Օրվա լրահոսը
Ֆելիքս Ցոլակյան. «Կոչ եմ անում բոլորին խոհեմություն ցուցաբերել»
Ինքս չեմ մասնակցել այսօր կայացած նիստին և գտնում եմ, որ խնդրի լուծումը պետք է բխի բացառապես ժողովրդի շահերից։
«Ժառանգությունը» պնդում է անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի շուրջ։ Լինելով ժողովրդի մեջ՝ եւս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը։ «Ժառանգություն» կուսակցություն
Հայաստանը ոչ միայն ներդրումների կարիք ունի, այլև՝ թե բարեգործության, թե ներդրումների…
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Տարիների ընթացքում, սկսած 1991 թ. Հայաստանի անկախացումից, ես եզակի հնարավորություն եմ ունեցել հարյուրավոր ժամեր անցկացնել երկրի նախկին երեք նախագահների հետ, նրանց հետ անձնապես քննարկելով Հայաստանի բազմաթիվ հիմնախնդիրներ: Ես նրանց առաջարկել եմ իմ մասնագիտական գնահատականները և հաճախ իմ քննադատությունները՝ երկրի կառավարման վերաբերյալ: Թեև նախագահները գոհ չէին,
Արթուր Բաղդասարյան. Ես և իմ քաղաքական թիմը մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Մենք առաջին քաղաքական ուժն էինք, որ սատարեցինք Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը և մշտապես ջատագովն ենք եղել այդ հեղափոխության վերջնական հաղթանակին` դրա հանգուցալուծումը տեսնելով Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման մեջ։ Այս բախտորոշ շրջափուլում, երբ վերստին առկախվել է հեղափոխության հռչակած արժեքների իրագործումը և հեղափոխության արդյունքների ամբողջացումը ես և իմ քաղաքական թիմը մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ
Բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավունքի գերակայության հիման վրա. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է երկրում տեղի ունեցող հավաքների դիտարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում տեղի ունեցող հավաքների դիտարկում: Այս պահին հավաքների բոլոր մասնակիցներին խնդրում եմ ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն ու զսպվածություն, ցանկացած իրավիճակում զերծ մնալ որևէ տեսակի բռնությունից: Ըստ իրադարձությունների ու դրանց դիտարկման ընթացքի՝ Մարդու իրավունքների պաշտպանը
Վահե Գրիգորյան. «Մենք արդեն ունենք 4 ամիս ժամանակ, մինչեւ այս «գիշերային օրենքը» ուժի մեջ կմտնի ընդունողների համար լավագույն սցենարի դեպքում»
Այսինքն, սրա ընդունողները չեն կարող չհասկանալ այս ամենը: Ուրեմն, այսպիսի բեմականացման նպատակը կարող է լինել սադրանքը՝ բռնությունն ու քաոսն է, որ կարող է պղտորել Հայաստանյան քաղաքական դաշտի ջրերը:
Ռուս կնոջ բռնաբարության գործով դատապարտվածի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Դատապարտվել է առաջին ատյանի դատարանի վճռով
Պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի մուտքն ԱԺ խոչընդոտվել է, նա չի մասնակցել արտահերթ նիստին. Yerkir.am
Հարցրեց` Դուք պատգամավոր ե՞ք` ՀՅԴ ֆրակցիայից, երբ ստացավ դրական պատասխան, սկսեց վիրավորել՝ Դուք դավաճան եք, այս եք, այն եք»,- ասաց պատգամավորը:
Փաշինյանը ներսից կոչ արեց. «Որեւէ մեկի արժանապատվությունը, ֆիզիկական անվտանգությունը, ինքնասիրությունը չպետք է վիրավորվի»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացմամբ կոչ արեց ԱԺ շենքից դուրս եկող որեւէ պատգամավորի ելքումուտքը չխոչընդոտել: «Պայմանավորվեցինք, որ ոչ մեկի հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չպետք է արվի, միայն քաղաքական վանկարկումներ կարող են լինել, քաղաքական կոչեր նույնպես»,-ասաց նա ԱԺ տարածքից: «Եթե որեւէ պատգամավոր շենքից դուրս կգա, կուզենա տարածքը լքել, խնդրում եմ ճանապարհ բացել, քաղաքավարի, առանց
Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հեռանկարները
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է շուրջ չորսամյա պաշտոնավարման ընթացքում Ռիչարդ Միլսի ջանքերով արդյունավետորեն իրականացված հայ-ամերիկյան փոխշահավետ ծրագրերի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը: ՀՀ պաշտպանության նախարարը հաջողություն է մաղթել դեսպանի Միլսին հետագա դիվանագիտական գործունեության մեջ: Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել
Հանրահավաքի դուրս եկած գյումրեցիների թիվը վայրկյան առ վայրկյան ավելանում է
Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում նույնպես հանրահավաք է տեղի ունենում՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության նախագծի։ Իսկ մինչ այդ, սկսել էին ավտոերթ, փակել Սայաթ-Նովա կենտրոնական փողոցը։ Բավական մեծ թվով մարդիկ, հատկապես ակտիվ երիտասարդներ՝ չնայած խոնավ, տհաճ եղանակին դուրս են ելել իրենց վրդովմունք արտահայտելու։ Նրանցից թիվը գնալով ավելանում է, շատերը ուղիղ եթեր են մտել ֆեյսբուքով՝ մեկնաբանելով հանրապետությունում ստեղծված
Ցուցարարները մտել են ԱԺ տարածք, վարչապետը ներսում է
Մեծ թվով քաղաքացիներ վարչապետի հետեւից գալով կարողացան մտնել ԱԺ տարածք՝ այգի: Նրանք վանկարկում են ՝ «ՀՀԿ հեռացիր», «ԲՀԿ հեռացիր»: «Ելք» խմբակցության պատգամավորները փորձում են կանխել նրանց մուտքը դեպի շենք: Շենքից նաեւ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ դուրս եկան: ԱԺ շենքի մուտքի մոտ է նաեւ Շիրակ Թորոսյանը: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասաց, որ չի
Վանաձորը միացավ բողոքի ակցիային
Այս պահին բողոքի ցույց են անցկացնում նաեւ Վանաձորում: Հարյուրավոր վանաձորցիներ դուրս են եկել փողոց, ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Երթի մասնակիցները Հայքի հրապարակից երթով շարժվում են Թումանյան հրապարակ: Նրանք վանկարկում են՝ «ՀՀԿ հեռացիր, «Վախկոտ ԲՀԿ» եւ այլ կոչեր: Երթի մասնակիցների շարքերում են նաեւ Լոռու փոխմարզպետներ՝ Արամ Խաչատրյանն ու Անդրեյ Ղուկասյանը: Երթի մասնակիցներին ազդանշաններով ուղեկցում են
«2009-ն էլ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ, երբ ՀՀ քաղաքական դաշտի 99 տոկոսը կողմ էր արտահայտվում Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությանը». Գեղամ Մանուկյան
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ այս անգամ ևս դաշնակցականներն իրենց քայլերում համոզված են:
ՕԵԿ. Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից
Հերթական անգամ մեր զորակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։
Նիկոլ Փաշինյանը գնաց ԱԺ՝ բանակցելու այնտեղ «պատանդված» ուժերի հետ
Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ասաց, թե ինչ ընթացակարգով է պատրաստվում հրաժարական տալ, ասաց, որ դա կանի, որպեսզի որեւէ մեկը չմտածի, որ ինքը կառչած է ՀՀ վարչապետի պաշտոնից: Նա պարզաբանեց , որ եթե երկու անգամ երկօրյա ժամկետում նոր վարչապետ չընտրվի, խորհրդարանը կլուծարվի: «Եթե ժողովուրդը կանգնած է՝ հանուն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ուրեմն ժողովրդի հետ կարող ենք թույլ
Ցավոք, հեռատեսությունը երբեք չի եղել այս գումարման ԱԺ-ի ուժեղագույն կողմը. ՔՊ-ական նախարարների արձագանքները
Է, ո՞նց պատրաստ լինեն, եթե ընտրություններին նախապատրաստվելու, կառույցներն ուժեղացնելու փոխարեն ոմանք սատանի մայլում քյանդրբազություն են անում, ուրիշ ոչինչ:
Նիկոլ Փաշինյանն ազատեց նախարարներին, իսկ ԲՀԿ-ական փոխվարչապետին պահեց
Եղել է մեքենաների մեծ կուտակում
Վարչապետ. «Ես նախապատրաստել եմ ՀՅԴ եւ Ծառուկյան դաշինքը ներկայացնող նախարարներին ազատելու հրամանագրեր»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարզերից եւս շարժվում են՝ միանալու բազմամարդ հանրահավաքին: Նա կոչ արեց մարզերի բնակիչներին դուրս գալ իրենք քաղաքների եւ գյուղերի կենտրոնական հրապարակներ ու պահանջել ԱԺ արտահերթ ընտրություններ: Վարչապետը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել Շարլ Ազնավուրի հիշատակը, ինչից հետո բոլորը միացրին հեռախոսների լապտերները ու լռեցին: «Այսօր պետք է
Հայաստանը եւ հայերը Սիրիայում անելիք չունեն
Պաշտոնական Երեւանը հայտարարել է, որ որոշում է ընդունել Սիրիա ուղարկել հումանիտար առաքելություն՝ հայ համայնքին օգնելու նպատակով։ Հայտնի են առաքելության գործառույթները եւ քանակական կազմը. այն բաղկացած է լինելու հարյուր մասնագետից՝ բժիշկներ, սակրավորներ եւ նրանց պահպանության հոգսերը ստանձնած անձնակազմ։ Հայտնի չէ, թե որտեղ եւ ինչպես են նրանք տեղակայվելու Սիրիայում, ընդ որում՝ հայկական դրոշի ներքո, սակայն հայտնի է,
«Ոչ մի հակահեղափոխություն չկա, այդ մարդիկ չեն ուզում պարզապես ոչնչանալ». Պետրոս Ղազարյան
Մի անգամ արյուն թափվել է, եւ տեսնում ենք՝ նա հիմա ինչ օրի է, չլինեն ավելի հզոր գործիչներ, քան ինքն էր այդ ժամանակ: Նա ով այսօր կգնա արյունահեղության, շատ ծանր է ավարտելու». Պետրոս Ղազարյան
Հրաչյա Ռոստոմյան. Առաջարկելու եմ, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին ժամանակավորապես սառեցվի
Ի վերջո, մեկ բան պետք է հստակ հասկանան բոլորը, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թատերաբեմ չէ, որտեղ ամեն ոք, իր սեփական ներկայացումը խաղալով, փորձի սպասարկել միայն սեփական շահերը՝ խոչընդոտելով հայկական բռնցքամարտի զարգացման բնականոն ընթացքն ու կայունությանը։
«Լուսավոր Հայաստանը» Վանաձորի քաղաքապետի դեմ անվստահության գործընթաց սկսեց
Այսօր հրավիրված Վանաձորի համայնքի ավագանու արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կրկին չմասնակցեց: Միայն հայտարարեցին, որ կարեւոր քաղաքական հայտարարություն ունեն անելու, եւ լրագրողներին հրավիրում են լուսաբանման: Ասուլիսի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, համայնքի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանն անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների 2 ամյակին, եւս մեկ անգամ շեշտեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ն իրենց բնորոշմամբ մանդատագողության օր էր:
Փաշինյան. «Եթե ՀՀԿ-ական պատգամավոր կտեսնեք՝ «ՀՀԿ հեռացիր» վանկարկելիս, ուղղակի ժպտացեք»
Տասնյակ պատգամավորներ փակված են մնացել ԱԺ-ում, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բազմահազարանոց հանրահավաքը: «Նախնական տեղեկություններով այդ խայտառակ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից ու ՀՅԴ-ից»,-բարձրախոսով ասաց Նիկոլ Փաշինյանը: Հանրահավաքի մասնակիցներն ի պատասխան վանկարկեցին՝ դավաճան կողմ քվեարկած ուժերի հասցեին: Փաշինյանն անընդհատ կոչ էր անում շատ զգույշ լինել եւ չտրվել սադրանքի. «Ժողովուրդ ջան, շատ զգույշ,
Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից
Հաշվի առնելով ներկայիս լարված եւ ջրբաժաններ գծելու մթնոլորտը, Դաշնակցությունը իր ներկայացուցիչներին ետ է կանչում ՀՀ կառավարությունից։ Այդ մասին ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՅԻ լրագրողի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, հավելելով, որ ավելի ուշ Գերագույն մարմինը հանդես կգա հանգամանալից պարզաբանումներով ու հայտարարությամբ։
«Բեկ Փիրումովի աղջկա մա՞րդն եմ՝ ծոցուգրպանս լիքը, որ ամեն թղթի համար Մարալիկ վազեմ»․ բողոքի ակցիա Աղինում (ֆոտոշարք)
Այսօր Անի խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերի մի խումբ բնակիչներ փակել էին Աղին տանող ճանապարհը՝ պահանջելով անջատել համայնքները Մարալիկից։ «Ուզես, չուզես գործի բերումով միշտ Մարալիկ պտի էրթաս, սոցիալական ծառայություններն էնտեղ են, մահվան թուղթը էնտեղից պետք է հանես, ծննդականի համար շաբաթներով կերթան Մարալիկ, զագսվելու համար Մարալիկ, հողահարկի ու գույքահարկի միասնական համակարգ են ստեղծել, գտնվում է Մարալիկում։ 10
Կարո Փայլան. «Մեջլիսի նախագահը կոպիտ և վիրավորող բառերի պատճառով հետ է ուղարկել 1955թ. սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած դեպքերն ուսումնասիրելու մասին առաջարկս»
Այդ ժամանակ Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի:
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հնարավոր է վայր դնեն պորտֆելները. (Ֆոտոշարք)
Պատգամավորներն ու լրագրողները «պատանդ» են մնացել խորհրդարանում
Նիկոլ Փաշինյան. «ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի ՀՀ քաղաքական դաշտից»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ Բաղրամյան 26-ից, որտեղ մտել էր, իր խոսքով՝ մի փոքր գործ ավարտելու համար: Նա կոչ արեց քաղաքավարի կարգախոսներ հնչեցնել, օրինակ՝ «ՀՀԿ հեռացիր» եւ ոչ թե հայհոյել: Ոմանք հանրահավաքի են եկել փոքր երեխաներով: Հանրահավաքի մասնակիցները վանկարկում էին՝ արտահերթ: ՀՀ ԳԱԱ առջեւ մեկնարկեց բազմահազարանոց հանրահավաքը: Քաղաքացիները սեփական մեքենաներով փակել են ԱԺ մուտքերը,


















































