Օրվա լրահոսը
Ադրբեջանի մեդիան այսօր ոչ միայն պաշտպանում է պետական շահերը, այլեւ անհրաժեշտության դեպքում գրոհի է անցնում. Լաուրա Բաղդասարյան
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի մեդիան այսօր ոչ միայն պաշտպանում է պետական շահերը, այլեւ անհրաժեշտության դեպքում գրոհի է անցնում։ Ինչպես սպորտում, պաշտպանության լավագույն ձեւը հարձակումն է, – ասել է Ալիեւը Ստեփանակերտում բացված «Շուշիի III Գլոբալ մեդիա ֆորումի» ժամանակ։ Պետք է ընդունել, որ մեդիայի առաքելության մասին իր, մեղմ ասած, «ուրույն» պատկերացումները նա
Հավատացյալների հոծ բազմություն Երերույքի պատմական տաճարում՝ ի զորակցություն Միքայել Սրբազանի
Ի զորակցություն Շիրակի թեմի կալանավորված առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ երեկ ժամը 18․00-ից մոտ 2-2,5 ժամ տևողությամբ պատարագ մատուցվեց Անի պատմական մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկում՝ Երերույքի տաճարում։ Վաղ քրիստոնեական շրջանի բացառիկ ճարտարապետական արժեք ներկայացնող այս կառույցը կիսավեր է։ Չնայած տաճարը Գյումրիից բավական հեռու է, սակայն մեծ թվով գյումրեցիներ, Շիրակի, ինչպես նաև այլ
Եկեղեցական որևէ գույք որևէ անհատի որպես ժառանգություն փոխանցելու իրավական մեխանիզմ չկա և չի կարող լինել․ Գենադի Մնացականյան
Վերջերս իր հակաեկեղեցական զեղումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը, կուսակրոն հոգևորականների ժառանգ ունենալու «վտանգներից» խոսելով, հերթական փուչ միտքը արտահայտեց, որով փորձեց ցույց տալ իր «մտահոգությունը» Հայ Առաքելական Եկեղեցու նյութական հարստությունների նկատմամբ։ Կեղծ և անհիմն է այդ թեզը, համաձայն որի իբր եթե կուսակրոն հոգևորականը մարմնավոր ժառանգ ունի, ապա նրա տնօրինության կամ խնամքի տակ գտնվող եկեղեցական կահ կարասին,
Բելգիայի խորհրդարանի այս նախաձեռնությունը պատասխանատու ուղերձ է․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակն իր երախտագիտությունն է հայտնում
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը (ՖԱԲՇ) իր երախտագիտությունն է հայտնում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատին՝ 2025 թ. հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակին եւ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման անհրաժեշտությանը վերաբերող բանաձեւի միաձայն ընդունման համար։ Բելգիայի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մանրամասն բանաձեւ, որով դատապարտում է Ադրբեջանի՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, ինչպես նաեւ
Ահազանգ էր ստացվել, որ երկու քաղաքացի Սևանա լճում նավարկել են ռետինե նավակով և չեն վերադարձել
Հուլիսի 19-ին՝ ժամը 16։38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Սևանա լճում՝ Արտանիշ բնակավայրին հարակից հատվածում նավարկել են ռետինե նավակով և չեն վերադարձել։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ջրային պարեկային ծառայության մեծաթիվ ուժեր։ Ժամեր տևած որոնողական աշխատանքի ընթացքում պարզվել է, որ քաղաքացիներն իրենց ռետինե նավակով
Ի՞նչ միստիկ ազգային ինքնություն է սա, որն այդքան անհանգստացած է ընդամենը հայերի գոյության հետ կապված սպառնալիքից․ «Հայացք Երևանից»
Հայ-թուրքական հարաբերությունների թեման շոշափելու ցանկացած փորձ անմիջապես հարցերի փոթորիկ է առաջացնում։ Հայերը, ինչ-որ իմաստով, համառորեն պահպանել են այն, ինչ ես երբեմն անվանում եմ «թրքակենտրոն աշխարհայացք». շատերի համար աշխարհը սկսվում եւ ավարտվում է թուրքերով: Եվ դա, արդարեւ, կենցաղային խնդիրներից մինչեւ գլոբալ: Դրա համար բազում պատճառներ կան, բայց ամենաշատը, կարծես թե, դա քննադատական տեսակետ կաթվածահարող 1915թ. Ցեղասպանության
Իլհամ Ալիև. «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի դեմքը տեսնեն». «Ազատություն»
Հայաստանի վարչապետի հետ վերջին՝ շուրջ հինգ ժամ շարունակված հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը առաջին անգամ մեկնաբանել է՝ ուր են հասել երկկողմ հարաբերությունները, և որոնք են Բաքվի ներկայիս պահանջները։ Ղարաբաղի ամբողջական հայաթափումից շուրջ երկու տարի անց, Ստեփանակերտում հյուրընկալելով տասնյակ երկրների լրագրողների ու փորձագետների, Իլհամ Ալիևը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» ու Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին։ «Ադրբեջանցիները չպետք է
Իրականում բացվող «Միջանցքը» Թուրքիայի մեծ երազանքի՝ Թուրանի ճանապարհն է․ «Հայացք Երևանից»
Վերջին շրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում հաճախ էին սկսել շահարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե այն, իբր, էական նպաստ է բերելու Արեւելք-Արեւմուտք առեւտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։ Բայց, դատելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տնտեսական արդյունավետությունից, «Լույս» վերլուծական կենտրոնի փորձագետները հանգել են եզրակացության, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տնտեսական տեսանկյունից որեւէ էական արժեք չի ներկայացնում։ Փաստորեն այն
Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել․ հայտնել է Ալիևը
«Ազատություն» – Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, ադրբեջանական կողմը նման առաջարկ արել է Աբու Դաբիում, այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում, մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլորի էջերի նախաստորագրումը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով տուժող կողմը պահանջում է ներկայացնել ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է․ փաստաբան
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու ելքով վրաերթի զոհ դարձած հղի կնոջ Սոնա Մնացականյանի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, ապա այդ դեպքում,
Եթե միջազգային հանրությունը, նրա առանձին անդամ երկրներն իրապես ցանկանում են օգնել Արցախի հայությանը, ապա պետք է Ադրբեջանի նկատմամբ իրականացնեն գործնական քայլեր․ Ստեփան Հասան-Ջալալյան
2025թ. հուլիսի 17-ին Բելգիայի Թագավորության Դաշնային խորհրդարանի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների պալատը, ընդունել է «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» վերնագրով ռեզոլյուցիա, որտեղ, ամենախիստ կերպով դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-ի ագրեսիան և դրան նախորդած Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի արգելափակումը, ընդգծել է, որ այդ գործողությունները միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են։ Միաժամանակ
Միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը. ովքեր են հաղթողները
Երևանի 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Հուլիսի 19-ին Կինոյի տանն անցկացվեց փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին: Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» ստացավ Իգոր Բեզինովիչի «Ֆիումե կամ մա՛հ» (Խորվաթիա/Իտալիա/Սլովենիա) ֆիլմը։ Արծաթե ծիրանի արժանացավ Տատո Կոթեթիշվիլիի «Սուրբ էլեկտրականություն» (Վրաստան) կինոնկարը: Հատուկ հիշատակման արժանացավ Օլհա Ժուրբայի «Դանդաղ այրվող հողի
«Դուք չէիք ուզի՞ ԶՊՄԿ-ի նման կոմբինատ բոլոր համայնքներում լիներ»․ Մանվել Փարամազյանի հարցը լրագրողներին
ԶՊՄԿ-ն ամեն ինչ անում է շրջակա միջավայրի վրա քիչ ազդեցություն ունենա
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է
Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Honda» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի
Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է. «Մայր Հայաստան»
«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը՝ Ռուբիկ Հակոբյանի ապօրինի կալանավորման վերաբերյալ Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները քաղաքական ընդդիմախոսների դեմ: Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ համակարգի և դատավորի ձեռամբ գործ է հարուցվել և երկամսյա կալանքի որոշում է կայացվել քաղաքական գործիչ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբիկ Հակոբյանի մասով: Հակոբյանի «հանցագործությունը»
Ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը․ Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ Օր երրորդ Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը։ Նկատելի է, որ առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել այս հայտարարության ձևաչափը։
Fitch Ratings-ը Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը՝ «կայուն» կանխատեսմամբ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issuer Default Rating – IDR) «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։ Հայաստանի տնտեսության աճը, ֆինանսական ծառայությունների և շինարարության ոլորտների բարձր ակտիվությունը նպաստում են մեկ շնչին ընկնող եկամտի բարձրացմանը։ 2025 թ․ առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 5.2%, իսկ միջին աճի կանխատեսումը մինչև 2027 թվականը
Ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը
Հուլիսի 18-ին Կոտայքի մարզում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Զեկույցներով հանդես են եկել Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Չարենցավանի, Նաիրիի, Գառնիի տարածքային ստորաբաժանումների, Պարեկային ծառայության Կոտայքի
Արտապատվիրակում կամ վարձակալություն ասելով՝ մարդիկ նկատի ունեն, որ այդ տարածքի նկատմամբ այդ 100 տարին դու կորցնում ես քո իրավունքը. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների շարքերում վերջին ժամանակներս հաճախակի դարձող կալանավորումներին, ասաց. «Դա քաղաքական ռեպրեսիա է: Ավելի զայրացնող է, որ անպայման խափանման միջոցը ընտրվում է կալանքը: Ի վերջո, այդ դատերը, որտեղ խափանման միջոցը կալանքն է ընտրված, ավարտվելու են ոչնչով: Բայց մինչեւ այդ ամեն ինչն ավարտվի, կանցնի կես տարի, մեկ,
Ալիև․ «Զանգեզուրի միջանցքը» բացելուց հրաժարվելու դեպքում Հայաստանին տրանսպորտային և քաղաքական մեկուսացում է սպասում»
Sputnik Արմենիա – Ալիևը կրկին խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին և սպառնացել, որ այն բացելուց հրաժարվելու դեպքում Հայաստանին տրանսպորտային և քաղաքական մեկուսացում է սպասում: Օկուպացված Ստեփանակերտում կայացած մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն շուտով կավարտի երկաթուղու իր հատվածի շինարարությունը՝ երթուղին գործարկելու համար, իսկ հայկական կողմից աշխատանքներ «հինգ տարի չեն իրականացվել»։ Ալիևը
Որևիցե պաշտոնատար անձ մինչ օրս այդպես էլ չի հակադարձել «ՀԷՑ» ՓԲԸ-ի հերքմանը. «Մեր ձևով»
Հունիսի 25-ին Հոմպլեքս հիպեր մոլի բացման արարողության ժամանակ տեղի ունեցած հոսանքազրկումը եղել է ոչ «ՀԷՑ» ՓԲԸ պատճառով։ Այդ մասին ընկերությունը հայտարարել է հունիսի 27-ին հրապարակված պաշտոնական հաղորդագրությամբ, այդ մասին մի քանի անգամ հայտարարվել է նաև «ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի կողմից՝ հունիսի 28-ին «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցին, հունիսի 30-ին՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ում տեղի ունեցած
Շատ կցանկանայի տեսնել ԱՄՆ իրական աջակցությունը Հայաստանին, նրա դիրքորոշումն ու ազդեցիկ ճնշումները Ադրբեջանի վրա․ Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը «Հայաստան, Ադրբեջան… մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրն արդեն մոտ է» — այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Խաղաղությունն առաջին հերթին պետք է Հայաստանին, և թող Աստված տա, որ ԱՄՆ նախագահի կանխատեսած այդ «հրաշքը» իրականություն դառնա։ Վստահ եմ՝ Հայաստանի իշխանությունները այսօր ևս պատրաստ են ստորագրել
Բելգիայի խորհրդարանի պատգամավորը հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին․ «ՀայաՔվե»
Բելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին։ Սամինի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմից, ավելի քան 120 հազար հայերի հարկադիր տեղահանությունից և քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացումից հետո եկել է ժամանակը, որ Եվրոպան ավելի հստակ դիրքորոշում որդեգրի Բաքվի ռեժիմի նկատմամբ։ Հիշեցնենք, որ ընդամենը
Նիկոլ, հուսով եմ գիտես՝ ով էր Աստծո դեմ առաջին ապստամբը․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Քո «աղանդավորական զամաշկեքը» Առաքելական Եկեղեցի մի մտցրու։ Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել։ Թե բա ՝ պետք է հեռացվի։ Դու ո՞վ ես, որ «քիթդ մտցնում» ես Եկեղեցու հարցերի մեջ։ Եկեղեցու խնդիրները լուծվում են բացառապես Եկեղեցու ներքին կանոնակարգով։ Գնա Հայաստանի 240 քառ. կմ տարածքն ազատի ադրբեջանցիներից։
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը
Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին հանքարդյունաբերական ոլորտի համար նշանավորվում է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրով, որը մեծ շուքով նշվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և համայնքի մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկեցին հուլիսի 17-ին, Քաջարանի արվեստի դպրոցի մեծ դահլիճում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո՝ «Արամ Խաչատրյան» տրիոյի կատարմամբ։ Քաջարանի նորաբաց մարզադաշտում հաջորդ երեկոյան, հուլիսի 18-ին
Ոսկեպարի ոլորաններում բեռնատարն ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Նոյեմբերյանի
Ձեր դեսպանի այս այցը Շուշի մի սովորական, ընդունելի իրադարձություն է դարձնում արյան գնով ստեղծված, քաջարի, փոքրիկ ժողովրդավար մի երկրի բռնաջնջումը. Հովհաննես Գևորգյանի բաց նամակը՝ Էմանուել Մակրոնին
Ֆրանսիայում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակ է հրապարակել ֆրանսիական մամուլում՝ ուղղված Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ դատապարտելով Ֆրանսիայի դեսպանի՝ Շուշի կատարած այցը։ Բաց նամակում, մասնավորապես, ասված է. Պարոն նախագահ, 2025 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը ոտք դրեց Շուշի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու պատմական կենտրոն, որը բռնակցվել է 2020
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները տարհանել են քաղաքացներին
Հուլիսի 19-ին, ժամը 09։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-24-ի երեկոյան ժամերին Արմավիրում,


















































