Օրվա լրահոսը

«Վարչապետը մտել է մեր ֆրակցիա, ասել է՝ բանակցություններ չեն լինելու, իմ վրա հույս չդնեք, ես գնում եմ դեկտեմբերին ընտրությունների». Աշոտյան

Վարչապետն եկավ եւ ասաց՝ չենք խոսելու: Երեկոյան ինքը գալիս է, մեզ դնում է փաստի առաջ, փաստացի երեկվա արտահերթով հրավիրված նիստը ցերեկվա ընթացիկ քվեարկության շարունակությունն էր: Բանակցություն բառը երեկվա մեր քննարկումներին չի սազում: Լավ կլիներ այդպես լիներ, բայց վարչապետն ասաց իրազեկում, դա իր խոսքն էր, հետեւաբար, բանակցությունների, փոխզիջումների մասին խոսք գնալ չէր կարող»:

Ախալցխացիները ծաղիկներ խոնարհեցին Ազնավուրի հիշատակին. akhaltskha.net

Հոկտեմբերի 2-ին Ախալցխայի շրջանի մի խումբ բնակիչներ բարձրացան Ռաբաթի ամրոց եւ Շառլ Ազնավուրի աստղի մոտ ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։ Մարդկանց վիշտը ու կորուստը մեծ էր, քանզի Ազնավուրը մեծ հայ եւ համաշխարհային նշանակության աստղ լինելուց բացի նաեւ արմատներով Ախալցխացի էր ու տվյալ քաղաքի պատվավոր քաղաքացի։ «Ազնավուրը այնպիսի մարդ էր, որ ամբողջ աշխարհի համար է սուգ եւ

Հանրահավաքի ընթացքում հոսպիտալացվել է 4 քաղաքացի

Հանրահավաքի ընթացքում` հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Նրանցից 3-ը տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական կլինիկա, մյուսը` Նաիրի ԲԿ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է սրտի կանգ, ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա: Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել

Վարչապետի հետ հանդիպմանը կոմպրոմիսային տարբերակ է եղել՝ «եթե ուզում եք հուշագիր ստորագրել՝ ժամկետի համար էլ պիտի պայմանավորվել»

Հարցին՝ հուշագրի ստորագրումից ինչո՞ւ եք հրաժարվում՝ Աշոտյանը պատասխանեց. «Եղել է այդպիսի առաջարկություն, որ եթե ուզում եք հուշագիր ստորագրել կամ քաղաքական փաստաթուղթ, ապա ժամկետի համար էլ պիտի պայմանավորվել: Ամենատարածված կոմպրոմիսային տարբերակը երեկ, որը առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ տեղափոխենք ընտրությունները մայիս:

Այս պայմաններում ԱԺ ոչ մի մեծամասնություն, առավել եւս այդ նույն մարդու ձեւավորած մեծամասնությունը, ոչ միայն չի նպաստի, այլեւ կվանի ամեն մի ներդրողի. «Հայոց աշխարհ»

Ըստ Նիկոլ Փաշինյանի շուտափույթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ են, որպեսզի տնտեսությունը, բիզնեսն իմանա, որ խորհրդարանում 5 տարի լինելու է կայուն իշխանական մեծամասնություն: Առաջին հայացքից տրամաբանական տեսակետ է, եթե խոսքը օրինական ընտրությունների միջոցով վարչապետ դարձած, այլ ոչ թե բացառապես սեփական իշխանության ամրապնդման նպատակով երկիրը տակնուվրա արած, այդ նույն խորհրդարանին շանտաժի ենթարկելու միջոցով վարչապետ դարձած մարդու մասին լիներ:

Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի արձանն է, այլ «Իմ քայլը» համահայկական շարժման քանդակը. «Հրապարակ»

Օրեր առաջ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղադրվեց «Իմ քայլը» անվանումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը, որտեղ վարչապետը պատկերված է իր հեղափոխական կերպարով՝ ուսապարկով ու գլխարկով, քայլքի մեջ, երբ Գյումրի քաղաքից սկսեց իր քայլարշավը։ 2 մ 20 սմ բարձրությամբ քանդակի հեղինակն Իջեւան քաղաքի բնակիչ, քանդակագործ Արմեն Դավթյանն է, ով, սակայն, չցանկացավ անձնապես խոսել քանդակի մասին, փոխարենը մեզ հետ խոսեց

ԵՊՀՄ-ից Գորիսի համալսարան, ռեկտորի գործունեության ձեռագիրը չի փոխվում. Անահիտ Բախշյան

Ստիպված եմ շարունակել ս.թ. ապրիլի 3-ին հրապարակածս «Ո՞րն է մարզային համալսարանների առաքելությունը կամ գլուխը ո՞ր պատով տա դպրոցի տնօրենը, եթե երկրում մանկավարժների լուրջ պակաս կա»  հոդվածի միջոցով արտահայտածս մտահոգությունը մարզային համալսարանների ու հատկապես Գորիսի պետական համալսարանի մասին: Մասնավորապես լուրջ խնդիր է Սյունիքում նախադպրոցական հաստատություններում աշխատողների մեծամասնության կրթության անհամապատասխանությունն իրենց պաշտոնին, որովհետև ԳՊՀ-ն չունի <Նախադպրոցական մանկավարժություն

«Փաշինյանի որոշումը հրաժարական տալ եւ գնալ արտահերթի դեկտեմբեր ամսին նախապես ծրագրված գործողությունների ծրագիր էր». Աշոտյան

«Դեռեւս մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը ծրագիրն էր ներկայացնում ԱԺ ամբիոնից, կարող եք գտնել կադրերը, բառացիորեն ասաց հետեւյալը, որ հետհեղափոխական էյֆորիայի շրջանակներում կազմակերպել ընտրություններ, նշանակում է եւս մեկ անգամ զրկել ՀՀ հասարակությանը ազատ ընտրությունների հնարավորությունից՝ այս անգամ էյֆորիայի պատճառով»:

Ելենա Բորիսենկո. «Աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը». «Ժողովուրդ»

«Ներկայիս իշխանության քայլերի, մոտեցումների մեջ ինձ շատ բան դուր չի գալիս, սրտովս չէ, բայց աշխատում եմ աչքերս փակել, քանի որ ինձ դուր է գալիս իմ վարչապետը, առաջին անգամ ես ունեմ վարչապետ, ում ուզում եմ ունենալ, ում ես եմ ընտրել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն, որը թավշյա հեղափոխության օրերին մշտապես աջակցել

Ալիեւի կրթված կամ անկիրթ լինելու հանգամանքն էական բան չի փոխում հայ–ադրբեջանական հարաբերություններում. «Փաստ»

Դուշանբեում Ալիևի հետ կարճատև զրույցից հետո Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նշել էր, թե Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց: Ավելին՝ նա նշել էր, որ ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ սահմանային լարումները նվազեցնելու ուղղությամբ: Մինչ այդ էլ, ՌԴ նախագահ Պուտինի հետ տարբեր հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում էր իրենց միջև անձնական փոխըմբռնման բաղադրիչը, ինչպես նաև

Պատահար Քաղցրաշեն-Ոստան ճանապարհին. կա 2 զոհ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաղցրաշեն-Ոստան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել ճամփեզրին կանգնած 41-ամյա քաղաքացու եւ բախվել նույն վայրում կայանված «ԳԱԶ Կուբանեց» ավտոբուսին. քաղաքացին մնացել է երկու ավտոմեքենաների արանքում: Վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը՝ 1982 թ. ծնված Արմեն Փանոսյանը, տեղում մահացել է, իսկ քաղաքացի Նաիրի Հովհաննիսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու

Հազարավորներ փողոց են ելնում՝ անգամ առանձնապես չխորանալով հարցի մեջ, թե՝ «էս ի՞նչ հաշիվ ա». «Հայոց աշխարհ»

«Ելք» խմբակցության պատգամավոր, նախագծին դեմ հանդես եկող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե անգամ ԱԺ նիստը հայտարարվի հետաձգված, միեւնույն է, սահմանադրությունը վարչապետ ընտրելու համար հստակ ժամկետ է սահմանել, որի լրանալուց հետո, միեւնույն է, գործում է իրավունքի ուժով ԱԺ-ն արձակելու սահմանադրական նորմը:

Արմեն Մարտիրոսյան. «Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ էության, ոչ թե ընտրություններ էին, այլ քաղաքացիների պատասխանն էր Նիկոլ Փաշինյանի կոչին». «Ժողովուրդ»

Դա հստակ քաղաքական աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ շատ պարզ էր՝ թե ինչու մենք քիչ ձայն հավաքեցինք։

ԱԱԾ. Կանխվել է անասնագողության դեպք

Ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 1:15-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: Այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին: Համապատասխան գործողությունների արդյունքում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգը քիչ անց հայտնաբերել է 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունները,

Ներքաղաքական այս բարդ պայմաններում սոցիալ-տնտեսական աճ գրանցելու միակ երաշխիքը դարձել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները. «Հրապարակ»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ, եթե վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ վարչապետ չի ընտրվում․ այդ դեպքում, ըստ օրենքի, Ազգային ժողովն արձակվում է։ Սակայն այս դեպքում էլ չկա երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժերը չեն ընտրի վարչապետի իրենց թեկնածուին։ Մանավանդ, որ սեպտեմբերի 27-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստից հետո սկսեցին լուրեր

«Դիալոգ». Վստահ ենք, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները կամբողջացնեն խաղաղ հեղափոխության արդյունքները

Մոսկվայի ԴԻԱԼՈԳ կազմակերպության հայտարարությունը Հայաստանում ներկայումս առաջացած քաղաքական իրավիճակի արագ և արդյունավետ հաղթահարման համար ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը. 1.- զորակցում է ժողովրդական շարժման և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին, 2.- իր հիմնադրման օրվանից (3–ը ապրիլի 2017 թ.) համարել է, որ Հայաստանում ձևավորվել է արատավոր քաղաքական համակարգ, քանի որ կուսակցությունները (չնչին բացառություններով),

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը համախմբեց լավագույն երգչախմբերին

Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային և այլ երգչախմբեր համատեղ համերգով հանդես եկան «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում: Հոկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: Համերգի մեկնարկին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին լեգենդ Շառլ Ազնավուրի հիշատակին՝ մեկ րոպե լռությամբ և ծափերով ճանապարհելով շանսոնյեին: Համերգի ընթացքում կոլեկտիվները կատարեցին

Համաշխարհային սպորտի աստղերը սգում են Շարլ Ազնավուրի մահը

Մարզական աշխարհը միայն օգոստոս ամսին իմացավ, որ NBA-ի աստղ Լեբրոն Ջեյմսը հրապուրված է Շարլ Ազնավուրի երգերով: Դրանից հետո, երբ «Լեյքերսի» աստղը Փարիզում հյուր էր եղել Canal+ հեռուստաալիքին, պարզապես քարացել էր՝ տեղեկանալով, որ մեծագույն արվեստագետը հատուկ իր համար տեսագրություն է ձայնագրել. «Տեղեկացել եմ, որ իմ երգերը քեզ դուր են գալիս: Հաջողություն եմ մաղթում եւ հույս ունեմ,

Նախարար Զեյնալյանը հանդիպել է «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ: «Վանաձոր» ՔԿՀ-ի անձնակազմի հետ հանդիպմանը նախարար Զեյնալյանը նշել է, որ ԱՆ քրեակատարողական ծառայությունը ՀՀ անունից իրականացնում է դատարանների կողմից

ԱԺ նիստը այս պահին տապալված է, քվորում չկա

Այսօր ԱԺ նիստում պետք է քվեարկություններ լինեին ու նիստն ավարտեին, քանի որ օրակարգը սպառված էր։ Սակայն գրանցվեց ընդամենը 41 պատգամավոր, քվորում չկար։ ԱԺ նախագահը հայտարարեց, որ կսպասեն, մինչև պատգամավորները գան։ Այս պահին արդեն գրանցվել է 51 պատգամավոր, քվորում ապահովելու համար պետք է 53 լինեն։ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Կառավարությունը տնտեսության մեջ կարճ ժամանակամիջոցում լուրջ քայլեր իրականացնելու խնդիր ունի. «Ժամանակ»

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-ի հունվար-օգոստոս ամիսների արտաքին առևտրի ցուցանիշները: Համաձայն հրապարակման՝ 2018թ. օգոստոս ամսվա 647 մլն դոլարի ընդհանուր ապրանքաշրջանառության մեջ արտահանումը կազմել է 209.5 մլն ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 437.5 մլն դոլար: Ներմուծումը գումարային արտահայտությամբ ավելի քան կրկնակի գերազանցել է արտահանմանը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. օգոստոսին ներմուծումը գերազանցել է արտահանմանը պակաս քան

Ատոմ Մարգարյան. «Տնտեսական առաջընթաց ապահովելու համար հարկավոր է, որ քաղաքական հարցեր լուծվեն». «Փաստ»

Դրա համար է առաջին հերթին պետք լեգիտիմ խորհրդարան ձևավորել: Այսինքն, մնացած խնդիրների լուծումը այս հիմնական խնդրի լուծմամբ է պայմանավորված:

Ավելի ազնիվ կլիներ ասել, որ «Քաղպայմանագրում» են բոլորը շունչները պահած սպասում այդ արտահերթ ընտրություններին. «Հայոց աշխարհ»

Ուշադրություն է գրավում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե այսօր քաղաքացիների համար օրակարգային թիվ մեկ հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Ավելին՝ մինչեւ դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետեւ բոլորը, շունչները պահած, սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ավելի ազնիվ կլիներ ասել, որ «Քաղպայմանագրում» են բոլորը շունչները պահած սպասում այդ արտահերթ ընտրություններին: Իսկ քաղաքացիները, համենայն

Տիգրան Ուրիխանյան. «Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայր կդնեմ մանդատը»

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը՝ երեկվա քվեարկության վերաբերյալ: Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը, թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ: Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն

Եթե երեք խորհրդարանական ուժերը մտածում էին իրենց տեղը պահելու մասին, նրանք, ըստ էության, ավելի մոտեցրին այդ տեղի կորուստը. «Ժամանակ»

ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունները, որ գրեթե գաղտագողի խորհրդարան էին բերել և հետո արտահերթ գիշերային նիստով ընդունել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն, ըստ էության, ունեցան հակառակ էֆեկտ և արագացրին արտահերթ ընտրության պրոցեսը, թեև դրանց նպատակը հենց հակառակն էր՝ փակել արտահերթի ճանապարհը: Այդպիսով, եթե երեք խորհրդարանական ուժերը մտածում էին իրենց տեղը պահելու մասին, նրանք, ըստ էության, ավելի մոտեցրին

Գուրգեն Արսենյան. «Վերջապես եկել է ժամանակը մեր Երկրում վերականգնելու տապալված սահմանադրական կարգը, լեգիտիմացնելու իշխանությունը»

Անձնական այցով գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որոշել եմ դադարեցնել այցս և հրատապ վերադառնալ Հայրենիք: Տեղեկացնում եմ նաև, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում: «Սահմանադրական կարգի» պահպանմամբ իշխանափոխությանը հասնելու քարոզ անողներին պարզապես կուզենայի հիշեցնել ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից

ԱԺ շենքի տարածքը` «պաշարումից» հետո

Այսպիսի տեսք ուներ խորհրդարանի հարակից տարածքը գիշերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`իր հրահանգով խորհրդարանի շենքը շրջափակած մարդկանց ուղարկեց տուն: Հիշեցնենք, մինչեւ ուշ գիշեր խորհրդարանում կառավարության ներկայացուցիչները`վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկում  էին իրենց նախընտրած ժամանակահատվածում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Իսկ այդ ընթացքում Բաղրամյան պողոտայում եւ ԱԺ շենքի բակում բողոքի ցույց էր ընթանում: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սուգ կհայտարարվի. artsakhpress.am

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին  հայտնեց  նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավի իր տանը: Մաեստրոյի հուղարկավորությունը կկատարվի շաբաթվա վերջին:  

Նախագահը հորդորում է լինել զուսպ եւ հանդուրժողական միմյանց հանդեպ եւ համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է եւ պետք է հանգուցալուծել բանակցության եւ երկխոսության ճանապարհով:

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երեւան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության եւ Ազգային ժողովի ղեկավարության հետ:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930