Օրվա լրահոսը

Համաշխարհային սպորտի աստղերը սգում են Շարլ Ազնավուրի մահը

Մարզական աշխարհը միայն օգոստոս ամսին իմացավ, որ NBA-ի աստղ Լեբրոն Ջեյմսը հրապուրված է Շարլ Ազնավուրի երգերով: Դրանից հետո, երբ «Լեյքերսի» աստղը Փարիզում հյուր էր եղել Canal+ հեռուստաալիքին, պարզապես քարացել էր՝ տեղեկանալով, որ մեծագույն արվեստագետը հատուկ իր համար տեսագրություն է ձայնագրել. «Տեղեկացել եմ, որ իմ երգերը քեզ դուր են գալիս: Հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ,

Նախարար Զեյնալյանը հանդիպել է «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ: «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից իրականացնում է դատարանների կողմից

ԱԺ նիստը այս պահին տապալված է, քվորում չկա

Այսօր ԱԺ նիստում պետք է քվեարկություններ լինեին ու նիստն ավարտեին, քանի որ օրակարգը սպառված էր։ Սակայն գրանցվեց ընդամենը 41 պատգամավոր, քվորում չկար։ ԱԺ նախագահը հայտարարեց, որ կսպասեն, մինչև պատգամավորները գան։ Այս պահին արդեն գրանցվել է 51 պատգամավոր, քվորում ապահովելու համար պետք է 53 լինեն։ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Կառավարությունը տնտեսության մեջ կարճ ժամանակամիջոցում լուրջ քայլեր իրականացնելու խնդիր ունի. «Ժամանակ»

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-ի հունվար-օգոստոս ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները: Համաձայն հրապարակման՝ 2018թ. օգոստոս ամսվա 647 մլն դոլարի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ արտահանումը կազմել է 209.5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 437.5 մլն դոլար: Ներմուծումը գումարային արտահայտությամբ ավելի քան կրկնակի գերազանցել է արտահանմանը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. օգոստոսին ներմուծումը գերազանցել է արտահանմանը պակաս քան

Ատոմ Մարգարյան. «Տնտեսական առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որ քաղաքական հարցեր լուծվեն». «Փաստ»

Դրա համար է առաջին հերթին պետք լեգիտիմ խորհրդարան ձևավորել: Այսինքն, մնացած խնդիրների լուծումը այս հիմնական խնդրի լուծմամբ է պայմանավորված:

Ավելի ազնիվ կլիներ ասել, որ «Քաղպայմանագրում» են բոլորը շունչները պահած սպասում այդ արտահերթ ընտրություններին. «Հայոց աշխարհ»

Ուշադրություն է գրավում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե այսօր քաղաքացիների համար օրակարգային թիվ մեկ հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ավելին՝ մինչեւ դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետեւ բոլորը, շունչները պահած, սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ավելի ազնիվ կլիներ ասել, որ «Քաղպայմանագրում» են բոլորը շունչները պահած սպասում այդ արտահերթ ընտրություններին: Իսկ քաղաքացիները, համենայն

Տիգրան Ուրիխանյան. «Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայր կդնեմ մանդատը»

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը՝ երեկվա քվեարկության վերաբերյալ: Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը, թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ: Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն

Եթե երեք խորհրդարանական ուժերը մտածում էին իրենց տեղը պահելու մասին, նրանք, ըստ էության, ավելի մոտեցրին այդ տեղի կորուստը. «Ժամանակ»

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները, որ գրեթե գաղտագողի խորհրդարան էին բերել և հետո արտահերթ գիշերային նիստով ընդունել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, ունեցան հակառակ էֆեկտ և արագացրին արտահերթ ընտրության պրոցեսը, թեև դրանց նպատակը հենց հակառակն էր՝ փակել արտահերթի ճանապարհը: Այդպիսով, եթե երեք խորհրդարանական ուժերը մտածում էին իրենց տեղը պահելու մասին, նրանք, ըստ էության, ավելի մոտեցրին

Գուրգեն Արսենյան. «Վերջապես եկել է ժամանակը մեր Երկրում վերականգնելու տապալված սահմանադրական կարգը, լեգիտիմացնելու իշխանությունը»

Անձնական այցով գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել եմ դադարեցնել այցս և հրատապ վերադառնալ Հայրենիք: Տեղեկացնում եմ նաև, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: «Սահմանադրական կարգի» պահպանմամբ իշխանափոխությանը հասնելու քարոզ անողներին պարզապես կուզենայի հիշեցնել ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից

ԱԺ շենքի տարածքը` «պաշարումից» հետո

Այսպիսի տեսք ուներ խորհրդարանի հարակից տարածքը գիշերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`իր հրահանգով խորհրդարանի շենքը շրջափակած մարդկանց ուղարկեց տուն: Հիշեցնենք, մինչեւ ուշ գիշեր խորհրդարանում կառավարության ներկայացուցիչները`վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկում  էին իրենց նախընտրած ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Իսկ այդ ընթացքում Բաղրամյան պողոտայում եւ ԱԺ շենքի բակում բողոքի ցույց էր ընթանում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սուգ կհայտարարվի. artsakhpress.am

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  հայտնեց  նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավի իր տանը: Մաեստրոյի հուղարկավորությունը կկատարվի շաբաթվա վերջին:  

Նախագահը հորդորում է լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ եւ համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել բանակցության եւ երկխոսության ճանապարհով:

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է օր առաջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ողջունում է օր առաջ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանրային պահանջը: Կուսակցությունն այս հարցում իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ գործադիր իշխանությանը: Կուսակցությունը կոչ է անում հայաստանյան խորհրդարանական կուսակցություններին գործել խոհեմաբար և դեմ չգնալ հանրային պահանջին: «Ազգային վերածնունդ» կուսակցություն Ստեփանակերտ

Ուզում ենք հպարտանալ պետությամբ

Եվրոպայում կան շատ մարդիկ, որոնք չգիտեն, թե որտեղ է գտնվում Հայաստան պետությունը: Ավելի քիչ են այն մարդիկ, որոնք իրենց կյանքում երբեւէ որեւէ հայի չեն հանդիպել: Իսկ նրանց, ովքեր հայերին էլ «տեղը չեն բերում», կարելի է ասել «Շառլ Ազնավուր», եւ մեծ է հավանականությունը, որ նրանք ինչ-որ բան կվերհիշեն մեր մասին: 20-րդ դարում մենք ունեցել ենք մի

ԱՍԵԿՈՍԵ

Երեխային «չագուջ» տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու: ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

ՀՀ նախագահը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկները, պաշտոններից ազատել է ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարներին

ՀՀ նախագահը քիչ առաջ , առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հրամանագրեր է ստորագրել որոշ նախարարների պաշտոնից ազատելու մասին: Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՀՀ ԱԺ մուտքի առջեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից կառավարությունում ներկայացված նախարարները ազատվում են

Փաշինյան. «Ոչ մի խնդիր չկա, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում տեղի ունենա»

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կայացած բանակցություններից հետո դրսում հավաքվածների առջեւ իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: «Նույնիսկ հրաժարական տված իրավիճակում ես շարունակելու եմ վարչապետի պարտականությունները կատարել, և ոչ մի խնդիր չկա, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը Հայաստանում տեղի ունենա… Գործընկերային կոռեկտությունից ելնելով` կփորձեմ այս հարցը քննարկել նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության երկրների ղեկավարներից առնվազն մի քանիսի

Էդուարդ Շարմազանով. «Բանակցություն չի եղել. վարչապետը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին»

«Հիմնականում այդքան էլ բանակցություններ չէին, որքան վարչապետն եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին: Բանակցությունները սովորաբար լինում են, երբ լինում է փոխզիջում, մեկը մյուսին լսելու ցանկություն»,-  Ն. Փաշինյանի հետ բանակցությունների ավարտից հետո դրանց արդյունքների վերաբերյալ Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեմ առ դեմ խոսակցություն չի եղել: Հանդիպմանը ներկա

Փաշինյան. «Որևէ գրավոր կամ բանավոր վերջնական պայմանավորվածություն չկա»

Ազգային ժողովում բանակցությունների ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ իրեն սպասող քաղաքացիներին: Նա ներկայացրեց բանակցությունների արդյունքները: Փաշինյանի խոսքերով՝ նա ներկայացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ երկրում առկա է քաղաքական ճգնաժամ, որը պետք է հաղթահարել: Ըստ նրա բոլոր խմբակցությունների անդամները համաձայնել են, որ այդ ճգնաժամը պետք է այնպես հաղթահարել, որ Հայաստանը դրանից շահած դուրս գա:

Բանակցություններն ավարտվեցին ոչնչով. Կողմերը չեն զիջում

Քիչ առաջ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանի աշխատասենյակում ընթացող բանակցություններն ավարտվեցին: Հանդիպմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, նախարար Արտակ Զեյնալյանը: Բանակցությունների ավարտից հետո նրանցից որևէ մեկը չցանկացավ որևէ մեկնաբանություն անել: Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ արտահերթ խորհրդարանական

Ազատ դեմոկրատներ կուսակցություն․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը

Այսօր խորհրդարանում ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի հապճեպ ընդունումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Այդ նախաձեռնությամբ նոր անջրպետ առաջացավ ՀՀ-ում սկսված փոփոխությունների կողմնակիցների և գործող Ազգային ժողովի միջև։ Ակնհայտ է, որ այդ նախաձեռնությամբ փորձ է արվում վիժեցնել այն բոլոր անհրաժեշտ օրեքների ընդունումը և պրոցեսների նախապատրաստումը, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական

Բաղրամյան պողոտայի բողոքի ցույցը

Փաշինյանի հետ ԱԺ դարպասները բացելուց հետո հազարավոր մարդիկ մտան այգի, շենքի մոտ «շնորհքով տեղավորվեցին», լուսանկարվում էին, սելֆի անում, զբոսնում ու սպասում վարչապետի և ԱԺ խմբակցությունների բանակցությունների ավարտին: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ֆելիքս Ցոլակյան. «Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել»

Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։

«Ժառանգությունը» պնդում է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը «Ժառանգություն»  կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի  շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ եւս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը։   «Ժառանգություն» կուսակցություն

Հայաստանը ոչ միայն ներդրումների կարիք ունի, այլև՝ թե բարեգործության, թե ներդրումների…

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Տարիների ընթացքում, սկսած 1991 թ. Հայաստանի անկախացումից, ես եզակի հնարավորություն եմ ունեցել հարյուրավոր ժամեր անցկացնել երկրի նախկին երեք նախագահների հետ, նրանց հետ անձնապես քննարկելով Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներ: Ես նրանց առաջարկել եմ իմ մասնագիտական գնահատականները և հաճախ իմ քննադատությունները՝ երկրի կառավարման վերաբերյալ: Թեև նախագահները գոհ չէին,

Արթուր Բաղդասարյան. Ես և իմ քաղաքական թիմը մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մենք առաջին քաղաքական ուժն էինք, որ սատարեցինք Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը և մշտապես ջատագովն ենք եղել այդ հեղափոխության վերջնական հաղթանակին` դրա հանգուցալուծումը տեսնելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման մեջ։ Այս բախտորոշ շրջափուլում, երբ վերստին առկախվել է հեղափոխության հռչակած արժեքների իրագործումը և հեղափոխության արդյունքների ամբողջացումը ես և իմ քաղաքական թիմը մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ

Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքների պաշտպանը

Վահե Գրիգորյան. «Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում»

Այսինքն, սրա ընդունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն, այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքը՝ բռնությունն ու քաոսն է, որ կարող է պղտորել Հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930