Օրվա լրահոսը

Փողոցային բասկետբոլ՝ Հյուսիսային պողոտայում (ֆոտոշարք)

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան «Սպորտի եվրոպական շաբաթ» ծրագրի շրջանակներում Հյուսիսային պողոտայում կազմակերպել են 3×3 ձեւաչափով փողոցային բասկետբոլի մրցաշար, որի ժամանակ թիմերը խաղում են մեկ օղակի վրա: Միջոցառման նպատակը առողջ եւ ակտիվ ապրելակերպը խրախուսելն է: Մասնակցելու հայտ ներկայացրել է 40, այդ թվում աղջիկների՝ 2 եւ հաշմանդամություն ունեցողների՝

Կարծես մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն $ -ով ավելացնել. Արմեն Աշոտյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիեւի կրթական ցենզը գովալուց եւ ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարեւոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը։ 1.Ղարաբաղյան հակամարտության շուրջ օրեր առաջ ձեռքբերված եւ հանրությանը մեծ շուքով որպես մեծագույն դիվանագիտական առաջընթաց հրամցված պայմանավորվածությունների մասով Ալիեւը իրոք կրկին կարող է խաբել։ 2. Ազդարարված քաղաքական կոնսուլտացիաներից առաջ

Ամայացած քաղաքական դաշտում շուտափույթ նոր, նույնիսկ մաքուր ընտրություններ անցկացնելը չի նպաստի այդ խնդրի լուծմանը. Վազգեն Մանուկյան

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Հայաստանն ունի բազմաթիվ ներքին պրոբլեմներ: Տարիներ շարունակ դրանք չլուծելը, որոշ խնդիրների էլ խորացումը հանգեցրեց ապրիլ-մայիսյան ընդվզմանն ու համաժողովրդական շարժմանը։ Բոլոր ներքին հիմնախնդիրները (հովանավորչություն, կոռուպցիայի բարձր մակարդակ, անպատժելիություն, բարեխիղճ տնտեսական մրցակցության բացակայության պատճառով ոչ արդյունավետ տնտեսական համակարգ և այլն) աճել են մեկ արմատից՝ պերմանենտ կեղծվող

Սասուն Միքայելյանի որդին և «Դոն Պիպոյի» հովանավորյալը՝ քաղաքապետի թեկնածուներ

Համայնքի ղեկավարի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուների մեծամասնությունը անկուսակցականներ են:

Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:24-ին, մարվել՝ 09:28-ին: Այրվել է ննջասենյակի բազմոցը և ջերմահարվել՝ լուսամուտները (մոտ

Ալեքսեյ Լիխաչյով. «Ռոսատոմ» պետական կորպորացիան առաջնային նշանակություն է տալիս Հայկական ԱԷԿ֊ի արդիականացման նախագծին

Սեպտեմբերի 30֊ին Երևանում կայացել է «Ռոսատոմ» պետականկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հանդիպումը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական նախագծի՝ Հայկական ԱԷԿ֊ի շահագործման ժամկետը երկարացնելու ընթացքը։ «Պատմականորեն Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է։ Հայ մասնագետների հետ համատեղ Մեծամորում

Գյումրի քաղաքի մուտքի մոտ տեղադրվել է «Իմ քայլը» քանդակը

Այսօրվանից Վանաձոր-Գյումրի ճանապարհին, Գյումրի քաղաքի մուտքի մոտ անցորդներին կդիմավորի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը: Քանդակում պատկերված է վարչապետն՝ իր հայտնի ուսապարկով ու գլխարկով, երբ Գյումրի քաղաքից անում էր իր «առաջին քայլը»: Հեղինակը հարցազրույցներ տալ չի սիրում: Աղջիկը՝ Անուշիկ Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրը «Իմ քայլը» քանդակի վրա աշխատել է «Իմ քայլը» արշավի սկզբից: Սկզբում եղել

Գյումրվա տոն՝ վարչապետի փողոցում, բայց առանց վարչապետի (Տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր մշակութային տարբեր միջոցառումներով՝ համերգներով, ցուցահանդեսներով, թատերականացված բեմադրություններով նշվեց Գյումրու տոնը։ Տոնակատարությունները հիմնականում քաղաքի պատմական հատվածում էին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ վերանորոգված Ռուսթավելու անվան փողոցում, որը երբեմն նաև անվանում են վարչապետի փողոց։ Ոստիկանները փակել էին փողոցը՝ արգելելով մեքենաների ելումուտը։ Հայրաքաղաքի տոնին մասնակցում էին մեծ թվով արտերկրյա հյուրեր, Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, որը Գյումրին համարում

Մարդ կա՝ ինքն իր հետ Էլ խոսելու բան ունի. Նիկոլ Փաշինյանի կատակները՝ «Կամար» բիզնես կենտրոնում (տեսանյութ)

«Կամար» բիզնեսի կենտրոնի կառուցման ծրագրի ղեկավար Արտաշես Կազախեցյանն ասաց, թե աղջիկներն անհամբեր սպասում են վարչապետի հետ սելֆի անելուն

Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզպետի դեմ քրեական գործ հարուցելու մասին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի արձագանքը՝ Ուրցաձոր համայնքում տեղի ունեցածին:

Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրում ատոմային էներգետիկայի զարգացումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը ռուսական կողմի հետ առավել արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ավարտվել է

«Վստահ չեմ, որ Իլհամ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները». Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա թողել է կիրթ մարդու տպավորություն: Լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ վստա՞հ է, որ Ալիևը կպահպանի պայմանավորվածությունները, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իհարկե, վստահ չեմ. խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պարագայում ես շատ կարևոր եմ համարում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախ կարևոր է կոնտակտը, որը պայմանավորվել ենք հաստատել,

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նորակառույց «Կամար» բիզնես կենտրոնի պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը: Կառավարության ղեկավարը բիզնես կենտրոնի թանգարանում ծանոթացել է շենքի պատմությանը, այնուհետև շրջայց կատարել բիզնես կենտրոնում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ստեղծված պայմաններին, ներկա գտնվել շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությանը: «Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014 թվականին: Ծառի մետաղյա

«Հիմա արգելում եմ արգելողին». Նիկոլ Փաշինյանը՝ Ծիծեռնակաբերդում հեծանիվ քշելու՝ արգելված լինելու մասին

Հեծանիվով աշխատանքի գնալիս Նիկոլ Փաշինյանը գետնին է գցել հեռախոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխեց Երեւանի ավագանու մանդատները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաև Երևանի ավագանու արտահերթ

Իրանը որպես կատալիզատոր՝ ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում

Մեզանից ու բացառապես մեզանից է կախված այն հանգամանքը, թե տեղի ունեցող փոփոխություններից ինչպես կկարողանանք օգտվել մենք։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-2-ը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, 5-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ին կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով, 5-ին ջերմաստիճանը

«Աստված Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանին թող ևս 25 տարի առողջություն տա, որ շարունակեն ինձ դատի տալ». Նիկոլ Փաշինյան

«Աստված Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին թող ևս 25 տարի առողջություն տա, որ շարունակեն ինձ դատի տալ»,- հիշեցմանը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն դատի է տվել, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, թե դա իր համար սովորական երևույթ է և հավելեց. «Արդեն 25 տարի Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են

Արարատի մարզպետը ներկայացրել է Նոր Կյանք համայնքի մանկապարտեզի նախկին տնօրենի կատարած չարաշահումների ու պետությանը պատճառված վնասների վերաբերյալ Արարատի մարզի դատախազի միջնորդագիրը

Նիստի ավարտին խոսելով համայնքների ղեկավարների աշխատանքային բացթողումներից և չարաշահումներից` նրանց առաջարկել եմ վերլուծություններ անել, ձեռնարկել կոնկրետ քայլեր ու գործողություններ, որոնք ուղղված կլինեն բնակիչների վստահության քվեն վերադարձնելուն:

 Թշնամուն փնտրենք մեզնից դուրս

Այս տարվա գարնանից Հայաստանում քաղաքական միանգամայն նոր իրավիճակ է: Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո քաղաքական ուժերն ու կուսակցություններն իրենց տեղերն են փորձում գտնել ու ճշտել քաղաքական արևի տակ, որը լուսավորում ու տաքացնում է հիմնականում հեղափոխական ուժերին ու կուսակցություններին, որոնք նույնպես իրենց տեղերը վերջնականապես չեն ճշտել: Իսկ ճշտելու բան իսկապես կա: Մոտ

Նիկոլ Փաշինյանը հեծանիվով ակամա մասնակցեց «Գունազարդ վազքին»

Ինքն էլ հատեց Գունազարդ վազքի եզրագիծը:

«Ստեղ եք չէ՞, դուրս գամ նկարվենք». Նիկոլ Փաշինյանը ժամանեց հեծանիվով ու սաղավարտով

Նա երիտասարդներին հորդորեց սպասել մինչև միջոցառումն ավարտվի:

«Ելք» դաշինքի երկու գործիչները կրում են հայկական արտադրության ժամացույցներ

Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց: 

Փաշինյանի քաղաքակրթական հեղափոխությունը

Սեպտեմբերին մեզ մոտ կատարվեց այն, ինչը առօրյա է արևմուտքի որևէ երկրում՝ մարդիկ հանգիստ գալիս քվեարկում էին, ապա հանգիստ հեռանում: Հանկարծ պարզվեց, որ կարելի է քվեարկել առանց կեղծիքի, իսկ արևը կշարունակի շողալ սովորականի պես: Այդ աշնանային օրը մեր հասարակությունը փաստեց, որ հատել է մի նոր քաղաքակրթական սահմանագիծ՝ այսօրվա զարգացած աշխարհի: Շուտով իրար հարց ենք տալու՝ իսկ

«Լիդիան» ընկերությանն առաջարկում ենք, որ հանքարդյունաբերության իր ծրագիրը փոխարինի նույն տարածքում մարզական համալիրի կառուցման ծրագրով. Ներսես Ներսիսյան

Այդ դեպքում բոլոր կառույցներն էլ կարող են ծառայել նոր նպատակի համար: Օրինակ՝ ցիանիդի լուծման ավազանը կարող է դառնալ լողավազան, սառցարանային համակարգով կապահովվի սառցադաշտի աշխատանքը, շարժասանդուղքով դահուկորդները կբարձրանան լեռնագագաթ և այլն: Միաժամանակ կկառուցվեն ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի բաց և փակ մարզադաշտեր, մարզասրահներ, հայկական սպորտի պատմության թանգարան, մի խոսքով՝ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ժամանակակից մարզական համալիրի համար:

Ամբողջությամբ այրվել է «Իբիցա» հյուրանոցային համալիրի առաջին հարկում գտնվող շոգեբաղնիքը

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:57-ին, մարվել՝ 05:03-ին: Տուժածներ չկան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքի գնաց հեծանիվով

Նա կոչ արեց ապրել առողջ ապրելակերպով:

«ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ, բանակցային ճանապարհով». Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուս

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությունը ՀՅԴ Եվրոպայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 29-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրերն ուշ երեկոյան ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավարը, նշելով, թե անչափ հուզված են, փաստել է, որ Թուրքիան պետք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930