Օրվա լրահոսը

Քննարկվել Արցախի ու Կալիֆորնիայի միջև տնտեսության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներում գործնական ծրագրերի իրականացման հեռանկարները

Սեպտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի պատվիրակությանը, որի կազմում էին Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթընի Պորտանտինոն և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը։ Ողջունելով պատվիրակության այցն Արցախ՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Արցախի անկախության սատարմանն ուղղված Կալիֆորնիայի Վեհաժողովի և Սենատի համատեղ բանաձևի ընդունման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ այն ամուր հիմքեր

Մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ

ՊԲ զորահավաքային պատրաստության ընթացիկ տարվա պլանի համաձայն՝ սեպտեմբերի 13-ից մեկնարկել են ուսումնավարժական հավաքներ՝ ՊԲ-ի զորահավաքային մարդկային ռեսուրսի ներգրավմամբ: Ուսումնավարժական հավաքների ընթացքում մասնակիցների հետ նախատեսվում են իրականացնել տեսական ու գործնական տարաբնույթ պարապմունքներ, ներդաշնակման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պահեստազորայիններին նախապատրաստել մարտական հերթապահության կրմանն ու հավանական մարտական գործողությունների ժամանակ համապատասխան խնդիրների կատարմանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա ղեկավարած HART բարեգործական կազմակերպության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զորի Բալայանը: Նախագահը ջերմորեն ողջունել է բարոնուհուն եւ նրա գործընկերներին՝ նշելով, որ ուրախ է ընդունել հայ ժողովրդի լավագույն

«Հրազդանի կիրճը պետք է պահպանել, այլ ոչ՝ վայրագ կառուցապատման և աղտոտման միջոցով վերացնել»

Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Շենգավիթ վարչական շրջանում: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Զարուհի Փոստանջյանը շրջեց մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարակից տարածքներում, որտեղ աշխատող կրպակատերերը, փողոցային առևտրով զբաղվողները և անցորդները ողջունում և հաղթանակ էին մաղթում «Երկիր

Գնացել էինք Լոնդոն՝ «կտրվելու». Սկրիպալի թունավորման մեջ մեղադրվողները հարցազրույց են տվել

Ռուսլան Բոշիրովը և Ալեքսանդր Պետրովը, որոնց Բրիտանիայի իշխանությունները մեղադրում են Սոլսբերիում Ռուսաստանի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, հարցազրույց են տվել Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը պարզաբանել են, որ մեկնել են Լոնդոն «կտրվելու», բայց հետո որոշել են այցելել նաև Սոլսբերիի տաճար, որի մասին վաղուց լսել էին

Արմեն Սարգսյանն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին: Սրբազան հայրը Հանրապետության նախագահին է փոխանցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության հրավերը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին: Պատարագին հրավիրված

Ամփոփվել է «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունը

Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ևս մեկ անգամ անդրադարձ է կատարել այն հիմնական նպատակներին, խնդիրներին ու առանձնահատկություններին, որոնք դրված էին զորավարժությունների հիմքում, հավաստիացնելով, որ պայմանական պատերազմին ներգրավված բոլոր

Արա Բաբլոյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը: Ազգային ժողովի նախագահը երկու երկրների միջպետական հարաբերությունների

Լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Aysor.am

Aysor.am. ԱՄՆ կառավարությունն աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանը՝ հիվանդությունների արձագանքման ու հաշվառման կարողությունների կատարելագործման հարցում, այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հաղորդեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «Ինչպես վերջերս նշեց ՀՀ վարչապետը ՀՀ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները, այդ թվում՝ օտարերկրացի պաշտոնական այցելուների մուտքը այդ հաստատություններ, լիովին վերահսկվում են ՀՀ իշխանությունների կողմից: Ընդհանուր

Ավագանու թեկնածուներն առաջարկում են՝ «city tax», էլեկտրոբուսներ, ուղեվարձի վճարման ցանցային համակարգ

Երեւանի տրանսպորտային խնդիրների լուծման ինչ տարբերակներ են առաջարկում «Ժառանգությունը», ԵԾ-ն եւ «Իմ քայլը»

Կարմիր գրքում գրանցված կենդանիներին ու բույսերին Ամուլսարի հանքի համար փորված փոսերում են փնտրում. (Տեսանյութ)

Ամուլսարում ուսումնասիրություններ կատարելու համար ժամանակը բավարար չէ

«Հայաստանում ամբողջական ժողովրդավարություն ունենալու հիմքը տեղական մակարդակում ժողովրդավարության բարձրացումն  ու ինքնուրույնության աճն է»

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ԵԽ տարածքային և տեղական  կոնգրեսի պատվիրակությանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Մենք հասկանում ենք Սիրիայի հայկական բնակչությանն օգնելու ՀՀ կառավարության ցանկությունը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. Aysor.am

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սիրիայում Հայաստանի ենթադրվող առաքելության մասին մեկնաբանություն չի անում, սակայն նշում է, որ Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին: Aysor.am-ի հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե Ռուսաստանի հետ «հումանիտար համագործակցության» շրջանակում զինվորականներ ուղարկի Սիրիա, մասնավորապես՝ ռազմական բժիշկների և սակրավորների, ԱՄՆ դեսպանատունը տվել է հետևյալ

«Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, եւ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում

Պարզաբանում ՍՊՍ Սիգարոն ընկերության սեփականատիրոջը ուղեկցող անձանց բերման ենթարկելու վերաբերյալ Երեկ ուշ երեկոյան բազմաթիվ ԶԼՄ-ներով տեղեկություն է տարածվել, ըստ որի «ոստիկանները բերման են ենթարկել «Սիգարոն»-ի սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի երկու անդամներին»: Լուրը կարիք ունի որոշ ճշգրտում-պարզաբանումների. նախ՝ «Սիգարոն»-ը ունի մեկ սեփականատեր, դա ընկերության հիմնադիր Ս. Պողոսյանն է, երկրորդ՝ նրան երբևէ թիկնազոր չի ուղեկցում, քանի որ

Մարաշցիներն էլ բուկլետները գրկած «սելֆի» արեցին Հայկ Մարությանի հետ

«Իմ քայլը» քայլարշավ արեց Նորք Մարաշում

Ֆրանսիացի եւ հայ թավջութակահարները կփառաբանեն գործիքը Ժնեւում

Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո հոկտեմբերի 12-ին Ժնևի «Վիկտորիա հոլ» համերգասրահում կկայանա «VIVA CELLO. Լավագույն ստեղծագործություն թավջութակի համար» խորագրով համերգ՝ նվիրված Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին եւ Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձին։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց շվեյցարաբնակ մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, որն էլ համերգի նախաձեռնողն է` ի դեմս ԱՎԵՏԻՍ մշակութային ասոցիացիայի:

Ցեղասպանությունները գուցե հաճախ չեն իրագործվում, սակայն, որքան էլ հազվադեպ լինեն, դրանք ծանրագույն հանցագործություններ են. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի քննարկմանը   Շնորհակալություն: Պարո՛ն  նախագահ, Տիկի՛ն Գերագույն հանձնակատար, Պարո՛ն Հատուկ խորհրդական, Քննարկման հարգարժա՛ն մասնակիցներ, Ձե՛րդ գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Իրապես ոգևորիչ է վերադառնալ Ժնև՝ Մարդու իրավունքների խորհուրդ` ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում Հայաստանի դեսպանի առաքելությունն ավարտելուց ուղիղ տասը տարի

«Փեթակ» առեւտրի կենտրոնում պայմանները միջինից ցածր են». ՀՅԴ ավագանու թեկնածու

Չկան բարվոք սանիտարահիգիենիկ պայմաններ, հարմարավետ ավտոկայանատեղի, օդափոխման համակարգ, պատշաճ վերանորոգում

Անին 1001 եկեղեցիներու քաղաք է ու ատիկա չափազանցութիւն չէ․ Թրքական թերթին անդրադարձը. «Եռագույն» 

Թրքական ամենաշատ տպաքանակ ունեցող ընդդիմադիր Sozcu պարբերականը անդրադարձած 10-11-րդ դարերու Հայոց մայրաքաղաքայ Անիին: Թրքական պարբերականին հրապարակումը եզակի է, քանի որ վերջապէս Անին ներկայացուած է որպէս հայկական: Նախաբանին մէջ կը նշուի, որ Հայոց Բագրատունիներու օրօք Անին տարածաշրջանային կարեւոր ուժային ու մշակութային կեդրոն էր: «Անիիի բարգաւաճման գագաթնակէտը եղած է 11-րդ դարուն: Ան նաեւ 1001 եկեղեցիներու քաղաք կ՛անուանեն

ՀՅԴ-ն ծրագրում է մետրոպոլիտենի վերգետնյա կայան կառուցել

Եթե հաղթի Երեւանի ավագանու ընտրություններում՝ ՀՅԴ-ն մետրոպոլիտենի կայանները կշատացնի

Կատարի շեյխը Էրդողանին 400 մլն դոլարանոց ինքնաթիռ է նվիրել

Կատարի Արաբական Էմիրության շեյխ Թեմիմ բին Համեդ ալ Սանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ իր համակրանքն ու Թուրքիայի նկատմամբ վստահությունը արտահայտելու համար Էրդողանին ինքնաթիռ է նվիրել։ «Boeing-747-8» տեսակի VIP կահավորված ինքնաթիռը սեպտեմբերի 12-ին վայրէջք է կատարել Ստամբուլի Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում և ներառվել Էրդողանի անձնական օդային նավատորմում։ 2012թ․ արտադրված ինքնաթիռը կահավորվել է Սան Անտոնիոյում և

Ցուցարարի բողոքի հիման վրա Վերաքննիչը բեկանեց Վարչական դատարանի վճիռը

Երեկ՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մասնակի բավարարեց ցուցարար Նաիրա Բադալյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը: Ցուցարարն ու նրա ներկայացուցիչը վերաքննիչ բողոք էին ներկայացրել ՀՀ Վարչական դատարանի՝ 2018թ. մայիսի 20-ի վճռի դեմ, որով դատարանը մերժել էր և՛ Ն. Բադալյանին պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը, և՛ ցուցարարի հակընդդեմ

Նստարանները փչացնելուց հետո՝ իրենց հետ տարել են փակցված «Վանաձոր» գրությունը

Վանաձորում՝ հանրային վայրերում տեղադրված նստարանները վերջին շրջանում կարծես թե որոշ մարդկանց անհարմարություն են պատճառում: Բանն այն է, որ անհայտ քաղաքացիներ որոշակի ժամանակ է՝ սկսել են վնասել քաղաքի կենտրոնական հատվածներում տեղադրված նստարանները: -Ես չեմ ուզում որեւէ միտում տեսնել: Երեւի չարագործ երիտասարդներ են արել, ում համար ըստ էության նույնն է՝ այդ գույքն այդտեղ տեղադրված է, թե ոչ,-

«Երեւանի մանկապարտեզները պետք է վճարովի դառնան, բայց արտոնություններով՝ սոցիալական որոշ խմբերի համար». Բախշյան

«Գուցե իմ այս մտադրության համար ինձ վրա «հարձակվողներ» լինեն, բայց թող հիմնավորեն, նոր հարձակվեն…»,-ասում է ավագանու թեկնածուն

«Ամբողջ ժողովրդի նկատմամբ բռնաճնշումներ կան». Գալուստ Սահակյան

Հարցրեցինք՝ 10 տարում դուք տնտեսությունն ինչքա՞ն եք զարգացրել ու հիմա այս 3 ամսում ինչքա՞ն զարգացում եք սպասում Նիկոլ Փաշինյանից՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «10 տարի առաջ դուք ոչ ապարատ ունեիք, ոչ էլ քայլելու խնդիր ունեիք, այնպես որ, այս տասը տարվա ընթացքում բոլոր ճյուղերով զարգացում է եղել, մեծ աշխատանք է կատարել ՀՀԿ-ն, մի փոքր էլ կմեծանաք եւ կտեսնեք»:

«Դա մեզ դարձնում է ռազմական թիրախ». Տիգրան Խզմալյան. «Ա1+»

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի խումբ քաղաքացիների հետ կառավարության դիմաց պահանջում էր, որպեսզի  հայկական բանակի ստորաբաժանում չուղարկեն Սիրիա: Նրա խոսքով,  Սիրիայում՝ Ռուսաստանին աջակցելով, Հայաստանը դեմ կգնա ամբողջ աշխարհին. «Դա մեզ դարձնում է ռազմական թիրախ, դա մեր աշխարհասփյուռ հայությանը դարձնում է ահաբեկչության թիրախ, սա մեծ քաղաքական սխալ է»: Ըստ Տիգրան Խզմալյանի, ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է Սիրիայում նոր

Նիկոլ Փաշինյանը «Շանթ-2018» զորավարժությունների սցենարը միտումնավոր 2 անգամ փոփոխել է՝ ստուգելու՝ թե ինչպես են տակից դուրս գալիս

Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Շանթ-2018» զորավարժությունների տեղեկատվական կենտրոն

Բերդի ուսումնարանի ուսանողները ձեռնոցներ կարտադրեն

Համայնքի ավագանու որոշմամբ անհատույց օգտագործմամբ տարածք է տրամադրվել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930