Օրվա լրահոսը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 16-21-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հունիսի 16-21-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև
ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ անլուծելի, կնճռոտ հարցեր չկան. Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահը`Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հանդիպումը չի ողջունում
Ո՞ւ էին ուղղված Նիկոլ Փաշինյանի ակնարկները. «Ընտրությունների ժամանակ տեղի է ունենում ոչ այնքան քաղաքական, որքան անձնական հարաբերությունների վրա հիմնված ընտրություն»
Այսօր ընթացող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում ունեցած իր ելույթում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցած տարի կայացած թավշյա հեղափոխության օրերին իրենք չգնացին ընդդիմադիր կոալիցիաներ ձևավորելու ճանապարհով՝ գործընթացի ողջ պատասխանատվությունը վերցնելով ՔՊ –ի եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության վրա: Նա հավելեց, որ արտաքին ոչ մի ուժի թույլ չեն տվել միջամտել հեղափոխությանը եւ թույլ չեն տալու
«Մենք պարտվելու իրավունք չունենք». Արարատ Միրզոյանը` իշխող ուժին հայտարարված պատերազմի մասին (Տեսանյութ)
Ըստ նրա, Հայաստանն է այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն աշխարհում, ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպան
Նիկոլ Փաշինյանը` հին համակարգի «բոմժի» կարգավիճակում հայտնվելու մասին (Տեսանյութ)
ՔՊ-ի համագումարում վարչապետը խոսեց հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու մասին
Սնկով ռիզոտո
Առիթ ունեցել եմ ներկայացնելու ծնեբեկով եւ կիտրոնով ռիզոտոն՝ առանց չափազանցության՝ համեղագույն մի ուտեստ: Այսօր կներկայացնեմ պորտոբելո սնկով ռիզոտոն: Կարող եք վերցնել նաեւ շամպինյոն տեսակի սունկ, համային առումով գրեթե չի տարբերվի՝ նույնքան համեղ կլինի, ուղղակի պորտոբելոյով ավելի գեղեցիկ է նայվում: Անհրաժեշտ մթերքները Պորտոբելո տեսակի սունկ- 0,5 կգ Սոխ- 1 գլուխ (ցանկալի է ոչ կարմիր տեսակի) Պրաս
Ազատ եւ արդար ընտրությունների անհրաժեշտություն Արցախում
«Բարգավաճ Հայաստանն» ընդդիմադիր ելույթներ է ունենում: «Լուսավոր Հայաստանը»՝ առավել եւս: Դաշնակցությունն էլ հանրահավաք է անում՝ դարձյալ ընդդիմադիր կեցվածքով: Կարճ ասած՝. ամեն ինչ խառնվել է իրար: Շունը տիրոջը չի ճանաչում: Չնայած… Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը ցույց տվեց, որ շունը տիրոջը լավ էլ ճանաչում է: Քոչարյանն իր խափանման միջոցի փոփոխության մասին խոսելիս հայտարարում էր, որ եթե իր
Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի հարցը որոշված է ավելի քան մեկ տասնամյակ առաջ կամ դա միշտ էլ հնարավոր էր, բայց ի՞նչ գնով․․․․
Հայաստանում կատարված իշխանափոխությունից հետո Արցախի՝ բանակցային սեղան վերադարձի քաղաքական շեշտադրումը նոր իշխանությունների կողմից այնքան ուժգին քարոզվեց, կարծես թե առաջ էր քաշվել ղարաբաղյան հիմնախնդրում նախադեպը չունեցող կարգավորման հայանպաստ մի տարբերակ։ Մինչդեռ Արցախի՝ բանակցային գործընթաց վերադարձի հարցը ուղեկցել է բանակցային գործընթացին, գոնե սկսած 2007թ․ից, երբ, ըստ էության, սկսվեց բանակցային նոր շրջափուլ, իսկ գործող իշխանությունը շարունակում է լինել
Աշոտ Վարդապետյան. «Արտասահմանցի շատ շախմատիստներ այսօր զգուշանում են Հայաստան գալ»
Կարեն Ասրյանի միջազգային հուշամրցաշարի գլխավոր մրցավար Աշոտ Վարդապետյանը ասում է՝ ուժեղ շախմատիստների թվով (13 գրոսմայստեր) լավ մրցաշար է, մեծ քանակությամբ պատանի շախմատիստներ կան, որոնք իրենց շատ լավ դրսեւորել են միջազգային ասպարեզում, սակայն այս տարի ինչ-ինչ պատճառներով քիչ են արտասահմանի շախմատիստները: Հարցին, թե ինչը կարող է դրա պատճառ լինել, պարոն Վարդապետյանը պատասխանեց. «Գուցե այն, որ ժամկետները
ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատարը՝ բուհի հնարավոր լուծարման ու նախարարի ընկերոջը՝ իր զարմիկին ռեկտոր նշանակելու մասին
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում բուհի կամ լուծարման կամ միավորումների մասին հայտարարության շուրջ մեզ հետ զրույցում իր կարծիքն է հայտնել նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Համալսարանի մի քանի աշխատակիցներ մեզ հետ զրույցում քննադատել են նաև նրան՝ մեղադրելով, որ չի կարողանում նորմալ կառավարել
Հրդեհ Թումանյան քաղաքում․ այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք
Հունիսի 15-ին, ժամը 18:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքում «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկ տարածք և նախկին «Լալվարի անտառտնտեսություն»
«Ինչո՞ւ եք պղտորում մարդկանց հոգիները, պարոն նախարար»․ ճանաչված հայագետը՝ Արայիկ Հարությունյանին
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, թե Շիրակի պետական համալսարանը գտնվում է բարոյահոգեբանական շատ վատ վիճակում, այստեղ զրո ակադեմիզմ է, որովհետեւ ձեւավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք առաջնորդվում են բացառապես իրենց շահերով, եթե իրավիճակը շարունակվի այսպես, հարց կդնեն բուհի կա՛մ լուծարման, կա՛մ միավորումների, արձագանքել է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր, բանասիրական
Ով է աստծո նման (վիպակ)
ԳԼՈՒԽ 1 Երբ չկան պատասխաններ Կանցնեն օրեր, և տարիներ կանցնեն, և Մարդը կկանգնի ցավի ու դառնության առջև։ Դա կլինի հետո, երբ անխուսափելիորեն կհասունանա ապրած տարիներն արժևորելու պահանջմունքը, երբ գլուխ կբարձրացնեն անցյալում աննշան թվացող սխալներ՝ դառնալով պատիժ ու դատավճիռ։ Կանցնեն, կանհետանան նպատակներ, որոնք եղան երազների գրկում, բայց մնացին անտեր, քանզի չգտնվեց դրանք իրականացնելու կամքը և ձգտում
«Երբ ԱՄՆ քաղաքացին նշանակվում է նման պաշտոնի, ՌԴ-ն նրան ընկալելու է որպես ԱՄՆ ներկայացուցչի». Արա Պապյան
Չեմ ասում, թե նա, լինելով ԱՄՆ քաղաքացի, «պրոամերիկյան» է: Շատ ամերիկահայ ընկերներ ունեմ, որոնք «պրոպուտինիստ» են՝ «հակաամերիկացի»: Ես Ռուսաստանի ընկալման մասին եմ ասում։
Հրդեհ Կիևյան փողոցում․ շենքի առաջին մուտքի բնակիչները տարհանվել են
Հունիսի 15-ին, ժամը 13:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքի մոտ գտնվող էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (30 գմ), ջերմահարվել՝ առաստաղը (30 քմ) և տրանսֆորմատորը: Հրդեհը մեկուսացվել է ժամը
Նուբարաշենի բանտում ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի․ Shamshyan.com
Shamshyan.com – այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակիցները թիվ 6 մասնաշենքի՝ զբոսանքի համար նախատեսված վայրում, ճաղավանդակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են կալանավորի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը և Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության
Անհանգստացնող վիճակագրություն. մեկ տարում 91 հայցադիմում ԶԼՄ-ների դեմ
Անհանգստացնող վիճակագրություն. ընդամենը մեկ տարում ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության եւ վիրավորանիքի 91 հայցադիմում՝ 2018թ. մայիսից մինչ 2019թ. հունիս։ Սա հավասար է 2010-2014 թթ. զրպարտության եւ վիրավորանիքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած։ Շուշան ԴՈՅԴՈՅԱՆ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ
Մանուկ Նիգոյանը Համազգային թատրոնի փոխտնօրենի պաշտոնից ազատվելու դիմում է գրել
Այսօր սեփական դիմումի համաձայն ազատվեցի Համազգային թատրոնի փոխտնօրենի պաշտոնից: Շնորհակալ եմ Համազգայինի թիմին՝ արդյունավետ համագործակցության համար: Մանուկ ՆԻԳՈՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՓՈԽՏՆՕՐԵՆ https://www.facebook.com/nigoyan/posts/1982618068511429 ArmDaily.am-ի հետ զրույցում Նիգոյանն, անդրադառնալով պատճառներին, նշել էր. «Իմ և ոլորտի պատասխանատուների պատկերացումներն արմատականորեն տարբեր են, և որոշ պաշտոնյաների առկայության պայմաններում պետական համակարգում իմ ներկայությունն անհամատեղելի է»: Նա նաև բացառեց հետագայում
Գործատուն բուհերից ակնկալում է շրջանավարտներ, որոնք անմիջապես կսկսեն աշխատել․ ՈԱԱԿ
Ինչպե՞ս մոտիվացնել դասախոսին և ուսանողին, արդյունավետ պլանավորել ուսանողի առաջընթացը և ապահովել շնորհած որակավորումների արժանահավատությունը։ Այս հարցերն էին հունիսի 14-ին տեղի ունեցած «Որակավորումների արժանահավատ շնորհում» թեմայով համաժողովի առանցքում։ Համաժողովի կազմակերպիչը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) է, որը մեկ տեղում էր հավաքել ուսանողներին, դասախոսներին, կրթության որակի ապահովման մասնագետներին՝ քննարկելու կրթական համակարգի արդիական խնդիրները և լուծման
ՄԻԵԴ-ի ցուցումով Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն․ Ա1+
Ա1+ – ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը «Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանն ասաց, որ իր պաշտպանյալը հունիսի 14-ին 15։00-ի սահմաններում է տեղափոխվել «Նաիրի»։ Իսկ թե ինչո՞ւ է տեղափոխվել, պարոն Մկրտչյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուղղակի այդպիսի ցուցում էր
«Ադեկվադ» ՀԿ-ի բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել․ Դանիել Իոաննիսյանը խիստ մտահոգիչ է համարում Ոստիկանության պահվածքը
2․5 ժամ ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։ Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։ Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսինն
Financial Times պարբերականը հարցազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը հարցազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Պարբերականի հոդվածագիրը նշում է, որ նախագահ Սարգսյանին հանդիպել է Երևանի գեղեցիկ և կոլորիտային սրճարաններից մեկում, որտեղ նախագահի հետ նախաճաշել է և միաժամանակ զրուցել: Զրույցը նախ և առաջ ծավալվել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի և փողոցում
«Նախարա՛ր, սխալվում ես»․ Շիրակի մայր բուհում զայրացած են
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվելու դեպքում հարց կդնեն բուհի կամ լուծարման կամ միավորումների, առաջացրել է բուհի աշխատակիցներից շատերի զայրույթը։ Գիտխորհուրդն արդեն պատասխանել է նախարարին՝ նշելով, որ բուհի մասին իրեն ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է ու ընտրողական, և որ կան ուժեր, որոնք հեռահար
Գորիսի ոստիկանության կողմից բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը
Քիչ առաջ «Ադեկվադ»-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման։ «Ադեկվադ» շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին «Ադեկվադ» ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։ Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ
Սլավի-Ավիկ Հարությունյան կամ միայնակ թռչունը
Հռոմում լույս տեսնող հայտնի իտալական հանդեսը տպագրել է արդի հայ բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծությունների շարքը Անաիդա Սանգուինո Կարդենասի թարգմանությամբ։ Հայ բանաստեղծի ստեղծագործությունները իտալացի ընթերցողին է ներկայացրել Ջուլիո Գռեկոն։ Ստորև ներկայացնում ենք իտալացի գրաքննադատի խոսքը. « Միայնակ թռչունի կերպարի հեղինակային ներմուծումը մեզ համար մեկ այլ ավանդույթից ժառանգած պոեզիա է ու միշտ մարտահրավեր է
Փրկարարները դի են հայտնաբերել
Հունիսի 15-ին, ժամը 16:43-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա.Ա.-ի (ծնված 1931 թ.) դին: ՀՀ
Տղամարդն ու կինը փողոցային մանր առևտրով զբաղվող մի խումբ անձանց դրել են շահագործման վիճակի մեջ
Մարդու ազատությունն ու արժանապատվությունը հասարակական գիտակցության մեջ ամրագրված են որպես պաշտպանվածության երաշխիքներ և կարգավորվում են օրենքի ուժով: Ու թեև մարդկությունն արդեն վաղուց անցյալ ժամանակով է խոսում ստրկության մասին, այսօր էլ այն տարբեր դրսևորումներով շարունակում է մնալ մեր իրականության չարիքներից մեկը: Ամեն տարի ավելի քան 7 հարյուր հազար մարդ է ենթարկվում թրաֆիքինգի, այլ կերպ ասած՝ ժամանակակից
Հրդեհ Տաշիր քաղաքում․ տուժածներ չկան
Հունիսի 15-ին, ժամը 14:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքում այրվում է չբնակեցված վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են վագոն-տնակի ներքին պատերը՝ մոտ 18 քմ: Հրդեհի հետևանքով
«Ադրբեջանը խավիարաթաթախ է արել Ֆրանսիայի որոշ կառավարական շրջանակների». Դավիթ Բաբայան
«Կատարվածն Ադրբեջանի եւ ֆրանսիական որոշ շրջանակների միջեւ խավիարային կերուխումի արդյունք է»,-ասում է Արցախի նախագահի խոսնակը


















































