Օրվա լրահոսը
Արամ Օրբելյանն. «Անկախ նրանից, թե ով է սպանել Տիգրան Աբգարյանին, ինչ հանգամանքներում, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում»
Օրբելյանը նշեց՝ «Նոր կառավարությունը բազմաթիվ անգամ պնդել է, որ չենք միջամտելու: Չենք միջամտելը չի նշանակում, որ չենք զանգելու, դա նշանակում է, որ զանգերին էլ չեն պատասխանելու, կամ զանգերի պատասխանը լինելու է մի՛ զանգեք, այլ ոչ թե՝ ուզես չուզես՝ պիտի փակես, կամ պիտի կալանքը տաս»:
11 անձանց մեղադրանք է առաջադրվել «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի շրջանակներում
Նրանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Քոչարյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետին. «Սա ուղղակի մանիպուլյացիա է, եթե դա հանցագործություն է, ապա ինչո՞ւ չկան մեղադրյալներ»
Հայկ Ալումյանը պատասխանեց. «Իրենք ներկայացնում են մի մատյան ու ասում են՝ տեսեք, զինվորները, որպես վարձկաններ են օգտագործվել, ինչ-որ օլիգարխներ իրենց գումարներ են բաժանել, գումարներ են բաժանվել եւ ենթատեքստ կա, որ ինչ-որ ապօրինի նպատակով են դա արել: Ես չգիտեմ, ես այդ մատյանները չեմ տեսել, ես պաշտպան եմ, դուք լրագրող եք, բայց դուք ավելի շուտ եք այդ մատյանը տեսել, քան ես: Սկզբում տեսել եք դուք, հետո հանրությունը, վերջում ես:
ԱՊՀ փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական կոմիտեի 79-րդ նիստին: Նիստի օրակարգում էին ԱՊՀ մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Կազմակերպության մասնակից պետությունների փոխվարչապետները քննարկել են Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի և մի շարք միջպետական ծրագրերի դրույթների իրականացման ընթացքը, ինչպես նաև անդրադարձել 2020 թվականին ԱՊՀ մասնակից պետություններում
Քոչարյանի փաստաբանը հիշեցնում է, որ ԱԱԾ-ից «утечка» էլի է եղել՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարը
Այսօր «Սպուտնիկ Արմենիայում» հրավիրած ասուլիսում ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսումների հետ կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարեցին, որ Քոչարյանը կապ չունի դրա հետ, ինքը չի գաղտնալսել: Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նույնիսկ իր վարկածը առաջ քաշեց: Նա ասաց, որ սկզբում հայտարարվում էր, թե մենակ ԱԱԾ-ն կարող է նման սարքավորում ունենալ ու նման
Փաշինյանին ներկայացրել են ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի գործունեությունը
2018 թվականի սեպտեմբերի 14-ին, պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանին և Արա Թորանյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում, Արցախում և սփյուռքում տիրող ընդհանուր իրավիճակն
Քոչարյանի փաստաբանների պարզաբանումը՝ Քոչարյանի՝ 6մլն դոլար կաշառքով «Կոնգրեսն» իրենով անելու մասին
Արամ Օրբելյանի խոսքով՝ «Եթե նայենք այն տվյալները, որի մասին խոսվում է, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014-ին, 2014-ին Ռոբերտ Քոչարյանը որեւէ պետական պաշտոն չի զբաղեցրել արդեն վաղուց, այդ թվում նաեւ նրա ընտանիքի անդամները՝ տղաները, աղջիկը: Հիմա երբ որ կլինի գործը, կգա, կհասկանանք էդ ինչ կաշառք է, ով է ում տվել, այդ ժամանակ ավելի մանրամասն կներկայացնենք, բայց այդ գործարքի հետ կապված որեւէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում ոնց կարող է ընդհանրապես ի սկզբանե երեւալ»:
«Պաստառները փակցված են նախընտրական քարոզչության կանոնների պահպանմամբ». ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ սեպտեմբերի 12-ին տեղեկացել է, որ Երևանի մետրոպոլիտենի կանգառներում փակցված են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուների քարոզչական պաստառներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հարցմանն ի պատասխան «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ մետրոպոլիտեն) իրազեկել է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի կանոնների պահպանմամբ, Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր
Ամփոփվել են հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքները
Սեպտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփելու և հետագա զարգացման հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև անկանոն տեղադրված գազագեներատորային հակակարկտային կայանների տեղափոխման վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը՝ ԱԻ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արամ Թանքարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված
«Քոչարյանն այդ գաղտնալսումների հետ կապ ունի այնքան, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը». Ալումյան
Aravot.am-ի հարցին՝ գաղտնալսումների հետ կապված հնչում են տեսակետներ, որ դա արել է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կասեք այդ մասին՝ Արամ Օրբելյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ հավելյալ մեկնաբանություն ուղղակի չտամ, անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման»:
Արտաքսման որոշումը չեղարկվել է․ Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում
Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով արտաքսման որոշումը չեղարկվել է․ Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ Արման Թաթոյանին փոխանցվել է նաև, որ այս պահին փորձում են
«Զարուհի Փոստանջյանը միակ թեկնածուն է, որն իր քաղաքական կենսագրությունը երբևէ չի արատավորել Սերժի, Ռոբի կամ Լևոնի հետ ձեռքսեղմումով». Երկիր Ծիրանիի քարոզարշավը՝ Նոր Նորքում
Քաղաքապետի թեկնածուն պատասխանելով Նորքի առևտրականներին, ասաց՝ իմը չեն, բոլորի օլիգարխներն են:
Մարատ Գրիգորյան. «Աշխարհում ոչ մի տեղ նման խայտառակ գործարք չեք գտնի, երբ հանքի շահագործումից պետությունը ստանում է մոտ 500 մլն դոլարի շահույթ, իսկ շահագործող ընկերությունը՝ 2 միլիարդի»
Քննարկմանը մասնակցելու և տեսակետ հայտնելու հնարավորություն էր ընձեռված նաև Ամուլսարը շահագործող «Լիդիան» ընկերությանն ու Բնապահպանության նախարարությանը, որոնց ներկայացուցիչները, սակայն այդպես էլ չներկայացան:
Արարատ Զուրաբյան. «Այս քարոզարշավում մարդիկ շոու են անում»
Նախկին թաղապետն ունի Երեւանի խնդիրների լուծման բանալին
Մակրոնը պետք է օգտագործի ձայնագրությունների արտահոսքը՝ մտահոգություն հայտնելու համար Հայաստանի դատական իշխանության անկախության վերաբերյալ. New Europe
Երբեմն դժվար է ապացուցել, որ երկրի քաղաքական առաջնորդները հանձնարարում են կալանավորել կամ հետապնդում իրականացնել, բայց Հայաստանի դեպքում այժմ ունենք ապացույց՝ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների սենսացիոն արտահոսքի տեսքով, New Europe պարբերականում գրում է Մայքլ Բյուրելը: Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ հայտնվել է ներքին փոթորկի կենտրոնում այն բանից հետո, երբ YouTube-ում տեղադրվեց ձայնագրություն,
Ադրբեջանում պատրաստվում են զորավարժությունների. պոտենցիալ թշնամին Հայաստանն է
Ուշագրավ է, որ ՊՆ հաղորդագրության մեջ առաջին անգամ նշվում է, որ զորավարժությունների ժամանակ պոտենցիալ թշնամին լինելու է Հայաստանը, ինչպես նաև ասվում է, որ զորքի առաջ խնդիր է դրվելու «ազատագրել օկուպացված տարածքները»:
ՀԴՄ-ների համար ամեն եռամսյակ 6000 դրամ են վճարում, սակայն սպասարկող մասնագետ չկա
1000 դրամ էլ՝ սարքը Երեւան ուղարկելու համար
Ժառանգություն. «Ունենք տեղեկություններ՝ աշխատավարձերի միջոցով, բազմազավակ ընտանիքներին կաշառելու, ցուցակագրելու աշխատաոճի մասին»
«Ժառանգության» թեկնածուները մտահոգված են՝ հանկարծ համաժողովրդական պայքարը չդառնա ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի գերկուսակցություն
Մարտունու տարածքի կառույցները համակարգված կերպով ջանք չէին խնայել, որ հանդիպումը «Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամների հետ ձախողվի
Սույն թվականի սեպտեմբերի 14-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու ենթաշրջանում տեղի ունեցավ Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող խմբի առաջին ժողովրդական հանդիպումը: Մարտունու տարածքում գտնվելու ընթացքում հայտնի դարձավ, որ այդտեղ գրեթե ոչինչ չի փոխվել: Կրթական հաստատությունների և այլ կառույցների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանությունը և ԱԱԾ-ն համակարգված կերպով ջանք չէին խնայել, որպեսզի ժողովրդի հանդիպումը Սասնա Ծռեր համահայկական կուսակցության նախաձեռնող
Թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ: 2018թ. մայիսի 25-ին «1In.am» տեղեկատվական հարթակում հրապարակվել
Այսուհետ Լոռիում կարտադրվեն հակակարկտային ցանցեր
Այսօր Լոռու մարզի Դարպաս համայնքում պաշտոնապես բացվեց գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի արտադրամասը: Արտադրողը իտալական «Կարմա» ընկերությունն է: -Մենք արտադրում ենք՝ ցանցեր, սյուներ եւ այլ սարքավորումներ, որոնք գյուղատնտեսին կտան հնարավորություն, որպեսզի կարողանան բերքը կարկուտից պաշտպանել: Տեխնոլոգիան 100 տոկոս իտալական է: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք մեծացնել արտադրվող ապրանքատեսականիները: Նախատեսում ենք արտադրել նաեւ կարտոֆիլի, սոխի
Ինչպես է Զեյնալյանն Արցախում ադրբեջանցիների շրջափակումից հանել 30 երեխայի. պատմում է Արամ Սարգսյանը
Դա ենթադրում էր համապատասխան ճանապարհով անցնել ադրբեջանական բանակայինների միջով, երեխաներին վերցնել եւ դուրս գալ
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ-ի սեպտեմբերի 14-ի 14:00 դրությամբ. ՀՀ ԱԻՆ
Լույս Դաշինքը երաշխավորելու է մանկապարտեզների գործունեությունը անվճար հիմունքներով
Կրթող մայրաքաղաք ունենալ նշանակում է ապահովել բարենպաստ պայմաններ, որոնք իրենց անուղղակի ներգործությամբ կնպաստեն երեխաների կրթության իրավունքի արդար և արդյունավետ իրացմանը։ Վերանայելու ենք հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդի և տնօրենի ընտրության գործող կարգը՝ ապահովելով ծնողների և շահառուների մասնակցությունը գործընթացին։ Մշակելու ենք նախադպրոցական և դպրոցական սննդի ռազմավարություն, որը կներառի հատուկ սննդի մատակարարում, ճաշացանկ և սպասարկման բարեկարգված ենթակառուցվածքներ։ Երեխաների
«The National» . «Կարմենը» Երևանից Դուբայ հասցնելու մարտահրավերը
Կոնստանտին Օրբելյանը վերակենդանացրեց Երևանի 85-ամյա օպերային թատրոնը
Վրաերթ Երեւան-Եղվարդ ճանապարհին. 45-ամյա կին ու 7-ամյա տղա են մահացել
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 45-ամյա Գայանե Մանուկյանին եւ 7-ամյա Տիգրան Վարդանյանին. Գայանե Մանուկյանը մահացել է տեղում, իսկ Տիգրան Վարդանյանը՝ հիվանդանոցում: Կատարվում է քննություն։ ՀՀ ոստիկանություն
Անահիտ Բախշյան. «Մանկապարտեզների առաջարկը իմն է, ոչ թե «Լույս» դաշինքի ծրագրային թեզը»
«Լույս» դաշինքը ներկայացնող, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ նախադպրոցական կրթության ծախսերը պետությունը Սահմանադրությամբ իր վրա չի վերցրել, եւ Սահմանադրությունը հանրակրթությունն է համարում պարտադիր ու պետական միջոցների հաշվին: «Մինչեւ 2011 թ Երեւանում դա եղել է վճարովի ծառայություն, բայց 2010 թ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրում որոշել է անվճար դարձնել եւ Կարեն Կարապետյանի օրոք
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում գործադուլ է. «Ա1+»
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլի մեջ են։ «Ա1+»-ի հետ զրույցում գործարանի ավտոմատիկայի բաժնի պետ Վաչագան Դարբինյանը պարզաբանեց, որ իրենք հիմնականում դժգոհում են ֆաբրիկայի անվտանգության աշխատակիցների պահվածքից։ Ֆաբրիկայի սեփականատեր «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության հրավիրած անվտանգության աշխատակիցներն, ըստ Դարբինյանի, ոսկու հանքանյութեր են թաքցնում, հետո իրենք իրենց թաքցրածը հայտնաբերում ու պարգևավճարներ են ստանում, իսկ անմեղ աշխատակիցները պատժվում են։
«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանը դեռ հիվանդանոցում է
Նա դեռեւս ստացիոնար բուժման կարիք ունի՝ մի շարք հիվանդությունների պատճառով,-հայտնում է պաշտպանը

















































