Օրվա լրահոսը
ՔԱԳՎ պետի շնորհավորական ուղերձը` ՀՀ ավիացիայի օրվա կապակցությամբ
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ. «Հարգելի ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 84-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ: Ավիացիայում ամենից կարևոր գործոնն անվտանգ և ապահով թռիչքներն են: Թող, որ բոլոր թռիչքները և վայրէջքները լինեն հավասար, փափուկ և առանց խոչընդոտների։
Մահացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը
71 տարեկանում կյանքից հեռացել է ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը: Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն է: Հակոբյանը Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2004-2016 թվականներին: 2016 թ. փետրվարի 12-ին նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Լենինգրադյան փողոց-Սեբաստիայի փողոց-Հասրաթյան փողոց խաչմերուկում
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոց-Սեբաստիայի փողոց-Հասրաթյան փողոց խաչմերուկում՝ Հասրաթյան փողոցի աջ կողմում, տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն և կտեղադրվեն Հասրաթյան փողոցի երթևեկելի մասի վրա: Միաժամանակ՝ նշված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով: ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոսանքազրկումներ` Երևանում և ՀՀ մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 02-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Արեշ 4փ. 69-100; 15փ. 1-34; 17փ. 1-31 սեփական տները, Արեշ 15փ. 3, 5, 7, 9 շենքերը, Արցախի փ. 37 շենքը, Մուրացանի 192 շենքը և 165-231 սեփական տները, Գաջեգործների 3փ.
Հրդեհ` «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում
Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1/19 շենքի մոտակայքում այրվել է մոտ 100 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում՝ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտակայքում՝ մոտ 1500 քմ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և
Քաղաքակրթության և ռուսական ճահճի արանքում. «Ժամանակ»
«Հիմա Հայաստանը շարունակելու է ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի»,- երեկ Հանրային խորհրդում հարց է բարձրացրել Վազգեն Մանուկյանը ռուսաց լեզվի կրթական հայեցակարգի քննարկումների ժամանակ: Վազգեն Մանուկյանի հարցադրումը նույնիսկ էական, բովանդակային խմբագրման կարիք ունի, որովհետև այսօրվա Ռուսաստանի միջոցով «աշխարհի հետ շփվելու» բանաձև պարզապես գոյություն չունի: Պուտինյան Ռուսաստանը նույնիսկ ոչ թե քաղաքակիրթ
«Սասնա ծռերի» գործի երրորդ մասը մակագրվել է Էրեբունու դատարանի նախագահին
Դատական տեղեկատվական համակարգի կայքից տեղեկանում ենք, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործից ամբաստանյալներից 11-ի անջատված մասով քրգործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Արթուր Ռադիկի Օհանյանին: Նրանք են՝ Արամ Պավելի Մանուկյան Հովհաննես Գառնիկի Հարությունյան Թաթուլ Սպարտակի Թամրազյան Արամ Ստեփանի Հակոբյան Տիգրան Սամվելի
«Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ ձեւավորում է կիբերզորամիավորումներ». Սամվել Մարտիրոսյան (Տեսանյութ)
Մեր բանակն էլ ամեն զորակոչին հայտարարում է կիբերզորքերի համալրման մասին
Ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն`չէ. Վազգեն Խաչիկյան. ՀԺ
Ներկայացնում ենք Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի հետ հարցազրույցից մի հատված: – Պարոն Խաչիկյան, մինչ Դուք խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստակ բան ասել, Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ դուք ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում: – Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են, Շարմազանովը իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ
Տարեկան 40-50 հազար քաղաքացու արտագաղթի պատկերը. տաքսիների ուղևորները նվազել են. «Ժողովուրդ»
Հայաստանում ուղեւորափոխադրումները նվազել են: Հայտնի փաստ է, որ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ՀՀ-ում ուղեւորափոխադրումները 3.2 տոկոսով նվազել են: Այս տարվա 9 ամիսներին նվազել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 4.1 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է` ուղեւորների նվազումը: Պաշտոնական տվյալներով` ամեն տարի
Տրանսֆերտները կաճեն, պղինձը կթանկանա. «Հայկական ժամանակ»
Այն, որ մեր տնտեսությունը եւ բնակչության կենսամակարդակը ցավալիորեն մեծ կախում ունեն պղնձի գնից ու արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ուղարկած գումարներից, ամենեւին նորություն չէ: Տարիներ շարունակ բյուջեների բացատրագրերում այս նույն նախադասությունները առկա են: Մնում է պարզել, թե ինչ է կախված մեր կառավարությունից: Ինչ է պատրաստվում անել կառավարությունը արտաքին այդ գործոնների ազդեցությունը նվազեցնելու համար: Բյուջեի բացատրագրում,
Երկու Հայաստան՝ մի տեղում. կամ-կամ. «Ժամանակ»
Եվ գործնականում երևանյան «Դիջիթեքն» ի ցույց է դնում երկու հայաստանների գոյությունը՝ այն, ինչը կարող էր լինել, ինչը կարող է լինել, ինչը Հայաստանն է, որը պատրաստ է աշխարհին տալ ու վերցնել լիարժեքորեն, զարգանալ ու զարգացնել լիարժեքորեն, լինել զարգացող աշխարհի լիարժեք մասը, և Հայաստան, որը այդ ամենում է առայժմ միայն խոսքով, իսկ գործով ոչ միայն հեռու է
Գնացեք նորմալ օրենք գրեք կամ ընդհանրապես մի՛ գրեք. «Ազգ»
Նախագծով առանձնացվելու է տեղեկատվության ազատության խորհուրդ, որը մի շարք պարտականություններ ունի ,այդ թվում` մշտական մոնիթորինգով օրենքի կատարմանը հետեւելու, ՄԻՊ-ի միջոցով տարեկան հաշվետվություն ներկայացնելու, առաջարկներ ձեւավորելու: Խորհուրդը նաեւ վերապատրաստման եւ կրթական ծրագրեր է իրականացնում եւ այլն: Այսինքն` սա մի նոր, լրագրողներին եւ տեղեկատվության ոլորտը հսկող մարմին է՞, անհասկանալի է` տեղեկատվության ազատության կիրառմանը հետեւելու անվան տակ: Արդարադատության
Աշխատավարձերն ու կենսաթոշակները չեն բարձրանա, բայց թանկացումներ կլինեն. տնտեսագետի մեկնաբանությունը. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ հաջորդ տարվա պետական բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ նպաստների, ո՛չ աշխատավարձերի բարձրացում: Փոխարենը կառավարությունը կանխատեսել է 4 տոկոս գնաճ, ինչը նշանակում է՝ 2018թ. շատ ավելի վատ ենք ապրելու: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը կարծիք է հայտնել, որ 4 տոկոսանոց գնաճը պայմանավորված կլինի ԵԱՏՄ-ի հետ կապված խնդիրներով: «Մենք գիտեինք, որ որոշ ապրանքների վրա ակցիզային
ԱՄՆ Սենատը 2018-ին ևս ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին
Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար)հաղորդմամբ Սենատի Հատկացումների հանձնաժողովն ընդունել է 2018 ֆինանսական տարվա Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրինագիծը, որը շարունակական ֆինանսավորում է ապահովում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) համար: «Հանձնաժողովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին օգնություն տրամադրել նախորդ ֆինանսական տարիներին համապատասխան գումարների չափով և հակամարտության հետ կապված ընթացիկ կարիքների համար»: Հանձնաժողովը կոչ է
Առաջարկ մը սփիւռքի նախարարութեան, որ այլեւս մեծաթիւ մասնակցիներով ցուցադրական համագումարներու ժամանակաշրջանը աւարտած յայտարարէ. «Ասպարեզ»
Ասպարեզ.Հակառակ վերապահութիւններու, հակառակ յուսախաբութիւններու, յաջորդ հերթական Համահայկական համագումարին հրաւիրուելու պարագային՝ մասնակցիլը ճիշդ կը գտնեմ՝ քանի մը պատճառներով. Նախ, իբրեւ լրագրող պարտաւորութիւն ու պատասխանատուութիւն ունինք մեր վկայութիւնը, մեր տպաւորութիւնները փոխանցելու, թէեւ ենթակայական, սակայն ընթերցողին սպասած գնահատումները հիմնաւորուա՛ծ ներկայացնելու: Օրինակ, պէտք էր ներկայ ըլլալ նոյն ինքն դահլիճի՛ մէջ եւ ոչ թէ հեռատեսիլէն կամ ընկերային ցանցերէն հետեւիլ Արամ
Բյուջեի 10%-ը՝ պետական պարտքի սպասարկմանը. «168 ժամ»
2018 թվականին ՀՀ պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 140.5 մլրդ դրամ, որից 62.4 մլրդ դրամը ներքին տոկոսավճարներ են, 78.1 մլրդ դրամը՝ արտաքին։ Այս մասին նշված է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում։ Նշենք, որ 2018 թվականի բյուջեի ծախսային մասը 1 տրլն 464.2 մլրդ դրամ է։ Այսինքն, մեր բյուջետային ծախսերի 10%-ն ուղղվելու է պետական պարտքի սպասարկմանը։
Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում. «Ազգ»
Վանաձորում կանգնեցրել են Պուտինի արձանը, սովորական չէ, ստվարաթղթից: Բայց այնքան տպավորիչ, որ անգամ BBC-ն հոդված է գրել` «Ինչպես Պուտինը հայտնվեց Հայաստանի խաղահրապարակներից մեկում» վերնագրով: Ուրեմն ասեմ, թե ինչպես հայտնվեց: 1990-ականներին Տիգրան Ստեփանյանը, որը հիմա Վանաձորի մանկական խաղահրապարակի սեփականատերն է (ըստ ասեկոսեների, Վանաձորի մանկական խաղահրապարակը բացի սեփականատերից ունի նաեւ գործադիր տնօրեն, տնօրինության խորհուրդ, բաժնետերեր, առանձին վարչություններ`
Ներելը ճիշտ բան է
Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ. Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում: Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որեւէ այլ հանցագործ պաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաեւ ատելության, վրեժխնդրության զգացում որեւէ
Օձ` «Արմենիա» հեռուստաընկերության շենքում
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղի 1 հասցեում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 2-րդ հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց՝ Շոյելով իր ծեր ու գամփռ շանը: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Տաղանդ եք. դու եւ Արթուր Մեսչյանը:
Վազգեն Մանուկյանը, հակադրվելով նախարարի հնչեցրած մտքին, թե հարցը քաղաքականացվում է, ասել է. «Լեզուն քաղաքականություն է սկզբից մինչև վերջ»
ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգն այսօր քննարկման է դրվել Հանրային խորհրդում, որին մասնակցել է նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, կրթության ոլորտի փորձագետներ: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Տպավորություն է, որ դա պայմանավորված է
Ծանրորդ Յաշա Մինասյանը բավարարվեց 10-րդ տեղով
Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Յաշա Մինասյանը (94 կգ), հանդես գալով մինչեւ 17 տարեկանների խմբում, պոկում վարժությունում երեք հնարավորից հաջող օգտագործեց միայն առաջինը՝բարձրացնելով 120 կգ (11-րդ տեղ): Հրումում Յաշան երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 161 կգ: Մրցավարները սկզբում հաշվեցին այն, իսկ քիչ անց գտան, որ վարժությունը կատարվել է խախտումով: Ուժի մեջ մնաց երկրորդ մոտեցման 155 կգ արդյունքը (8-րդ):
Տավուշի մարզպետ. «Հախումի եւ Կողբի ջրամբարներում նախատեսվում է կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր»
Ջրամբարներ կառուցելու համար մասնավոր ներդրողներ կներգրավվեն
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ «Լոռի» ՀԸ գլխավոր խմբագրի նկատմամբ բռնություն կիրառելու առիթով
Երեկ՝ սեպտեմբերի 28-ի երեկոյան, Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրեւի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի
«Թվապատում 2017»-ը հայտարարեց մրցանակակիրներին
Սեպտեմբերի 29-ին Մ. Սարյանի տուն-թանգարանում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն ամփոփեց «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի արդյունքները: Ի՞նչ է փոխվում Հայաստանում, և ի՞նչ են փոխում լրագրողական պատմությունները: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են սոցիալական, հաշվետու և թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները: Տարբեր ժանրեր ներկայացնող լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս ժյուրին կարևորում է հատկապես
Մարգարիտա Առաքելյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Կոսովոյի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Մ15 տարեկանների առաջնությունում +75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 153 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Այդուհանդերձ, Մարգարիտան հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց՝ գլխավերեւում պահելով 84 կգ ծանրաձողը։ Պոկումում Առաքելյանը 4-րդն էր՝ 69 կգ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատգամավորը դատապարտում է
Անընդունելի եւ դատապարտելի է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությանը խոչընդոտելու միջադեպը։ Լրագրողը կատարում է իր մասնագիտական պարտականությունը՝ անկախ նրանից, ում է դա դուր գալիս եւ ում՝ ոչ։ Լրագրողի գործունեությանը խոչընդոտելը բացարձակ անթույլատրելի է, եւ ես հույս ունեմ, որ իրավապահները անհապաղ կարձագանքեն տեղի ունեցածին եւ մեղավորները կպատժվեն։ Իմ անկեղծ համերաշխությունն եմ հայտնում
ՀՀ պաշտպանության նախարարը հանձնել է մի շարք զինվորականների, քաղաքացիական հատուկ ծառայողների և ազատամարտիկների պարգևները
Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվել են պատվավոր կոչումներ: Սեպտեմբերի 29-ին
Աղմկոտ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննադատությունները, ըստ ոստիկանության գնդապետի, հուզական բնույթ են կրում
Ոստիկանությունը խոստանում է վերանայել մոտեցումները եւ լինել մեկ քայլ առաջ


















































