Օրվա լրահոսը

«Եկեղեցին որպես սպառման օբյեկտ ընկալելով, այն սկսել ենք ոչ միայն գովել, այլեւ անպատվել՝ մոռանալով, որ խանութ, ռեստորան չէ. սրբավայր է, հոգեւոր օջախ». Արթուր Աթանեսյան. «Հրապարակ»

Նախօրեին իշխանական պատգամավոր Նարեկ Գալստյանի քավորությամբ կնունքի ծեսը Նիժնի Նովգորոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը հրաժարվել էր կատարել, քանի որ ՔՊ-ականը Վեհափառ հայրապետին աշխարհիկ անունով է դիմել, սպառնացել՝ պարանոցից բռնած, դուրս շպրտել Վեհարանից: Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանին խնդրեցինք մասնագիտական աչքով վերլուծել տեղի ունեցածը: Սոցիոլոգն ասում է՝ հոգեւորականների հետ քննարկումներից եւ ամենօրյա դիտարկումներից պարզ

Ավտոբուսում կանանց «ձեռ գցած» անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն

Իշխանությունը փորձում է քաղաքական խոսքի եւ ազատ խոսքի դեմ պայքարել կալանքների միջոցով. Անդրանիկ Թեւանյան

Իրենք շատ լավ հասկանում են, որ քաղաքական դաշտում իրավիճակը լրջորեն փոխվել է, հանրային տրամադրությունները փոխվել են: Դրա համար փորձում են, իրենց կարծիքով, կանխարգելիչ գործողություններ իրականացնել:

Մենք այնտեղ հրաշք ենք գործել. Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելու. Թրամփ

«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելու, եթե ոչ՝ արդեն իրականացված է», – ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր թիմի հաջողությունները ներկայացնելիս:

1937թ ձեռագիր է, գործ ունենք քաղաքական դասական հետապնդումների հետ. Լիլիթ Գալստյան

Ուզում եմ հիշեցնել, որ այդ հրահանգը Փաշինյանը տվել է խորհրդարանում, երբ ընդդիմադիրներին ուղղակի ահաբեկեց, պոռթկաց ու սպառնաց՝ բոլորիդ կլցնեմ «ԱԱԾ-ի պադվալները», դա բառիս բուն իմաստով ուղիղ հրահանգ էր ուժայիններին եւ այս ռեպրեսիաների նոր ալիքը նաեւ դրան հետեւեց:

Փաշինյանին հազիվ թե այս «հանրային դժգոհությունները» հետաքրքրեն. նախ «Վեոլիա ջուրը» կառավարում է եվրոպական ընկերություն, և հետո Փաշինյանը չունի քաղաքական «դրդապատճառներ». «Փաստ»

Եթե առաջնորդվենք «հանրության մեծ դժգոհություն ունենալու» տարբերակով, ապա պետք է սպասել, որ առաջիկայում որոշակի գործընթաց ( ասենք ՝ առնվազն կառավարչի փոփոխություն) պետք է սկսվի նաև «Վեոլիա ջուր» ընկերության առումով:

Պապոյանը ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե պետք է դիմեր, այլ իր վրաց գործընկերներից պետք է պահանջեր հետաքննել այդ ահազանգերը. «Հրապարակ»

Պապոյանի դիմումն ինքնին աբսուրդ է, քանի որ, եթե անգամ վրացական մաքսակետում կոռուպցիոն բնույթի դեպքեր են լինում, դրանցով պետք է զբաղվի ոչ թե ՀՀ էկոնոմիկայի նախարարը, այլ՝ Վրաստանի իրավապահները։

Բոլորին է հայտնի քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանի քաղաքական սուր խոսքը. Արծվիկ Մինասյան

Ապշել կարելի է քննչական կոմիտեի այն քննիչների վրա, որոնք նման ստեղծագործական միտք են ներկայացնում

Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին. «Փաստ»

Դժվար է ասել՝ որն է պատճառը՝ այն, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է լռեցնե՞լ հասարակությանը՝ վախ ներշնչելու միջոցով, այն է՝ եթե իրենք չմնան իշխանության ու զիջումներ չանեն, ապա Ադրբեջանը կհարձակվի ու ավելի սարսափելի պատերազմ կսկսվի, թե՞ այն, որ մանիպուլ յացիաներով կարողացել են լվանալ շատերի ուղեղը…

Այս իշխանությունը փորձում է լռեցնել բոլոր գիտակից մարդկանց, որոնք պայքարում են Հայաստանի թրքացման դեմ. Սամվել Հակոբյան

Հայրս արել է մի շատ ճիշտ պնդում՝ պետության անվտանգության եւ սահմանադրության վրա  ոտքերը մաքրող իշխանությունից պետք է ազատվել

Մի կողմից խուժանն է՝ պետական բոլոր լծակներով…

Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի Հայոց թեմի, Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չի տվել, որ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը մկրտության քավոր կանգնի: Հիմնավորումն այն է, որ այդ պատգամավորն Ամենայն հայոց կաթողիկոսին դիմում է ավազանի անունով եւ, հետեւաբար, չի ընդունում նրան՝ որպես եկեղեցու առաջնորդ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող բազմաթիվ օգտատերեր, գործիչներ քահանայի այդ

Արդյո՞ք արտապատվիրակման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը նոր է. «Փաստերի ստուգման հարթակ»

2024 թվականի օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական ասուլիսում խոսելով ճանապարհների ապաշրջափակման թեմայից, նշել է՝ Հայաստանը պատրաստ է ճանապարհ տրամադրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի համար՝ «առանց նսեմացնելու, որևէ ձևով կասկածի տակ դնելու ՀՀ  ինքնիշխանությունը, ՀՀ սահմանների անխախտելիությունը, տարածքների ամբողջականությունը, իրավազորությունը և, իմիջիայլոց, մեր երկրի տարածքում անվտանգությունն ապահովելու մեր պարտականությունը»։ Այս համատեքստում Փաշինյանը նշել

Կարգապահական պատասխանատվություն՝ Միքայել սրբազանին օրհնված հաց տանելու համար

Փաստաբան Արա Զոհրաբյանի ՖԲ գրառումը. Մրցույթ ով կարող է ավելի շատ մերժել սրբությունը կամ քրեակատարողական ծառայության պետը բացարձակ չի պատկերացնում փաստաբանների պալատի եւ փաստաբանների փոխհարաբերությունների բնույթը Մի հետաքրքիր իրավիճակում եմ հայտնվել, որը կցանկանամ ներկայացնել իրավական և բարոյական կողմերից: ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈՂՄԸ՝ Հանդիսանում եմ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանը: Բազմաթիվ անգամ տեսակցել եմ Սրբազանին Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում (ժողովրդական

Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ այլ պետությունների ընտրություններին. «Ազատություն»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ օտարերկրյա պետություններում անցկացվող ընտրություններին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ներքին գրությունը, որին ծանոթացել է լրատվամիջոցը։ Reuters-ը նշում է՝ գրության բովանդակությունն էականորեն տարբերվում է Վաշինգտոնի ավանդական մոտեցումից՝ խթանելու ազատ և արդար ընտրությունները արտասահմանում։ «Հաղորդագրությունները պետք է խուսափեն ընտրական գործընթացի արդարության կամ ամբողջականության, դրա օրինականության կամ

Վահագն Խաչատուրյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով,

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր. ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին, ասել է, որ բանակցությունների 2-րդ փուլի մեկնարկը կարևոր է։ Նաև հավելել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն. «Քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք անընդհատ ընդարձակելով՝ իշխանությունները փորձում են ստանալ «մեկ դարպասով խաղ»

Իշխանականներին ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է շինծու մեղադրանքով կալանավորվել։

Վերաքննիչ քրեական դատարանը Միքայել սրբազանի կալանքի հետ կապված որոշումը կայացնելու է հուլիսի 24-ին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները միջնորդել են վերաքննիչ դատարանին քրեական վարույթով կալանավորման բողոքարկման վարույթն իրականացնել բանավոր ընթացակարգով։ Այս միջնորդության քննության վերաբերյալ պաշտպանական կողմը դեռ տեղեկություն չունի:

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ

«Ենթադրում եմ, որ կբարձրանա», – այսպես պատասխանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ հարցին, թե արդյո՞ք էլեկտրաէներգիայի սակագինը կարող է բարձրանալ։ «Ազգային Ժողովի նիստում երկու անգամ, Հ1-ի տաղավարում մեկ անգամ հարց է հնչել․․․ կարո՞ղ եք երաշխավորել, որ գոնե երկու տարի հոսանքը չի թանկանալու։ Իշխող ուժը՝ նախարարը եւ պատգամավորները, ոչ ոք չի կարողացել երաշխավորել»,

Այսօր ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի տելեգրամյան գրառումը. Հարգելի՛ հայրենակիցներ, 2025 թ. հուլիսի 12-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից կազմակերպված հանրահավաքից առաջ, ինչպես նաև դրան հաջորդած օրերին, ՀՀ իրավապահ մարմինների կողմից մի շարք անձանց, այդ թվում՝ խորհրդի անդամների նկատմամբ, գործադրվել են բռնաճնշումներ և հնչեցվել են սպառնալիքներ։ Նման ճնշումների վերջին օրինակն այն էր, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտե

Դեռ չունենք այն գիտակցումը, որ Հարություն Խաչատրյան կինոռեժիսորի եւ նրա կինոյի ժամանակակիցն ենք. Արայիկ Մանուկյան

 Կայացավ Հարություն Խաչատրյանի հոբելյանին նվիրված «Մարդը սպիտակ քաղաքից» գիրք-ալբոմի շնորհանդեսը

Վահագն Խաչատրյանը «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրենի հետ քննարկել է համակարգի արդիականացման եւ այլ խնդիրներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին: Հանդիպման ընթացքում Մարիաննա Շահինյանը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ջրամատակարարման համակարգի բարելավմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև սպառողների բարձրաձայնած խնդիրներին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու նպատակով ձեռնարկված քայլերին։ Մտքեր են փոխանակվել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ընթացիկ վիճակին,

Հնարավո՞ր է որեւէ թուրքական ընկերության ներգրավումը ՀԷՑ կառավարչությունում

«Եթե իրենք գիտեն՝ ում են դա տալու, դա կրկնակի, եռակի իրենց պատասխանատվությունն ավելի ծանրացնելու է», – համոզված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը, որը չի բացառում, որ ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացը մեկնարկել է՝ այլ սեփականատիրոջ հանձնելու կանխորոշված նպատակով։ Դավիթ Ղազինյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ իշխանությունը մտադրություն ունի ՀԷՑ կառավարչության մեջ

Փաստաբան. «Եղել է, որ ֆիզիկապես և հոգեպես սպառված եմ եղել, սակայն բաժանվելիս զգացել եմ, որ այդ լուսավոր մարդուց էներգիա և հավատ եմ ստացել»

Հունիսի 25-ից ի վեր, երբ կալանավորվեց Բագրատ Սրբազանը, գրեթե ամեն օր այցելել եմ նրան: Այսօր նույնպես այցելել էի և քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ վիրապից (Երևան-կենտրոն ՔԿՀ): Սրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն

«Կառավարիչը կգա․․․ թիվը կտեսնի, իրենից էլ կհարցնեք»․ ՀԷՑ տնօրենի ԺՊ-ն՝ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի մասին

«Թույլ տվեք ինտրիգը պահել»։ Այսպես պատասխանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը՝ լրագրողի հարցին, թե որքա՞ն աշխատավարձ է ստանալու Հանրային ծառայությունները կարագվորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։ «Կառավարիչը կգա․․․թիվը կտեսնի, իրենից էլ կհարցնեք», – ասաց Դավիթ Ղազինյանը։ ՀԾԿՀ որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը կստանա այնքան աշխատավարձ, որքան սահմանված է ՀԷՑ տնօրենի համար։ Ընթերցելով

Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը

Կանադայում ՀՀ դեսպանության ՖԲ էջից տեղեկանում ենք. Հուլիսի 16-ին, դիվանագիտության ոլորտում կանանց միջազգային օրվա շրջանակներում, Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցեց Կանադայում հավատարմագրված կին դեսպանների՝ Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ կայացած հանդիպմանը։ Միջոցառումը տեղի ունեցավ Կանադայում Սաուդյան Արաբիայի դեսպանության նախաձեռնությամբ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան բազմաթիվ հարցեր ուղղելու Կանադայի արտաքին գերատեսչության ղեկավարին ներկա համաշխարհային

«Այն, որ մեր երկրում անմեղության կանխավարկածը վերցրել ու աղբն են նետել, դա արդեն բոլոր գիտեն…». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Իշխանական քարոզչությունը Բագրատ Սրբազանի թեման աստիճանաբար վերածում է ահասարսուռ մի պատմության, որտեղ կա բարի իշխանություն և արյունարբու ընդդիմախոսներ: Այն, որ մեր երկրում անմեղության կանխավարկածը վերցրել ու աղբն են նետել, դա արդեն բոլոր գիտեն, բայց այն ֆանտաստիկ երևակայությունն ու այլասերված միտքը, որը քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգն

Միջազգային ատյաններում սա քննվելու է հումորով․ ՀԷՑ տնօրենի ԺՊ-ն՝ կառույցի պետականացման մասին

«Մենք բողոքարկումներ անելու ենք, բայց ֆինանսական մասով՝ Սամվել Կարապետյանն է որոշելու՝ ինչպես վարվի»։

«Ինչ կլինի Հայաստանի հետ, եթե Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանի «ազատագրումը» իրականացվի նաեւ Վեհարանի նկատմամբ». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2018 թվականին Հայաստանն ազատագրվել է, թվարկեց, թե ինչ է կատարվել դրանից հետո Հայաստանում եւ ինչ կլինի, եթե այդ չակերտավոր ազատագրումը, Աստված մի արասցե, իրականացվի նաեւ Վեհարանի նկատմամբ: «Փաշինյանի «ազատագրումից» հետո Հայաստանի Հանրապետությունը կորցրեց Արցախը: Փաշինյանի «ազատագրումից» հետո 5000 եւ ավելի

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային

Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային: Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ։ Եզրափակիչ անցնելու համար միմյանց դեմ կմրցեն նաև Ֆաբիանո Կարուանան և Հանս Մոկե Նիմանը։ Կիսաեզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին: Հիշեցնենք, որ նախորդ օրն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031