Օրվա լրահոսը

Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մուտքն ԱԺ խոչընդոտվել է, նա չի մասնակցել արտահերթ նիստին. Yerkir.am

Հարցրեց` Դուք պատգամավոր ե՞ք` ՀՅԴ ֆրակցիայից, երբ ստացավ դրական պատասխան, սկսեց վիրավորել՝ Դուք դավաճան եք, այս եք, այն եք»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանը ներսից կոչ արեց. «Որեւէ մեկի արժանապատվությունը, ֆիզիկական անվտանգությունը, ինքնասիրությունը չպետք է վիրավորվի»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ կոչ արեց  ԱԺ շենքից դուրս եկող որեւէ պատգամավորի ելքումուտքը չխոչընդոտել: «Պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի, միայն քաղաքական վանկարկումներ կարող են լինել, քաղաքական կոչեր նույնպես»,-ասաց նա ԱԺ տարածքից: «Եթե որեւէ պատգամավոր շենքից դուրս կգա, կուզենա տարածքը լքել, խնդրում եմ ճանապարհ բացել, քաղաքավարի, առանց

Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպանի Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ: Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել

Հանրահավաքի դուրս եկած գյումրեցիների թիվը վայրկյան առ վայրկյան ավելանում է

Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում նույնպես հանրահավաք է տեղի ունենում՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի։ Իսկ մինչ այդ, սկսել էին ավտոերթ, փակել Սայաթ-Նովա կենտրոնական փողոցը։ Բավական մեծ թվով մարդիկ, հատկապես ակտիվ երիտասարդներ՝ չնայած խոնավ, տհաճ եղանակին դուրս են ելել իրենց վրդովմունք արտահայտելու։ Նրանցից թիվը գնալով ավելանում է, շատերը ուղիղ եթեր են մտել ֆեյսբուքով՝ մեկնաբանելով հանրապետությունում ստեղծված

Ցուցարարները մտել են ԱԺ տարածք, վարչապետը ներսում է

Մեծ թվով քաղաքացիներ վարչապետի հետեւից գալով կարողացան մտնել  ԱԺ տարածք՝ այգի: Նրանք վանկարկում են ՝ «ՀՀԿ հեռացիր», «ԲՀԿ հեռացիր»: «Ելք» խմբակցության պատգամավորները փորձում  են կանխել նրանց մուտքը դեպի շենք: Շենքից նաեւ  որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ դուրս եկան:  ԱԺ շենքի մուտքի մոտ է նաեւ Շիրակ Թորոսյանը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասաց, որ չի

Վանաձորը միացավ բողոքի ակցիային

Այս պահին բողոքի ցույց են անցկացնում նաեւ Վանաձորում: Հարյուրավոր վանաձորցիներ դուրս են եկել փողոց, ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Երթի մասնակիցները Հայքի հրապարակից երթով շարժվում են Թումանյան հրապարակ: Նրանք վանկարկում են՝ «ՀՀԿ հեռացիր, «Վախկոտ ԲՀԿ» եւ այլ կոչեր: Երթի մասնակիցների շարքերում են նաեւ Լոռու փոխմարզպետներ՝ Արամ Խաչատրյանն ու Անդրեյ Ղուկասյանը: Երթի մասնակիցներին ազդանշաններով ուղեկցում են

ՕԵԿ. Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից

Հերթական անգամ մեր զորակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։

6 ժամ, որոշ ընդմիջումներով, միջպետական ավտոճանապարհը փակվել է

Եղել է մեքենաների մեծ կուտակում

Նիկոլ Փաշինյանը գնաց ԱԺ՝ բանակցելու այնտեղ «պատանդված» ուժերի հետ

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ  ասաց, թե ինչ ընթացակարգով է պատրաստվում հրաժարական տալ, ասաց, որ դա կանի, որպեսզի որեւէ մեկը չմտածի, որ ինքը կառչած է ՀՀ վարչապետի պաշտոնից: Նա պարզաբանեց , որ եթե երկու անգամ երկօրյա ժամկետում նոր վարչապետ չընտրվի, խորհրդարանը կլուծարվի: «Եթե ժողովուրդը կանգնած է՝ հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն ժողովրդի հետ կարող ենք թույլ

Ցավոք, հեռատեսությունը երբեք չի եղել այս գումարման ԱԺ-ի ուժեղագույն կողմը. ՔՊ-ական նախարարների արձագանքները

Է, ո՞նց պատրաստ լինեն, եթե ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում, ուրիշ ոչինչ:

Վարչապետ. «Ես նախապատրաստել եմ ՀՅԴ եւ Ծառուկյան դաշինքը ներկայացնող նախարարներին ազատելու հրամանագրեր»

ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզերից եւս շարժվում են՝ միանալու բազմամարդ հանրահավաքին: Նա կոչ արեց մարզերի բնակիչներին դուրս գալ իրենք քաղաքների եւ գյուղերի կենտրոնական հրապարակներ ու պահանջել ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Շարլ Ազնավուրի հիշատակը, ինչից հետո բոլորը միացրին հեռախոսների լապտերները ու լռեցին: «Այսօր պետք է

Հայաստանը եւ հայերը Սիրիայում անելիք չունեն

Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ որոշում է ընդունել Սիրիա ուղարկել հումանիտար առաքելություն՝ հայ համայնքին օգնելու նպատակով։ Հայտնի են առաքելության գործառույթները եւ քանակական կազմը. այն բաղկացած է լինելու հարյուր մասնագետից՝ բժիշկներ, սակրավորներ եւ նրանց պահպանության հոգսերը ստանձնած անձնակազմ։ Հայտնի չէ, թե որտեղ եւ ինչպես են նրանք տեղակայվելու Սիրիայում, ընդ որում՝ հայկական դրոշի ներքո, սակայն հայտնի է,

«Ոչ մի հակահեղափոխություն չկա, այդ մարդիկ չեն ուզում պարզապես ոչնչանալ». Պետրոս Ղազարյան

Մի անգամ արյուն թափվել է, եւ տեսնում ենք՝ նա հիմա ինչ օրի է, չլինեն ավելի հզոր գործիչներ, քան ինքն էր այդ ժամանակ: Նա ով այսօր կգնա արյունահեղության, շատ ծանր է ավարտելու». Պետրոս Ղազարյան

Հրաչյա Ռոստոմյան. Առաջարկելու եմ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին ժամանակավորապես սառեցվի

Ի վերջո, մեկ բան պետք է հստակ հասկանան բոլորը, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թատերաբեմ չէ, որտեղ ամեն ոք, իր սեփական ներկայացումը խաղալով, փորձի սպասարկել միայն սեփական շահերը՝ խոչընդոտելով հայկական բռնցքամարտի զարգացման բնականոն ընթացքն ու կայունությանը։

«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի քաղաքապետի դեմ անվստահության գործընթաց սկսեց

Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին չմասնակցեց: Միայն հայտարարեցին, որ կարեւոր քաղաքական հայտարարություն ունեն անելու, եւ լրագրողներին հրավիրում են լուսաբանման: Ասուլիսի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների 2 ամյակին, եւս մեկ անգամ շեշտեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ն իրենց բնորոշմամբ մանդատագողության օր էր:

Փաշինյան. «Եթե ՀՀԿ-ական պատգամավոր կտեսնեք՝ «ՀՀԿ հեռացիր» վանկարկելիս, ուղղակի ժպտացեք»

Տասնյակ պատգամավորներ փակված են մնացել ԱԺ-ում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բազմահազարանոց հանրահավաքը: «Նախնական տեղեկություններով այդ խայտառակ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից»,-բարձրախոսով ասաց Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի մասնակիցներն ի պատասխան վանկարկեցին՝ դավաճան կողմ քվեարկած ուժերի հասցեին: Փաշինյանն անընդհատ կոչ էր անում շատ զգույշ լինել եւ չտրվել սադրանքի. «Ժողովուրդ ջան, շատ զգույշ,

Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից

Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻ լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։

«Բեկ Փիրումովի աղջկա մա՞րդն եմ՝ ծոցուգրպանս լիքը, որ ամեն թղթի համար Մարալիկ վազեմ»․ բողոքի ակցիա Աղինում (ֆոտոշարք)

Այսօր Անի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի մի խումբ բնակիչներ փակել էին Աղին տանող ճանապարհը՝ պահանջելով անջատել համայնքները Մարալիկից։ «Ուզես, չուզես գործի բերումով միշտ Մարալիկ պտի էրթաս, սոցիալական ծառայություններն էնտեղ են, մահվան թուղթը էնտեղից պետք է հանես, ծննդականի համար շաբաթներով կերթան Մարալիկ, զագսվելու համար Մարալիկ, հողահարկի ու գույքահարկի միասնական համակարգ են ստեղծել, գտնվում է Մարալիկում։ 10

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հնարավոր է վայր դնեն պորտֆելները. (Ֆոտոշարք)

Պատգամավորներն ու լրագրողները «պատանդ» են մնացել խորհրդարանում

Նիկոլ Փաշինյան. «ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի ՀՀ քաղաքական դաշտից»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Բաղրամյան 26-ից, որտեղ մտել էր, իր խոսքով՝ մի փոքր գործ ավարտելու համար: Նա կոչ արեց քաղաքավարի կարգախոսներ հնչեցնել, օրինակ՝ «ՀՀԿ հեռացիր» եւ ոչ թե հայհոյել: Ոմանք հանրահավաքի են եկել փոքր երեխաներով: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին՝ արտահերթ: ՀՀ ԳԱԱ առջեւ մեկնարկեց բազմահազարանոց հանրահավաքը: Քաղաքացիները սեփական մեքենաներով փակել են ԱԺ մուտքերը,

Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները կսկսվեն լռության րոպեով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ` Հայաստանի գավաթի խաղարկության՝ հոկտեմբերի 3-ին և 4-ին կայանալիք հանդիպումները, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության՝ հոկտեմբերի 3-ին կայանալիք, հետաձգված «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումները կսկսվեն լռության րոպեով՝ ի հիշատակ աշխարհահռչակ երգիչ. մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրություն

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հայտարարությունը Արշալույս համայնքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Զարզանդ Գրիգորյանը գրություն է ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզպետարան, որում նշված է եղել. «Գնահատելով համայնքում ծավալված իրավիճակը, արձակուրդից վերադառնալուց հետո՝ 2018 թվականի օգոստոսի 14-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված համայնքի ավագանուն կներկայացնեմ իմ որպես համայնքի ղեկավար վաղաժամկետ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկը»։

Լրագրողի գործով դատական նիստին հարցաքննվեց տուժող լրագրողն ու գործով վկան

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ լրագրող Նարինե Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում քննվեց տուժող Նարինե Ավետիսյանը: Նա պատմեց դեպքի օրը՝ 2017 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցած դեպքը, որի հետեւանքով ինքը ճանաչվել է տուժող: -Մոտավորապես երեք կամ չորս անձ, հետեւի կողմից

Վալերիյ Օսիպյան. «Քաղաքացիները կարգ չեն խախտել»

67 ձայնով խորհրդարանը կողմ քվեարկեց աղմկահարույց նախագծին, որը ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոքրացնում է խորհրդարանը ցրելու հնարավորությունը:  ԱԺ երկու մուտքերը շրջափակված են:  Ցուցարարները նախագծին կողմ քվեարկած ուժերին հեռանալու կոչ են անում: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նույնպես տեղում է, իրավիճակը նրա գնահատմամբ հանգիստ է, վերակարգերը տեղում են, ամեն ինչ կարգին է: Նրա տեղեկություններով, մի քանի հազար

Ժամկետային զինծառայողն ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում

01.10.2018թ.` ժամը 10:50-ի սահմաններում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական

«Բանդան գողեգող եկավ, ուզում է հայ ժողովրդին տանի անդունդ, էս քվեարկություն չէր, էս գողություն էր». Սասուն Միքայելյան

Սասուն Միքայելյանն ասաց. «Ինչ-որ հրահանգներ են կատարում, ինչ-որ բաներ ունեն,որ չեն ուզում կորցնեն: Իրանք թքած ունեն ժողովրդի վրա, դրա համար էս են անում: Ես ասել եմ՝ բանդա ա սա ու ուզում է հակա մեր ժողովրդի բաներ անի, չի՛ ստացվելու:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930