Օրվա լրահոսը

Զեյնալյան. «Եթե կանխենք թոքաբորբը, հետո չենք ունենա սրտի արատներ եւ չենք ծախսի միլիոնավոր դոլարներ»

Բացի այդ, պետք է պատվաստումներ իրականացնել, որպեսզի մարդիկ հետագայում չկանգնեն թանկարժեք բուժումների ռիսկի առաջ

Երկու հայ ծանրորդ հրավիրվել է Ռուսաստանի հավաքական

Սեպտեմբերի 4-ից 9-ը Դոնի Ռոստովում անցկացված ծանրամարտի Ռուսաստանի առաջնության արդյունքներով այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Օլեգ Պիսարեւսկին հայտարարել է, որ նոյեմբերին Աշգաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը նախապատրաստվող տղամարդկանց ազգային հավաքական կհրավիրվի 16 մարզիկ: Հավաքականի հիմնական կազմի թեկնածուների ցուցակում մարզիչը ընդգրկել է երկու հայ ծանրորդի՝ 109 կգ քաշային Դավիթ Բեջանյանին եւ 81 կգ քաշային Ռազմիկ Հունանյանին: Ռուսաստանի

«Ժառանգության» թեկնածու. «Կենտրոնացել ենք Կենտրոնի վրա, իսկ ծայրամասերը բարձիթողի վիճակում են»

«Երեւանը հին քաղաք է, հիմնականում կառուցվել է խորհրդային տարիներին ու ինքն իրենով արդեն պրոբլեմային է, այն կիրառական քաղաք չէ ժամանակակից մարդու համար: Օրինակ` Դավիթաշեն թաղամասում Տիգրան Պետրոսյան փողոցը վերցնենք, Դավթաշեն համայնքը զարգանում է, Տիգրան Պետրոսյան երկկողմանի փողոցը չի բավարարում… Լիքը խնդիրներ կան` վերելակների, տանիքների, պանելային եւ վթարային շենքերի հետ կապված»,- սեպտեմբերի 14-ին «Հոդված 3» ակումբում

«Անհավասարություն է. կանայք չնչին տոկոս են կազմում վերին օղակներում». ավագանու կին թեկնածու

Քաղաքական ուժերի ավագանու կին թեկնածուները՝ կանանց՝ քաղաքականության մեջ ներգրավվածության մասին:

«Սանիթեքը» քաղաքապետարանին խնդրում է որպես վնասի փոխհատուցում աղբամաններ գնել

Ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլն ասում է՝ տուգանած 25 միլիոն դրամով քաղաքապետարանը որպես վնասի փոխհատուցում աղբամաններ գնի ու տեղադրի քաղաքում 

Սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր է

Ի գիտություն ուսումնական հաստատությունների աշխատողների և սովորողների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրն աշխատանքային է: Ուստի ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով: ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

«Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելու դեպքում Քոչարյանի վերադարձը չի արագանա»

«Եթե կարծում եք, որ Արտակ Զեյնալյանի` քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ փաստը կխթանի այն գործընթացը, որ Ռոբերտ Քոչարյանը չդատվի, ապա ասեմ, որ սխալվում եք: Ռոբերտ Քոչարյանը չդատվելու խնդիր ունի միայն»,- «Լույս» դաշինքի նախընտրական հավաքում երեկ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են

Ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է ամերիկահայ արագավազորդ Ալեքսան Դոնիկյանին, որը ցանկություն է հայտնել հանդես գալու ատլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում: Նախարարը ողջունել է մարզիկին և նշել, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ երկրում էլ  բնակվի, պետք է իր հնարավորությունների, մասնագիտական հմտությունների, գիտելիքների սահմաններում ծառայի մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության վարկանիշի և ճանաչելիության բարձրացմանն

Անդրեաս Կիֆեր. «Ցավում ենք, բայց չենք կարող ներկա լինել եւ դիտորդական առաքելություն իրականացնել Երեւանի ավագանու ընտրություններին»

Արդյոք պատճառն այն էր, որ հրավերը ՀՀ վարչապետի անունի՞ց չէր ուղարկվել «Մենք չենք կարող միաժամանակ երկու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնել: Սա է պատճառը, որ մենք ՀՀ ԿԸՀ նամակին դրական պատասխան չենք տվել: Մենք ցավում ենք, բայց չենք կարող ներկա լինել եւ դիտորդական առաքելություն իրականացնել Երեւանի ավագանու ընտրություններին»,- «Առավոտի» հետ զրույցում ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների

Արսեն Կարապետյան. «Արդյոք կարիք կա՞ մի գյուղի բնակչության մի շենքի մեջ տեղավորել»

Ինչպե՞ս Երեւանը պաշտպանել անկանոն շինարարությունից: Այս հարցը երեւանցուն ամենաշատն է հուզում եւ արծարծվում տարբեր ուժերի նախընտրական ծրագրերում:

Արարատ Զուրաբյանի հորդորը Նիկոլ Փաշինյանին`ազնվորեն ասեք

«Այս տեմպերով 200 տարում էլ գողացածը հետ չեն բերի»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին հյուսիսային շրջաններում, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 16-19-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը,

Գերմանացի փորձագետը հիշեց Ջենիս Ջոփլինին. «Ազատությունը բառ է, որը նշանակում է՝ կորցնելու բան չունես»

«Հայաստանում քրեակատարողական ոլորտի նպատակային հայեցակետի եւ գործնական հարցերի շուրջ» աշխատանքային քննարկմանը Գերմանիայի Բաթեն-Վյութեմբերգի քրեակատարողական կրթական կենտրոնի փորձագետ Հայնց Բրյուխեն ներկայացրեց «Կարանտինի կայանի վերակազմավորումը քրեակատարման պլանավորման համակարգում» հիմնահարցերից մեկը, որով տեղեկություններ էին տալիս իրենց պետության փակ եւ բաց ռեժիմների, սոցիալական թերապեւտիկ հաստատությունների, կալանավորների բաշխման, հատուկ օժանդակ եւ ուղղիչ միջոցառումների մասին: Ըստ մեր հյուրի՝ ազատազրկվածը հայտնվելով քրեակատարողական

Աշխարհում գրանցված է ոսկրածուծի ավելի քան 28 միլիոն դոնոր

15 Սեպտեմբերի Ոսկրածուծի դոնորի համաշխարհային օրն է Սեպտեմբերի 15-ին աշխարհի բոլոր ռեեստրները նշվում են Ոսկրածուծի Դոնորի համաշխարհային օրը: Այսօր Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որպես տարիների բարի ավանդույթ այդ նշանակալից օրը տոնեց Վազգեն Սարգսյանի Անվան Ռազմական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ: Միջոցառման ժամանակ ռեեստրին կամավորագրվեցին տասնյակ ուսանողներ, որոնք ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համընկման դեպքում դոնոր դառնալ

Օսիպյանը երկու ժամից զեկուցե՞լ է վարչապետին օլիգարխների ու նրանց թիկնապահներին ասֆալտին պառկեցնելու մասին

Ոստիկանությունը հաճույք չի ստանում քաղաքացիներին գետնին պառկեցնելուց, բայց օպերատիվ տեղեկություններ, երբ ստանում է, պետք է գործողություններ կատարի:

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Արմեն Մարտիրոսյան-Հովիկ Աղազարյան

Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հովիկ Աղազարյանը եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երեւանի ավագանու անդամի թեկնածու Արմեն Մարտիրոսյանը: Հաղորդման թեման է՝ Երեւանի ավագանու ընտրություններում նախընտրական խոստումները՝ կոռուպցիայի հաղթահարման եւ քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման հարցում: https://www.facebook.com/aravot.am/videos/709222136097596/

«Nissan teana» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել դեպի ձորը

Սեպտեմբերի 14-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան Մ4 ավտոճանապարհի 73-րդ կմ-ին «Nissan teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Ժեկսենո, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի, ծնված

«Կառավարությունը նաև մոբիլիզացնում է ուժերը, որպեսզի հստակ և կանխատեսելի զարգացման ծրագիրն իրականացնի». Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով դիմելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց, որ վերջին տարիներին Հայաստանը Շվեյցարիայի հետ զարգացրել է դինամիկ և հետաքրքիր հարաբերություններ: Նախարարը երախտիքի խոսք հայտնեց ներկաներին, որ վերջիններս համառ և հետևողականորեն պաշտպանում են իրենց ինքնությունը, պահպանում կապը հայրենիքի

Մարզպետարանների պատասխանատուները պետք է հետևողական աշխատանք տանեն իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրեր կնքելու, դրանց վարձավճարները հավաքագրելու հարցում. Վաչե Տերտերյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը վարել է ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը։  Խորհրդակցությանը, որը նվիրված էր սեպտեմբերի 15-ին կայանալիք «Մաքուր մոլորակ» շաբաթօրյակի միջոցառումների շրջանակներում նախատեսվող գործողությունների ծրագրերի քննարկմանը, մասնակցել են ՀՀ մարզպետների տեղակալները, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև IDEA

Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի եւ Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին` գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր

Բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ-ն. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է MEDEF-ի ներկայացուցիչներին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով: Կազմակերպությունը միավորում է Ֆրանսիայի շուրջ 7200 ընկերությունների, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում և օժանդակում վերջիններիս դուրս գալ արտասահմանյան շուկաներ: Կազմակերպության խորհրդի նախագահ Ֆիլիպ Դելյորը, ողջունելով վարչապետին, համոզմունք է հայտնել, որ Նիկոլ

Արմեն Կոտոլյանը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին նշանակել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: ՀՀ վարչապետի աշխատակազմ  

Նոր ձեռնարկությունների բացմամբ պայմանավորված տարածաշրջանային զարգացման խթանումը Հայաստանում՝ EU4Business նախաձեռնության օժանդակությամբ

ԵՄ-ի և վերջինիս EU4Business («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության աջակցությամբ ՀՀ Լոռիի մարզում գործարկվել է 4 նոր ձեռնարկություն: Վանաձոր, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում գործող բոլոր նշված ձեռնարկությունները իրենց գործունեությունը սկսել են «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից: ԵՄ-ի աջակցությամբ իրականացված վերապատրաստմանը մասնակցելուց և վարկ

«Եթե հայցվորի համար անձնագրի գույն կամ ազգություն գոյություն չունի, ապա պարզ չէ, թե ո՞րն է վիրավորվելու հիմքը»

Զրպարտության, տեղեկությունները հերքելու գործով Գառնիկ Իսագուլյանը առարկություններ է բերել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ կետով սահմանված է. «քրեական գործ հարուցելու առիթներն են լրատվական միջոցների հաղորդումները», իսկ 179 հոդվածի 1-ին կետով էլ՝ «լրատվական միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում»: Իսկ ինչ հետեւեց հայցվոր Ա. Խաչատրյանի հարցազրույցներին հետեւած Արցախի Հանրապետության

Ցանկացած մեկ մարդու իշխանություն դատապարտված է. «Հրապարակ»

«Հրապարակ». Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ․ –Դուք մայիսի 1-ին անսպասելի ելույթ ունեցաք Ազգային ժողովում եւ հայտարարեցիք, որ հակադրվելով ձեր կուսակցության որոշմանը՝ չեք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դեռ ամբիոնից չէիք իջել, երբ ՀՅԴ–ն Ձեզնից պահանջեց մանդատը վայր դնել, ապա հեռացրեց կուսակցությունից։ Նման հակադեմոկրատական, իր անդամների կարծիքը չհանդուրժող կուսակցության ձեւավորմանը նաեւ Դուք եք մասնակցել՝ 28 տարի անդամակցելով

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական գիտաժողով

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» նախաձեռնությամբ կազմակերպվող «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին և Արցախյան շարժման 30-ամյակին: Գիտաժողովի համակազմակերպիչներն են նաև Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը և Երևանի պետական համալսարանը: Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանը բացման խոսքում ասաց, որ գիտաժողովի

Պլանային ջրանջատում Երեւանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

«Ստացել եմ առաջարկներ «դրսից», բայց գիտակցել եմ, որ իմ գնալով թատրոնը կփլուզվի»

Հարցազրույց ճանաչված մնջախաղաց Համլետ Չոբանյանի հետ – Շուրջ 30 տարի պրոֆեսիոնալ բեմում եք՝ 1990թ.-ից «Եռանկյունի» թատրոն-ստուդիայում, հետո Մալյանի անվան թատրոնում, այնուհետեւ «Աստիճան» միմոդրամայի թատրոնում, հանդիսացել եք նաեւ Փոսի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի դերասան: Վերջապես, շուրջ 20 տարի Երեւանի մնջախաղի պետական թատրոնի առաջատար արտիստներից էիք մինչ 2014թ., որից հետո ստեղծագործում եք ազատ արվեստագետի կարգավիճակով: Մեր դիտարկմամբ՝ վերջին

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագիրը կփոփոխվի. ի՞նչ կշահեն շահառուները

Առաջարկվում է երիտասարդ ընտանիք համարել այն զույգերին, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, նախին 65-ի փոխարեն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930