Օրվա լրահոսը
Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղևորա- և բեռնափոխադրումների աճ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի օգոստոսի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան՝ ինչպես նախատեսված, այնպես էլ անցյալ տարվա ցուցանիշների հետ համեմատ: Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը գերազանցեց անցյալ տարվա շեմը 17,3%-ով, նետտո բեռնաշրջանառությունը՝ 22,9%-ով, իսկ բեռնումն ավելացել է 19,4%-ով: Երկաթուղային ճանապարհով
«Առջևում ունենք դեռ մեծ կռիվ ու մեծ ազատագրում». Զարուհի Փոստանջյան
Լիազորություններ ստանձնելով «Երկիր Ծիրանի»-ն կմաքրի Հրազդանի կիրճն աղբից և «Կարմիր բլուր»-ը կդարձնի կրթական, մշակութային ու զբոսաշրջային կենտրոն:
Համահայկական այգի, խորքային ջրերից լճակներ, Երևանի՝ դեպի դուրս աճ, էլեկտրաէներգիայի սպառման աճ. Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը՝ ավագանու թեկնածուների աչքերով
Ոռոգման և աղբավայրերի խնդիրը բարձրացնում են բոլոր ուժերը:
ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվում են դատապարտյալների ընդունելություններ
ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի հունիսի 23-ի կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը հանձնարարվել էր հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել և կազմակերպել դատապարտյալների ընդունելություն՝ նրանց բարձրացրած իրավական բնույթի խնդիրներին տեղում ծանոթանալու, դատախազության իրավասությունների սահմաններում և հնարավորության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ գտնելու,
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է սենատոր Էնթոնի Պորտանտինոյին
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Մինասյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանական և քաղաքային իշխանությունների հետ կապերի շարունակականությունը և բարձր գնահատել 2014 թվականին Կալիֆորնիայի խորհրդարանի և սենատի համատեղ որոշումը՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
«Սասնա ծռեր». «Շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը»
Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը մնում է այն համոզմունքին, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլիներ որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո: Այդպիսիք են, առաջին հերթին՝ անկախ դատարանը, բարեփոխված իրավապահ մարմինները, քաղբանտարկյալների և ռազմագերիների բացակայությունը, իրական
Կոստանյանի ուշագրավ պատասխանը, երբ հիշեցրինք, որ Օսկանյանին գաղտնալսելիս լուռ էր, մարդու իրավունք էլ չէր հիշում
Aravot.am-ը Կոստանյանին հարցրեց՝ տարիներ առաջ Վարդան Օսկանյանին էլ էին գաղտնալսել, ձայնագրել՝ սրճարաններից մեկում, բա այդ ժամանակ ինչո՞ւ չհիշեց մարդու իրավունքների մասին: Հիշեցնենք, որ այն ժամանակ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանին ու Վարդան Օսկանյանին գաղտնալսել եւ հրապարակել էին նրանց՝ «Ռիչ» սրճարանում ունեցած խոսակցությունը, որից հետո ԱԺ-ում բազմաթիվ հայտարարություններ եղան, գործ հարուցվեց ու ապօրինի ձայնագրման գործն էլ կասեցվեց:
«Հայկ Մարությանը ո՞նց է երկու անգամ մեծ լիֆտը մտցնելու երկու անգամ փոքր շախտայի մեջ». Պետրոս Ղազարյան
Թեեւ Երեւանի բյուջե մեծ չէ, 80 միլիարդ դրամ է, բայց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, եթե Երեւանի նախկին բոլոր քաղաքային իշխանություններն այն չթալանեին, այդ գումարը բավարար կլիներ մայրաքաղաքի թեկուզ չնչին, բայց առաջնային խնդիրները լուծելու համար: ԲՀԿ-ն առաջարկում է`մեծացնել Երեւանի բյուջեն
Հակոբ Սիմոնյանը՝ Արարատի հետ տեսողական կապի եւ անճոռնի շինությունները բացառելու մասին
«Հայք» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Երևանում կառուցումն ու նախագծումն այնպես պետք է լինի, որ հնարավորինս երևա Արարատ լեռը եւ կարևոր տեղ հատկացվի պատմամշակութային արժեքներին: «Մարդկության մի ստվար զանգվածը՝ 3-4 մլրդ մարդ, ընդունում է, որ մարդկության փրկության հանգրվանն Արարատ լեռն է, դա
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար. Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները գտնվել են Գրասենյակի ուշադրության կենտրոնում
Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:
Կոստանյանը՝ Մարտի 1-ի գործով իր խոստումները չկատարելու եւ ՀՔԾ պետի բացահայտումների մասին
Aravot.am-ի հարցին՝ դուք անընդհատ ասում էիք՝ սայլը տեղից կշարժեմ, սայլը տեղից շարժում եմ, բայց նոր իշխանությունները 3 ամսում պարզեցին, որ, օրինակ, Տիգրան Աբգարյանին հատուկ ջոկատայիններն են սպանել՝ Կոստանյանը պատասխանեց. «Պետք է հաշվի առնեք մի քանի հանգամանք՝ ես քննիչ չեմ եղել, ես դատախազ եմ եղել եւ եթե նկատել եք, վստահ եմ, որ նկատել եք, այս գործով բացահայտումները, եթե դրանց բացահայտում կարելի է ասել, քննիչն է արել, ոչ թե դատախազը»:
ԵԱՀԿ ԽՎ նախագահ. «Ես հասկանում եմ այն մարտահրավերներն ու զգայունությունը, որոնք ազդում են Հայաստանի վրա»
Ես հույս ունեմ, որ իշխանությունները կօգտագործեն ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող ողջ գործիքակազմը՝ օգնելու երկրին լիարժեք կերպով արդարացնելու իր ժողովրդի սպասումները»,- ասել է Ծերեթելին:
ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կողմ քվեարկեց՝ գաղտնալսումների հարցով քննիչ հանձնաժողովի հարցին
Էդմոն Մարուքյանն ասաց. «Անընդհատ հիմա երկրում քննարկվում է խորհրդարանը լուծարելու հարցը, մենք բերում ենք քննիչ հանձնաժողով ենք ստեղծում, խորհրդարանը պետք է լուծարվի, զբաղվենք լուրջ գործով, գրել եք 2 ամիս ժամկետով է ստեղծվում, մենք չգիտենք՝ 2 ամիս լինելո՞ւ է էս ԱԺ-ն, թե՞ չի լինում»: Կոստանյանն էլ ասաց. «Եթե այդ տրամաբանությունն ընդունելի է, ուրեմն եկեք մենք ոչ մի օրենք էլ չընդունենք, մեկ է, ԱԺ-ն լուծարվելու է, եթե նպատակ ունենք պառլամենտը լուծարել, մի անհանգստացեք, չի կարող ԱԺ-ն լուծարվի, այս հանձնաժողովը մնա»:
Նախարարներ, փոխնախարար, քաղաքական գործիչները. ՀՖՖ գործկոմի անդամների թեկնածուները
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 22-ից կգլխավորի ՀՖՖ-ն
«Ներդրումների համար վստահություն եւ կայունություն է պետք, ոչ թե «Անորսալի Ջո»-երի որս». Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ն ահազանգում է`քարոզարշավը հավասար մրցակցային պայմաններով չի ընթանում
«Ինչի՞ց եք վախենում, պարոնա՛յք…հերիք չի՞ էդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին». Աշոտյան
«Ինչի՞ց եք վախենում, պարոնա՛յք, ինչի՞ց եք վախենում, երբ ափալ-թափալ նիստից մի օր շուտ գիշերը գործ եք հարուցում, հերիք չի՞ էդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, այս հանձնաժողովի աշխատանքը չպիտի լինի քաղաքական, այս հանձնաժողովի աշխատանքը պետք է ունենա մի քանի սկզբունք: Սկզբունք առաջին՝ մաքսիմալ թափանցիկություն, առաջարկում եմ բոլոր նիստերը օնլայն հեռարձակել, սկզբունք երկրորդ՝ չվախենալ անուններից ու կանչել բոլորին, ում ուզում եք հարցաքննել՝ Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած Յուրի Խաչատուրովով»:
«Փաշինյանին նման կոչերը չեն սազում, նա չպետք է վրիպի». Անահիտ Բախշյան
Տիկին Բախշյանն ընդգծեց. «Նա տասը տարի առաջ է դա գրել, մենք էլ՝ անընդհատ հիշեցնենք նրան այդ մասին
«Սիգարոնի» տե՞րն էր գաղտնալսել». Պետրոս Ղազարյանը զարմացած է
«Ասֆալտին փռելու»`վարչապետի հանձնարարականի շուրջ
ԲԴԽ նախագահը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի նախագահին
Սեպտեմբերի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին: ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարևորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ատեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում
ԱԱԾ-ն՝ Վերնիսաժում եւ ամենուր
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերով շապիկներն ու գլխարկները կայծակնային արագությամբ տարածվեցին: Փաշինյանի դիմապատկերն ու «Դուխով»-ը հեղափոխության խորհրդանիշ դարձան: Երբ Ազգային անվտանգության ծառայությունը մեկը մյուսի հետեւից աղմկահարույց բացահայտումներ էր անում, ԱԱԾ-ի հանդեպ հանրության վստահությունը կտրուկ բարձրացավ, ԱԱԾ-ն եւս դարձավ խորհրդանիշ: Վերնիսաժում ԱԱԾ գրառմամբ շապիկներ ու գլխարկներ են վաճառվում, բայց այլ հարց է՝ թույլատրելի՞
Ալեն Սիմոնյանը՝ Կոստանյանին. «Եթե դուք ինձ դասավանդեիք, ես դասի չէի գա, մեխանիկորեն կստանայի»
Կոստանյանը պատասխանեց. «Իմ դասախոսական գործունեության վերաբերյալ դուք գնահատականներ չեք կարող տալ, որովհետեւ ես ձեզ դժբախտաբար դաս չեմ տվել, եթե դաս տված լինեի, դուք նման ձեւով չէիք վերաբերի Քրօրի եւ ԱԺ կանոնակարգի մեկնաբանություններին»:
Գերմանիայում քյաբաբանոցի թուրք սեփականատերը գովազդել է ֆաշիստական սիմվոլիկան
Ծագումով թուրք, քյաբաբանոցի սեփականատեր Էնգին Արսլանը, որը Գերմանիայի ֆուտբոլային ամենաստորին դիվիզիոններից մեկում հանդես եկող «1920 Մյուլ» ակումբի տիտղոսային հովանավորն էր, գովազդի համար յոթ ֆուտբոլիստի հետ միասին լուսանկարվել է ֆաշիստական բարեւի ժեստով ու այն տեղադրել ֆեյսբուքում, ինչի համար ակումբի ղեկավարությունը արտահերթ ժողով է հրավիրել, թիմից հեռացրել է այդ ֆուտբոլիստներին, հրաժարվել Արսլանի հովանավորությունից ու նրա գովազդային լոգոտիպը
Վահան Բաբայան. «Չեմ պատկերացնում, որ ԱԱԾ ղեկավարին կարելի է ձայնագրել»
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց քաղաքապետի թեկնածուն տարբերվում է մյուս 12 թեկնածուներից: «Արտակ Ավետյանը երբեւիցե քաղաքականությամբ չզբաղված մարդ է, պաշտոններ չի զբաղեցրել, չի անդամագրվել որեւէ կուսակցության, ինքը քաղաքականության հետ կապ չունեցող մարդ է, որն այսօր ընդունելի է ժողովրդի կողմից: Երկրորդ` 12 թեկնածուներից որեւէ մեկը շինարարության ղեկավարման փորձ չունի, իսկ
Շիրակի նորանշանակ մարզպետն ընդդեմ հինգ գյուղապետերի․ նա դիմել է դատախազին
Մի քանի օր առաջ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը գրություններ է ուղարկել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին, որոնք պարունակում են տվյալներ մի քանի համայնքներում՝ Շիրակում, Մարմաշենում, Հացիկում, Կապսում և Մայիսյանում կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից տեղեկացանք, որ նախապատրաստվում են նյութեր։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Ձայնագրության բովանդակության մեջ կրիմինալ բան չկա, լեքսիկայի հարց է». Ֆելիքս Ցոլակյան
Aravot.am-ի հարցին՝ ռուսներից վախենալը ՀՀ ինքնիշխանության հետ հակասության մեջ չի՞ մտնում՝ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Վախենալ չի, զգուշանալ է, որը շատ կարեւոր է, ընդհանրապես դրա մեջ դրական բան եմ տեսնում, որ ԱԱԾ տնօրենն էդ խոսքն ասում է, որովհետեւ ՀԱՊԿ քարտուղարն է, պրոբլեմ է, պիտի էդ ձեւով չարվեր, ոնց արվեց»:
Մասնագիտական վերլուծություն եւ առաջարկ
Խորհրդարանական կայուն մեծամասնության փլուզումը որպես իրավունքի ուժով Ազգային ժողովի արձակման հիմք 2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով չի բացառվում անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ինչը հնարավորություն կտա ինքնալուծարման մասին որոշում կայացնել Ազգային ժողովին՝ առանց վարչապետի հրաժարականի նախապայմանի: Հաշվի առնելով քննարկվող հարցի արդիականությունն ու
«Ինձ չնկարեցիր՝ բերեմ այստեղ կախեմ». դատավորը՝ «Սասնա ծռերի» անդամին
Աշոտ Պետրոսյանն էլ պատասխանեց, թե՝ «տանը կկախեք»: «Չէ՜, տանը պետք չի»,-կրկին ժպտալով արձագանքեց Արտուշ Գաբրիելյանը
«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, մտադրվել է ավազակային հարձակմամբ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 242.355.000 ՀՀ դրամին համարժեք 500.000 ԱՄՆ դոլար
«Նման նախանշաններով է, որ կը սկսի քաղաքացիական պատերազմ որեւէ երկրի մէջ». «Զարթոնք»
Այս ձայնագրութեան բովանդակութենէն ի յայտ եկաւ, որ այն լոզունքներով ու նախկին իշխանութեան դատական համակարգին մէջ միջամտութիւններու մասին ամբաստանութիւններով, որ յեղափոխականները իշխանութեան հասան, կեղծիք էին ըստ երեւոյթին, որովհետեւ պարզուածը կը փաստէ, թէ գործելաոճով շատ ալ տարբեր չեն իրենք իրենց նախնիներէն,
Գագիկ Մինասյան. «Բոլորին «սեւ» դիտարկելը լուրջ մարտահրավեր է՝ ուղղված բոլոր կուսակցություններին, հասարակության այն հատվածին, որը ձայն չի տալու ՔՊԿ թեկնածուին». «Հայոց աշխարհ»
Իսկ դա նշանակում է, որ իրենք կա՛մ չունեն «հանունի» ծրագիր, կամ չունեն այդ ծրագիրն իրականացնելու հնարավորություն։ Սա վտանգավոր է հատկապես իշխող կուսակցության համար։ Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված այն գործելաոճը, որ որդեգրել է ՔՊԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններում։


















































