Օրվա լրահոսը
Արագ, հեշտ եւ մատչելի անգլիական աղանդեր` «Թրայֆլ»
«Մանրուք», «ստից բան»` այսպես է թարգմանվում անգլիական այս աղանդերի անունը, եւ իսկապես թրայֆլն այնքան հեշտ եւ արագ է պատրաստվում եւ այնքան համեղ է, որ չես էլ հասցնում նկատել` երբ պատրաստեցիր եւ երբ կերան: Թրայֆլի բաղադրատոմսերը հազարավոր են, սակայն կան որոշակի կանոններ` պատրաստի մթերքները դասավորվում են շերտ առ շերտ, եւ իրար հետ համադրվում են բիսկվիթը կամ
Նիկոլ, Նիկոլ մինչև վերջ
Հիմա մտածում եմ, որ երևի Նիկոլ Փաշինյանը մի բան գիտեր, որ էն գլխից ասում ու պնդում էր, որ իրենք միակ ընդդիմադիր ուժն են: Չնայած այն ժամանակ էլ ու հիմա էլ շատերը դեմ են Փաշինյանի արտահայտած այդ կարծիքին, այդուհանդերձ, հիմա արդեն շատերն են ընդունում, որ այս պահի դրությամբ Հայաստանի Ազգային ժողովում միակ ընդդիմադիր ուժը «Ելք» դաշինքն
Լևոն Արոնյանն ու Ռիտա Սարգսյանը երգում են «Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել…» երգը (Տեսանյութ)
Ներկայացնում ենք մի դրվագ աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքից: Տեսանյութում փեսան և քավորկինը՝ Ռիտա Սարգսյանը, միասին երգում են Երևանին նվիրված «Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել…» երգը:
Շախմատային կրքեր. ինչպես մտերմացան Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին
Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Լևոն Արոնյանի եւ նրա կնոջ` Արիանա Կաոիլիի ծանոթությունից մի դրվագ. «Շախմատային կրքեր… Լեւոնն ու Արիանան մտերմացել են ավելի քան տասը տարի առաջ՝ 2006 թվականին Իտալիայում տեղի ունեցած մի միջադեպից հետո։ Այդ պատմությանը ժամանակին անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Ամերիկյան մարզական պարբերականներից մեկի հեղինակը գրում է. «Թուրինում
Ցանկանում եմ հավաստել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական զարգացմանը. Սերժ Սարգսյան
Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 68-րդ տարեդարձի կապակցությամբ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավաստել, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների տևական
Լևոն Արոնյանի հարսնացուն՝ Արիանա Կաոիլին Չարենց է արտասանում (Տեսանյութ)
«Ճամփորդի» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունից նոր կադրեր: Ներկայացվող տեսանյութում Արիանան Չարենց է արտասանում:
Հետաքննական և նախաքննական մարմինները պարտավոր են կատարել իրենց վերապահված գործառույթները՝ զերծ հուզական ընկալումներից (Տեսանյութ)
Քրեական դատավարության ընթացքում հետաքննական և նախաքննական մարմինների խնդիրները թեև ընդհանուր են, սակայն գործառույթներն ու լիազորությունների շրջանակները՝ տարբեր։ Համոզված ենք, որ յուրաքանչյուր հետաքննական և նախաքննական մարմին քաջածանոթ է իր գործառույթների շրջանակներին՝ չնայած հանրայնորեն հնչեցվող հայտարարություններին։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ հուզական և չփաստարկված հայտարարությունները կարող են ձևախեղել իրավական հարցի վերաբերյալ հասարակական ընկալումները՝ հարկադրված ենք վերահաստատել իրավական հարցերում
Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում անմիջապես անդորր հաստատել Ջավախքում. Վահագն Չախալյան
Կոչ անդորրի Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ: Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ
Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի հարսի պարը (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունը: «Ճամփորդի» ֆեյսբուքյան էջը ներկայացնում է Արիանայի հարսի պարը:
Ամուսնական ճանապարհորդության չեն մեկնում. մանրամասներ` Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունից (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ներկայացնում ենք Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանեկան արարողությունից լուսանկարներ և Արիանայի` «Ճամփորդի» հետ հարցազրույցից մի հատված: Արիանան ինչպես միշտ խաղաղ էր, հավասարակշռված և բացարձակ չէր տրվել զգացմունքներին։ Իհարկե փայլող աչքերն ու ոգևորված ձայնը մատնում էին գալիք երջանկության օրվա սպասումը։ Հետաքրքրվում ենք. փոքր երկրներում հայտնիները քիչ են, զրույցները՝ շատ։ Արիանա-Լևոն զույգը քչերից է, ինչպե՞ս է ստացվում
Հայաստանի ծանրորդները չեն մասնակցի 2017 թվականի աշխարհի առաջնությանը
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հակադոպինգային կանոնները խախտելու համար մեկ տարով կասեցրեց Հայաստանի ու եւս ութ ազգային ֆեդերացիաների անդամակցությունը: Այս մասին տեղեկացնում է rsport-ը՝ վկայակոչելով IWF պաշտոնական կայքը: Դա նշանակում է, որ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները չեն մասնակցելու նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ը ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: Բացի Հայաստանից նույն ժամանակահատվածով պատժել են
«Գաթայի փառատոնը» Խաչիկ գյուղին ճանաչում է բերում (ֆոտոշարք)
«Արենի Փառատոն» հիմնադրամի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Խաչիկ գյուղի գյուղապետարանի եւ համայնքների միության նախաձեռնությամբ այսօր Վայոց ձորի Խաչիկ համայնքում չորրորդ անգամ անցկացրեց Գաթայի փառատոնը: Հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ արտասահմանցի, ճաշակեցին ազգային բազմազան ճաշատեսակներ եւ ուտեստներ, ունկնդրեցին հայկական ազգային երգն ու պարը, վայելեցին խաչիկցիների հյուրասիրությունը,
Հայաստանի պատանի ծանրորդները հաջող հանդես եկան Եվրոպայի առաջնությունում
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում այսօր ավարտվեց ծանրամարտի Մ 15 եւ Մ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Վերջին օրը 17 տարեկան աղջիկների 75 կգ քաշային կարգում Աիդա Մանուկյանը երկամարտի 175 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Բայց, Աիդան փոքր բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 82 կգ: Հրում վարժությունում մեր պատանի մարզուհին ցույց տվեց 93 կգ: Դա այս վարժությունում
Շիրակի դատախազն արձագանքեց Aravot.am-ի հրապարակմանը
Ինչպես տեղեկացրել ենք, Aravot.am-ն ահազանգ էր ստացել Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի 56 շենքի բնակիչներից առ այն, որ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկը կանաչ տարածքում խանութ է կառուցում։ Բնակիչների պնդմամբ, այդ պաշտոնյան Արտյոմ Սարգսյանն է, որը զբաղեցնում է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի պաշտոնը։ Արտյոմ Սարգսյանն իր հերթին մեզ հետ զրույցում կտրականապես հերքել էր իր կողմից «Մուշ» թաղամասում խանութ
Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում. ԱԱԾ
2017 թվականի սեպտեմբերի 30-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանը: Գորիկ Հակոբյանը մեծ ավանդ է ունեցել Հայրենիքի անվտանգության ապահովման գործում, որին նվիրել է իր ողջ գիտակցական կյանքը: Ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1969
Բախումներ` ջավախքցիների ու վրացի ոստիկանների միջև. կան վիրավորներ (Տեսանյութ). jnews.ge
Ջավախքի Գումբուրդո քաղաքում այսօր բախումներ են տեղի ունեցել հայ բնակիչների և ոստիկանների միջև: Առավոտյան 11:00-ին քաղաքում բնակվող հայերը ցանկանում էին խաչքար տեղադրել վերանորոգման մեջ գտնվող եկեղեցու բակում՝ իրենց նախնիների ոսկորների վերաթաղման վայրում, բայց ոստիկանությունը թույլ չի տվել նրանց ներս մտնել բակ՝ բացատրելով, որ նրանք նման հրաման ունեն: Բնակիչները չեն զիջել և փորձել են ճեղքել եկեղեցու
Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, ես որակում եմ որպես դավադրություն Ռուսաստանի, ավելին` մեր միասնական կառույցի դեմ. Գրիշա Սարգսյան
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի և միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը աշխատանքային և մարտական փառավոր ուղի է անցել և հարուստ կենսափորձ ունի: Իր բազմամյա գործունության մեջ գնդապետ Սարգսյանի գլխավերևով բազում փոթորիկներ ու սև ամպեր են անցել: Տեսել է դավաճանություններ, դավադրություններ, մարդուն ոչ սազական բազմաթիվ անպատիվ արարքներ, սակայն, բարեբախտաբար, նրա կյանքում լույսն
Գյուղացու բերքը չորացել է. «Որ ջուր չի եղել, որտեղի՞ց տայինք»,- ասում է ոլորտի «նախագահը»
Երեկ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հայտարարեց, որ այս տարի ոռոգման ջուրն «էկոնոմ» ռեժիմով են տվել: Նա նաեւ խոստովանեց՝ «էկոնոմ» ռեժիմի արդյունքում որոշ հողատարածքներում խնդիրներ են ունեցել: Ինչ խոսք, ողջունելի է ոլորտի նախագահի ազնվությունը, բայց ո՞վ է փոխհատուցելու տուժած գյուղացիներին, որոնք վարկով ներդրումներ են արել՝ բերք ստանալու ակնկալիքով: «Առավոտի» այս հարցին ոլորտի «նախագահը»
«Մեծ փուռ»-ը` կարտոֆիլի բերքահավաքի սկզբի խորհրդանիշ
Այսօր` սեպտեմբերի 30-ին, Գավառի տարածաշրջանի Ծաղկավանքի տարածքում անցկացվեց «Մեծ փուռ 2017» փառատոնը` «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով: «Մեծ փուռ»-ը խորհրդանշում է կարտոֆիլի բերքահավաքի սկիզբը, ինչն էլ տոնի է վերածվում քյավառցիների հյուրընկալ ընտանիքներում: Տարվա մեջ արևային օրերի առավելագույն քանակն ապահովող տարածաշրջանի սևահողերում գյուղացին մշակում է հաﬔղ և որակյալ կարտոֆիլ: Կարտոֆիլը, որը սնվում է արևի ջերմությամբ, մշակողի հոգատարությամբ և
Մեր միջնաբերդը մեր մեջ
Կամքը թող ձերը լինի, եղբայրնե՛ր ու քույրեր, այսօր կարծես թե ոչ մի ասելիք չունեի. մտածում էի՝ չէ՞ որ ամեն ինչ վաղուց արդեն ասված է, եւ հետո՝ ո՞ւմ եւ ի՞նչ պիտի ասես հիմա, որ տեղահանի կարդացողի սիրտը, անհանգստացնի նրան, բայց տարօրինակ մի բան. աշնանային իրիկվա մեջ մի գավաթ տաք սուրճի պատկերը շեղեց միտքս: Եվ ես պարզ
«Ապրիլյան պատերազմում սխալները շատ են եղել»
Արցախի ՊԲ գնդապետը վստահեցնում է, որ քառօրյա պատերազմի նման այլեւս հակառակորդը չի կարող մեզ մոլորեցնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը ՀՅԴ-ի կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն էր արել: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրել էր ապրիլյան պատերազմից, թե ինչո՞ւ ստացվեց այնպես, որ հարձակման
Հայաստանում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի նիստ
Ի կատարումն ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2017թ. աշխատանքային պլանի` հոկտեմբերի 2-ից 5-ը Հայաստանում կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համակարգող կոմիտեի հերթական նիստը և ղեկավար կազմի մեթոդական հավաքը: ՌՔԿՊ համակարգող կոմիտեի նիստին և մեթոդական հավաքին կմասնակցեն ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ:
«Ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի». Արիանա Կաոիլի (Ֆոտոշարք, տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Լևոն Արոնյանի և Արիանա Կաոիլիի հարսանիքն է: Ներկայացնում ենք լուսանկարներ հարսանեկան արարողությունից և Արիանայի` «Ճամփորդի» հետ հարցազրույցից մի հատված: Դե, էլ ինչ հարսանիք՝ առանց օժիտի։ Կատակում ենք՝ Արիանա, գիտե՞ս՝ ինչ է օժիտը, հավաքե՞լ ես. «Իհարկե գիտեմ»,- ծիծաղում է Արիանան,- «ես ինքս եմ խնդրել, որ հարսանիքը շատ ավանդական լինի։ Սրա հետ մեկտեղ որոշ ժամանակակից
Քրիստիան Վիգենինն անդրադարձել է ադրբեջանական «սեւ ցուցակին»
ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը եւ ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առաջարկով։ Ողջունելով ներկաներին՝ Քրիստիան Վիգենինը ներկայացրել է ԵԱՀԿ ԽՎ-ի գործունեության կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման տեսանկյունից,
«Ելքի» նախաձեռնությունը իշխանությանը ձեռք է տալիս»
Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է՝ ժամանակին Էդմոն Մարուքյանն ասում էր՝ ԵՏՄ-ից պիտի օգուտներ քաղենք Ինչպես հայտնի է, «Ժառագություն» կուսակցությունը տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ էր ունենում ընդհանուր ընդդիմադիր պլատֆորմ ձեւավորելու համար: Հիմա դրանք դադարեցված են: Թե որն է պատճառը, մեզ հետ զրույցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մայիս-հունիսի սկիզբ ինչ եղել է, այդպես էլ մնացել է,
Ջոն Մալկովիչի տեսաուղերձը՝ հայ հանդիսատեսին. «Շուտով ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ» (տեսանյութ)
Հոլիվուդի լեգենդ Ջոն Մալկովիչն անհամբերությամբ է սպասում երևանյան իր բեմելին։ Այդ մասին նշվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին ուղղված նրա տեսաուղերձում։ «Բարև Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես հիմա անձրևոտ Սան Սեբաստիան քաղաքում եմ, լավագույն երկրներից մեկում՝ Իսպանիայում: Շուտով Ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ: Մենք
«Ելք»-ի նախաձեռնությունը շահեկան է ե՛ւ իրենց, ե՛ւ իշխանությունների համար»
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը` ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին – Այս օրերին ակտիվ քննարկվում է «Ելք» խմբակցության նախաձեռնությունը Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին: Որպես ԱԺ նախկին պատգամավոր եւ դիվանագիտական աշխատանքի փորձառու գործիչ՝ ո՞րն է Ձեր կարծիքն այս հարցում: – Միանգամից ասեմ, որ այս նախաձեռնությունը շահեկան է թե՛ նախաձեռնողների, թե՛ ՀՀ իշխանությունների եւ, ընդհանրապես, մեր պետության
«Մոլորակի յուրաքանյուր մարդ պարտավոր է այցելել այս թանգարան». Քրիստիան Վիգենին
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը սեպտեմբերի 30-ին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Քրիստիան Վիգենինը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին եւ արխիվային փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով
Նորք-Մարաշ վարչական շրջանում նշվել է Մարաշի վերածնության 70-ամյա հոբելյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Մարաշի վերածնության 70-ամյակի առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել է նաև եկեղեցու բակում բացված


















































