիմակայությունն ավելի հեռուն կգնան։ Հետանկախական մեր անցյալի մեջ խարխափելով՝ դրա մի տասնամյակն անվերջ հակադրում ենք մյուսին, առաջնորդներին հակադրում ենք թիմերին, ոչնչացնում ենք ցանկացած նախորդ ձեռքբերում՝ ընդ որում, առանձնակի դաժանությամբ ու մինչև վերջ։ Իսկ ո՞րն
Վարչապետի ամենահաջող նշանակումներից մեկը․ մեկ մարդը կարող է լինել այն կետը, որտեղ «կմոբիլիզացվի» հայությունը․ «Ժամանակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար է նշանակել Գլենդելի քաղաքային խորհրդի նախկին նախագահ Զարեհ Սինանյանին: Սինանյանը Հայաստանում այդ պաշտոնին նշանակվելու համար էլ թողել է իր կարգավիճակը Գլենդելում: Զարեհ Սինանյանի նշանակումը Հայաստանի հետհեղափոխական շրջանում, առավել ևս կադրային ոչ միարժեք ընկալված և հանրության հարցերի ու տարակույսների տեղիք տված կադրային լուծումների պայմաններում, անկասկած, ամենահաջող նշանակումներից մեկն է,
Աշակերտների 58 %-ը դպրոցում ուրախության զգացողություն ունի
Ըստ «ՀՀ հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական պայմանների մշտադիտարկում» թեմայով ուսումնասիրության, որ իրականացրել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, ամենատարածված զգացողությունը, որ աշակերտներն ունեն դպրոցում, ուրախության, հարմարավետության եւ հաճույքի զգացողություններն են` համապատասխանաբար` 58 %, 43% եւ 37%: Դպրոցում անվտանգության զգացողություն ունի հարցվածների 30 %-ը, հանգստի` 28 %-ը, աղմուկի ` 22-ը, տխրության` 6%-ը, վախի` 3 %-ը եւ վտանգի` ընդամենը 1
ԳԹԿ․ Եթե երեխան վատ է զգում, ավելի լավ կլինի, որ նա չհանձնի այդ քննությունը, այլ հանձնի հուլիսի սկզբին՝ 2-րդ փուլում․ «Հայկական ժամանակ»
Հայաստանում միասնական քննությունները շարունակվում են: Հունիսի 14-ին դիմորդների գիտելիքները ստուգվել են օտար լեզու առարկայից: Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 դպրոցում անգլերենի քննություն հանձնած շրջանավարտներից մեկը, որը դիմել է Սլավոնական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետ եւ որի հետ զրուցեցինք, քննության ընթացքի ու թեստերի հետ կապված դժգոհություններ չուներ: «Թեստերը հիմնականում շտեմարանից էին: Կային փոփոխված բաներ, բայց չեմ կարող


















































