Օրվա լրահոսը
Նիկոլ, հուսով եմ գիտես՝ ով էր Աստծո դեմ առաջին ապստամբը․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Քո «աղանդավորական զամաշկեքը» Առաքելական Եկեղեցի մի մտցրու։ Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել։ Թե բա ՝ պետք է հեռացվի։ Դու ո՞վ ես, որ «քիթդ մտցնում» ես Եկեղեցու հարցերի մեջ։ Եկեղեցու խնդիրները լուծվում են բացառապես Եկեղեցու ներքին կանոնակարգով։ Գնա Հայաստանի 240 քառ. կմ տարածքն ազատի ադրբեջանցիներից։
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը
Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին հանքարդյունաբերական ոլորտի համար նշանավորվում է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրով, որը մեծ շուքով նշվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և համայնքի մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկեցին հուլիսի 17-ին, Քաջարանի արվեստի դպրոցի մեծ դահլիճում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո՝ «Արամ Խաչատրյան» տրիոյի կատարմամբ։ Քաջարանի նորաբաց մարզադաշտում հաջորդ երեկոյան, հուլիսի 18-ին
Ոսկեպարի ոլորաններում բեռնատարն ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Նոյեմբերյանի
Ձեր դեսպանի այս այցը Շուշի մի սովորական, ընդունելի իրադարձություն է դարձնում արյան գնով ստեղծված, քաջարի, փոքրիկ ժողովրդավար մի երկրի բռնաջնջումը. Հովհաննես Գևորգյանի բաց նամակը՝ Էմանուել Մակրոնին
Ֆրանսիայում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակ է հրապարակել ֆրանսիական մամուլում՝ ուղղված Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ դատապարտելով Ֆրանսիայի դեսպանի՝ Շուշի կատարած այցը։ Բաց նամակում, մասնավորապես, ասված է. Պարոն նախագահ, 2025 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը ոտք դրեց Շուշի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու պատմական կենտրոն, որը բռնակցվել է 2020
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները տարհանել են քաղաքացներին
Հուլիսի 19-ին, ժամը 09։56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 9-րդ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 19-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 19-20-ն առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 19-24-ի երեկոյան ժամերին Արմավիրում,
Վլադիմիր Հակոբյանը միանձնյա գլխավորում է ԱՄՆ առաջնության մրցաշարային աղյուսակը
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 2021 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում եւ հանդես է գալիս այդ երկրի դրոշի ներքո, Սենթ-Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ մեծահասակների առաջնությունում երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, տարել է երկու հաղթանակ եւ չորս տուրից հետո 3,0 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Զուգահեռաբար ընթացող երիտասարդների առաջնությունում գրոսմայստեր
Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ադրբեջանի վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձևը կոչ է անում Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը և թույլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Կարեն Շահնազարովի դեմ
Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել հայկական արմատներով ռուսաստանցի կինոռեժիսոր Կարեն Շահնազարովի դեմ։ Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Բացի այդ, պատժամիջոցների ցուցակում են նաև Վերնադսկու անվան Ղրիմի դաշնային համալսարանի ռեկտոր Վլադիմիր Կուրյանովը, Ղրիմի Հանրապետության մշակույթի առաջին փոխնախարար Օլգա Բուրովան և Տարածքային զարգացման հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն Իլշատ Շագիախմետովը։ Հատկանշական
Կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը հանձնվեց ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովին
Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները և կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի «Aratashen winery» գիներանում: Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գիներանում կինոյում մեծ ավանդի համար «Վարպետ» մրցանակը հանձնվեց Միջին Ասիայի ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկին՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովին։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական
Սամվել Բաբայանը երբեք չի ունեցել թիկնազոր, առնչություն չի ունեցել Սասուն Առուշանյանի հետ
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների Նախօրեին մամուլում տարածված տեղեկությունների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Սամվել Բաբայանը երբեք չի ունեցել թիկնազոր, իսկ Սասուն Առուշանյանը երբեք չի զբաղեցրել Ս․ Բաբայանի թիկնազորի պետի պաշտոնը։ 1999 թ. սեպտեմբերին ծառայությունից ազատումից հետո Սամվել Բաբայանը որևէ առնչություն չի ունեցել Վահրամ Խորխոռունու սպանության գործով հիշատակվող անձանցից Սասուն Առուշանյանի հետ։ Ս․ Բաբայանը, միևնույն ժամանակ, բարձրացնում
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ
Հուլիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։ ՌԴ-ում ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Արարատի համայնքապետարանը 674 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի եղբոր ընկերության հետ․ «Հետք»
2025 թվականի մայիսի 23-ին Արարատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 115 մլն 716 հազար դրամ է։ Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի 3 փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով։ Առաջին փուլում ասֆալտապատվելու են Արմաշ բնակավայրի Անկախության փողոցը և Հանրապետության փողոցի առաջին և երկրորդ հատվածները,
«Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ կետ բորբոքել. Forbes
Պայմաններում, երբ գլոբալ լարվածության սրման ֆոնին աշխարհը պայքարում է ոչ ռուսաստանյան էներգակիրների համար, կարո՞ղ է արդյոք հայկական հողի 43 կիլոմետրանոց շերտը դառնալ ԱՄՆ-ի խորամանկ քայլը Մոսկվայի և Թեհրանի դեմ։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեկ դարով վարձակալելու ԱՄՆ-ի համարձակ առաջարկը խոստանում է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային հոսքեր, սակայն սպառնում է Կովկասում սառը պատերազմի նոր թեժ
Լավագույն գաղութարարին սպասելիս
«Սյունիքի միջանցքի դեպքում խոսքը ոչ թե ինչ-որ բիզնես մոդելի կամ բիզնես կառավարիչի ընտրությունն է, այլ երկրի սուվերենության զիջումն է, ինչպես ժամանակին Յունաթեդ Ֆրութն էր իր բանանների համար տիրապետում Հոնդուրասին, Գվատեմալային եւ այլ բանանային երկրների»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: – Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Սյունիքի ճանապարհով հետաքրքրված են եւ ԱՄՆ-ը, եւ ԵՄ-ն, եւ
Այսօր մեր պետությանը պետք են ամբողջովին նոր լուծումներ․ Լևոն Զուրաբյան
Լևոն Զուրաբյանը հյուրընկալվել է Restart Civic-Youth Foundation-ին և պատասխանել երիտասարդների հարցերին։ «Այսօր մեր պետությանը պետք են ամբողջովին նոր լուծումներ։ Հայաստանում պետք է ձևավորվի Նիկոլ Փաշինյանի ռեժիմին իրական և լուրջ այլընտրանք, որը մարդկանց մոտ չի ստեղծի վախ՝ թալանի վերադարձի հնարավորության վերաբերյալ: Այսինքն, պետք է ձևավորվի այնպիսի ուժերից բաղկացած քաղաքական կոնսոլիդացիա, որը ժողովրդի մեջ նման վախեր չի
Պետք է ոչ թե հարգանքով, այլ հայրաբար ապտակելով խոսել. ինչու են ՔՊ-ականները շահարկում Տեր Սեբեոսի 2019 թ․ քարոզը
Քահանայի ձեռքի գիրքը՝ Աստվածաշունչը, նրան դարձնում է ամենակարող
ՀՀ ՆԳՆ-ն ներկայացրել է գնման հայտարարությունների տեքստեր, որոնք մարքեթինգային նյութերի «քոփի-փեսթն» են. «Փաստերի ստուգման հարթակ»
«Լայնանկյուն հեռադիտակ», «իդեալական գործիք որսորդի համար», «հեռադիտակը հիանալի տեսանելիություն կապահովի», «բարձր բացվածքով ոսպնյակները վառ պատկեր են ստեղծում․․․»։ Այս արտահայտությունները կարելի է կարդալ ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից կազմված գնումների հրավերների տեքստերում, որոնք բառացիորեն կրկնօրինակում են տարբեր ընկերությունների մարքեթինգային նկարագրությունները: «Պարզ առավոտ, ամպամած օր կամ երեկոյան մթնշաղ. 10×50 հեռադիտակը հիանալի տեսանելիություն կապահովի ցանկացած պայմաններում» ,-նշված է
Վարորդի սթափության վիճակի զննության արձանագրությանը ներկայացվող պահանջները եւս չեն պահպանվել
ՀՀ դատական երեք ատյաններում քննված վարչական այս գործը կարող էր պատահած լիներ ոչ միայն վարչական դատարան դիմած Սուրիկ Հովնանյանի հետ, այլ ՀՀ ցանկացած քաղաքացու, ով մեքենա է վարում, երբ հարկ է լինում նրան ոչ սթափ վարելու համար զրկել որոշակի ժամկետով մեքենա վարելու իրավունքից: Ինչ հարցեր են ծագում, երբ կողմը դիմում է դատարան Վարչական դատարանը 2023
Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի դատաքննության ընթացքը՝ թվերով․ «Ինֆոքոմ»
2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով շուրջ 3 տարի անց հիմնական դատալսումներն ավարտվեցին։ Դրանից առաջ՝ նախորդ 1 տարում, Երեւանի քրեական դատարանը դատաքննության լրացման փուլում էր․ պաշտպանական կողմը շարունակ հանդես էր գալիս նոր միջնորդություններով, տուժող կողմը՝ առարկում դրանց դեմ։ Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին
«Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան. «168 ժամ»
Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան։ Պետական հավատարմագրումը ստացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամից, որը Կառավարության կողմից լիազորված է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։ «Իմ քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագիրը հավատարմագրումը ստացել է 2024թ. օգոստոսի 12-ին՝ 4 տարով, մինչև 2028թ. օգոստոսի 12-ը։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման
Իսրայելն ագրեսիվ քաղաքականություն է վարում
Երբ ուսումնասիրում ենք պատմությունը, ապա պարզորոշ տեսնում ենք, որ հրեական պետությունն ունենալով շատ փոքրաթիվ բնակչություն, միշտ էլ շատ ագրեսիվ քաղաքականություն է վարել եւ վարում ու իրեն հարմար ժամանակ հարձակումներ է գործում ուզած երկրի վրա եւ փորձում տարածքներ խլել ու այդ երկրներին ենթարկեցնել իրեն: Իսրայելի կողմից նմանատիպ քայլերի իրականացման ակնառու օրինակներ են վերջերս Մերձավոր Արեւելքի՝ Պաղեստինի,
Արան քաղբանտարկյալ է, ով ցավը սրտում պայքարել ու պայքարում է իր երկրում արժանապատիվ կյանքի կառուցման համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. Այսօր ռեժիմի կողմից քաղաքական հետապնդման ենթարկված և ապօրինի կալանավորված Արա Ռոստոմյանի ծննդյան օրն է: Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդու ծնողին` Արային, գործող կառավարիչը չի ներում, որովհետև նա իշխանության` սեփական ժողովրդի դեմ գործածը համարձակվել է որակել դավաճանություն և պայքարում է որդու ու նրա ընկերների գաղափարների իրագործման համար:
Դիմակաւորնե՛ր, վա՛ր առէք, պատռեցէ՛ք ձեր դիմակը․ «Հայրենիք»
«Կան մարդիկ, որոնք կը կարծեն, թէ իշխանութիւնը հոն՝ վերերն է. անոնք չեն նկատեր, որ անիկա իսկապէս որ լայն զանգուածներու սիրտերուն մէջ է»։ Խոսէ Մուխիքա (Ուրուկուայի նախկին նախագահ, 1935-2025) Կեղծ է անոնց կերպարանքը: Արուեստական դէմքեր են անոնք: Դիմակնե՛ր… Անոնք՝ այդ դիմակաւորները՝ Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան զինուորագրեալներն են, շատ աւելի ծանօթ ԱԱԾ կրճատումով: Եթէ դատենք իրենց ըրածներով,
Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի․ ես՝ բիզնեսով, վարչապետը` վարչապետությամբ, եկեղեցականը` եկեղեցիով. Հրայր Հակոբյան. «Հրապարակ»
«Այսօր մեծ է հավանականությունը, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Սամվելի կարգավիճակում»
Սիւնիքը պաշտօնապէս դրուած է աճուրդի. «Ասպարեզ»
Ապու Տապիի հանդիպումի նախօրեակին, բայց մանաւանդ անկէ ասդին, հրապարակ նետուած է մոլորեցնող, աչքերուն փոշի նետող նոր բառ մը՝ ԱՐՏԱՊԱՏՈՒԻՐԱԿՈՒՄ: Եթէ չբաւականանաք ըսուածը լոկ մակերեսային ձեւով ընկալելով՝ յստակ կը դառնայ, որ Սիւնիքի իրողական յանձնումին «ճաշը եփած է», խոստում ու համաձայնութիւն՝ ամբողջացած, հիմա կ՛աշխատին թունաւոր դեղահատը ժողովուրդին կոկորդէն շաքարապատեալ տարազներով վար իջեցնելու հնարքներու մասին, գործի կը լծեն
Լիովին բացառում եմ, որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից. Սերգեյ Լեբեդև
ՏԱՍՍ. «Ես լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդակ չունենք, որ Հայաստանը դուրս է գալու ԱՊՀ-ից, ուզում եմ ասել, ինչպես նաև Ադրբեջանը՝ մենք որևէ նշան չունենք», – ԱՊՀ տնտեսական խորհրդի 106-րդ նիստում ասել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով կազմակերպությունից՝ Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին: Լեբեդևը ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է
Միայն մեկ նպատակ ունեն` պառակտել Սուրբ Եկեղեցին և ի վերջո դարձնել կառավարությանն առընթեր գործող ինչ որ կրոնական կազմակերպություն
Բոլորն անխտիր արդեն հասկացել ու գիտակցել են, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի և նրա սակավաթիվ կամակատար հետևորդների խոսույթներն առ այն, որ իբր իրենք Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, առ այն, որ իբր իրենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ որպես ինստիտուտ ոչ մի հակառակություն չունեն, այլ պարզապես գործող Ամենայն Հայոց Հայրապետին և որոշ բարձրաստիճան հոգևորականներին են ուղղված իրենց քննադատությունները, որ իբր Հայ Առաքելական Եկեղեցին Սրբություն Սրբոց է իրենց համար և այլ նմանատիպ պնդումներ՝ կեղծ են
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. 1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ.


















































