Օրվա լրահոսը
«Հիմա ձայնը տաք տեղից է գալիս։ Բայց թող հիշի, որ ամեն բան, որ սկիզբ ունի, ավարտ էլ է ունենում». Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է. «ՔՊ-ական ագիտպրոպի բաժնի վարիչ հիշեցնող այս կինը, որը, ցավոք, ղեկավարում է Հակոբ Կոջոյանի անունը կրող արվեստի դպրոցը, թքած ունի, որ իր հանրային խոսքով մասնակից է դառնում քաղաքացիական բախումների հրահրման, կրոնական ազատության սկզբունքի ոտնահարման կոլեկտիվ գործողությունների, ինչի համար արդար պատիժ է կրելու իշխանափոխությունից հետո։ Հիմա ձայնը տաք տեղից է
Սասունիկում արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է
Սասունիկում անասնապահությունն ու հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության ծավալները տարեցտարի նվազում են։ Բնակիչները Marz News-ի հետ զրույցում նշում էին, որ տարիներ առաջ գյուղի արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է։ Մարդիկ ստիպված մի քանի անգամ կրճատել են անասնագլխաքանակը։ Սասունիկի վարչական ղեկավար Արման Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց՝ վերջին 10-ը տարիներին անասնագլխաքանակը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաշվետու է յուրաքանչյուրի առջև, անկախ այն բանից, մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ. Վահե Հովհաննիսյան
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներից մեկը գրառում էր արել և դիմել վարչապետին` նշելով, որ եկեղեցուն քննադատելու և պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն հստակ կանոնների համապատասխանող հավատացյալները: Այստեղ պետք է նշեմ, որ Կառավարությունը, օրինակ, հաշվետու է բոլոր քաղաքացիների առջև՝ անկախ նրանից՝ նրանք կատարում են ՀՀ օրենքների պահանջները, թե ոչ։ Կառավարությանը քննադատելու և օրենքների կատարման պահանջ կարող են
Հովիկ Աբրահամյանը ցանկանում է զբաղվել տնտեսական գործունեությամբ, միջնորդեցին թույլ տալ տնօրինի արգելանքի տակ հայտնված իր դրամական միջոցները
Իմ վստահորդը այլ ծառայությունների մասով դրամական միջոցներն ազատելու խնդիր ունի, մասնավորապես՝ փաստաբանական ծառայությունների վարձատրության տիրույթում. փաստաբան
«Փաստն այն է, որ ինքն այդ «միջանցքը» վաղուց տվել է, խնդիրն այն է, թե ով կհսկի «միջանցքը»․ Իշխան Սաղաթելյան
Պարզվում է՝ կարող է ամերիկյան կողմը լինել, իսկ Իրանի սահմանին ամերիկյան ուժերի ներկայությունը հղի է շատ ծանր հետեւանքներով
«Ադրբեջանին այդ ճանապարհը պետք չէ, Ադրբեջանին պետք է ներթափանցել Հայաստանի տարածք, դա երբեք էլ չեն թաքցրել»․ Մանվել Սարգսյան
«Հիմա Հայաստանն էլ շատ բան ունի ասելու։ Հայաստանը կարող է ասել՝ եթե այդպես խելոք եք, եկեք այստեղ, դուրս շպրտեք Ադրբեջանին մեր սահմաններից, մեր օկուպացված տարածքներից, որից հետո կխոսենք։ Հայաստանը կարող է հիշեցնել Ղարաբաղը, հանցագործությունները»։
Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր կստորագրեն
Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ
Հայտնի են Էթիկական լրագրության 2025 թ. մրցանակակիրները
Երևանի մամուլի ակումբի ծննդյան 30-ամյակի օրը՝ 2025թ. հուլիսի 18-ին, «Օպերա սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում սահմանված Էթիկական լրագրության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ԵՄԱ նախագահ Արթուր Պապյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը
«Շենգավիթ» հնավայրի տարածքում շատ կան ձեռակերտ փոսորակներով քարեր
Պեղումների արդյունքում բացվել է բնակատեղին՝ իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով։ Հայտնաբերվել են քարե՝ վանակատից, կայծքարից, բազալտից, տուֆից, գետաքարից և այլն, ոսկորից գործիքներ՝ դանակներ, բրիչներ, մանգաղի միջուկներ, ասեղներ, կացիններ, մուրճ ու գուրզեր, նետասլաքներ, աղորիքներ՝ տարբեր տեսակների, իլիկի գլուխներ և այլն, ինչպես նաև՝ մեծ քանակությամբ խեցեղեն՝ ամբողջական ու բեկորային:
Վրաստանի և Հայաստանի ներքին գործերի նախարարները ռեադմիսիոն համաձայնագիր են ստորագրել
Հուլիսի 21-ին երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը։ Դիմավորման պաշտոնական արարողության ընթացքում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն ծաղկեպսակ են դրել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Այնուհետև տեղի է ունեցել երկկողմ հանդիպում։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն, ողջունելով Հայաստանի պատվիրակությանը, կարևորել է ջերմ
Արտաշատ համայնքին է վերադարձվել Քաղցրաշեն բնակավայրի մշակույթի տան պուրակը
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 1/1 հասցեում գտնվող Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է
«Սիմֆոնիկ ճամփորդություն». հնչեցին ամենահայտնի դասական ստեղծագործությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ «Սիմֆոնիկ ճամփորդություն» յուրահատուկ համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին դասական երաժշտության ամենասիրելի ստեղծագործությունները։ Երեկոյի ընթացքում լեփ-լեցուն դահլիճում միաձուլվել էին ժամանակն ու տարածությունը, իսկ իրականությունը խոսում էր երաժշտության լեզվով՝ փոխանցելով ներկաներին անմոռանալի հույզեր։ Երաժշտասերներն ունկնդրեցին Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Կամիլ Սեն-Սանսի, Ջոակինո Ռոսինիի, Էդվարդ Գրիգի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Պյոտր Չայկովսկու, Յոհաննես Բրամսի, Ժորժ
Վերականգնվում են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին և Սրվեղի վանական համալիրը
Մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքներին հետևելու և տեղում խնդիրները քննարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ։ Նրանք ծանոթացել են Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու և Սրվեղ վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների ընթացքին։ Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցում (նորահայտ հուշարձան, տեղական նշանակության) մեկնարկել են
Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրողը պահանջեց առավելագույն պատժաչափ մեղադրյալի համար. Սա ավելի շատ մահափորձ է, քան ծեծ
Մեղադրողը յուրովի սկսեց ներկայացնել ապացույցները, ոչ թե օբյեկտիվորեն, այլ իր համար ցանկալի տարբերակով՝ կրկնելով, որ երկու դրվագ է մեղսագրվում Թորգոմ Ասատրյանին: Մեկը՝ մեքենայի թափքի վրա կանգնած վիճակում հարվածներ հասցնելով, մյուսը գետինն ընկած վիճակում Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնելով՝ մոռանալով, որ մի քանի նիստ առաջ հենց ինքը հայտարարեց, որ այո՛, մեքենայի վրա բարձրացած անձը չէր կարող Արարատ Միրզոյանին հարվածներ հասցնել:
Աճուրդն անցկացվել է ձևական. շուրջ 180.000 դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրին
Քրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված
Էստակադա կկառուցվի Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղու խաչմերուկում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի անվան պուրակը կբարեկարգվի: Նախագծի մրցույթը կայացել է. աշխատանքներն ավարտական փուլում են: *** Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Նախագծանախահաշվային փաթեթ կազմելու գործընթացը մեկնարկել է: Ծանրաբեռնված երթևեկությամբ ճանապարհահատվածն անմխիթար վիճակում է: *** Երևանում կառուցվում են նոր թեքահարթակներ: 111
«Միքայել սրբազանը հեղափոխություն ու հեղաշրջում անող անձ չէ, նա քննադատել է բոլոր իշխանությունների օրոք»․ փաստաբան
«Զարմանալի է, ասում են՝ մեր հասարակությունն ավելի դեմոկրատական է դարձել, բայց փաստն այն է, որ այն ժամանակվա ոչ դեմոկրատական հասարակությունում կառավարության դեմ դուրս եկած մարդուն չկալանավորեցին, իսկ դեմոկրատական հասարակությունում կալանավորեցին»,-նշում է Թամարա Յայլոյանը։
Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ը 🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած
«Աշխարհը եւ Ուկրաինան անցնում են զավթիչ Ադրբեջանի կողմը՝ օգտվելով մեր իշխանությունների անողնաշար եւ ապաքաղաքական մոտեցումից»․ Տիգրան Խզմալյան
«Ինչո՞ւ Հայաստանը չի ասում, որ այստեղ ազգերի ինքնորոշման իրավունք կա, որովհետեւ Հայաստանը պաշտոնապես չի աջակցում արցախահայության ինքնորոշման իրավունքին։ Մենք հենց այս օրերին լսում ենք, որ վարչապետ Փաշինյանը փակում է Արցախի ներկայացուցչությունը Երեւանում, փոխանակ բացի այդ ներկայացուցչությունները եւ Հայաստանում, եւ Եվրամիությունում»։
Կրոնական ազատության պաշտպանները կոչ են անում ՀՀ-ին դադարեցնել հարձակումները եկեղեցու դեմ
Christian Solidarity International (CSI) իրավապաշտպան այլ կազմակերպությունների հետ միասին, որոնք հանդես են գալիս կրոնական ազատության պաշտպանությամբ, դիմել է Հայաստանի կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող հալածանքները։ Հայտարարության մեջ կազմակերպությունները և անհատները հայտնում են «խորը մտահոգություն՝ Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա աջակիցների դեմ ուժգնացող արշավի առնչությամբ»։ Ստորագրողներից են
Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են կասեցվել
Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն արձանագրել են խախտումներ։ Արարատի մարզում պանելների արտադրությամբ և քարի վերամշակմամբ զբաղվող «Իզիպանել» ՍՊԸ-ն տարածքում առկա գրունտային ստորերկրյա ջրերից կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն: Արմավիրի մարզում «ՏՆԿԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքի խորքային հորից արտադրական և ոռոգման նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝
Հայոց Եկեղեցու դեմ արշավը ոչ միայն ՀՀ վարչապետի կարգավիճակի կոպիտ խախտումով է, այլ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքների հատկանիշներ. Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը Իշխանության եկեղեցահալած քաղաքականության իրական դրդապատճառները և անօրինական բնույթը. 1. Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նամակ է գրել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին ընդդեմ Հայոց Եկեղեցու՝ ակնհայտորեն օգտագործելով Հայոց Եկեղեցու դեմ ՀՀ վարչապետի նախաձեռնած ու նրա կողմից ղեկավարվող արշավի ուղերձները՝ վիճարկելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը
Նոր իրավիճակ Բաքվում պահվող գերիների հարցով. «Հրապարակ»
Տեսե՞լ եք ինքնիշխան երկիր, որն ատամներով չպաշտպանի իր գերեվարված քաղաքացիներին:
Կաթողիկոսը և բոլոր ձեռնադրված հոգևորականները Սուրբ Հոգուց են օծված։ Հետևաբար, հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին՝ հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ. Տեր Մաղաքիա Օհանյան
Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը` արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։Աստված մի՛ արասցե, եթե ժողովուրդը կուլ տա Հայոց Հայրապետին վեհարանից հեռացնելու խայծը։ Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության։ Սթափվե’ք և խելքի եկե՛ք, հետո ուշ է լինելու։Իսկ վարչապետի այսօրվա գրառումը, թե կուսակրոն քահանաները ամուսնանում են եկեղեցու հետ` մոլորություն է։ Նման բան չկա եկեղեցու վարդապետության և
Հովհաննես Իշխանյան. «Նույնիսկ եթե Ալիեւը նվաստացուցիչ հայտարարություններ է անում, դա չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի հետ սինքրոնիզացված չեն աշխատել Արցախը հանձնելու համար»
Ինքը փաստորեն «թոզ փչոցի» է անում ամբողջ աշխարհում, մարդկանց հավաքում է Շուշի, Ստեփանակերտ, Արցախում տարբեր տեղեր տանում, զվարճացնում է, ցույց է տալիս՝ տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ ամեն ինչ, մինչդեռ, այդ տարածքներում տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն: Նրանից հետ չեն մնում նաեւ Նիկոլ Փաշինյանենք: Նույնը նրանք անում են Կիրանցում, Տավուշում:
«Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա»․ Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյան․ «Գուցե երկու տարի հետո մի էնպիսի էներգետիկ ոլորտի գյուտ հայտնաբերենք կամ աշխարհը հայտնաբերի, որ սակագները կիսով չափ նվազե՞ն»։
Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի. Էդուարդ Շարմազանով
2018թ.-ին Սերժին մերժեցիք ու Արցախն ընկավ, Վեհափառ մերժելով՝ Հայաստանն ենք կորցնելու։
Էրդողան. Ալիևը մեծ կարևորություն է տալիս Զանգեզուրին։ Ցանկանում է պահ առաջ գիծը պատրաստել, այն օգտագործել և՛ Ադրբեջանի համար, և՛ տարածաշրջանի համար
Էրդողան. Տարածաշրջանը դառնալու է բարեկեցության տարածք:
Դավիթ Ղազինյան. «Հիմա եկողները, որ ասում են՝ հանուն ՀՀ-ի, վերջին տարիներին տեսել ենք՝ հանուն ՀՀ-ի ինչ է նշանակում»
Անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատակազմի կողմից հավանական սաբոտաժի մասին հարցերին՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Ես ասել եմ՝ սաբոտաժ չկա։ Իրավապահ մարմիններն իրենցն են․ թող ապացուցեն։ Նման հայտարարություններ առանց հիմքի անելը, 6800 հոգու առանց ապացույցի մեղադրել սաբոտաժի մեջ, իմ կարծիքով՝ անբարոյականություն է»։
Գնիշիկում մեղրաքամի տոնը սկսվել է վերակառուցված Սուրբ Թադեոս եկեղեցու օծման արարողակարգով
Հիմնադրամը զգալի ներդրումներ է կատարել Գնիշիկ և Մոզրով համայնքներում՝ կյանքի որակը բարելավելու և տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով։

















































